Մի երկու օր առաջ երթուղայինով գնում եմ օֆիս, կարմիր լույսա...նայում եմ դիմացը կանգնած մեքենաներին, մեկ ել տեսնեմ.....մի հատ 90 տարեկան տատիկ, ճմրթված մաշկով նստածա մեքենայի ղեկին, ամբողջ երթուղայինը մանգամից ծռվեց դեպի տատիկի մեքենան.....մեկ էլ տեսնենք ղեկը աջ կողմիցա ու մի հատ տղամարդ էր վարում մեքենան
![]()
Բանավոր քննության ժամանակ ուսանողը , նստած դասախոսի դիմաց , դժվարանում է պատասխանել հարցերին : Այդ ժամանակ լսարան է մտնում մի ուրիշ դասախոս և նստում է այս դասախոսի կողքին և սկսում զրուցել նրա հետ : Տղան իրեն չի կորցնում և որոշում է օգտվել առիթից : Ոտքով սեղմում է իրեն քննող դասախոսի ոտքը : Դասախոսն ասում է ._ Լավ , տղա ջան , գնա , լավ էիր պատասխանում : Քննությունից հետո քննող դասախոսը հարցնում է մյուսին , թե այդ տղան նրան ով էր գալիս , և պարզվում է , որ տղան է եղել նրա ոտքը սեխմողը , բայց դե գնահատականը չեն փոխում :
Սա իրական պատմություն է , ինձ այն պատմել է երկրորդ դասախոսը![]()
Մի աղջիկ քննության համար ծածկագրեր ( շպառգալկաններ ) է պատրաստում և հագնելով կարճ կիսաշրջազգեստ` հարմարացնում է ոտքերի վրա : Ստանալով և ստուգման գրքույկը մեկնելով դասախոսին ՝ նկատում է , որ կապերը թուլացել են ու թղթերը հեսա կթափեն :Վերցնելով գրքույկը ` վազելով դուրս է գալիս լսարանից ու դռան մոտ թղթերը հո~ չեն թափում … : Դռան մոտ կանգնած երկու տղա , տեսնելով այս ամենը, ասում են .
-Քուրիկ ջա~ն ձեր սպիտակեղենը թափումա …![]()
Чеширский КотЭ
Մի անգամ որոշեցինք դասարանի ամենաճռճռացող աթոռը դնել ուսուցչի աթոռի փոխարեն ու...Անգլերենի ուսուցչուհին մի քիչ թմբլիկ էր, ինքն էլ սիրում էր աթոռին նստաց այս ու այն կողմ թեքվել, աթոռն էլ անընդհատ ճռճռում էր ու խանգարում դասը, հանկարծ բարկացավ ուսուցչուհին ու գոռաց.
-Էս ո՞ր մի ոչխարի աթոռնա է սենց ճռճռում
Դասարանցիս պատասխանեց.
-Ոնց որ ձերն է![]()
Խեղճ ուսուցչուհի![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Մի պատմություն էլ ես պատմեմ բայց կարողա չզվարճանաք
Մենք կուրսեցիներով գնացել Էինք "Օբառատնի" ֆիլմը դիտելու։Ֆիլմի ընթացքում ամբողջ դահլիը ծիծաղում էր մենակ ես գոռում էի![]()
ու երբ ֆիլմը վերջացավ բոլորին ինձ մատով էին ցույց տալիս
ու դե ես էլ զարմանում էի, ասում էի ոնց էդ մթության մեջ իմացան որ վախկոտը ես եմ, պարզվում էր երեսիս մազանոթները պայթել են
![]()
Երևի զվարճալի չէր սարսափ էր![]()
Ես Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում գործող մանկական երգչախմբի հետ շաբաթը մեկ անգամ անցկացնում եմ հոգևոր դասընթացներ: Մի օր դասի ավարտին առիթ եղավ Յուրի Գագարինի անունը տալու, և ես որոշեցի երեխաներին հարցնել, թե ո?վ է նա: Ոչ ոք չգիտեր: Կանչեցի նրանցից ամենափոքրին` 5 տարեկան Արմենին /երեխաները 5-13 տարեկան են/ և ականջին ասացի: Ապա խնդրեցի, որ նա բարձրաձայն ասի, թե ով է Յ. Գագարինը, որպեսզի մյուսներն էլ իմանան: Արմենը բարձրաձայն ասաց:
-Յուրի Գագարինը առաջին ՏԻԵԶԵՐԱԳ ՆԱՑՔՆ Է:![]()
Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...
Հայաստանում մի անգամ տատիկս, որ միշտ կարդալուց ակնոցներ էր դնում,ասաց.
-Բալես, գնա հողաթափերս էն սենյակից բեր:
Ես էլ արագ-արագ գնացի, կողքերս նայեցի մի թեթև ու վերադառնալով ասացի.
-Տատ չկա:
-Է՜հ, երեխուն մի տեղ ուղարկի, դու էլ հետևից գնա,- բարկացավ ու ինքը գնաց բերեց:-Էնտեղ դրված էր, ուրեմն դու չտեսա՞ր:
-Չէ, չկար,- մեղավոր հայացքով ասացի նրան:
-Ա՜յ թե որտեղ են ակնոցները պետք մարդուն,- այնուհետև արադարացա ես:
Տատս չդիմացավ... Զայրացած դեմքը միանգամից բացվեց:
Հ. Գ. Այդ ժամանակ դեռ 10 տարեկան էի:![]()
Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:
Վերջին կուրսի վերջին սեմեստր, միակ քննական առարկան (Անունը չեմ հիշում): Դասախոսը` պրն. Եղիազարյան(ծեր մի մարդ): Այդ որը միայն մեր դասի համար գալիս հասնում էր համալսարան: Մենք բոլորս ավարտական տրամադրության մեջ ենք, ուստի լեկցիա լսելու ցանկությունը ձգտում է զրոի:
Զանգը տալուց 3 րոպե հետո որոշեցինք գնալ: Աստիճանների վրա տեսանք դասախոսին ու բոլորը սկսեցին վազել հակառակ կողմ: Դասախոսը ինձ անձամբ ճանաչում էր: Կարծեցի որ բավականին տգեղ կլիներ նման կերպով փախուստի դիմելը, նամանավանդ որ արդեն հայացքը իմ վրա էր ուղղված: Մոտիկացա բարևեցի ու մտածում էի թե որպես խմբի ավագ ինչպես պետք է արդարանամ: Եղիազարյանը` դեմքին մի տեսակ քմծիծաղով ասեց. "Եսայան, հասկացա որ էսօր լեկցիան ՉԵՂՅԱԼ ԵՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: Համակուրսեցիներիդ կփոխանցես որ իմ տարիքում, անգամ ամբողջ ցանկության դեպքում չէի կարող իրանց հետևից հասնել: ԵՂՆԻԿՆԵՐԻ ՀՈՏԻ ՆՄԱՆ ՎԱԶԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱՐ.... ՈՆՑ ՈՐ ԹԵ ՍՈՎԱԾ ԱՌՅՈՒԾԻՑ ԷԻՆ ՓԱԽՆՈՒՄ".......
Ավելացվել է 17 րոպե անց
Նստած եմ աշխատանքի վայրում ու կարդում: Սկսեցի անզուսպ ծիծղել: Համաշխատակիցներս ինձ էին նայում ոնց որ գժի: Սկզբում կարծեցին թե լացում եմ, հետո հասկացան որ ծիծաղում եմ: Ոչ մի հայերեն խոսացող չկար որ բացատրեի թե ինչու եմ ծիծաղում:
Վերջին խմբագրող՝ Vlad_arm: 01.03.2008, 07:06: Պատճառ: Գրառման ավելացում
Երկինքն իմ տունն է...
գյումրեցի աղջիկ (08.02.2010)
Դե խորհրդային տարիներին կանանց մի տոն կար՝ մարտի 8, պապաս էլ հենց այդ օրն է ծնվել, ու միշտ մեծ հորեղբայրս պապայիս հոգու հետ խաղում է, թե կանանց օրն ես ծնվել և այլն, նման բաներ, եկավ անկախացումը, ու մի պահ հանեցին մարտի 8-ը՝ փոխարինելով այն ապրիլի 7-ով, ու գուշակեք, թե հորեղբորս ծնունդը երբ է. ապրիլի 7–ին։Հիմա պապայիս հերթն էր փոխադարձելու ասածները, վերջում որոշվեց մեկամսյակ, և կնքվեց զինադադար։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.03.2008, 04:19:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Էս մորաքույրս երեկ պատմեց, այսօր մետրոյում էի հիշել ու ծիծաղում
Ուրեմն մի ազգությամբ օս հարևան ունեինք, կինը հայ էր ու մի քիչ հայերեն էր սովորել: Մորաքրոջոս դուրսը տեսնում է ու հարցնում է.
- Պապադ տո՞ւնն էր:
- Ե՞րբ
- Հիմա
- Չէ (ու ծիծաղում է)
- Ինչի՞ էր ծիծաղում:
- Ո՞վ
- Դու
![]()
![]()
![]()
դե մոտավորապես ես էլ տենց ռուսերեն եմ խոսում
Մի հատ ծանոթ ունեմ ռուսերեն համարյա թե չգիտի, իսկ բարեկամը ընտանիքով Ռուսաստանում է ապրում: Զանգում է Ռուսաստան, երեխեն ա հեռախոսը վերցնում.
- Պռիվետ, պապա դոմա?
- Նետ:
- Իսկ պապը?![]()
I may be paranoid but no android!
գյումրեցի աղջիկ (08.02.2010), Էլիզե (23.06.2010)
Մի քանի տարի առաջ տատիկիս տանը ընդունելության քննությունների համար պարապում էի՝նեռվերս լարած: Ամառ էր , ահավոր շոոգ , բնականաբար պատուհան էի բացել : Տատիկիս բակում էլ մի հատ բարձրահասակ ծառ կա , որի Ճյուղերը պատուհաններին շաատ մոտ են , իսկ բակի ագռավները շատ էին սիրում այդ ծառի ճյուղերին թառչել ու առավոտից իրիկուն կռռռռռաաաա՜լ(ոնց որ հերթով կարաոկե երգեին)`խաթարելով ժողովրդի հանգիստը
: Այնքան էին ջղայնացրել , որ պատուհանը լավ բացեցի, վերցրեցի աջ հողաթափս (չստիկս )
ուուուու՜ նետեցի դեպի ագռավները : Գնաց կպավ ագռավներից մեկի ուղիղ ճակատին , որը ոգևորված վերջին կուպլետներ երգում
, վայր ընկավ :Մյուսները խուճապահար փախուստի դիմեցին ու որոշեցին էլ էտ ծառի մոտ չհավաքվեն : Հիմա տղեքով միշտ շենքի հետևն են հավաքվում ...
![]()
Բա՜ հողաթափիկս(չստիկս), խեղճ հողաթափիկստենց էլ դրսում մնաց ...
![]()
Чеширский КотЭ
erexa (16.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ