Արիացի ջան բայց ընտանիքի պահապանվելու նախապայմանը միշտ չի որ հարգելու մեջ է կայանում, հենց ցավն էլ այն է որ ընտանիքը չի բաժանվել, որովհետև դա արգելված էր, կինը տանջվել անարգվել բայց դիմացել է , ոչ թե սիրո, հարգանքի այլ ամոթի «շնորհիվ»: Չեմ ուզում ընդհանրացնել իհարկե, բայց հիմնականում այդպես է: Հայ հասարակությունը այնպիսինների թվին է/ր/ պատկանում որտեղ կինը չի կարող առանց տղամարդու: Նրա կողքին պարտադիր պետք է տղամարդ լինի, որպեսզի նա հաստատ լինի, հարգված, պաշտպանված/ Այդ հիմա է որ որոշ կանայք կարողանում են լավ աշխատանք ունենալ ինքնուրույն պահել իրենց / : Սա ցավալի փաստ է բայց անհերքելի: Նույնիսկ մինչև հիմա անընդունելի է «բաժանված» մականունը, որովհետև ոչ թե խղճում են մարդուն կոտրված կյանքի համար, այլ ավելի ոտնահարում են իրավունքները, նախապաշարումով լցվում:
Հիմա բա ինչու է գնալով ավելանում բաժանությունների թիվը , կարծում ես խնդիրներն են շատացել՝ ոչ պարզապես հայ կինը մի քիչ արդեն փորձում է պաշտապանել իր իրավունքները :
Դու էլ կարդա Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը»

Էջանիշներ