Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...
Ամենայն հավանականությամբ նրա համար որ հայ կանայք Аукцеон չեն ..
Որոշակի տենդենց եմ նկատել Հայաստանում որ ինչ որ վատ երևույթներ եևբեմն հոգնակիացվում են , նկատեք օրինակ հարցը տրված չի եսպես "Ինչու՞
որոշ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...կամ Ինչու՞
շատ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...այլ անպայման շեշտվում է դրա համատարածությունը և իսկությունը:
Հեղինակը ճիշտ է , հայ տղամարդկանց մեծամասնությունը "չի գնահատում կնոջը", ավելին .. ես կասեի գնահատում է ... բայց բարձրաձայն չի արտահայտվում, որև է կերպ զգացնել չի տալիս իր վերարմունքով որ գնահատում է : Գուցե զարմանալի հնչի բայց մեր տղամարդկիկ կոպիտ են .. ահավոր կոպիտ ... ու խեղճ կանանց մնում է մազոխիզմով զբաղվել մինչև իրենց արջը կսովորի ավելի "սենտիմենտալ" լինել: Մեր մոտ շատ քիչ ընտանիքներում է հավասար լեգիտիմությամբ /

:/ խոսք հասնում կնոջը , և ավելի քիչ երբ հասնում է բայց էական ազդեցություն էլ չի թողնում վերջնական որոշման վրա:
Էլի գալիս ենք սկզբնահասկացություններից մեկին ... մարդս մարդ լինի ...
տղամարդկային մեր կովկասյան բնավորությունը սովորել է դարերի ընթացքում որ ինքը տան գլուխն է տուն պահողը իսկ մնացածը տանը իրեն ծառայողը կամ ամենաքիչը պարտքեն իրեն : Գնահատականը մենք ոչ թե պատուհան լվանալով կամ տան գործերը մեկ մեկ անելով պետք է տանք .. այլ ամեն րոպե, կանայք կարիք ունեն ամեն րոպե արվող կոմպլիմենտի առավել ևս վերաբերմունքի արտահայտման , ի վերջո գնահատելը բառերով ու խոսքերով չսահմանափակենք , գնահատումը մի համալիր միջոցառումների համակարգ է որը կատարվում է ժամանակի ընթացքում , և այն ինչպես սերը պետք է փոխադարձ լինի այլապես կվերածվի մեծագույն հիասթափության:
Էջանիշներ