Բարի օր բոլորին
Սա իմ գիտեցած միակ հայալեզու և հայախոս կայքն է ու շատ ուրախ եմ, որ պատահաբար այստեղ ընկա: Հուսով եմ, որ կդառնամ կայքի ԳՈՐԾՈՒՆ-ակտիվ անդամներից մեկը:![]()
Ուրախալի է , որ ամեն ինչ հայերեն է, բայց իմ կարծիքով կան որոշ լեզվական անհարթություններ, որ ժամանակի ընթացքում, միահամուռ ուժերով կուղղենք:![]()
Վերևի աջ անկյումնում տեսնում եմ ... ՍՄԱՅԼԵՐ(ճիշտ է՝ ՍՄԱՅԼՆԵՐ, եզ. սը-մայլ ):Ես որոշ ֆորումներում առաջարկել եմ Smile-ը փոխարինել Զմայլիկ(ածանցյալ՝ զմայլվել, զմայլանք ) բառով: Ինձ թվում է, թե շատ գեղեցիկ բառ է և հնչյունական ու իմաստային տեսակետից համապատասխանում է Smile - ժպտանուշիկ երկար բառին:
Ավելացվել է 6 րոպե անց
Դուք իրավունք ունեք ստեղծել նոր թեմաներ:
Ավելի լավ չէ՞
Դուք իրավունք ունեք բացել նոր թեմաներ:
Կամ՝
Դուք ունեք նոր թեմաներ բացելու իրավունք
Էջանիշներ