Իսկ այդ հաջորդ քայլ ասածը ես ենթադրում եմ որ «
Ես քեզ սիրում եմ, արի ընկերություն անենք» փուլն է հա՞

, եթե այո, ապա ասեմ, իմ կարծիքով Ես քեզ սիրում եմ ասելով չե, որ պետք է ցույց տաս քո սերը: Ինձ թվում է որ «Ես քեզ սիրում եմ»-ը մի տեսակ պարտադիր ատրիբուտ է դեռ լրիվ չհասունացած, չձևավորված մարդկանց (հիմնականում աղջիկների) մոտ, կարծես թէ նրանց մոտ կա այսպիսի կարծիք, եթե սիրում է, ապա ինչո՞ւ չի ասում, իսկ ինչ վերաբերվում է «
արի ընկերություն անենք» մասին, ապա դա ըստ իս ամենահիմար արտահայտությունն է, որը երբևէ կարող է անել հասուն, գիտակից մարդը, որովհետև ընկերություն առաջարկով չեն անում, իսկ եթե սիրում են, ապա ոչ ընկերություն անելու, կամ ընկերներ դառնալու համար:
Կարճ ասած. խանդ առաջացնելով ստիպել ինչ որ մեկին խոստովանելու իր զգացմունքները համարում են անընդունելի, ավելին ասեմ, եթե իրոք աղջիկը կամ տղան զգում են որ միմյանց համակրում են և երկուսն էլ ուզում են որպեսզի լինեն միասին, ապա հեչ պարտադիր չի ասել «Ես քեզ սիրում եմ», օրինակի համար նրանցից ավելի համարձակը, ասենք, կարող է պարզապես համբուրել մյուսին

և այդքանով արդեն ամեն ինչ ասված լինի:
Էջանիշներ