User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Խանդը որպես զենք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Խանդը որպես զենք

    Այս թեմայում առաջարկում եմ քննարկել այն երևույթը, երբ աղջիկները խանդը փորձում են որպես զենք, Խթան կիրառել…
    Բացատրեմ ինչումն է հարցը…երբ նա զգում է որ դու նրա նկատմամբ անտարբեր չես, և դու էլ զգում ես որ նա քո նկատմամբ անտարբեր չէ, բայց քեզ ինչոր բան խանգարում է առաջին քայլը անել…գուցե ժամանակ է հարկավոր…գուցե հոգեվիճակտ չի համապատասխանում…գուցե ուզում ես նրան ավելի լավ ճանաչել…դե դա երևի այդքան էլ էական չէ…էականը այն է, որ դեռ դու պատրաստ չես անցնել հաջորդ փուլին…
    Եվ հանկարծ նա որոշում է, որ քեզ խթան է հարկավոր, որպեսզի կատարես առաջին քայլը…Եվ որպես խթան փորձում է կիրառել քո խանդը…այսինքն քո մոտ սկսում է Պատմել այս կամ այն տղայի մասին կամ այդ տիպի ինչոր բան, որպեսզի այսպես ասած դու մրցակցություն զգաս ու առաջ նետվես…
    Բայց իրականում օրինակ իմ վրա դա լրիվ հակառակ ազդեցությունն է գործում…Չգիտեմ միգուցե շատ դեպքերում այդ մեթոդը իրոք արդյունավետ է…մի խոսքով ինչ կասեք այս երևույթի վերաբերյալ…
    Loading your personal settings....

  2. #2
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Իմ վրա էլ է դա հակառակ ազդեցություն թողնում, բայցայդ "զենքը", հաճախ օգտագործում են նաև տղաները, ճիշտ է նրնց մոտ դա այդքն էլ լավ չի ստացվում
    Խանդը շատ մեծ ուժ է, և պետք է շատ զգուշորեն լինել նրա հետ, նամանավանդ եթե այդ խանդը քոնը չէ, քանի որ կարող է ստացվել այնպես որ կատաստրոֆիկ վերջաբան ունենա և քո և խանդողի համար!
    P.S. Սամ? քեզ ով ա բան ասել?

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Սամ ջան համոզված ես, որ նա ուզում էր դա որպես խթան օգտագործել, միգուցե որպես խոչընդոտ՞, հը՞: Գիտես այդպես վարվում է ոչ խելացի կինը, կամ խելացի կինը, որը ուզում է վանել տվյալ տղային:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    բէ... եթե նաենք էն կողմից որ տղաներն են այդ ԶԵՆՔՆ օգտագործում, իմ վրա դա լրիվ բացասական ազդեցություն ա թողնում...
    այսինքն որ սկսում է խոսել իրա "նանարիկների" մասին ես ինքս իմ մեջ մտածում եմ, էդքան լավն են գնա իրանց մոտ, ինձ էլ թող հանգիստ բա յ
    qui sine peccato est?

  5. #5
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Ժողովուրդ իմ վրա մի խորացեք ես ուղակի իմ վրա եմ օրինակ բերել որ ոչ մեկի չնեղացնեմ…համ էլ շատ հաճախ եմ հանդիպում այդ երևույթին նաև Օտարի ասած տարբերակով…իրականում ինձ ավելի շատ հետաքրքրում է ինչու են մարդիկ կարծում որ դա արդյունավետ է…
    Loading your personal settings....

  6. #6
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում Kiborg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ իմ վրա մի խորացեք ես ուղակի իմ վրա եմ օրինակ բերել որ ոչ մեկի չնեղացնեմ…համ էլ շատ հաճախ եմ հանդիպում այդ երևույթին նաև Օտարի ասած տարբերակով…իրականում ինձ ավելի շատ հետաքրքրում է ինչու են մարդիկ կարծում որ դա արդյունավետ է…
    որտև... եսիմ... ինքնահաստատման խնդիրներ կան... "բա մի հատ ցույց չտամ որ ես էլի ուզողներ ունեմ, մենակ ինՔը չի" աաա, չեմ սիրում սենց բաներ
    qui sine peccato est?

  7. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում otar-ի խոսքերից Նայել գրառումը
    որտև... եսիմ... ինքնահաստատման խնդիրներ կան... "բա մի հատ ցույց չտամ որ ես էլի ուզողներ ունեմ, մենակ ինՔը չի" աաա, չեմ սիրում սենց բաներ
    Բայց ախր ինչ ինքնահաստատման մասին կարող է խոսք գնալ…երբ խաղում են ինչ որ մեկի զգացմունքների հետ…էէ իմ կարծիքով դա Սադիզմա
    Loading your personal settings....

  8. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայում առաջարկում եմ քննարկել այն երևույթը, երբ աղջիկները խանդը փորձում են որպես զենք, Խթան կիրառել…
    Սամվել ջան, իմ վրա այդ էքսպերիմենտը դրել են, իմ բոլոր ընկերուհիները և նույնիսկ չընկերուհիները: Պատճառը կարծում եմ նրանում է, որ կանայք խանդի բացակայությունը դիտարկում են որպես սիրո բացակայություն (այդպիսի տղաներ էլ կան), իսկ ես խանդը համարում եմ տղամարդկային թուլություն և ամեն կերպ իմ մեջ հաղթահարում եմ այդ զգացումը, իսկ այն չհաղթահարված փոքր մասը՝ վարպետորեն թաքցնում: Խորհուրդ եմ տալիս «չնկատել» նմանատիպ կանացի «տրյուկները» այնքան ժամանակ, քանի դեռ համը չեն հանել: Հենց տեսնում ես, որ համը հանում է միհատ լեզվա-բարոյա-հոգեբանական դնգստոց ես կազմակերպում և վերջ: Համ քեզ կսկսի ավելի շատ սիրել համ էլ էլ ախմախ բաներ չի անի

  9. #9
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Խանդը որպես զենք կիրառելը պատկանում է այն ամենավատ մտածված մեթոդների թվին, որոնք իբրև թե պետք է նպաստեն շատ սիրելուն, ինչն իհարկե այդպես չէ, էլ չեմ ասում, որ հաճախ հակառակ արդյունքի է բերում Alize_etoilik-ի հետ համամիտ եմ, որ այս մեթոդն օգտագործում են, երբ վախենում են կորցնել իրենց սիրած էակին, այնինչ իրականում չեն էլ հասկանում, որ այդ ամենը կհանգեցնի նրան, որ մի օր նա իրոք կհոգնի նման արհեստական խաղերից ու կհեռանա, քանզի չեմ կարծում, որ լինի մեկը, ում դուր գան իրենց սիրած աղջկա կամ տղայի՝ այդչափ ոգևորվածությունն այն մասին, որ մի քանիսը բավականաչափ հետաքրքրված են իրենցով և այլն, և այլն:
    Հաճախ մտածում ես, որ խանդը որպես զենք կիրառում են հիմնականում մի որոշակի տարիքում, երբ դեռ ամբողջովին չեն գիտակցում, որ սերը հնարավոր չէ խանդի միջոցով կոփել, ամրապնդել, որ ՍԵՐ-ն անկախ է, ինքնուրույն, այն ոչինչ էլ հաշվի չի առնում, բայց, ցավն այն է, որ անգամ շատ հասուն մարդիկ, անգամ ամուսնացած, ծնող դարձած, դեռ շարունակում են հակառակը մտածել՝ դիմելով նման «խթանների» օգնությանը
    Հենց տեսնում ես, որ համը հանում է միհատ լեզվա-բարոյա-հոգեբանական դնգստոց ես կազմակերպում և վերջ: Համ քեզ կսկսի ավելի շատ սիրել համ էլ էլ ախմախ բաներ չի անի
    Հետաքրքիր էր, Ձայնալար Փաստորեն նման դնգստոցի արդյունքում սկսում են շատ սիրելը, հ՞ա
    Վերջին խմբագրող՝ Selene: 11.08.2007, 15:21:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  10. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր էր, Ձայնալար Փաստորեն նման դնգստոցի արդյունքում սկսում են շատ սիրելը, հ՞ա
    Հարցիցդ հասկացա, որ ինձ հետ համաձայն չես Կշարունակեի, պարզապես չեմ ուզում թեմայից շեղվել
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 13.08.2007, 11:01:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Ինչ հետևանքներ կարող է ունենալ խանդը
    Հեղինակ՝ Hasik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 111
    Վերջինը: 20.10.2013, 23:14
  3. Խանդը և խանդող մարդիկ
    Հեղինակ՝ A.r.p.i., բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 28.11.2010, 20:27
  4. Գրառումներ: 182
    Վերջինը: 19.01.2010, 20:55
  5. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •