ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ. ԽԱՌՆՎԱԾՔԻ 16 ՏԻՊԵՐԸ
Մարդու գլխուղեղի 2 կիսագնդերի միջեվ գոյություն ունի ֆունկցիաների հստակ բաժանում, դա մեզ վաղուց հայտնի է նյարդաբանությունից: Ընդ որում, ձախ կիսագունդը պատասխանատու է մտքի վերլուծական գործողությունների համար եվ իրականությունն ընկալում է ըստ առանձին իմաստային միավորների, իսկ աջ կիսագունդը պատասխանատու է երեվույթների պատկերավոր, ամբողջական եվ զգայական ընկալման համար:
Տղամարդիկ սիրում են յուրաքանչյուր առիթի դեպքում շեշտել, որ ի տարբերություն կանանց, որոնց խելքը հիմնականում հիմնված է ինտիուիցիայի վրա՝ իրենց միտքն առավել զարգացած եվ վերլուծական է… Այդպե՞ս է արդյոք իրականում: Եթե այո, ապա պետք է որ կանանց մոտ ավելի զարգացած լինեն աջ կիսագնդի ֆունկցիաները, իսկ տղամարդկանց մոտ՝ ձախ:
Եկեք մի քանի վարժությունների միջոցով փորձենք պարզել իրականությունը:
Վարժություն 1: Երկու ձեռքերի մատները խաչեք եվ տեսեք, թե որ ձեռքի բթամատն է վերեվում: եթե աջն է, ապա թղթի կտորի վրա նշեք «Ա» տառը: Դա նշանակում է, որ խանվածքով դուք հիմնականում զգացմունքային եք: Իսկ եթե ձախն է, նշեք «Ձ» տառը եվ ի նկատի ունեցեք, որ դուք հիմնականում առաջնորդվում եք տրամաբանությամբ:
Վարժություն 2: Ձեր առջեվում ընտրեք որեվե նշանակետ եվ երկու ձեռքերի ցուցամատները միաժամանակ պարզեք դեպի այդ կետը այնպես, կարծես պատրաստվում եք կրակել: Հիմա փակեք նախ աջ աչքը, ապա՝ ձախը, եվ տեսեք, թե որ դեպքում եք ավելի դիպուկ պահել մատը (ընդ որում, աջ աչքով հետեվեք աջ ձեռքի ցուցամատին, իսկ ձախ աչքով՝ ձախին): եթե կետը համընկնում է ձեր նշանառության հետ աջ աչքը փակելիս, ապա թղթի վրա նշեք «Ա» տառը. Դա խոսում է բնավորության մեջ ագրեսիայի տարրերի առկայությամ մասին: Հակառակ դեպքում նշեք «Ձ» տառը. Դա բնորոշում է ձեզ՝ որպես կայուն, հաստատակամ մարդ:
Վարժություն 3: Ձեռքերը խաչեք կրծքի վրա եվ ուշադրություն դարձրեք. Ո՞ր ձեռքն է հայտնվում վերեվում: Համապատասխանաբար ձեր նշումներում ավելացրեք «Ա» (սիրում եք սեթեվեթել) կամ «Ձ» (պարզամիտ մարդ եք) տառը:
Վարժություն 4: Ծափահարեք եվ ուշադրություն դարձրեք. Որ ձեռքն է ծափահարության ժամանակ գտնվում վերեվում: Եթե ձախն է, ուրեմն դուք վճռական բնավորություն ունեք, իսկ եթե աջն է՝ ընդհակառակն, անվճռական եք: Եզրափակեք ձեր նշումները եվս մեկ տառով՝ «Ա» կամ «Ձ»:
Հիմա եկեք անդրադառնանք ձեր նշումներին եվ պարզենք, թե բնավորության 16 տիպերից ո՞րն է Ձեզ համապատասխանում.
ԱԱԱԱ
Պահպանողական եք, կարեվորություն եք տալիս հասարակական կարծիքին եվ ունեք կայուն, կարգուկանոնին ենթարկվող վարքագիծ:
ԱԱԱՁ
Թույլ խառնվածք ունեք, անվճռական եվ անվստահ եք, միաժամանակ՝ պահպանողական:
ԱԱՁԱ
Ընդունակ եք սեթեվեթելու, վճռական եք, ունեք հումորի զգացում, արտիստիկ եք, ակտիվ, էներգիայով լի: Չեք սիրում թույլ խառնվածք ունեցող մարդկանց, մարդկանց մեջ գնահատում եք հումորի զգացումն ու վճռականությունը:
ԱԱՁՁ
Բացառիկ եվ ինքնուրույն բնավորություն ունեք: Արտիստիկ եք, մեղմ, ունեք հումորի զգացում եվ հակված եք սեթեվեթելու: ՁԵր բնավորության հակասականությունը հաստատակամության եվ անվճռականության համատեղությունն է: Դժվարությամբ եք հարմարվում, սակայն հեշտությամբ մտնում եք շփումների մեջ:
ԱՁԱԱ
Գործնական եք, եվ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եվ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեվակի սառնություն ունեք:
ԱՁԱՁ
Բացառիկ հանդիպող տիպ է: ընդ որում՝ բնորոշ է միայն կանանց: Եթե Ձեր նշումները համընկել են այս տիպին, ապա դուք թույլ եք, անօգնական եվ ենթակա եք արտաքին ազդեցությունների:
ԱՁՁԱ
Այս տիպը եվս հիմնականում բնորոշ է կանանց: Սիրում եք նոր տպավորություններ, կարողանում եք խուսափել կոնֆլիկտներից, երբեմն անկայուն եք, կարողանում եք տրամաբանորեն սեթեվեթել եվ շատ մեղմ եք: Պարզ մարդ եք եվ համարձակ շփումներում: Ընդունակ եք փոխելու ձեր արտաքին տիպը:
ԱՁՁՁ
Բացառիկ հանդիպող տիպ է: Անկայուն եվ անկախ խառնվածք ունեք: Աառջնորդվում եք տրամաբանությամբ:
ՁԱԱԱ
Հաճախակի հանդիպող տիպ է՝ տարբեր պայմանների հարմարվելու ուժեղ ընդունակությամբ: Զգացմունքային եք, ոչ այնքան հաստատակամ, ինչը հատկապես արտահայտվում է կյանքի ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ (մասնագիտության ընտրություն, ամուսնություն եվ այլն): Մեծապես ենթակա եք օտար ազդեցությունների: Հեշտությամբ եք շփվում բոլոր մյուս տիպերի հետ: Այս տիպի տղամարդիկ սակավ զգացմունքային են եվ հակված ֆլեգմատիզմի:
ՁԱԱՁ
Թույլ հաստատակամություն ունեք, մեղմ եք, զգույշ ազդեցությունների հանդեպ զիջող եք եվ միամիտ: «Փոքրիկ թագուհու» նման եք եվ սիրում եք, երբ ձեզ վերաբերվում են յուրահատուկ կերպով:
ՁԱՁԱ
Ամենաուժեղ տիպն է՝ դժվարությամբ համոզվող: Հաստատակամ եք, բայց երբեմն կենտրոնանում եք երկրորդական նպատակների վրա: Ուժեղ անհատականություն եք, էներգիայով լի եվ կարողանում եք հաղթահարել դժվարությունները: Որոշ չափով պահպանողական եք, որը պայմանավորված է ուրիշի կարծիքի նկատմամբ բավարար ուշադրությամբ: Չեք սիրում մանկամտությունը:
ՁԱՁՁ
Ուժեղ եվ չպարտադրող բնավորություն ունեք: Գրեթե բոլորովին համոզվելու ընդունակ չեք: Ներքուստ որոշ ագրեսիվություն ունեք, որը շղարշում եք արտաքին մեղմությամբ եվ զգայականությամբ: Արագ փոխազդում եք մարդկանց հետ, սակայն փոխըմբռնման հասնում եք դանդաղ:
ՁՁԱԱ
Ընկերասեր եք եվ պարզ: Հետաքրքրությունների որոշ ցրվածություն ունեք:
ՁՁԱՁ
Այս տիպը մոտ 1% հանդիպում է կանանց շրջանում, իսկ տղամարդկանց մոտ սովորաբար բոլորովին չի հանդիպում: Պարզամիտ եք, մեղմ, վստահող:
ՁՁՁԱ
Ձեր հիմնական բնութագրական գիծը զգայականության եվ վճռականության համատեղումն է: Լի եք էներգիայով: Թեթեվակի ցրված եք, ինչը երբեմն հանգեցնում է որոշումների զգայական, չմտածված, արագ կայացման:
ՁՁՁՁ
Հակապահպանողական եք, ունեք իրերին նորովի հայացք գցելու հատկություն: Գերզգացմունքային եք, էգոիստ, համառ: Չափից ավելի պաշտպանվելու բնազդը երբեմն հանգեցնում է ինքնամփոփության: Ունեք շլացուցիչ ժպտալու ունակություն:
Էջանիշներ