User Tag List

Էջ 10 99-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 1482 հատից

Թեմա: Զվարճալի պատմություններ

  1. #136
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Ժող,էսօր խայտառակ եմ եղել
    Ուրեմն մի քանի օր առաջ Ծաղկաձորում ընկերներս գլխիս խաղ էին խաղացել ու ինձ մի քիչ արաղով մածուն էին տվել,ես էլ առանց զգալու խմել էի,հետո էի իմացել,որ արաղով էր
    Էսօր էդ ընկերների հետ սրճարանում նստած էինք ու էդ հիշեցինք,սկսեցինք ծիծաղել:Մեր կողքը 2 տղա էին նստած,որոնք լսում էին մեզ ու մեր հետ ծիծաղում:Մեկ էլ աֆիցանտը մեր պատվերը դրեց ուրիշ սեղանին,մենք էլ չէինք իմացել,որ մերն ա,քանի որ այնտեղ արաղի շշի նման մի շիշ կար
    Երեխեքը էլի ծիծաղալով ասեցին«Մանե,էն արաղը քո համար ա»
    Մեկ էլ էդ պատվերը,որը դրել էին էն սեղանին,բերեցին մեր սեղան
    Ես զարմացած նստած եմ
    Հետո պարզվեց,որ Նոյի շշերը տենց են,ու էդ ոչ թե արաղ,այլ ջուր ա
    Բայց մեր կողքի տղերքը էնքան էին լսել «արաղ,արաղ»,որ չհավատացին,որ ջուր ա,ու անգամ աֆիցանտին կանչեցին ու հարցրին
    Հետո էլ ամոթից մեռել էի,ով անցնում էր,զարմացած ինձ էր նայում,անգամ աֆիցանտը երբ եկավ հաշիվը տալու,էլի մի ժամ զարմացած մեկ շշին էր նայում,մեկ ինձ
    Սոկի բաժակով արաղ խմողի անուն էի հանել

  2. #137
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Ուրեմն մի սենց դեպք եղել է ինստիտուտում, հույսով եմ դեռ չեմ գրել, եթե գրել եմ չեմ հիշում, մոդերներ ջան կնջնջեք:
    Ուրեմն ես մի նոր կաշվե պիդջակ էի գնել ու չէի հագնում, մի օր գարնանը անձրևոտ էր ու որոշեցի վերջապես հագնել: Դասից ուշանում էի, առաջին ժամի դասախոսը ոչ մի րոպե ուշացած ներս չէր թողնում, իսկ եթե համարձակվեիր ներս մտնել ամոթով դուրս էր հանում: Իսկ այդ օրը ստուգողական գրավոր պիտի գրեինք: Արագ արագ, ինչպես միայն ես կարող եմ, հագնվեցի ու տանից դուրս եկա: Զգում եմ մարշուտկայի մեջ բոլորը տարօրինակ վրաս են նայում, չեն ծիծաղում բայց աչքերները չռած վրաս են նայում: Դե ուշադրություն չդաչձրեցի: Նույնը կատարվեց համալսարանի միջանցքներով քայլելիս, բայց դե ես շտապում էի: Ինձ գցեցի լսարան, բախտս չբերեց դասախոսը արդեն ներսում էր, քարացած կանգնած եմ, տեսնեմ ինչ է ասելու ու դուրս հանելու: Բայց ուշադիր նայեց վրաս, տնտղեց, իսկ երեխեքը քմծիծաղում են: Ասաց ինչու ես ուշացել, բերանս բացեցի որ մի սուտ հորինեմ, բայց չկարողացա, նորից փակեցի, լուռ դեբիլի նման կանգնած եմ, նորից նայեց շաատ ուշադիր, հետո ասեց պիդջակտ բարով մաշես նստի
    Պիտակը այդ ամբողջ ժամանակ թևի տակից կախված ման էի գալիս,
    Զարմանալի էր, որ դուրս չարեց, դա միակ բացառություն է եղել այդ 3 տարիների մեջ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  3. #138
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մեր լաբորատորայում էին աշխատում ֆիզիկոս ամուսինների Ար. և Ալ. զույգը (անունները դիտավորյալ չեմ գրում):Ամուսինն արդեն ավարտում էր դոկտորական թեզի պաշտպանության համար անհրաժեշտ աշխատանքներն, այդ իսկ պատճառով հաճախ ուշ էր գալիս աշխատանքի: Մի անգամ, երբ նա սովորականից շատ ուշացավ կինն անհանգստացավ և զանգեց տուն.
    -Ալ., սիրելի'ս, ի՞նչ լավ է, որ զանգահարեցիր, գիտե՞ս, տաբաթս որտեղ է՞, -հարցրեց ամուսինը:
    -Ար. նայի'ր , հո հագիդ չէ՞:
    -Բա որ ասում եմ, թե դու աշխարհի ամենալավ կինն ե՞ս... Լսվեց ամուսնու ուրախ բացականչությունը:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  4. #139
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Ծիծաղից մեռա....

    Նույն է, մեր դասախսներից մեկը ակնոցները գլքին դրած ակնոցներ էր ման գալիս, վերջիվերջո մեր ծիծաղներից հասկացավ որ գլքին է դրել ու մոռացել

  5. #140
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Պատմում է մորաքրոջս ընկերուհին գյուղում: Երբ սկսեցին սոցքարտեր պահանջել բոլորից, որպեսզի աշխատավարձ տան կամ աշխատանք, եհովայի վկաները հրաժարվել են գյուղում սոցքարտեր հանել ու բոլորը զրկվել են աշխատանքից: Գյուղ ասվածը Բերդ քաղաքն է: Ուրմն մորաքրոջս ընկերուհին պատահաբար լսում է իր վերևի հարևանի՝ ամբողջ ընտանիքով եհովայի վկաների, խոսաքցությունը .
    –Մամ ինչ ենք անելու է, տանը մի կտոր հաց էլ չկա ուտենք, բա սենց կլինի, սաղս գործից դուրս եկանք, ինչի խաթե՞ր:
    –Մի վհատվեք աղջիկս, աստված մեծ է մեզ մի տեղից մի ճար կանի սոված չենք մնա…
    Եվ այսպես շարունակ՝ նրանք սոված բողոքել են, իսկ մայրը մխիթարել է:
    Մորաքրոջս ընկերուհին էլ նոր իր հողամասից վերադարձել և լոբի է բերած եղել, մտածել, մտածել է, խղճացել է նրանց և որոշել է լոբու կեսը իրնց տալ:
    Լոբին ամանի մեջ լցրած բարձրացել է հարևանի տուն ու դեռ բառ չի հասցրել անի երբ հարևանը խլել է լոբով ամանը ու վազել աղջիկների մոտ բարձրաձայն կգոչելով.
    –Բա, որ ասում էի, աստված մի բան կանի, տեսեք աստված մեզ լոբի բերեց, որ մենք սոված չմնանք:
    Մորաքրոջս ընկերուհու ֆազերը խփելա, երբ լսելա այդ ամենը, ու այնքան ջղայնացած է եղել, որ սուսուփուս գնացել լոբին վերղրել է ու հետ է տարել:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #141
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Ոպշեմ պատկերացրեք պիտի րուսերենի զաչյոտ հանձնեմ. դրա համար պիտի 100 տոխ անգիր ասեինք ու մի քանի հատ բան պատմեինք. բնականաբար բան չեմ արել սախ տարին ու տոխել եմ վերջի որով. Հիմա հերծ եկավ. Դե չեմ ասում ոնց կրուտիտեխա պատմելը ետի հեչ. Հիմա ասումա անգիրը ասա. Եսել ասեցի տե բա նոր գրոխներից եմ սոորել ոչինչ. ասումա հա ասա.
    Ինչ անեմ լավ լինի. Սկսեցի Տիմատի ի Դջ դլէ րեպը կարդալ.
    Հիմա ես սախ կուրսը պլվելա պոլերնա մաքրում դասատուն ել բան չի ջոկում տե խի.
    Են նրան եր հասել որ որոշ երեխեք դուրս եին եկել դուրս որ հանգստանաին
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    xaladilnick (23.06.2009)

  8. #142
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Re. Զվարճալի պատմություններ

    Դեպքը պատահել է հորեղբորս հետ մի քանի տարի առաջ, երբ եհովայի վկաները այնքան շատ էին, որ ակամայից հիշում էիր մեծերի պատմությունները КГБ-ի մասին, երբ չէին իմանում, թե հարևանների մեջ ոչ լրտես ընդհանրապես կա, թե ոչ: Հորեղբորս տան ներքևի հարևանի տանը շաբաթական մի քանի անգամ եհովայի վկաները հավաքվում էին ու իրենց աղոթքներն ու կոչերը ուղղում "վերև", թե "Աստված, իջիր մեզ մոտ…": Մի օր հորեղբայրս քեֆը լավ տուն է վերադառնում, հենց ուզում է պառկել մի քիչ հանգստանալ, վարից կանչի ձայներն է լսում: Համբերության բաժակը լցված, կանչերի ամենաթեժ պահին, պատշգամբից կախվում ու թռնում է ներքև, մտնում սրանց սենյակ, թե "Հ՞ը, եկել եմ, կանչե՞լ եք" Սրանք լեղաճաք եղած սկսում են գոռալ ու ձայների վրա հարևանները ոստիկանություն են կանչում: Ոստիկանը հորեղբորս հարցնում է, թե ինչ է պատահել, ինչին վերջինս պատասխանում է "Եկա տուն, լսեմ ներքևից ասում են իջիր, իջիր: Մտածում եմ տեսնես ու՞մ են ասում… ես վերջին հարկում եմ ապրում, ինձանից վերև մարդ էլ չկա, որ կանչեն, կա չկա ինձ են կանչում, իջա տեսնեմ ինչ է պատահել": Ոստիկանը մի կուշտ ծիծաղել էր ու թողել, գնացել…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (19.10.2009), DavitH (29.11.2012)

  10. #143
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Ուրեմն մեր կուրսում մի շատ լավ, համեստ տղա ունեինք, մի օր 5 ընկերներով գնում են պոնչիկանոց պոնչիկ ուտելու, դե գիտեք երևի, որ շատ մարդաշատ է լինում, և կարողանում են մի կերպ չորստեղանի ազատ սեղան գտնել, բայց իրենք հինգով են լինում, ես մեր համեստ տղան մնում է ոտքի վրա, հանկարծ տեսնում է դիմացը տղա ու աղջիկ են նստած և երկու ազատ աթոռ կա, մոտենում է ու ասում, թե ազատ են այդ աթոռները, ասում են` այո, ու ինքը ամբողջ ուժով բռնում է աթոռը, որ տեղաշարժի տանի իրենց սեղանի մոտ, տեսնում է չի տեղաշարժվում, ավելի ուժգին է շարժում, ես խեղճ տղեն ու աղջիկն արդեն իրենց սեղանով հանդերձ շարժվում են, տղեն տեսնում է էլ ճար չկա, ասումա ախպեր ջան, ես աթոռը չի տեղաշարժվում: Վայ էտ կուրսեցիս ամոթից կարմրած գնում է ընկերների մոտ, որոնք արդեն ծիծաղից ուշաթափվել էին, տեղավորվում ընկերոջ կողքը ու սկսում ուտել պոնչիկը, հանկարծ ընկերները հիշացնում են թե ոնց էր ուզում ամրացրած աթոռը տեղաշարժել, սա էլ պոնչիկը դեմքին մոտ պահած ծիծաղում է ու ամբողջ շաքարափոշին փչում դիմացինի դեմքին;
    Եվ ամենավերջում էլ, երբ արդեն ուզում են դուրս գալ պոնչիկանոցից, ընկերները նկատում են, որ այս տղայի ձեռքին տպվել է պոնչիկների հետ տրվող թղթերի վրայի գրածները ըկերության անունով, պարզորեն թուղթը թարս էր բռնել, արդյուքնում էլ նման բան էր ստացվել:
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  11. #144
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմում է մորաքրոջս ընկերուհին գյուղում: Երբ սկսեցին սոցքարտեր պահանջել բոլորից, որպեսզի աշխատավարձ տան կամ աշխատանք, եհովայի վկաները հրաժարվել են գյուղում սոցքարտեր հանել ու բոլորը զրկվել են աշխատանքից: Գյուղ ասվածը Բերդ քաղաքն է: Ուրմն մորաքրոջս ընկերուհին պատահաբար լսում է իր վերևի հարևանի՝ ամբողջ ընտանիքով եհովայի վկաների, խոսաքցությունը .
    –Մամ ինչ ենք անելու է, տանը մի կտոր հաց էլ չկա ուտենք, բա սենց կլինի, սաղս գործից դուրս եկանք, ինչի խաթե՞ր:
    –Մի վհատվեք աղջիկս, աստված մեծ է մեզ մի տեղից մի ճար կանի սոված չենք մնա…
    Եվ այսպես շարունակ՝ նրանք սոված բողոքել են, իսկ մայրը մխիթարել է:
    Մորաքրոջս ընկերուհին էլ նոր իր հողամասից վերադարձել և լոբի է բերած եղել, մտածել, մտածել է, խղճացել է նրանց և որոշել է լոբու կեսը իրնց տալ:
    Լոբին ամանի մեջ լցրած բարձրացել է հարևանի տուն ու դեռ բառ չի հասցրել անի երբ հարևանը խլել է լոբով ամանը ու վազել աղջիկների մոտ բարձրաձայն կգոչելով.
    –Բա, որ ասում էի, աստված մի բան կանի, տեսեք աստված մեզ լոբի բերեց, որ մենք սոված չմնանք:
    Մորաքրոջս ընկերուհու ֆազերը խփելա, երբ լսելա այդ ամենը, ու այնքան ջղայնացած է եղել, որ սուսուփուս գնացել լոբին վերղրել է ու հետ է տարել:
    Վերջն էր: Էս էն կարգին հաղորդման պատմությունն ա դառնում, "Աստված ջան, էլ փողը թաղաայինի հետ չուղարկես, ինքը փողի կեսը իրան ա պահում": Լավ ա, իրանք էլ չեն ասել, Աստված ջան, էլ էս մեր հարևանի հետ չուղարկես, ինքը լոբիի կեսը իրան ա պահում:
    Лучше Гор могут быть только Горы.

  12. #145
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Դեպքը իմ հետ է պատահել.

    Ուրեմն մի անգամ, ես կիսախմածահարբածահիշողությունակորցրած վիճակում, որոեշեցի անանասը լսուամուտիծ շպրտեմ.

    Ներքեւի հարկում էինք, մտածեցի ոչ մեկի էլ չի կպնի, համ էլ ծնունդեր, թե նոր տարի չեմ հիշում, ամենաբարձր տրամադրությանբ անանասը շպրտեցի...

    ...բայց նկատեցի, որ անանասը լուսամուտի մեջով չանցավ, ինչ որ սենյակի մեջ, հատակին ընգած է.

    Մտածում եմ, հնարավոր չի, սենց խմած լինեմ, ինքս իմ հետ խոսում եմ, Արմեն քեզ հավաքի ու ձեռքս ապերսինն եմ վերցնում, արդեն կողքից նկատողություն են անում, բայց ինչ...

    Ես ապերսինով որ միհատ չտվի. Հիշում եմ, որ ապակու վրա ցրնվեծ նատուռալնի սոկը.

    Մենակ այդ ժամանակ հասկացա, որ լուսամուտը փակ է եղել. Դրա համար անանասը դուրս չէր թռչել, անգամ անանասը նետելու ժամանակ, ապակու գմբոցը չեմ լսել, լավա չէր ջարդվել.
    Ուրախ գրառում:

  13. #146
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մեր հարևանի չորսամյա որդին մի լավ մրսած է լինում, ուժեղ ցավեր է ունենում որովայնի շրջանում, հա թնթնկում է, լացում, թե.«Փորս ցավում է, փորս ցավում է», մեկ էլ կողքից հորեղբայրը շատ լուրջ տոնով ասում է.«Հա, Նարեկ ջան, ես իմացա, թե ինչի է փորդ ցավում, դու երեխա ես ունենալու», մեկ էլ էս խեղճ Նարեկը հո չի լացում ու բարձր ձայնով ասում. « Իիիի, ախր ես հլը փոքր եմ, ո՞նց պիտի պահեմ էտ երեխուն, չեմ ուզում երեխա»

    Մի ուրիշ օր այս նույն երեխային հարցնում են, թե հարևաններից ամենաշատն ում է սիրում, ասում է.« Ալվարդ տատիիս»
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  14. #147
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր հարևանի չորսամյա որդին մի լավ մրսած է լինում, ուժեղ ցավեր է ունենում որովայնի շրջանում, հա թնթնկում է, լացում, թե.«Փորս ցավում է, փորս ցավում է», մեկ էլ կողքից հորեղբայրը շատ լուրջ տոնով ասում է.«Հա, Նարեկ ջան, ես իմացա, թե ինչի է փորդ ցավում, դու երեխա ես ունենալու», մեկ էլ էս խեղճ Նարեկը հո չի լացում ու բարձր ձայնով ասում. « Իիիի, ախր ես հլը փոքր եմ, ո՞նց պիտի պահեմ էտ երեխուն, չեմ ուզում երեխա»

    Մի ուրիշ օր այս նույն երեխային հարցնում են, թե հարևաններից ամենաշատն ում է սիրում, ասում է.« Ալվարդ տատիիս»
    լավն էր Մերի ջան, իսկապես զվարճալի էր
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #148
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մայրիկիս ծանոթներից մեկը մի օր գործով է ընկնում ու երբ նայում է ժամին, տեսնում է, որ արդեն ուշանում է գործից, արագ լվացվում է ու, պայուսակը վերցնելով, շտապում երթուղային կանգնեցնելու:Զգում է, որ բոլորը իրեն են նայում ու ծիծաղում, բայց, ուշադրություն չդարձնելով, նստում է երթուղային, և երբ տեղ է հասնում, ցանկանում է պայուսակից հանել գումարը, և ինչ է տեսնում, որ պայուսակի փոխարեն ուսին է գցել «շպիլկաներով» լի պարանը
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  16. #149
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    -Ես այս երթուղայինով երրորդ մաս կհասնե՞մ,- իսկ ե՞ս:

    Վերը նշվածը որը ես զետեղել եմ "Սրամտքեր"բաժնում` ծնվել է հետևյալ պատմությունից:

    Երեք դռնանի "Իկարուս"վերջին ավտոբուսներից մեկով , որը Կոմիտասի փողոցով գնում էր մինչև ԵԳ կայարան` հասել էի օպերայի մոտ, ու քանի որ հաջորդ կանգառում իջնելու էի նախօրոք մոտեցա առջևի դռանը:
    -Այս ավտոբուսը Բանգլադեշ գնո՞ւմ է,- լսեցի մայթին կանգնած մի կնոջ հարցը` ավտոբուսի ետևի դռան մոտ գտնվող ուղևորներին:
    - Ոչ,- պատասխանեցին նրան:
    Նույն հարցով նա մոտեցավ մեջտեղի դռան մոտ կանգնած ուղևորին ու ստանալով նույն պատասխանը ` մոտեցավ առջևի դռանն ու կրկնեց հարցը:
    -Մորաքո'ւյր ջան, ետևի երկու դուռը գնում են կայարան,իսկ ես մեկը Բանգլադեշ,-կատակով ասցի ես:
    Երտասարդ կինը, որ հազիվ մի 35 տարեկան կլիներ, ուրախ-ուրախ բարձրացավ ավտոբուս ու կանգնեց կողքիս...
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (29.11.2012), erexa (30.04.2014)

  18. #150
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի պատմություններ

    Մորաքույրս թոռնիկ էր ունեցել, բոլորս հավաքվել էինք, ամեն մեկն իրա հերթին մի բան էր ասում, վայ ինչ լավնա, ուտեմ սիրուն մռութիկը, ուտեմ թուշիկները, նման բաներ, ես էլ հետ չմնացի ու ասեցի.
    -Վայ ես ուտեմ քո գլուխը
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

Էջ 10 99-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 13.12.2024, 18:21
  2. Գրառումներ: 130
    Վերջինը: 18.01.2019, 12:28
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 15.07.2011, 11:35
  5. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •