Վերջնականապես համոզվեցի, որ հայ տղամարդը չի գնահատում կնոջ, աղջիկներին:
Ինչո՞ւ: Որովհետև տղայի կողմից տիրանալու մենտալիտետ կա, իսկ աղջկա կողմից բնազդով շարժվելու՝ տղային վարքաբեկելու, ցանկություն: Այսինքն աղջիկները իմանալով, որ տղան փորձում է իրեն տիրանալ, բնազդաբար փորձում է դրան դեմն առնել և անկախ թե դիմացի տղան իսկապես տիրանալու ցանկություն ունի կամ ոչ, միշտ այդ բնազդային քայլը կա աղջիկների մոտ:
Եթե տղան նման ցանկություն չունի, աղջիկը սկսում է առիթից օգտվել և հաճույք ստանալ դիմացինին ստորացնելով:
Հայկական այս մենտալիտետը վառելու բան է:
իսկ ով ասեց, որ չեն գնահատում, իիիի
էս ինչ չգնահատվածա բացել այս թեման
Ով ով բայց հայը միշտ է գնահատել ու հարգել կնոջը, դաժե ռուս
Մարդ պիտի ուղակի տեսնի թե ինչ է կատարվում շուրջը
Հմմ
Քոռանամ ես… Սա՞ս… քեզ ի՞նչ ա եղել…
Դիմացինին ստորացնում ու մի հատ էլ դրանից հաճույք են ստանում միայն շատ ցածր մակարդակի մարդիկ… իսկ նման մարդկանց ավելի լավ է գործ չունենալ…
բոլորին նույն արշինով չեն չափում…
արդեն գրել եմ էս թեմայում… չի կարելի ասել «հայ տղամարդիկ սենց-նենց…» ,«հայ կանայք սենց-նենց…»
ամեն ազգությունում էլ կան նորմալ ու ոչ նորմալ մարդիկ… ու ամեն մեկիս գնահատող էլ կգտնվի, անպայման…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ինչպես ասում են գյուղ չկա, որտեղ շուն չլինի
Չեմ ուզում ոչ ոքի նեղացնել, բայց եթե որոշ մարդկանց վատ տղամարդիկ են հանդիպել, ապա դա չի կարելի տարածել ողջ ազգի վրա
Մեր հայ տղամարդկանցից շատերը համոզված եմ, որ գնահատում են իրենց կանանց /նույնիսկ քյարթուները/, բայց ուղղակի մեր ազգի տղամարդկանցից շատերն ունեն այսպես կոչված «չոր կող», որը նրանց թույլ չի տալիս ցույց տալ իրենց իրական զգացմունքները։ Դրանից էլ շատ կանանց մոտ տպավորություն է առաջանում, թե իրենք գնահատված չեն։ Մի քիչ թարս ազգ ենք անում ու ասում ենք այն, ինչ իրականաում չենք ուզում անել
Մի հատ խուրհուրդ տամ/ տղամարդիկ փակեք ձեր ականջները/…
Եթե ուզում եք տղամարդու կողմից գնահատված լինել շատ մի ճնշեք նրանց ձեր հարցերով, պահանջներով ու փորձեք քիչ նվնվալ /դա մեր ազգի կանանց,հատկապես 30–ից հետո թերությունն է/։ Դա շատ է ազդում նրանց վրա ու ստպիում չոր լինել՝ որպես պաշտպանության միջոցԱվելի թեթև եղեք։ Համոզված եղեք, որ դա բարենպաստ կանդրադառնա նրանց վրա
![]()
Tig (25.02.2009)
ով արժանիա գնահատման գնահատվումա
Зимой и летом одним цветом
տափակություն…
հիմա ոչ թե չեն գնահատում, այլ բան չեն հասկանում![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.04.2008, 20:54:
Ովքեր հասկանում են՝ գնահատում են:
Ովքեր արժանի են՝ գնահատվում են:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մի հատ սենց բան... մինչև ես թեմայի հարցին պատասխանելը չեք համարում որ պետք ա մի տեսակ կոնկրետացնել թե ինչ ա ենթադրում "գնահատել " տերմինը ՞ ... ինչը պետք է վերցնենք որպես հիմք , որ ասենք տղամարդիկ կանանց գնահատում են թե ոչ ՞![]()
Let it be...
ես ինքս կարցում եմ , որ գլխավոր մեղավորը այս հարցում կանայք են, մի հատ հարց տանք մենք մեզ՞ իսկ մենք մեզ գնահատում ենք, եթե մենք մեր արջեքն իմանանք , երբեք չենք հայտնվի այնպիսի անձնավորության կողքին ով չի գնահատի մեզ
ճիշտ են անում, հլա պետք ա ավելի քիչ էլ գնահատեն
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Երևի դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ կանայք այնքան էլ չեն գնահատում հայ տղամարդկանց: Հենց մի հատ ճապոնացիա գալիս հայուհիները չգիտեն ոնց անեն, որ գնան Ճապոնիա:![]()
Ամենալավ գնահատականը հայ կնոջը կարող է տալ հայ տղամարդը:Ուրիշ ոչ մի այլ ազգի տղամարդ չի կարող գնահատել կնոջը այնպիսի նրբությամբ, ինչպես անում են մերոնք![]()
![]()
Բայց էդ ով ասած, որ չեն գնահատում? Գիտեք, սենց մի բան եմ նկատել. շատ արտասահմանցի ազգերի մեջ (հիմնականում ռուսների) ընդունված է, որ հայ կինը իր ամուսնու համար միայն ճաշ եփելու ու երեխա բերելու համար է: Այս կարծիքին ես շատ նորմալ եմ վերաբերում, երբ այն արտահայտում է ռուսը, որովհետև ռուսը չունի այն զարգացածությունը, որ հասկանա Հայ կնոջ ու Հայ տղամարդու հարաբերությունները: Բայց երբ նման կարծիք է հայտնում Հայը, ես ուղղակի ապշում եմ: Հայ ազգի գոյության ամենամեծ նախապայմանը դարերի ընթացքում եղել ա ընտանիքի ամրությունը: Հիմա եթե տղամարդը չհարգեր կնոջը, ոնց կարող էր ընտանիքը դարեր շարունակ տենց ամուր պահպանվել? Երկար չեմ ուզում գրել: Միայն կասեմ մի բան: Այն մարդիկ, որոնք մտածում են, որ Հայ տղամարդը չի գնահատում կնոջը առաջին հերթին թող նայեն <<Մենք ենք մեր սարերը>> ֆիլմը կոնկրետ Ավագի մենախոսությունը կնոջ գերեզմանին, իսկ երկրորդ թող կարդան Սերո Խանզադյանի <<Պորտաքար>> պատմվածքը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ