User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կհամաձայնե՞ք

Քվեարկողներ
142. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    62 43.66%
  • Ոչ

    80 56.34%
Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 184 հատից

Թեմա: 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

  1. #31
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնվե՞ք

    Հլը մտածում եք? միլիոնը վերցնում ենք ու փախնում ստեղից

  2. #32
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. 1 միլիոն եվրո և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնվե՞ք

    Ո՛չ մի դեպքում, անհնար բան է, առանց այդ էլ չեմ դիմանում, 3 տարվա մեջ հալվեցինք, մաշվեցինք, վերջացանք , ուր մնաց ընդմիշտ

    Ավելացվել է 9 րոպե անց
    Բայց շա՜տ հետաքրքիր կլիներ բաց քվեարկությունը
    Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 13.06.2007, 17:07: Պատճառ: Գրառման ավելացում
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  3. #33
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնվե՞ք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձեզ տան 10 միլիոն եվրո՝ Հայաստանից գնալու ու երբեք չվերադառնալու պայմանով... Կհամաձայնվե՞ք
    ավելի պայծառ

    բայց մի հատ հարց. եթե միլիոնը վերցնեմ, գնամ, բայց մի օր չդիմանամ ու գամ: էտ դեպքում ի՞նչ կլնի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #34
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Չէ…հնարավոր չի...ես առանց իմ երկրի չեմ կարող…սիրտս հո չեմ վաճառի…սիրտս էլ անգին ա…ես բռնեմ էդքան էժան ծախե՞մ…
    կարոտից կմեռնեմ…ադամանդակուռ գերեզմանն ի՞նչ եմ անում…
    Հաճույքով շատերիդ կգնդակահարեի…

  5. #35
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    ՈՉ! Քանի որ առանց ընկերների ու հարազատների դու կորած մարդ կհամարվես, իսկ փողով գնած ընկերը մի օր "կվերջանա"

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Bergmann-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլը մտածում եք? միլիոնը վերցնում ենք ու փախնում ստեղից
    բա հետո?
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 14.06.2007, 00:22: Պատճառ: Գրառման ավելացում
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  6. #36
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնվե՞ք

    Ես առանց այդ մեկ միլիոնի էլ Հայաստանից գնացել եմ, բայց ոչ չվերադառնալու պայմանով.
    Այդպիսի բան առաջարկողին, ինքս մեկ միլիոն կառաչարկեի, որ բերանե փակեր, կամ «քցելու» տարբերակն էլ չի կարելի բացառել, փողը վերցնում ես ու չես գնում.
    Գալի ասում է.
    -Դուք դեռ այստեղ եք?
    Իսկ Դուք թե՛
    -Ապե ես իմ հողից ջրից կտրվողը չեմ.
    -Այ ցավտ տանեմ, բա փողը?
    -Ընկեր ջան ինչ փող?
    Ինքը այտեղ «ջոկում» է որ «քցվեց», բայց արդեն էլ ինչ.
    Ուրախ գրառում:

  7. #37
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    բա հետո?

    Էրևումա սաղ գաղտնիքները պիտի ասեմ
    հետո գնում ես Շվեյցարիա հետդ էլ 1-10 միլիոն փող

  8. #38
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Սա գրեթե նշանակում է վաճառել հայրենիքը Անգամ ես համաձայնողներին կտամ այդ գումարը, որ նման մարդկանցից մաքրեմ իմ հայրենիքը
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  9. #39
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա գրեթե նշանակում է վաճառել հայրենիքը Անգամ ես համաձայնողներին կտամ այդ գումարը, որ նման մարդկանցից մաքրեմ իմ հայրենիքը
    տենց բան մի ասա… մենակ 10 միլիոն եվրո Ակումբում կծախսես…

  10. #40
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    տենց բան մի ասա… մենակ 10 միլիոն եվրո Ակումբում կծախսես…
    Հավատացած եղիր, որ իրոք այդպես կանեի, եթե իհարկե այդքան ունենայի
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  11. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Ոչինչ Գոգ ջան , բայց ես կուզենայի քեզ 5 տարի հետո տեսնել ... ու եթե դարձյալ այդ կարծիքին լինես ... կասեմ ես էլ մեր Դոկտրը ՝ Մալոճ , հալալա

  12. #42
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Եթե ձեզ տան 10 միլիոն եվրո՝ Հայաստանից գնալու ու երբեք չվերադառնալու պայմանով... Կհամաձայնվե՞ք
    No Deal!
    Ժողովու'րդ, հո էս ինչ-որ պետություն չի,էս մեր տունն ա:Արա մեր պապերն են ստեղ թաղված,մեր ժողովրդի արմատներն են ստեղ,ոնց կարանք թողնենք:Մաստեր քարտի ռեկլամը չեք տեսե՞լ.կան արժեքներ,որոնք անգին են
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  13. #43
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Շատ հետաքրքիր հարցում է՝ շատ հետաքրքիր արդյունքներով..

    Իրոք՝ մե՛ծ հետաքրքրությամբ կարդացի:

    Ճիշտն ասած՝ ես պատասխանեցի «Ոչ» նախկին ես-իս փոխարեն, քանի որ այժմյան ես-իս պատասխանը իրենից գին չի կարող ներկայացնել տվյալ հարցման համար: Ես արդե՛ն գտնվում եմ Հայաստանից դուրս և սա էլ արդեն քանի տարի: Ճակատագրի հեգնանքով, ճիշտ այս հարցման պահանյի պես, չեմ էլ կարող վերադառնալ Հայաստան… չգիտեմ՝ գուցե 10 տարի հետո, գուցե՝ 20.. բայց հույս ունեմ, որ երբևէ անպայման կգնամ: Ճիշտ է՝ ինձ ոչ 1 միլիոն են առաջարկել, ոչ էլ՝ 10, ուղղակի՝ հին հայկական ավանդույթի համապատասխան՝ «գլխիս սարքել» են:

    Ինչէ՝ պատասխանս նախկին «ես»-իս փոխարեն էր:
    Հիշում եմ՝ մի անգամ, ընկերոջս հետ, շաատ երկար թափառում էինք գիշերային Երևանով ու բանավիճում՝ ճի՞շտ են արդյոք վարվում Հայերը, որոնք լքում են Հայաստանը: Հասկանալի է, որ ոչ մի անհատի չի կարելի մեղադրել, քանզի ամեն ոք իր խնդիրներն ունի: Բայց ճի՞շտ է արդյոք երևույթը: Թեման ծագել էր այն փաստից, որ նույն ընկերոջս ընտանիքը պատրաստվում էր արդեն մի քանի ամսից լքել Հայաստանը:
    Երկար բանավեճից հետո, ընկերս, հուսահատ ու ջղային պոռթկումով հայտարարեց.
    - կգա մի օր, երբ Հայաստանը կլքեն բոլո՛րը, բոլորը՝ բացի մի "ախմախ"-ից… ու էդ "ախմախ"-ը դու ես լինելու…

    անցավ մոտ 6-7 տարի… երկար բաժանումից հետո նորից հանդիպել էինք… հանդիպել էինք՝ Հայաստանից դուրս… նստած էինք «բար»-ում ու գարեջուր էինք խմում… հանկարծ հիշեցի այս բառերը…
    - լա՞վ ես հիշում բառերդ…
    - պարզվեց, որ էդ "ախմախ"-ը դու չես լինելու… բայց դու էն ժամանակ ճիշտ էիր…

    հավատցեք՝ համարյա բոլոր Հայերը, ում հանդիպել եմ Օտարստանի ճամփաներին, պնդում էին՝ «իմանայինք էսպես է՝ չէինք գա»…

    ուղղակի՝ միայն Հայերն սիրում կրկնել. «լավ է այնտեղ, ուր մենք չկանք»

    մի հասուն տղա, այսինքն՝ 27 տարեկան արդեն տղամարդ, մի անգամ թաքնվել էր կնոջից սենյակումս, անդադար լսում Հայկական մի երգ ու հօնգուր-հօնգուր լաց լինում՝ «ախպեր ինձ Տունսա կանչում… տենաս երբ կկարենամ հետ դառնալ…»: մի այլ անգամ, մեկ ուրիշ, արդեն 26 տարեկան մի տղայի, սիրտը բացեցին օղու շշերը՝ «երբ Հայաստանից դուրս էի գալիս, նենց հաճույքով թքեցի էդ հողի վրա՝ ինքնաթիռ նստելուց առաջ… հիմա էլ՝ անհամբեր սպասում եմ, թե երբ է նորից ճամփես բացվելու՝ հետ դառնամ Հայաստան… ու երբ հետ դառնամ՝ պիտի համբուրեմ էդ նույն հողը…»:

    Իսկ մի այլ Հայ մարդու, արդեն 40-ը վաղուց բոլորած մի անձի, ով մի ժամանակ, որպես կամավորական էր մեկնել Ղարաբաղ, դեմքին նայելն ուղղակի անտանելի էր, երբ նստած իրար հետևից դատարկում էր շշերը՝ լավ գիտակցելով, որ հենց այդ պահին Երևանում տեղի էր ունենում իր Հոր հուղարկավորությունը, իսկ ինքը ոչ մի կերպ չէր կարող այնտեղ ներկա գտնվել… Ճիշտ է՝ արդեն 10 տարուց ավել է ինչ Հայաստանում չի եղել, բայց մի դեպքով՝ մի քանի հոգով հազիվ ձեռքերից պոկեցինք մի Քուրդ երիտասարդի, որի կոկորդից բռնել ու տրամադրված խեղդում էր հենց այն պատճառով, որ վերջինս իրեն թույլ էր տվել համեմատել Հայերին Գնչուների հետ…

    գրառումս շատ երկար ստացվեց, բայց ինչ եմ ուզում ասել հարգելիներ ջան.
    երբ որոշում կայացնեք Հայաստանից «հավիտյանս» տեղափոխվելու մասին, հիշեք խորհուրդս՝ սկզբից փորձեք այցելել այն երկիր, ուր պատրաստվում եք տեղափոխվել, ապրեք որոշ ժամանակ այնտեղ… ապրեք այնքան, որքան որ անհրաժեշտ լինի (կապ չունի՝ է ամիս թե 2 տարի) հասկանալու համար՝ արդյոք դուք անհրաժեշտություն ունեք փոխելու դրա հետ այն, ինչ հիմա ունեք, և նոր միայն տեղափոխվեք…

    Հ.Գ. Խորհուրդս բխում է մի պարզ փիլիսոփայությունից.
    ՄԵՆՔ ՄԻՇՏ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՈՐԵՎԷ ԲԱՆԻ ԱՐԺԵՔԸ ԶԳԱԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱՅՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ…
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #44
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԵՆՔ ՄԻՇՏ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՈՐԵՎԷ ԲԱՆԻ ԱՐԺԵՔԸ ԶԳԱԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱՅՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ…
    Ամենացավալին այն է, որ շատերը վերադառնալով Հայաստան այլևս չեն գտնում այն արժեքը, որն այդքան կարոտում էին ու ցավում, որ հեռացել են:
    Տեսնելով այսօրվա Հայաստանը շատերը հիասթափված հեռանում են, հոգիներում պահելով առաջվա արժեքը…

  15. #45
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1 միլիոն եվրո, և Հայաստան երբեք չվերադառնաք... Կհամաձայնե՞ք

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենացավալին այն է, որ շատերը վերադառնալով Հայաստան այլևս չեն գտնում այն արժեքը, որն այդքան կարոտում էին ու ցավում, որ հեռացել են:
    Տեսնելով այսօրվա Հայաստանը շատերը հիասթափված հեռանում են, հոգիներում պահելով առաջվա արժեքը…
    Ցավոք՝ դա էլ է ճիշտ: Եվ դա տեղի է ունենում հոգեբանական բազում նրբությունների ազդեցության արդյունքում: Ես բազմիցս անգամ քննարկել եմ այդ խնդիրը նման հիասթափություն ապրած մարդկանց հետ: Ամեն ոք իր սեփական պատճառներն ունի:

    Բայց հիմնական պատճառը, ըստ իս, թերևս այն է, որ Հայաստանում կյանքը տեղում չի կանգնած: Այն շարժվում է և ունի իր բնականոն ընթացքը: Մարդը, լքելով Հայաստանը, պահում է այն իր հուշերում այնպիսին, ինչպիսին էր իր մեկնելու ակնթարթին: Նա ճամփորդում է հեռավոր երկրներ, տեսնում է բազմաթիվ տեսարժան վայրեր, կարող է ապրել պալատներում, բայց նրան երբեք չի լքում «իր հին աշխարհը»: Դա նրա սեփական աշխարհն է՝ սեփական բեմը սեփական դերասաններով, որոնք ներկայացում են խաղում ամեն գիշեր իր երազում: Դա նրա ծննդավայրն է, այնպիսին, ինչպիսին նա հիշում է դա, իր ընկերներն են, հարազատները, հարևանները, շքամուտքի կողքի աղբանոցը, այն պատերը, ուր նա մի ժամանակ սեր էր բացատրվում, այն ծառը, որի վրա իրենք, ընկերներով, մի անգամ փորագրեցին իրենց անվան առաջին տառերը.. այսինքն՝ ամեն ինչ, ամեն մի մանրուք, որը հիշեցնում ու տանում է իրեն դեպի անցյալ: Մարդն առանց անցյալի՝ չունի կյանքի իմաստ, ինչպես բնակելի շենքը չունի իմաստ՝ առանց հիմքի, ինչպես ծառը չունի իմաստ՝ առանց արմատի:

    Անցնում են երկար ու ձիգ տարիներ: Մարդը վերադառնում է Հայաստան: Երկար սպասված վերադարձից առաջ նա մտովի պատկերացնում է իր ներխուժումը սեփական հին աշխարհ, որին մնացած վայրկյանները իրեն դարեր են թվում: Հասնում է Հայաստան… և ի՞նչ… Հայրական Տունը վերանորոգված է… իրենց փողոցի հին անունը՝ փոխած… փողոցում զբոսնում են նոր դեմքեր՝ նոր հագուկապով ու նոր խոսելաոճով… ընկերները՝ վաղուց արդեն չափահաս մարդիկ են, որոնք ունեն իրենց ընտանիքն ու իրենց հոգսերը… ծնվել ու մեծացել է մի ողջ լրիվ նոր սերունդ… հին սերունդը այլևս այն չի՝ բոլորի դեմքերը փոխված, բնավորությունները փոխված… այն տատիկը, իրենց կողքի հարևանը, որն ամեն անգամ իրեն հանդիմանում էր, վաղուց մահացել է… իր սեփական քաղաքը, որը նա, մի ժամանակ, ծայրից ծայր կարող էր շրջել փակ աչքերով, հիմնահատակ փոփոխությունների է ենթարկվել… հայտնվել են լրիվ նոր փողացներ… հներն էլ՝ կամ չկան, կամ լիովին փոխված են… հայտնվել են լրիվ նոր շենքեր…

    Այսինքն՝ չկա ոչ մի թել՝ իրեն այդ նոր մթնոլորտին կապող: Դա իրենը չի… դա իրեն խորթ է… ճիշտ այնպես, ինչպես բազում այլ քաղաքներ, ուր նա թափառում էր՝ երազելով իր սեփականը… ի՞նչն է մնում իրեն այդ վայրին կապող՝ Հայե՞րը… Հայերն էլ արդեն այն չեն… լրիվ նոր բարքեր, հասարակական նոր երևույթներ… ինչը իրենց համար պատվի հարց էր՝ հիմա խաղալիք է դարձել… ինչը իրենց ժամանակ աններելի հանգամանք էր՝ հիմա համատարած է…

    այս ամեինց էլ գալիս է այն զգացողությունը, որ ինքը մնաց օդում կախված… այն նոր երկրներին, որտեղ ճամփորդում էր ու ապրում՝ նա այդպես էլ չսովորեց, իսկ իր հին աշխարհն էլ այլևս գոյություն չունի… սովորական Հայ՝ հոգով օտար..

    իսկ այն մարդիկ, ովքեր շարունակում էին ապրել Հայաստանում՝ երբեք չէին կարող զգալ ամեն ինչի փոփոխությունը այդպես սուր, քանի որ այդ ամենը տեղի էր ունենում իրենց աչքերի առաջ, ինչպես ասենք ծնողը չի կարող այնպես սուր զգալ սեփական երեխայի աճի տեմպը, ինչպես այդ երեխային երկար ժամանակ չտեսած մի մարդ…
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ կանեիք, եթե միլիոն դոլլար ունենայիք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 67
    Վերջինը: 03.12.2013, 22:55
  2. Եվրո 2012
    Հեղինակ՝ Ջուզեպե Բալզամո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 953
    Վերջինը: 13.07.2012, 23:21
  3. Գրառումներ: 69
    Վերջինը: 09.06.2011, 15:28
  4. Եվրո 2008
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 575
    Վերջինը: 05.07.2008, 00:38
  5. Եվրո 2008
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 21.04.2008, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •