User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կհամաձայնե՞ք

Քվեարկողներ
142. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    62 43.66%
  • Ոչ

    80 56.34%
Էջ 5 13-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 184 հատից

Թեմա: 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

  1. #61
    k.o.r.a.s.o.n.-b.i.ot.z.a
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2007
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Բարեկամ-ի ,՝ոսքերից
    Էդ ել ա տարբերակ,մեկի մտքով չէր անցել` թե մեկ միլիոն ունեցողին ով ռիսկ կանի Հայաստան չթողնի.
    Անձամբ ես,որովհետև,մեկ միլիոն ունեցողը կարողա ինձանից ,խելացի լինի............Լավ սա կատակ էր խ..խ...խ..խ...խ..խ....խը...´¨
    Եվ ասեմ ,որ ես այժմ ՀԱՅԱՍՏԱՆՈՒ չեմ,բայց ջատ եմ ուզում վերադառնալ իհարկե տեսնեմ իմ բարեկամներին եվ նորից վերադառնամ այստեղ,,քանի-որ ՀԱՅԱՍՏԱՆԻ կյանքը ինձ համար չի դեռ,,,իսկ հետո կտեսնենք.Բայց կարող եմ մի բան հաստատ ասեմ,որ երբեք ոչ ոք չի կարող ընդմիջտ հեռանա հայաստանից և անձամբ ես չեմ կարո...................

  2. #62
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կգնայի… առանց մեկ միլիոնի էլ կգնայի, մենակ երաշխիք ունենայի, որ քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով եմ ապրելու: Խեղդվում եմ այստեղ, այս երկիրն իմ տեղը չէ: Ի՜նչ հայրենիք, ի՜նչ բան… Հայրենիքս իմ մասին հոգ չի տանում, ես ինչու՞ պետք է այստեղ ստրուկի պես ապրեմ:
    Վերջիվերջո, առողջությունս շա՜տ ավելի կարևոր է:
    իսկ այդպիսի երաշխիք ոչ ոք էլ չի՛ տա…
    էդ խոսքերը կարդալիս, չգիտես ինչի, հիշեցի Մհեր Մկրտչյանի խոսքերից («Մենք ենք Մեր Սարերը»).
    - համ կնիկ ես ուզում, համ չբեր ես ուզում, համ էլ բանն էլ հետն ես ուզում…

    Նման երաշխիք ոչ ոք չի տա, ոչ ոք չի կարող տալ, և դեռ, մի բան էլ, հակառակը…
    Ես, իմ կյանքի ընթացքում, եղել եմ ընդամենը 9-10 երկրներում, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել այն երևույթին, որ ինձ սպասեն գրկաբաց և սրտի թրթիռով…
    Ոչ ոք ինձ չէր սպասում իր երկրում, և նույնիսկ հակառակը…

    ամենուր էլ կա այդ «շովինիզմ»-ի գաղափարը: թե գալիս ես իրենց երկիր զբոսաշրջիկի կարգավիճակով՝ բարով գաս, թե եկել ես ապրելու՝ «հացդ կերար»…
    օրինակ Ռուսաստանում՝ այդ «շովինիզմ»-ը արտահայտվում է բացահայտ ու սափրագլուխներին բաժանված սառը զենքերով:
    ըստ իս՝ դա ավելի լավ է, քանզի պարզ կարելի է տեսնել՝ ով է թշնամի, իսկ ով ոչ: իսկ կոնկրետ Եվրոպայում՝ բոլորը դեմքիդ ժպտում են, բայց մեջքիդ հետևից հաճույքով հարվածում: էդ ժպիտներից միայն քչերն են իրական…

    այ հետաքրքիր է՝ երբևէ փորձե՞լ ես հետաքրքրվել, թե ինչպես են ապրում էդ նույն Հայերը արտասահմանում: հետաքրքրվիր՝ խորհուրդ եմ տալի՛ս: ահագին նոր բաներ կբացահայտես ինքդ քեզ համար՝ մեր ազգային հատկանիշներին վերաբերվող…

    այո՝ Արևմտահայերից շատերը, և Արեևելահայերից ոմանք, արդեն հասցրել են որոշակի արդյունքների հասնել, իսկ մնացածը… մարդիկ կան որ արդեն 12-15 տարի ապրում են («ապրել»-ը այնքան էլ հարմար բառ չէ, բայց որ շատ կոպիտ չհնչի, ասենք՝ «գոյատևում են») տվյալ երկրում, բայց ամենօրյա մտավախությամբ, որ հենց հաջորդ պահին կարող են դուռը ծեծել, ու, մեղմ ասած, ասել՝ «ճամպրուկներդ պատրաստիր… քեզ 30րոպե ժամանակ… հետ ես գնում Հայաստան…»: դա դեռ լավագույն դեպքում… մարդիկ կային, որ այդ 30րոպեին էլ չէին արժանանում… օրինակ մի տղայի՝ հենց սպորտային հագուստով նստեցրեցին ինքնաթիռ ու ուղիղ չվերթով ուղարկեցին Երևան… անսպասելիությունից չէր էլ հասցրել դրամանապանակը հետը վերցնել…

    Նման բաներից խուսափելու համար, շատերը, այսպես ասած՝ «աշխարհի քաղաքացի» են (ճիշտ է՝ այս արտահայտությունը լրիվ ուրիշ իմաստ է արտահայտում, բայց, կարծում եմ, միտքս հասկանալի էր), հավերժ թափառական… մի քանի տարի ամեն երկրում… մինչև՝ «մեկ էլ տեսար՝ մի տեղ մի բան կպավ…»

    իսկ ինչ վերաբերվում է «Հայրենիքս իմ մասին հոգ չի տանում, ես ինչու՞ պետք է այստեղ ստրուկի պես ապրեմ».
    ի՞նչ ասել է «ստրուկի պես ապրել», կամ, ներեցեք անհեռատեսությանս համար, ի՞նչ ասել է «հայրենիքս իմ մասին հոգ չի տանում»…
    մի հարցնող լիներ՝ ինքն իր մասին կարողանում է հոգ տանել, որ մնացածի մասին հոգ տաներ…

    սա նման էր էն դեպքին, երբ ասենք մարդու Տուն գող է մտնում ու սկսում է թալանել այդ տունը, իսկ տանտերը թողնում հեռանում է այդ տնից՝ խոսքերով.
    - էդ տունը իմ մասին հոգ չտարավ…


    Հ.Գ. հույս ունեմ՝ գրառումս ոչ մեկի չի վիրավորի: :
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մաեստրո (15.12.2010)

  4. #63
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Հարգելի Գաղթական, ես ինքս ոչ միայն շատ երկրներում եղել եմ, այլև ապրել եմ: Ես չեմ ասում ապօրինի ապրելու մասին: Իմ՝ այնտեղ մնալը լիովին օրինական էր, հետևաբար ոչ մի դռան թակոցից էլ չէի վախենում:
    Այո՛, եթե ստրուկ կամ փախստական կամ նման այլ բան լինեմ, ոչ մի դեպքում չեմ գնա, բայց եթե իմ մասնագիտական հմտություններն արտերկրում ավելի են գնահատվում, ավելի են վարձատրում, ինչու՞ մնամ այստեղ:
    Իսկ բարեկեցիկ կյանք ասելով ես նկատի ունեի, որ իմ ապրելն օրինական լիներ… Այդ դեպքում մեկ միլիոնը լիովին բավական է ապրելու, ուսում ստանալու համար, իսկ հետո արդեն կարող ես սեփական գումարը վաստակել:

    Գաղթականի կարգավիճակով, կրկնում եմ, հաստատ չէի գնա ու չեմ էլ հասկանում այն մարդկանց, որոնք գնում են:

  5. #64
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գաղթական, ես ինքս ոչ միայն շատ երկրներում եղել եմ, այլև ապրել եմ: Ես չեմ ասում ապօրինի ապրելու մասին: Իմ՝ այնտեղ մնալը լիովին օրինական էր, հետևաբար ոչ մի դռան թակոցից էլ չէի վախենում:
    Այո՛, եթե ստրուկ կամ փախստական կամ նման այլ բան լինեմ, ոչ մի դեպքում չեմ գնա, բայց եթե իմ մասնագիտական հմտություններն արտերկրում ավելի են գնահատվում, ավելի են վարձատրում, ինչու՞ մնամ այստեղ:
    Իսկ բարեկեցիկ կյանք ասելով ես նկատի ունեի, որ իմ ապրելն օրինական լիներ… Այդ դեպքում մեկ միլիոնը լիովին բավական է ապրելու, ուսում ստանալու համար, իսկ հետո արդեն կարող ես սեփական գումարը վաստակել:

    Գաղթականի կարգավիճակով, կրկնում եմ, հաստատ չէի գնա ու չեմ էլ հասկանում այն մարդկանց, որոնք գնում են:
    դա արդեն բոլորովին այլ թեմա է: Չեմ կարծում, թե այս հարցմանը պատասխանող բոլոր մարդիկ ի նկատի ունեին արտերկրում իրենց ուսումը և մասնագիտական աշխատանքը:

    Իմ, Օտարստանի ճամփեքին հանդիպած, թերևս 100 Հայից միայն 1-ն էր դուրս եկել Հայաստանից՝ ուսումը շարունակելու կամ մասնագիտական աշխատանք իրականացնելու: Մնացածը՝ «լավ է այնտեղ, ուր մենք չկանք»… Սա է դառը ճշմարտությունը, և իմ վերջին պատասխանն ուղղված չէր որևէ մեկի (տվյալ դեպքում՝ որևէ «ԱՅՈ» պատասխանողի) անհատին, այլ՝ ընդհանուր էր:

    Ճիշտ է՝ շատ Հայեր են դրսում աշխատում կամ ուսում առնում, բայց նրանց ճնշող մեծամասնությունը արդեն սկսել է դրանով զբաղվել հենց տեղում, այլ ոչ թե նման նպատակով է դուրս եկել Հայրենիքից:

    Ինչ վերաբերվում է արտերկրում ուսում առնող ՀՀ քաղաքացիներին՝ ասեմ որ ՀՀ-ի օրենքները, այս բնագավառում զբաղվող քաղաքացիների համար նախատեսված, ես անչափ ԱՆԻՄԱՍՏ եմ համարում՝ մեղմ ասած: Ես մեկն եմ այդպիսի հազարավոր զոհերից: Իսկ ուսում առնելուց հետո, բոլորը չեն, որ իրավունք են ձեռք բերում շարունակել իրենց գործունեությունը տվյալ երկրում, քանզի, պայմանագրի համապատասխան (դեպքերի մեծամասնությունում՝ նման պայմանագիր է կնքվում), նրանք պետք է վերադառնան սեփական երկիր՝ ուսումն ավարտելու պես:

    Իսկ ինչ վերաբերվում է «օրինական» կամ «անօրինական» կարգավիճակին՝ ես չէի խոսում «անօրինական» կարգավիճակով ապրող մարդկանց մասին (որոնց թիվն էլ չնչին չէ): Հենց «փախստական»-ի կարգավիճակն էլ դա արդեն «օրինական» կարգավիճակ է: Խոսքը միայն նրա մասին էր՝ թե մարդ որքան կարող է «ձգել» նման կարգավիճակը շալակած:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մաեստրո (15.12.2010)

  7. #65
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Ոչ,.. Հայաստանից դուրս անգամ մի շաբաթ չդիմացա առանց որևէ պարտադրանքի... Ինչ մնաց, որ իմանամ՝ չեմ կարող վերադառնալ...
    Իսկ փողը մի օր հաստատ կվերջանա...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  8. #66
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ,.. Հայաստանից դուրս անգամ մի շաբաթ չդիմացա առանց որևէ պարտադրանքի... Ինչ մնաց, որ իմանամ՝ չեմ կարող վերադառնալ...
    Իսկ փողը մի օր հաստատ կվերջանա...
    Դե~, գիտես ինչ կա? Նայած ոնց ծախսես Օրինակ մարդիկ գիտեմ, որոնցինը մենակ ավելանում ա
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #67
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Հա,անպայման կգնայի,ու հետս կտանեի ընտանիքիս
    Կարեն Ջանիբեկյանի ասած,«Ես սիրում եմ հայրենիքս,բայց դա քիչ է,քանի-որ հայրենիքս ինձ չի սիրում»
    Դե դա առայժմ իմ մասին չի,բայց հաճույքով կգնայի

  10. #68
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Միանշանակ` այո: Դեռ ավելին` առանց այդ գումարի էլ եմ համաձայն: Հայաստանը այն պետություննրից է (ուշադրություն դարձրեք, որ վայրի մասին չէ խոսքս), որ ավելի լավ է հեռվից սիրել

  11. #69
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Միանշանակ` այո: Դեռ ավելին` առանց այդ գումարի էլ եմ համաձայն: Հայաստանը այն պետություննրից է (ուշադրություն դարձրեք, որ վայրի մասին չէ խոսքս), որ ավելի լավ է հեռվից սիրել
    Ավելի ճիշտ ձև տաս,թե սիրում ես
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #70
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Այս հարցման արդյունքներից երևում է, որ հայաստանում կյանքն իսկապես լավ է:
    Իսկ ինչն է պատճառը, որ մի շարք թեմաներում քննարկումների ժամանակ հիմնականում բողոքում եք և հիասթափություն եք հայտնում մեր երկրում ապրելու մասին:

  13. #71
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս հարցման արդյունքներից երևում է, որ հայաստանում կյանքն իսկապես լավ է:
    Իսկ ինչն է պատճառը, որ մի շարք թեմաներում քննարկումների ժամանակ հիմնականում բողոքում եք և հիասթափություն եք հայտնում մեր երկրում ապրելու մասին:
    Իրենք ուզում են գնալ, բայց 1 միլիոն եվրոն չեն ուզում, դրա համար էլ «ոչ» քվեարկողները ավելի շատ են

  14. #72
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ` այո: Դեռ ավելին` առանց այդ գումարի էլ եմ համաձայն: Հայաստանը այն պետություննրից է (ուշադրություն դարձրեք, որ վայրի մասին չէ խոսքս), որ ավելի լավ է հեռվից սիրել
    ԼԱվ էլի վաայ Երբեք Բառին ուշադրություն դարձրեք ո՞նց կարելիա Հայաստանը մեր ծննդավայրը, այն վայրը որում մենք մեծացել ենք, սիրել ենք, սիրվել ենք և այն և այն և այն լքել անվերադարձ
    Loading your personal settings....

  15. #73
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    16.08.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Ես հիմա մեկ միլիոն եվրո կտայի, որ վերադարնայի հայաստան… ;cry

  16. #74
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարելի է ասել միանշանակ այո, կամ էլ նույնիսկ հենց ինքներդ եք պատրաստ գումար տալ հայրենիքից հեռանալու համար: Դուք ուղղակի չեք իմանում և նույնիսկ չեք էլ կարող պատկերացնել թե ինչ վատ բան է օտարություն կոչեցյալը : Ամեն ինչ ավելի դժվար է, երբ հայրենիքդ ավելի հեռվից ես սկսում սիրել...այդ սերն ուղղակի սպանում է, հանգիստ չի թողնում, ստիպում է տառապել . Իմ ուղեղում ամեն դեպքում չի տեղավորվում, որ կան մարդիկ, որոնք ընդունակ են ընդմիշտ մոռանալ իրենց հայրենիքը հանուն կա՛մ գումարի կա՛մ բարվոք կյանքի: Ես չեմ մեղադրում բոլոր նրանց, ովքեր հայրենիքից դուրս են ապրում, իհարկե իրավունք ունեն լավ կյանք վարելու, ես ինքս այդպիսին մեկն եմ, բայց ցավալի է, երբ մարդիկ պատրաստ են հեռանալու լավ շեշտեմ՝ ընդմիշտ: Չնայած ավելի լավ է չասեմ, մեկ է ընդունողը կընդունի, չնդունողն էլ՝ ո՛չ, մարդ պիտի իր մաշկի վրա զգա այդ ամենը, որ ուրիշներին անհիմն չմեղադրի Իսկ ինչ մնում է հարցին, ես ուղղակի կասեմ՝ ո՛չ մի դեպքում , հիմա նույնիսկ մտածում եմ Հայաստան գալու և ընդմիշտ մնալու մասին ( լուրջ մտացում եմ)
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  17. #75
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Վարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հիմա մեկ միլիոն եվրո կտայի, որ վերադարնայի հայաստան… ;cry
    Ինձ տուր, արի Իսկ եթե գաղտնիկ չե որտեղ ես բնակվում հիմա?

Էջ 5 13-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ կանեիք, եթե միլիոն դոլլար ունենայիք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 67
    Վերջինը: 03.12.2013, 22:55
  2. Եվրո 2012
    Հեղինակ՝ Ջուզեպե Բալզամո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 953
    Վերջինը: 13.07.2012, 23:21
  3. Գրառումներ: 69
    Վերջինը: 09.06.2011, 15:28
  4. Եվրո 2008
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 575
    Վերջինը: 05.07.2008, 00:38
  5. Եվրո 2008
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 21.04.2008, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •