Տարիների խորքերից մի բան ինձ հուշեց,
Որ իմպրեսսիոն պոմենադն իմ կանյոկը չի:
Մութ ճամփեքին կորելու միտքն հոգիս մաշեց:
Հե~յ խաչատուր Աբովյան, ականջդ կանչի![]()
Տարիների խորքերից մի բան ինձ հուշեց,
Որ իմպրեսսիոն պոմենադն իմ կանյոկը չի:
Մութ ճամփեքին կորելու միտքն հոգիս մաշեց:
Հե~յ խաչատուր Աբովյան, ականջդ կանչի![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Քո կանյոկն է թե ուրիշի,
Դա հիմա չենք իմանա
Աբովյանին էնքան կանչիր,
Ուր որա է, նա հետ կգա.
Էսօր մի լավ քեֆ ենք անում,
Տես ովքեր են հավաքվել,
Ներկայիս և հին օրերում
Այնքան հայտնի դեմքերը![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ցնդաբանողներ բոլոր ժամանակների, միացեք,
Էս հրաշք թեման անտեր մի թողեք,
Առավոտից ցնդաբանում եմ օնլայն ու ռեալ.
Մնում է միայն թողնել, հեռանալ
Թե ոչ ոք չկա այստեղ ինձ ընկեր:
Ցնդաբանելն էլ ի՛մ հետին մեղքն էր![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Վայ չկորչես Աստված սիրես
Եղիր այսօր դու նավավար,
Թե կարծում ես միայնակ ես
Սխալվում ես չարեչար:
Ես եմ ցնդած քո ընկերը,
Որ գրում էր նոր հոդված,
Հենց որ հասավ մաքրագրելուն
Դարձավ ցնդած արարած:
Եվ վազեցին իմ դիմացով
Փերիները մոլեգառ
Abstract, abstract 3 լեզվով
Annotation, տառ ու բառ:
Չսթափվելով մղձավանջից
Կարմիր աչկիս դիմաց ահա
Խմբագիրն է այդ ամսագրի,
Որ նայում է թղթիս վրա:
Եվ գրիչը նրա կարմիր
Որպես նիզակ մի ահարկու
Վազվզում է գրածիս մեջ
Տալով հարված ինձ մահացու:
Բայց չեմ ընկնի ես այս մարտում
Քանզի գործն է իմ արդար
ԵՎ կտպվի իմ հոդվածը
Գոնե մինչև այս վարդավառ![]()
Տա աստված, որ հոդվածը քո
Տպվի ամեն աստծո օր
Եվ նրա հովանու ներքո
Դառնաս լրագրող հզոր:
Թե աջ գնաս, որդիս, գիտցիր
Դարդ է ցանված ճանապարհիդ,
Թե ձախ գնաս, մի վհատվիր,
Ետ դառ, նորից ընտրիր ուղիդ:![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ես զարթնեցի կեսգիշերին, ծխախոտ չկար,
Հեչ չես ուզո՞ւմ միտքդ փոխել, ով բախտ իմ դժխեմ...
Հեչ չես ուզո՞ւմ մի քիչ հանգիստ, ով միտք իմ տկար,
Ես քեզանից տենց շատ ունե՞մ, որ էսքան մսխեմ...
Վերջին խմբագրող՝ Վարպետ: 25.06.2007, 00:57:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ճանապարհին իմ կյանքի
Շատերին ես հանդիպեցի:
Արամեին երբ տեսա
Ես ամեն ինչ հասկացա:
Եղել եմ շատ վայրերում
Ու շատերի տներում
Բայց տներից բոլորի
Հարմար է ինձ կառուցածն Արգիշտիի:
20 տարի է ահա արդեն
Ճանաչում եմ Տիգրանին
Որ լավ չի դաստիարակել Տիգրանին,
Ու կորցրել է հայրենիք:
Պայմանագիր կնքեցի
Ու մի լավ էլ երդվեցի
Որ այսուհետ քեզ հետ միշտ
Լինելու եմ մի մեծ վիշտ:
Դարերի հետ տաղտկալի
Շատ բաներ ես կորցրի
Բայց ձեռքբերումն այսօրվա
Կպահեմ ես հավիտյան:
Բայց հոգնել եմ հազար անգամ
Գրքերը ես թերթելուց,
Եվ կամ շեշտել ամեն անգամ
Թե ճգնաժամն մերձավորարևելյան
Ինչ զարգացում կունենա:
Ծրագրերը բազմաթիվ
Ու մարտերը անհաշիվ
Իսկ իմ հոգում մի անկյուն
Նրանով է դեռ շնչում:
Իսրայելը Օրու տեղ,
Հնդկաստանում՝ Էմինը,
Ռուսաստանում՝ Մովսեսը,
Էլ չեմ ասում Լոզանը:
Մոռացել էի Բեռլինը
Ու Խրիմյան Հայրիկը:
Կարս, Սևր իրար հետ
Չեմ բարիշի Թուրքիայի հետ:
Ռիբենտրոպն ու Մոլոտովը անկապ կնքեցին իրենց պակտը:
Մեթյու Բրայզա, Մերզլյակով, Բեռնար Ֆասյե
Բոլորիդ ես հիշում եմ.
Ղարաբաղի հիմնահարցը
Չդարձնեք Հայոց հարցը:
Հ.Գ Երեկ <Սովետաշենում> հույս տվեցին, որ իմ դեպքը ծանրերից է, բայց 500 հազարովկբուժեն:
![]()
Սակայն այնքան միեւնույն է...
Ինչպե՞ս գոյատևել
Շնչել կամաց, երբ ժամանակին շնչում էիր լիաթոք
Դժվար է:
Ապրել կիսատ, շրջապատում այս անորակ
Գրեթե անհնար է:
Իսկ ի՞նչ կա շուրջտ: Միալար ու լոկշ դեմքեր,
Իրարատում ու անդադար տականք պահեր,
Իրարանցում աննպատակ և կեղծ գովերք,
Եվ հասկանում ես, որ կյանքում կա մեկ օրենք՝
Պիտի ախմախ շրջապատին դու հարմարվես,
Որ անիմաստ ու անօգուտ գոյատևես:
Կամ միակ բանը, որ կարաս նաև անես
Անես այնպես, ինչպես-ն անում, կարծես
Դու ոչ մի բան այս կյանքում չես հասկանում,
Բայց համոզված են, որ ապրում ես ու օգնում:
Գրեցի նոր լուրջ-լուրջ բաներ
Եվ հոգնեցի դրանից,
Ուզում եմ ես ցնդաբանել
Կամ էլ դուրս գալ դալանից:
Իսկ ի՞նչ դալան դուք կհարցնեք
Մի՞թե գժվել ես արդեն
Այո այո մի զարմացեք
Կուզեք գժի թուղթ բերեմ:
Թուղթը գժի ինձ կտա
Թաղայինը մեր բակի
Ի՞նչես խոսում այ տղա
Հանկարծ չուտես ապակի:
Ով որ ուտի ապակի
Չի մոռանա իր կյանքում
Պառավ շանը մեր բակի
Պարիսպների արանքում:
Բայց պարիսպները այդ հին
Որ կանգուն են մինչ հիմա
Կառուցել է Արգիշտին
Որ ոսոխը իմանա:
Որ իմանա բարբարոսը
Տեղը հնի ու նորի՝
Անառիկ է մեր ամրոցը
Բախտը իզուր թող չփորձի:
Իմ սիրելի, անմոռաց,
Սիրտս, հոգիս մրմռաց.
Ախր ինչու առանց բառ`
Ջիպդ նստիր, հեռացար,
Միթե արժան չեմ էլ ես,
Որ ինձ րոպեն մեկ զանգես,
Առանց քեզ ոնց դիմանամ
Լավ է` գնամ Երևան,
Այնտեղ կգտնեմ հաստատ
Քո պես «ջիպոտ» մի տաս հատ:![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Կենաց
Ես խմում եմ բազմապիսի, բազմաբնույթ տաղանդների,
Հավատացյալ, անհավատի, բայց ոչ երբեք` աղանդների,
Օֆֆտոպանոցի փակվելու ու իմ տաքուկ, փափուկ բարձի,
Նոր ապրանքներ ստանալու, նորահարսի` հոր տուն դարձի,
Համալսարան ընդունվելու, նոր հոգեկան շեղումների,
Հին ընկերներ վերգտնելու, ու պատռված նկարների,
Անձրևի պաղ կաթիլների, Հյուսիսային պողոտայի,
Փոշոտ, կեղտոտ փողոցների, ու գալիք վառ ապագայի,
Մատուցողի մեջքին գրված Հիմա Կգամ, ու չգալու,
Արևի այրող շողերի, ու պաղպաղակի հալչելու,
Մեր արածները հիշելու ու մոռանալու չարվածը,
Ես խմում եմ այս ամենի ու դեռ ավելի կենացը:![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Սա իմ 5-րդ դասարանի մաթեմատիկայի տետրի հետեւից եմ արտագրել, որը մինչ այժմ պահպանվել էր, (Մի քանի ուղղումներից հետո իհարկե):
Գալիս եմ ես՝ Կանգնած ես Դու,
Նայում եմ Քեզ՝ Ինչ Է՛շն ես Դու,
Ինչո՞ւ ես Ինձ դու չամռվել,
Պրառեխիդ գիծը կարճացրել:
Ահա անցավ երկու վայրկյան,
Թռար դեմքիս դու как հայվան,
Ես էլ թռա վրետ հանկարծ,
Ու սկսվեց մի մեծ արկած:
Սկզբից հելար նստար վրես,
Բայց էտ դիրքը ինձ չդզեց,
Հետո հիշա որ կա մի դիրք,
Բայց դե արդեն շա՜տ էր անկիրք:
Մեկ էլ հիշանք, որ դրսում ենք,
Վռազ փախանք, բայց մրսում ենք,
Նորից հիշար թռար վրես,
Բայց այս անգամ խափս տվի ես:
Ապտակվեցիր գետնին անխիղճ,
Եվ թքեցիր փեդին դու ճիշտ,
Հետո տարանք քեզ թաղեցինք,
Ու էսքանից բա՜ն չջոգինք:
Հիմա ո՞վ ես դու ինձ ասա,
Թե չե կտամ գլխիտ հեսա,
Քանի սաղ ես ղժամ վրետ,
Թե չե կուտես դու պոլի-փեդ:
Ահա այսպես անկապ մի բան,
Ես գրեցի մի տաս անգամ,
Բայց վերջինը որնց-որ լավն էր,
Մնացածը անկապ բան էր:
![]()
Էլի նորից նստեցի,
Մտքիցս քեզ հանեցի,
Բայց դե սիրտս էլի նորից
Քեզ հիշեց միանգամից:
Էս գովազդն էլ կարծես կրկին
Քեզ մոտեցրեց իմ մտքին:
Մեր ներքևի Լարիսան
Որ եփում էր հարիսա,
Հարևանին տեղյակ պահեց,
Որ լվացել է մի մեծ կաթսա:
Այդ նույն ժամին Փառանձեմը,
Կորցրած Արշակի ու Պապի գլուխը,
Արդեն եփած հարիսա
Գնացել էր դիսկոտեկա:
Տեսնես ինչի քեզ հիշեցի
/Իսկ դու չես էլ կասկածի, որ ես քո մասին մտածեցի/,
Մեկա գիտեմ, որ հիմա
Բանակում ուտում ես հարիսա:
Ու չես էլ կասկածում, որ
Արամուսի լավ գազարը
Զարդարել է մեր բազարը:
Դե որտեղից իմանաս
Արամուսի գազարը
Երբ ձեր հայրենիքում՝ Չադում,
Միայն բրինձ է աճում:
Չմտածես, մի օր քեզ
Կուղարկեմ ես էմէմդես
Բայց չսպասես էսէմէս
Թանկ է րոպեն դու էլ տես,
Իսկ դե Չադում չգիտեն
Որ Հայաստան մեր երկրում
Գիշեր է գալու, թեժ է լինելու
Սակայն այնքան միեւնույն է...
Գիշերային զառանցանքներ…
Երբ մանուկը հանեց իր շորերը
Դեռ չզգաց նա այն ցուրտը դրսի,
Որ կորղ է պատել ողջ մարմինը
Ու սպանել նրա նուրբ հոգին:
Բայց երբ արդեն ամեն ինչ արված էր
Ուշ էր հագնել որևէ բան…
Աղտոտվել էր մարմինը նրա
Թե՛ ցրտից, թե՛ փոշուց, թե՛ կեղտից…
Նա դարձավ աշխարհի հիմարը
Այն հիմարը, որ հիմար չէր ըսկի
Այլ չարացած մանուկ էր,
Որ սառել էր առանց հագուստի:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ