Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Որոշեցի ես էլ միանալ ձեր քննարկումներին, համ մի քիչ կշփվեմ հայրենակիցներիս հետ, համ էլ հայերեն գրելու հնարավորություն կունենամ:

Էստեղ շատ եք գրել արտասահմանում տիրող բարքերի, կնոջ սեռական ազատության և նման բաների մասին: Ուզում եմ ասել, որ Եվրոպայում, որտեղ հիմա բնակվում եմ, մարդիկ նույն երկրագնդից են. վաղ սեռական կյանքը, պատահական և կարճատև սեռական կապերը նույնպես համատարած կենսակերպ չեն: Ազատ սեռական կյանքով ապրող մարդիկ, ինչպես նաև նրանք, ովքեր սպասում են «այն միակին» թեկուզ մինչև 30 տարեկանը կամ ամբողջ կյանքում, կան ինչպես Հայաստանում, այնպես էլ ուրիշ երկրներում: Եվ հավատացեք ինձ, էստեղ էլ կան այդ նույն «հարևանների քննարկումներ», «կույս է, կույս չի» թեմաները: Ամեն մարդ կատարում է իր անձնական ընտրությունը՝ որ երկրում էլ գտնվի:

Ինչ վերաբերվում է առողջությանը, ապա ես ինքս կարծում եմ, որ սեռական կյանքի բացակայությունը էնքան չի վնասում /ի վերջո կարելի է և ինքնաբավարարվել/, ինչքան սոցիալական զուգընկերոջ /անվանեք boyfriend-girlfriend, ամուսին, կողակից կամ ուրիշ կերպ/ բացակայությունը և դրանից բխող մտերմիկ, ջերմ հարաբերությունների պակասը, միայնակության զգացումը, ինչը վատ է անդրադառնում հոգեկան առողջության վրա:

Էստեղ բերել եք որոշ օրինակներ, քե ինչպես նյարդային միայնակ կանայք ամուսնանալուց հետո մեղմանում, «հանգստանում են»: Ես չէի պնդի, թե դա հենց միայն «սեքսի գործած հրաշքն է»: Դժվար է միանշանակ ասել պատճառները, բայց դա կարող է լինել, թե սոցիալական զուգընկերոջ /որպես ընկեր, մտերիմ, սիրեցյալ, ոչ թե հենց սեռական պարտնյոր/ հայտնվելու արդյունքը, թե ամուսնության շնորհիվ տվյալ հասարակության կողմից ավելի ընդունելի ու արժեքավոր ստատուսի ձեռքբերման և դրանից բխող ինքնագնահատականի բարձրացման, ապահովության զգացումի առաջացման արդյունքը, և թե մայրական բնազդները իրականացնելու հնարավության ձեռքբերման ազդեցությունը:

Պետք չի գերագնահատել սեքսի դերը. եթե կա ցանկություն և հնարավորություն, բարո՛վ վայելեք, իսկ եթե չկա, մի՛ անհանգստացեք, դրա պակասից չեն մեռնում
Դե հնարավոր է, որ արտասահմանում էլ քննարկվեն կուսությունը և այլն, բայց այնտեղ մարդու հնարավորությունները շատ մեծ են... Ես ինքս օրինակ հիմա մեկ-մեկ խոսում եմ մի գերմանացու հետ, և նա ասում է, որ 18 տարին լրանալուն պես մեկնելու է ուրիշ քաղաք ապրելու, իսկ ներկայում նա ապրում է Գերմանիայի Շվարցլենդ քաղաքում....
Հետո լրիվ համաձայն եմ, որ հենց ընկերոջ կամ ընկերուհու բացակայությունը բերում է ավելի մեծ վնասների քան... մի խսոքով հասկացաք... Դա իրոք այդպես է, իսկ ֆիզիկական կապը միայն կարող է ավելի ամրապնդել տղայի և աղջկա հարաբերությունները...
Հետո նշվեց, որ երբ աղջիկն ընկեր է ունենում կամ էլ ֆիզիկական կապի մեջ է մտնում, ապա «հանգստանում» է... Մի խոսքով կարճ ասած տղայի կամ աղջկա մոտ դիտվող այդ երևույթները, որ ավելի իրենց մեջ վստահ են դառնում և այլն, դա իրոք այդպես է, քանի որ սերտ կապված է օրգանիզմի ֆիզիոլոգիական շատ բարդ և կարևոր պրոցեսների հետ...
Տակս... Ոնցվոր թե այսքանն էի ուզում ասել...