Սելավի-ի խոսքերից
Jarre ջան հիանալի թեմա էս բացել:
Ես կարծեմ կրոն բաժնում մի փոքր անրադարձել էի այն հանգամանքին, թե ինչու են մարդիկ հիմա ավելի շատ նկատում որ «աշխարհը չարացելա»:
Դա լավա որ մարդիկ սկսել են նկատել այն ամենը, ինչ երկրագնդի ստեղծման օրվանից եղելա մարդկության մեջ, սակայն չեն նկատել:
Այդ նկատելը՝ հենց առաջի նախապայմաննա մարդկության բուժման, իսկ նկատելը մենք հենց այնպես չսկսեցինք, ամեն բան իր ժամանակն ունի և դա մտնում է հենց տիեզերական ծրագրի մեջ, կոպիտ ասած մեզ հնարավորություն տվեցին որ նկատենք հասկանանք և ինքնուրույն առաջի բուժման քայլերը անենք:
Չեմ ուզում խորանամ այն հոգեբանական հարցի շուրջ, թե ինչույա մարդը սպանում, կռվում, զավթում, տիրում դա իր պատճառահետևանքները ունի, դրա շարժիչ ուժը մեր շատ սիրելի և հարգելի վախնա:
Իսկ եթե արդեն սկսել ենք գիտակցել և նկատել այդ ամենը, նշանակումա մեր մեջ վախը կամաց կամաց նահանջումա:
Մեր ուղեղը տարբեր տեսակի վախերի համար միշտ պատրաստա լսի և սպանգի նման իր մեջ ներծծի վախի ցանկացած չափաբաժին, դրա համար էլ ամբողջ համաշխարհային հեռուստատեսությունը, լրատվությունը բավարարումա մեր այդ ցանկությունը և իր ամենօրյա հաղորդաշարերում մոտ 80% վախ առաջացնող լուրեր են հաղորդում, որպեսզի միշտ ցանկալի և առաջնակարգ դիրք ունենան:
Սենց մի բան պատկերացրեք՝ մարդը սնվումա իր ընտրած հաճախականությամբ:
Ռադիոն հարյուրավոր հաճախականություններ ունի, մեկով դասական երաժշտությունա, մյուսով ռաբիզա, գումարած դրան որ այդ հաճախականությունները ունեն տարբեր բարձրության ձայներ:
եղելա չէ՞ որ շատ կամաց ձայն ունեցող հաճախականությունով շատ հաճելի երաժշտությունա եղել և մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք որ լսենք, ու միշտ թարսի նման հենց էդ ցածր ձայնով հաճախականություննա մենակ մեր ճաշակով երաժշտություն դրել:
« Բաց պատուհանից, հեռվից հազիվ լսվող մեղեդինա ամենալավը»
Նույնը մեր կյանքնա՝ մեկը ընտրումա գողականի հաճախականությունը, մեկը պոռնոյի, մյուսը հոգևոր հաճախականության վրայա կենտրոնանում, և այդ մարդիկ, ըստ իրենց ընտրության, ձևավորում են իրենց ներքնաշխարհը, ու սկսում են ապրել հենց իրենց ընտրած հաճախականության թելադրած օրենքներով, որը շատ բնական և ընդունելի է, որովհետև դա իր սեփական ընտրությունն է, և որի համար իրեն ոչ ոք չի մեղադրում:
Մինչև այժմ կյանքի ամենացածր ձայն ունեցող հաճախականությունը դա ինտուիցիայի հաճախականությունն էր, որ մի քիչ էս կողմ էն կողմ էիր շարժում կորում էր, «ինչպես նկատած կլինեք ռադիոում» հիմա այդ հաճախականության ձայնը, մարդկության համար տիեզերքից բարձրացրել են, արդեն շատերն են կարողանում որսալ այդ հաճախականությունը, դրա համար էլ ակամայից՝ ինտուիցիայի շնորհիվ բոլորը սկսել են նկատել, հասկանալ որ մարդկությունը մի տեսակ «չարացածա, դաժանացածա»
Սակայն իրականուում մենք շատ քիչ տարբերությամբ ծանրացրել ենք բարու նժարը, որը երբեք ծանր չեր եղել, միշտ հավասար էր եղել, ինչպես Չամիչն էր դիպուկ օրինակ բերում «օրինաչափ» հականիշներով:
Եվ մեր այդ աննշան փոփոխություն շնորհիվ էլ պարգևատրվեցինք և հնարավորություն ունեցանք ինքնաբուժվելով մտնել հաջորդ փուլ:
Էջանիշներ