User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

  1. #31
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    52
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մի թագավորությունում կար մի խեղկատակ, որն աջ ու ձախ այսպես հայտարարելով ման էր գալիս. «Բոլոր կանայք ունեն իրենց գի՜նը…»: Այս խոսքերը գնում հասնում են թագուհուն, որը շատ բարկացած իր մոտ է կանչում խեղկատակին ու խիստ տոնով հարցնում.
    –Բոլոր կանայք ունեն իրենց գի՞նն ասում ես, դե ասա տեսնեմ ինձ ինչքա՞ն կգնահատեիր:
    –100 դինար,–պատասխանում է խեղկատակը:
    –Այդքան քի՜չ,–բորբոքվում է թագուհին:
    –Դե դուք արդեն սակարկում եք,–ծիծաղում է խեղկատակը»:
    Հարգելի Manumel, կինը չափազանց անգին է գնահատվելու համար: Ես օրնակ ինձ շատ վիրավորված կզգայի, եթե մեկնումեկը փորձեր ինձ գնահատել: Ուրիշ բան, եթե խոսքը լիներ համապատասխան ուշադրության կամ փոխադարձ հարգանքի վերաբերյալ: Իսկ թե կնոջն ինչպե՞ս կվերաբերվեն, դա մեծամասամբ հենց կնոջ ինքն իր սեփական եսի նկատմամբ վերաբերմունքից է կախված: Առաջին հերթին կինը հենց ինքը պիտի իրեն հարգի, նոր հետո մյուսներից պահանջի:
    Հարգելի Մանոն, խեղկատակ լինելու համար ես հարմար չեմ: Ուշ է, քանի որ դրա համար դրա տաղանդն է պետք ունենալ: Իսկ գնահատելու հայեցի իմաստը հասկանալու
    համար օգտվեք բացատրական բառարանից: Ես մարդուն ապրանքի կամ չափի չեմ վերածել և խնդրում եմ ավելի մեղմորեն կարդացեք մարդկային արտահայտությունները: Դուք շատ երիտասարդ եք այդքան ագրեսիվ լինելու համար…ՆՈՒՅՆԸ ԿԱՍԵԻ ԱՍՊԱՌԱՅԻՆ:

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ շատ ճիշտ հարցադրում է. հայ տղամարդկանց մեծամասնությունը գտնում է, որ նա պետք է միայն որոշում կայացնի, նրա խոսքն անցնի, նա է ավելի ուժեղը ու նա է ճիշտն ամեն հարցում ու իրեն պետք է ենթարկվի կինն ամեն հարցում և մի տեսակ հայ տղամարդիկ կանանց միշտ իրենցից ցածր են դասում հենց այս նաև նշածս վերաբերմունքով ևս ու դա վկայում է, որ իրոք մեծամասամբ հայ տղամարդիկ արժանվույնս չեն գնահատում հակառակ սեռի ներկայացուցիչներին ու դա ավելի ցայտուն է երևում, երբ մարդ որոշ ժամանակ ապրում է ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ու կարիք չկա հարգելի տղամարդիկ ու կանայք Ձեր բացառությունների վրա հերքեկ մեծամասնություն կազմող առկա իրողությունը:
    Ihusik ջան, տեսնում եմ որ դուք իրատս եք և չեք խաբում ինքներդ ձեզ բարձր գոչելով, թե հարգված կին եք կամ ընկերուհի: Էդ ել է հայի խասյաթ, որ իրեն դասի բոլորից վեր, ուրիշների վրա ցեխ լցնելով...

    Մեջբերում KHT-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ ճիշտ է նկատված, քանի որ այսօր շատ կանանց մի զգալի մասը նայելով այդ, կներեք բայց պետք է ասեմ, հիմարությունները պատկերացնում են թե կյանքը պետք է նման լինի կինոյին:
    Մոտս մի հարց առաջացավ, եթե ասենք դուք տանը ունենք սպասավոր, որը կատարում է տնային բոլոր գործերը, Ձեր կես խոսքով կատարում է բոլոր ասածները, միթե՞ դա նշանակում է որ նա Ձեզ գնահատում է, իմ կարծիքով ամենևին:


    Լրիվ համաձայն եմ, կնոջը չեն գնահատում առօրյա կենցաղային հարցերում օգնելով, կինը գնահատվում է առաջին հերթին իր կանացիության համար, այլ ոչ թե լավ տնային տնտեսուհի լինելու, այնպես որ ներկայիս և ապագա տան տիկնայք, հանե՛ք Ձեր միջից այն գաղափարը, որ ամուսնանլուց հետո դուք պետք է դառնաք տնային տնտեսուհի, մի՛ համակերպվեք այդ մտքի հետ, առաջին հերթին միշտ մնացեք կին, որի համար Ձեզ սիրում են տղամարդիք և ցանկանում իրենց կյանքի մնացած մասը ապրել Ձեզ հետ:
    ԿՀՏ ջան մենք էլ էդ էնկ ուզում փոխել: Այս թեման զուտ նրա համար է, որ տղամարդիք ավելի հաճախ քնքշանք ցուցաբերեն…Դա լինի Տան գործ, թե զգացմունք, նույնն է 50-50:

    Որ օգնեն էլ, կին չեն դառնա: Տղամարդը կնոջը օգնում է այն պատճառով, որ ուժեղ է համարվում:
    Վերջին խմբագրող՝ Guest: 06.07.2007, 09:44: Պատճառ: Գրառումը գրառման տեսքի բերում:


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  2. #32
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Իինչպիսի ագռեսիվությամբ ես լցված Manumel
    Հետաքրքիր ա, այդքան շատ է քեզ աչքի զառնում այս երևույթը, այդքան շատ է այն քո նյարդերի վրա ազդում, որ, անկախ նրանից, որ քեզ, քիչ չե շատ չե, մեծահարում եմ, բայց միևնույն է այս թեման այսքան ծանր ես տանում:

    Մեջբերում Manumel-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավ ե որ էդքան լավ կարßիքի ես քո մասին,բայց լավ չհասկացար,որ ես -ատ սիրվաß ու գնահատվաß եմ,և ոչ տե որօես հայ կին այլ որպես բարձր արգանիկնեռ ունեցող.Հարց դնելղ չի ն-անակում ,որ հարց տվողն ունի այդ իւնդիրը,այլ այն որ տեսաßը դուրը չի գալիս.Առավել ևս հարգելիս,այն կանայք որոնզ չեն գնահատում իմ նեռկայությամբ,ես գտնում եմ որ նրանք քեզնից ու ինձնից վատը չեն,Եղա՞վ::
    Համարձակվեմ համարել, որ այս գրառումը ոչ միայն մեզ խաբելու, այլ նաև ինքնախաբեության անհաջող փորձ է:
    Վերջին խմբագրող՝ Guest: 04.07.2007, 16:46:

  3. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Մեջբերում Manumel-ի խոսքերից
    Հարգելի Մանոն,իւեղկատակ լինելու համառ ես հարմար չեմ:Ու- է ,քանի որ դրա համար դրա տաղանդն է պետք ունենալ:Իսկ գնահատելու հայեցի իմաստը հասկանալու
    համար օգտվեք բացատռական բառարանից:Ես մարդուն ապրանքի կամ չափի չեմ վերաßել և իւհդրում եմ ավելի մեղմօռեն կարդացեք մարդկային արտահայտությունները:Դուք -ատ երիտասարդ եկ այդքան ագրեսիվ լինելու համար…ՆՈՒՅՆԸ ԿԱՍԵԻ ԱՍՊԱՌԱՅԻՆ:
    Հարգելի Manumel, նախ եթե ավելի ուշադիր ու համբերատարությամբ կարդայիք Manon-ի գրառումը, կհասկանայիք, որ նա, այդ խեղկատակի մասին պատմությունը պատմելով, ամենևին էլ Ձեզ նկատի չուներ։ Չեմ հասկանում, թե ինչու միանգամից Ձեզ վրա վերցրիք ու այդպես բորբոքվեցիք։ Երկրորդ. ուրիշներին այդպիսի տոնով բացատրական բառարանից օգտվելու մասին խորհուրդներ տալուց առաջ գուցե ինքներդ օգտվեիք ուղղագրական բառարանից, որպեսզի ձեր երկարաշունչ գրառումները կարդալիս մարդկանց աչքերն ու նյարդերը չտուժեին... Եվ, վերջապես, երրորդ. այդ ինչի՞ց ենթադրեցիք, թե Manon-ը Ձեզ համար այնքան երիտասարդ է, որ կարող եք Ձեզ իրավունք վերապահել նրան «մեծավարի» խրատներ տալ... Իսկ ագրեսիվությունը ոչ մի տարիքում էլ չի արդարացվում և կապ չունի տարիքի հետ... Հակառակ դեպքում, դատելով Ձեր գրառման ագրեսիվության աստիճանից, կարելի է ենթադրել, որ Դուք շա՜տ հեռու եք երիտասարդ լինելուց...

    Իսկ Ihusik-ը, ի գիտություն Ձեզ, արական սեռի ներկայացուցիչ է։

  4. #34
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Manumel ..

    նախ թույլ տվեք ներկայանլ .. Ռութ և ոչ Հռութ ` արական սեռի և այլն.

    Ասածս ինչա հարգելի Մանյումելլ(թույլ տվեք ֆրանսերեն առոգաությամբ հնչեցնել Ձեր ծածկանունը)...ասածս նա է որ հենց Ձեր կարծիքը պետք է հիմնովին տարբերվի մնացածի կարծիքից .. քանի որ ինչպես հասկացա դուք բավականին մեծ կենսափորցով կին եք , ավելի շուտ ոչ թե պետք է այլ , ետպես էլ կա, դուք , հաշվի առնելով Ձեր անցած ճանապարը ու շալակին ունեցած գիտելիքի հիման վրա եք դատողություններ անում , որոնք իրականությունից հեռու չեն ու շատ որոշակի և առանձնակի դեպքերում
    դիպուկ նշանակետին են խփում, բայց ես գտնում եմ որ ոչ Մանոնի ոչ էլ Ապսարայի հետ "վիճաբանելը" կամ նրանց "ագրեսիվ" մոտեցման վրա բարկանալը այնքան էլ տեղին չէ , նախ քանի որ երկուսն էլ շատ զարգացած մարդիկ են, երկուսն էլ ինտելեկտուալ աղջինկեր են , երկուսն էլ տարիքով փոքր են և իրենք իրենց սեփական փորցից դատողություններ անել չեն կարող քանի որ այդ "սեփական փորցը" դեռ նրանց սպասում է ապագայում: Նույնիսկ ավելի ճիշտ կլիներ որ նրանք Ձեր իսկ միջոցով հոգեբանորեն նախապատրաստվեին կյանքի ինչ ինչ պահերի համար , չնայած համոզված եմ որ երկուսն էլ ունեն այնպիսի պոտենցիալ, որ իրենց թույլ է տալիս ռացիոնալ մտացել ու գործել, սակայն այնուամենայնիվ ինձ թվում է որ Ձեր խոսքը ավելի շատ խրատական պետք է լինի , ու ի միջիայլոց հանդուրժողական քանի որ քչերը կարեղ են Ձեզ լրիվ հասկանալ: Խրատական այն առումով որ Ձեր նկարագրած աշխարհը լիիրավ տեսնում են Ձեր կարգավիճակի ու տարիքի մարդիկ միայն , հանդուրժողական ` քանի որ դուք կյանքի մի աստիճան ավելի բարձրում եք քան որոշ մարդիկ:
    Որպես տղամարդ ևս գտնում եմ որ լավ կլիներ որ Ձեր խոսքը ավելի շատ խրատական քան թե մեղադրողական հնչեր , ես լրիվ համամիտ եմ որ որոշ դեպքերում մեղադրողական չէ այլ "գլխին թավայով տալողական" պետք է հնչի, բայց չգնահատման պահից կամ ռիսկից ոչ մեկս էլ երաշխավորված չենք , նույն պրոբլեմը լինում է նաև բացարձակապես կիրթ ու հարուստ ըմտանիքներում ևս ... Հարցի ձևակերպումը ես շատ կուզենայի տեսնել ... "Ինչ անել որպեզի հնարավորության սահմաներում հայ հասարակության մեջ ամուսինները գնահատեն իրար արժանվագույնս"

    Երևի թե շատ խոսացի ինչի համար ներեք ինձ, բայց կարծում եմ կարծիքս պարզ շարադրեցի:

  5. #35
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Բարեկամներ, այս թեմայով կարելի է անվերջ բանավիճել և ոչ մի եզրակացության չգալ, եթե յուրաքանչյուրս մյուսների համար չբացահայտենք, թե ինչ ենք հասկանում կնոջը գնահատել ասելով:

  6. #36
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    52
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Manumel ..

    նախ թույլ տվեք ներկայանլ .. Ռութ և ոչ Հռութ ` արական սեռի և այլն.

    Ասածս ինչա հարգելի Մանյումելլ(թույլ տվեք ֆրանսերեն առոգաությամբ հնչեցնել Ձեր ծածկանունը)...ասածս նա է որ հենց Ձեր կարծիքը պետք է հիմնովին տարբերվի մնացածի կարծիքից .. քանի որ ինչպես հասկացա դուք բավականին մեծ կենսափորցով կին եք , ավելի շուտ ոչ թե պետք է այլ , ետպես էլ կա, դուք , հաշվի առնելով Ձեր անցած ճանապարը ու շալակին ունեցած գիտելիքի հիման վրա եք դատողություններ անում , որոնք իրականությունից հեռու չեն ու շատ որոշակի և առանձնակի դեպքերում
    դիպուկ նշանակետին են խփում, բայց ես գտնում եմ որ ոչ Մանոնի ոչ էլ Ապսարայի հետ "վիճաբանելը" կամ նրանց "ագրեսիվ" մոտեցման վրա բարկանալը այնքան էլ տեղին չէ , նախ քանի որ երկուսն էլ շատ զարգացած մարդիկ են, երկուսն էլ ինտելեկտուալ աղջինկեր են , երկուսն էլ տարիքով փոքր են և իրենք իրենց սեփական փորցից դատողություններ անել չեն կարող քանի որ այդ "սեփական փորցը" դեռ նրանց սպասում է ապագայում: Նույնիսկ ավելի ճիշտ կլիներ որ նրանք Ձեր իսկ միջոցով հոգեբանորեն նախապատրաստվեին կյանքի ինչ ինչ պահերի համար , չնայած համոզված եմ որ երկուսն էլ ունեն այնպիսի պոտենցիալ, որ իրենց թույլ է տալիս ռացիոնալ մտացել ու գործել, սակայն այնուամենայնիվ ինձ թվում է որ Ձեր խոսքը ավելի շատ խրատական պետք է լինի , ու ի միջիայլոց հանդուրժողական քանի որ քչերը կարեղ են Ձեզ լրիվ հասկանալ: Խրատական այն առումով որ Ձեր նկարագրած աշխարհը լիիրավ տեսնում են Ձեր կարգավիճակի ու տարիքի մարդիկ միայն , հանդուրժողական ` քանի որ դուք կյանքի մի աստիճան ավելի բարձրում եք քան որոշ մարդիկ:
    Որպես տղամարդ ևս գտնում եմ որ լավ կլիներ որ Ձեր խոսքը ավելի շատ խրատական քան թե մեղադրողական հնչեր , ես լրիվ համամիտ եմ որ որոշ դեպքերում մեղադրողական չէ այլ "գլխին թավայով տալողական" պետք է հնչի, բայց չգնահատման պահից կամ ռիսկից ոչ մեկս էլ երաշխավորված չենք , նույն պրոբլեմը լինում է նաև բացարձակապես կիրթ ու հարուստ ըմտանիքներում ևս ... Հարցի ձևակերպումը ես շատ կուզենայի տեսնել ... "Ինչ անել որպեզի հնարավորության սահմաներում հայ հասարակության մեջ ամուսինները գնահատեն իրար արժանվագույնս"

    Երևի թե շատ խոսացի ինչի համար ներեք ինձ, բայց կարծում եմ կարծիքս պարզ շարադրեցի:
    Հարգելի Ռութ, անկեղծ եմ ասում, որ բնավ էլ չեմ բարկացած: Ես իրոք մի քիչ ավելի մեծ ընկերոջ իրավունքով ուզում եմ խնդրել, որ այդպես չքարկոծեն ինձ: Ախր ես ինքս էլ հենց ցանկանում եմ, որ մեր տղամարդիկ (որոնց ես նույնպես շատ էմ հարգում) ավելի քնքուշ լինեն, ավելի շատ հարգալից լինեն բոլոր կանանց նկատմամբ: Դուք շատ խելացի և կիրթ եք և պիտի ասեմ, որ ընդհանուր մակարդակով մեր երիտասարդությունը շատ լավ վիճակում է, համեմատած քաղաքակիրթ երկրների երիտասարդության հետ: Ես ագրեսիվ չեմ, Աստծո սիրուն, ես միշտ էլ կարող եմ սիրով օգտակար լինել յուրաքանչյուր մարդու՝ լինի հայ տե այլազգի: Ինքս աշխատում եմ առողջապահության և հոգեբանության ոլորտում, ազատ ժամերիս թարգմանություններ եմ անում ռուսերեն, անգլերեն, գերմաներեն: Ապրում եմ գերմանիայում, ստեղծագործում եմ հայերեն ու ցանկանում էի տփվել մերոնց հետ, բայց հշտ չե, քանի որ նախ գրելն է դժվար, բոլոր տառերս չեն համապատասխանում, որ ճիշտ գրեմ, հետո էլ դուր չեկա ձեր ակումբին: Երևի էլ չեմ գրի, որ տհաճ չլինի մեր երիտասարդներին: Ես ամենաքիչը կուզեի տհաճություն պատճառել որևէ մեկի: Բայց հպարտանում եմ ձեզնով, հենզ թեկուզ քեզնով:
    Վերջին խմբագրող՝ Guest: 06.07.2007, 09:49: Պատճառ: Գրառումը գրառման տեսքի բերում:


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  7. #37
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Տղամարդու համար սիրած կինը սրբություն է, զոհասեղան … Եվ ահա, երբ առաջին հանդիպած բախտախնդիրը այդ սրբությանը մոտենում է ինչպես աթոռի, և նրա հետ վարվում որպես այդպիսին, իսկ սրբությունը գրեթե հիացած է այդ վերաբերմունքից, ապա սկսում ես կասկածել, որ զոհասեղանը իրոք որ ընդամենը մի աթոռ է …
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 05.07.2007, 16:29:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  8. #38
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Քանի որ «կնոջը գնահատել» արտահայտությունը մեկնաբանվեց բավական լայն միջակայքում՝ դրամական համարժեքից մինչև աման լվանալու հաճախականությունը, կուզենայի գրել իմ դիրքորոշումը խուսափելով «գնահատել» բառից: Իմ կարծիքով ամեն տղամարդու հիմնական խնդիրներից մեկը իր կնոջը երջանկացնելն է, իսկ դրա համար առաջին նախապայմանն այն է, որ կինը սիրի իր ամուսնուն: Քանի որ հայ կանանց մեծ մասը ի սկզբնե տրամադրված են սիրել և նվիրվել իրենց ամուսիններին, մեզ մնում է միայն «համը չհանել» գիտակցել դրա կարևորությունը, պահպանել այդ սերը, իսկ մնացածը մանր կենցաղային հարցեր են, որոնց մանրությունը գիտակցելը հենց երջանկության կարևոր նախապայմաններից է:
    Իսկ ինչ վերաբերում է թեմայի բուն հարցադրմանը, կուզենայի հեղինակի կողմից լսել մի քանի կոնկրետ օրինակներ՝ լավ կլիներ համեմատական բնույթի հայերի և այլ ազգերի ներկայացուցիչների միջև, ավելի լավ հասկանալու համար հարցադրման էությունը հեղինակի տեսանկյունից:

  9. #39
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2007
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Հարգելիներս, մենք հայ ենք, դա չպետք է մոռանանք ու ամեն ազգ ունի իր ազգային յուրահատկությունները, բերեք չմոռանանք դա: Մենք ևս ունենք մեր ազգային յուրահատկությունները, որը չի կարելի համեմատել ոչ մեկինի հետ:
    Մեզ մոտ ընտանիքը ԳԵՐԱԳՈՒՅՆՆ է , այսինքն հավասարություն կնոջ և տղամարդու մեջ, սա է ընտանիքի ամրությունը:
    իրոք մեծամասամբ հայ տղամարդիկ արժանվույնս չեն գնահատում հակառակ սեռի ներկայացուցիչներին ու դա ավելի ցայտուն է երևում, երբ մարդ որոշ ժամանակ ապրում է ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ու կարիք չկա հարգելի տղամարդիկ ու կանայք Ձեր բացառությունների վրա հերքեկ մեծամասնություն կազմող առկա իրողությունը:
    Բերեք չնմանվենք եվրոպային կամ ամերիկային, օրինակ Ֆրանսիայում կինն իր համար է սիրեկան պահում, ամուսինն իր համար և 4 ով կարող են կլոր սեղանի շուրջ նստել.ինչ անենք, հավասարություն է ու ընդունելի:Դանիայում տիրում է համասեռամոլություն որն ընդունված է օրենքով. կատարյալ հավասարություն..............
    Տարբեր երկրներ տարբեր յուրահատկություններ, որոնք գալիս են ազգային արմատներից:
    Այսպիսի հավասարություն մեզ պետք չի:
    Ինչպես կարող է Եվրոպայում հավասարություն լինել եթե կինն ունի իր առանձին բանկային հաշիվը, ամուսինն իր (մեկը շատ, մյուսը քիչ), և նմանատիպ շատ բաներ: Եթե մի ընտանիքում չկա ընդհանուրը (բացի երեխաներից, որը որոշ ընտանիքներում կասկածելի է), ինչ հավասարության մասին է խոսքը:
    Հավասարությունն առաջին հերթին ես գտնում եմ, որ դա ընտանիքն է, իր բոլոր բարդություններով, հավասարություն սիրո մեջ, հավասարություն փոխըմբռնման մեջ, հավասարություն հայացքների մեջ, այսքանը, որ լինի, մնացածը ինքնըստինքյան կլինի : Եթե ընտանիքում սեր, հարգանք չեղավ մեկ մեկու նկատմամբ, այդտեղ չի կարող լինել հավասարություն:
    Այսպես եմ ես գնահատում հայ կնոջ դերը մեր ընտանիքներում:
    Կնոջ հոգու գաղտնիքը եթե կարողանաս հանել լույս աշխարհ, կստացվի մի հսկայական ծիածան երկնակամարում:

  10. #40
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    52
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ «կնոջը գնահատել» արտահայտությունը մեկնաբանվեց բավական լայն միջակայքում՝ դրամական համարժեքից մինչև աման լվանալու հաճախականությունը, կուզենայի գրել իմ դիրքորոշումը խուսափելով «գնահատել» բառից: Իմ կարծիքով ամեն տղամարդու հիմնական խնդիրներից մեկը իր կնոջը երջանկացնելն է, իսկ դրա համար առաջին նախապայմանն այն է, որ կինը սիրի իր ամուսնուն: Քանի որ հայ կանանց մեծ մասը ի սկզբնե տրամադրված են սիրել և նվիրվել իրենց ամուսիններին, մեզ մնում է միայն «համը չհանել» գիտակցել դրա կարևորությունը, պահպանել այդ սերը, իսկ մնացածը մանր կենցաղային հարցեր են, որոնց մանրությունը գիտակցելը հենց երջանկության կարևոր նախապայմաններից է:
    Իսկ ինչ վերաբերում է թեմայի բուն հարցադրմանը, կուզենայի հեղինակի կողմից լսել մի քանի կոնկրետ օրինակներ՝ լավ կլիներ համեմատական բնույթի հայերի և այլ ազգերի ներկայացուցիչների միջև, ավելի լավ հասկանալու համար հարցադրման էությունը հեղինակի տեսանկյունից:
    Հարգելի Ձայնալար, դե ուրիշների հետ համեմատել չեմ ուզում, բայց միայն մի օրինակ բերեմ իմ կյանքից: Մի օր (երբ 30 տարեկան էի), հյուր էի հայաստանում ու մի քանի այնպիսի դեպքերի ականատես եղա, որ մինչև օրս էլ չեմ հասկանում, թե ո՞նց կարելի է կնոջ նման քնքուշ էակին այդպես գռեհիկորեն ստիպել որևէ բան անել...
    Մի քանի անգամ ականատես եմ եղել, երբ գռեհիկորեն քարշ էն տվել երիտասարդ ու գեղեզիկ աղջկան մեքենա ու ես սարսափից՝ քարացած էլ մնացի…
    Մի անգամ էլ րեստորանում եմ տեսել, երբ երիտասարդը գռեհիկ բաներ էր ասում աղջկան: Չասեք, որ աղջիկն էր մեղավոր: Եթե նույնիսկ աղջիկը վատն է, տղան իրեն հարգելով այդպես չէր պահի: Եվ այսպես, մեկ շաբաթ մնացի Երևանում ու խելագարվեցի: Կային նաև հիանալի նայվող զույգեր, որոնցով միայն հիանալ կարելի էր, բայց վատն ավելի շատ էր: Բացի այդ նման տեսարանների ժամանակ շրջապատի մարդիկ բարձրաձայն ասում էին, որ հերթական անշնորհքությունն է:
    Դե պատկերացրեք ոնց սրտումս ցավ մնաց, դրա համար էլ կուզենայի մերոնց այլ կերպ տեսնել: Հա մոռացա՝ ինձ էլ բաժին հասավ: Ինձանից բավականին երիտասարդ անձնավորությունը, շատ ինքնահավան ու անդուր, առանց վորևէ պատճառի, որոշեց, որ ես իրեն դուր եմ գալիս ու պետք է հանդիպենք: Ես էդ «պետք է»-ն չհասկացա: Արտաքինից ես բավականին համակրելի, բայց չափավոր ու զուսպ կին էմ, և առիթ չէի ներկայացրել ինձ այդպես դիմելու: Դե սա չե ինձ վրդովվեցրել, քանի որ ես արդեն մոռացել եմ դա, բայզ միշտ ուզում եմ, որ աղջիկներն ավելի պաշտպանված լինեն: Եվրոպային այլ տեսանկյուններց նմանվել պետք չէ, միայն թե այստեղ մի 20 անգամ մտածում են կնոջ հետ խոսելուց առաջ, որ չլինի թե վիրավորեն կամ կոպիտ հնչեցնեն: Դե մերոնք ավելի ճարպիկ են, 2 անգամ մտածելուց հետո որ խոսեն, անփոծարինելի կլինեն: Բայց ցավոք չեն մտածում, գործում են: Եթե հարգանք էլ ցույց են տալիս, միայն ընտանիքի կանանց: Բայց չե որ մյուսներն էլ մյուս ընտանիքի կանայք են, ուրիշի մայր, քույր, կամ կին: Ազնվորեն ասեք, եթե գեղեցիկ կինը աշխատում է, հանգիստ է աշխատում, թե՞պետի կամ վարպետի հալածանքներին է ենթարկվում: Եկեք նման դեպքերի հանդիպելիս չլռենք, այլ փորձենք դաստիարակել ինքներս «մեզ», մեզնից մեծերին ու մեզնից փոքչեչին: Ես էլ եմ ձեր գրածները կարդում, հիանում ու մեկ մեկ էլ սովորում: Այնպես որ ես ոչ կանանց, ոչ էլ տղամարդկանց չեմ արժեզրկում, այլ ուզում եմ արժանիքների պրոգրես լինի:

    Մարիաննա ջան, հիանում եմ քո մեղմությամբ, շատ քնքուշ էք:
    Վերջին խմբագրող՝ Guest: 06.07.2007, 08:41: Պատճառ: Գրառումը գրառման տեսքի բերում:


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  11. #41
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Ցանկացած կին թագուհի՛ է…
    Կարևորը՝ գտնել այն տղամարդուն, ով դա կապացուցի նրան……
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #42
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Մանումելի գրառումներից ինձ մոտ էնպիսի տպավորություն էր, որ ես կնոջ մասին կարդալիս` մարդու մասին չեմ կարդում: Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է նման հարց տալ ընդհանրապես? Ինքնին հարցն արդեն ստորացուցիչ է կանանց համար: Իսկ ինչու տղամարդը պետք է գնահատի կնոջը? Կինը գնահատման ենթակա առարկա է, ինչ է? Հարցն ինքնին վեր է դասում տղամարդուն կնոջից եւ ստեղծում կանանց` ավելի ստոր լինելու մտապատկեր: Անընդունելի մոտեցում!

    Ինչու սպիտակամորթերը սեւամորթներին լավ աշխատանք չեն տալիս? Սեւամորթ լինեի` կասեի, իսկ ով ասաց, թե ինձ աշխատանք տվողը սպիտակամորթ է, աշխատանք տվողներն ընդհանրապես սպիտակամորթներն են կամ որ ես ինքս չեմ կարող որեւէ սպիտակամորթի աշխատանք տալ? Ցավում եմ, որ էս տոպիկի հեղինակը կին է: Կարծում եմ սրա դեմ առաջինը հենց կանայք պետք է ընդվզեին:

    Հ.Գ. Նման մի թրիդ էլ է աչքովս ընկել, կարծեմ` ամուսնու` կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ: Չեմ էլ ուզեցել մտնել նույնիսկ: Այսինքն ընդունեցինք ծեծը որպես սովորական երեւույթ, տղամարդու` կնոջը ծեծելը եւս, ու հիմա քննրակում ենք արդեն օրինական ամուսնու ծեծի մեթոդներն ու հնարավորությունները? էլի եմ ասում, չեմ մտել էնտեղ, չգիտեմ ինչ գրառումներ կան, բայց վերնագիրն արդեն վանում էր:

    Կանայք, մի քիչ բարձր գտնվեք, ձեր ցավը տանեմ: Դուք տղամարդկանց շունիկը չեք, որ իրենք ձեզ զբոսեցնեն, կերակրեն, տապչկա ուզեն ու շոյեն (իմա` գնահատեն): Ինքնուրույն էակներ եք, սովորեք մի քիչ էլ դուք գնահատել: Ժամանակն է, որ վերապահեք ձեզ էդ իրավունքը: Блин!
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 06.07.2007, 01:40:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  13. #43
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Մեջբերում Manumel-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ սիրելի,իմ լավ հայեր....
    Մի կարßեք ,որ ես գնահատվաß չեմ.Ես երջանիկ մարդ եմ ու ուզում եմ,որ բոլորդ էլ երջանիկ լինեք:Ավելի լավ է իւորհուրդ տվեք իրար ,ավելի լավ վերաբերվելու կանանց.Երբ ես ա-իւատում էի (բավականին պրիստիԺնի) ,իմ կոլեկտիվում ել էին կանայք չգնահատվաß : Իւոսքը միայն ձեր կնոջ կամ ընկերուհու մասին չէ: Ուրի- կանանց նույնիսկ կասեի անհարգալից են մոտենում:
    Դա ես ատւմ եմ
    Մեջբերում Manumel-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մանոն,իւեղկատակ լինելու համառ ես հարմար չեմ:Ու- է ,քանի որ դրա համար դրա տաղանդն է պետք ունենալ:Իսկ գնահատելու հայեցի իմաստը հասկանալու համար օգտվեք բացատռական բառարանից:Ես մարդուն ապրանքի կամ չափի չեմ վերաßել և իւհդրում եմ ավելի մեղմօռեն կարդացեք մարդկային արտահայտությունները:Դուք -ատ երիտասարդ եկ այդքան ագրեսիվ լինելու համար…
    Մեջբերում Manumel-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքս ա-իւատում եմ առողջապահության եւ հոգեբանության ոլորտում,ազատ Ժամեռիս տարգմանություննեռ եմ անւմ ռուսերեն,անգլերեն,գերմաներեն:Ապրում եմ գերմանիայում, ստեղßագորßում եմ հայերեն ու ցանկանում էի sփվել մերոնց հետ ,բայց հ-տ չե,քանի որ նաիւ գրելն թ դԺվար,բոլոր տառերս չեն համապատասիւանում ,որ ճի-տ գռեմ,հետո էլ դուր չեկա ձեր ակումբին:Երևի էլ չեմ գրի,որ տհաճ չլինի մեր երիտասարդներին:Ես ամենաքիչը կուզեի տհաճություն պատճառել որևէ մեկի:Բայզ հպարտանում եմ ձեզնով,հենզ թեկուզ քեզնով:
    Manumel
    երևի չափից դուրս երիտասարդ եմ,այս թեմայում գրառում անելու համար,բայց ասեմ
    Ինձ թվում է այս թեման բացված է,որպեսզի բոլորս համոզվենք,թե որքան հարգված եք դուք ձեր շրջապատում,որ թեկուզ և ուրիշ երկրում,բայց այնքան հասուն եք,որ այսքան բաների եք հասել,անգամ ձեզ ավելի շատ են հարգում քան մնացածին և այլնՈւ ինչքան կարդացի Ձեր գրառումները,էնքան դրանում համոզվեցի
    Մի խոսքով էս թեման Ձեզ գովելու համար ա/ցավոք էդ ուղղությամբ մենակ դուք եք աշխատում դեռևս/
    Սակայն այդքան համոզված մի եղեք,քանի որ հաստատ կգտնվի մեկը,որը նույն ձև չի վերաբերրվի ձեզ,ինչպես մյուսները,ու ամենևին էլ պարտադիր չի լինի,որ հայ լինի
    Իսկ ինչ վերաբերվում ա հայերին,ապա այդպիսի բան շատ քիչ է հանդիպում/համենայնդեպս ներկայում/,ու դա ոչ թե կախված է ազգությունից,այլ հենց մարդուց է գալիս
    Եթե կնոջը դուր ա գալիս չհարգված ու չգնահատված լինելը,ապա դա իր պրոբլեմն ա,իսկ դա ուղղելու շատ միջոցներ կան
    Հ.գ հուսով եմ շատ կոպիտ չեմ գրել,ուղղակի չէի կարող գրառում չանել

  14. #44
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Ինձ մոտ տպավորություն է, որ հարգելի Մանումելը Հայաստանում ինչ-որ սխալ տեղեր է եղել, ու եսիմ ում պատմածներն է հիմա մեջբերում..
    100 տարի ա ստեղ ապրում եմ, երբեք չեմ տեսել մեկը որևէ կնոջ քարշ տա մեքենա..

    Կամ եթե տղային ասում ես "չէ, չեմ ուզում քո հետ ծանոթանալ", բարդ դեպքերում "քո գործը չի ինչի, չեմ ուզում ու վսյո", շատ-շատ ասի "բայց ինչ կոպիտն եք", ասում ես "հա, գիտեմ" ու ամենինչ ավարտվում է..

    Իսկ ինչ վերաբերվում է աշխատանքին..
    Եթե կինը ի սկզբանե գիտակցում էր ինչի համար են իրան գործի ընդունում, թող էլ չբողոքի (ի միջի այլոց, մի գրամ քննադատություն չկա իմ խոսքերում, ամեն մեկը իրա գլխի տերնա), իսկ եթե հենց գործի համար են ընդունել , ոչ ոքի մտքով էլ չի անցնի չեռքերը երկարացնել..

  15. #45
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...

    Մանումել, Ձեր բերած գռեհիկության ու անշնորհքության օրինակները, որ դրսևորվել են հայ տղամարդկանց կողմից, կարծում եմ, ուրիշ ազգերի մոտ էլ են լինում։ Բայց ասելը, որ դրանք Հայաստանում համատարած բնույթ են կրում, հաստատ չափազանցություն կլինի։ Եթե դուք նման տեսարանների կամ պատմությունների ականատես եք եղել, ապա երևի Ձեր բախտը պարզապես չի բերել, որովհետև նմանատիպ դեպքերը շատ հազվագյուտ են և, ինչպես արդեն ասացի, բոլոր ազգերի մոտ էլ կարող են լինել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.07.2007, 11:39:

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնահատում ենք անձնական աճը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.09.2017, 14:39
  2. Ամաչկոտ տղամարդիկ
    Հեղինակ՝ El Tango, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 03.12.2012, 11:09
  3. Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2008, 19:06
  4. «Տղամարդիկ»
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կինո
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.12.2006, 16:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •