Նորից մի խաղ, նորից խաբկանք,
Արդեն ծանոթ սցենար գրված,
Եվ իմ, և քո` մեր մտքերի
Սյուժեն, ծամած ու թքոտած;
Այսքան ծանոթ զզվանք ու սեր`
Պատերին հին կպած կեխտեր,
Պատեպատ տրված տառեր ու բառեր,
Ինքնասպան եղած, կախաղան ելած
<<Ես քեզ սիրում>>ներ![]()
Նորից մի խաղ, նորից խաբկանք,
Արդեն ծանոթ սցենար գրված,
Եվ իմ, և քո` մեր մտքերի
Սյուժեն, ծամած ու թքոտած;
Այսքան ծանոթ զզվանք ու սեր`
Պատերին հին կպած կեխտեր,
Պատեպատ տրված տառեր ու բառեր,
Ինքնասպան եղած, կախաղան ելած
<<Ես քեզ սիրում>>ներ![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Հեռու-հեռավոր դարերի խորքից
Ես իմ բարևն եմ ուղղում դարերին,
Անթիվ-անհամար ժպիտներ մաքուր,
Ու արդար գործեր ձեզ եմ ես մաղթում:
Հեռու-հեռավոր մեր լսարանից
Ես իմ բարևն եմ ուղղում *****-ին,/այստեղ կարող էր լինել ձեր գովազդը/
Անթիվ-անհամար համով ուտեստներ,
Ու բարի ծառայություն քեզ եմ ես մաղթում:
Հեռու-հեռավոր Լիլոյենց տնից
Լիլոն իր բարևն է ուղղում Արտաշին,
Անթիվ - անհամար դոլլարներ կանաչ,
Մաղթում է նա քեզ, որ առնես կակաչ:
Հեռու-հեռավոր ամբիոնի մոտից,
Դասախոսը բարև է ուղղում Էդոյին,
Անթիվ-անհամար լիկվիդներ սպառնում,
Էդոն ստիպված գրպանից իր փողն է հանում...
Հեռու-հեռավոր Մանկավարժականի փոսից,
Աղբը իր բույրն է ուղղում աշխարհին,
Անթիվ-անհամար կոլայի շշեր
Որ, ավաղ, չունեն արդեն էլ տերեր:
Հեռու-հեռավոր ամեն անկյունից,
Թեկնածուներ են նոր ի հայտ գալիս,
Անթիվ-անհամար խոստումներ կրկին,
Որ, ավաղ, արդեն շուտվանից են հին:
Հեռու-հեռավոր անցյալից կրկին,
Դեմքը քո նորից շողաց երեսիս,
Անթիվ-անհամար հիմար ժպիտներ
Աչքերիս առաջ խաղաց երեսին:
Հեռու-հեռավոր ԵԱՀԿ-ից,
Դիտորդներ կգան, հաստատ մենք գիտենք,
Անթիվ-անհամար նոր զեկույցներով
Ղարաբաղի հարցն իրենց շահերին
Ամեն կերպ, իրոք, հարմարեցնելով:
Ուֆ չգիտեմ,ասա իմանայիր, էլ ինչի էիր ապրում...
Սակայն այնքան միեւնույն է...
Նորից գիշեր, կիսատ մուսա,
Քնած «Ակումբ» ու արցունքներ.
Արցունքները հորանջելուց ա:
Էլի գործեր, կիսատ թեմա,
Տպած թղթեր ու հոդվածներ.
Ժամանակին չանելուց ա:
Կապույտ էկրան, կարմիր աչկեր…
Մի աման խաշ ու ընկերներ.
Բա չլինե՞ր:
Չհաջողված ցնդաբանում,
Բութ հայցքով կենտրոնացում,
Էլ ոնց գտնեմ ես մոտեցում
Տրամվայում կամ տրոլեյբուսում:
Sambitbaba (29.08.2010)
Լավ էլ հաջողված ա…Չհաջողված ցնդաբանում,
լրիվ իմ մաին էր սկիզբը…
Վերջին տունը չհասկացա, բայց դե ես գշերին հասկացուցիչս մինիմալ ՕԳԳ-ով ա աշխատում:
Պուլպուլակը
Սարի լանջին՝ ժայռի տակ,
Ապրում էր մի նապաստակ:
Ու թթվելով խոտերում
Իզուր բախտին էր սպասում:
Մի օր մի ապուշ եկավ,
Խոտը վառեց ու փախավ:
Փախավ դեպի չոլերը
Պուլպուլակի կողմերը:
Չոլի կենտրոնում ծառ կար,
Ծառի տակ պուլպուլակ կար:
Ջուրը՝ սառը ու զուլալ,
Անհնար էր դիմանալ:
Կրակը վառեց սարը,
Ընդհուպ մինչև կատարը:
Ովքեր մի կերպ փրկվեցին,
Այսկողմ-այնկողմ ծլկեցին:
Պախրեն փախավ չոլերը,
Պուլպուլակի կողմերը:
Ծառին հենված՝ մի ապուշ
Ոչխար էր քնած մուշ-մուշ:
Անցվորն եկավ տոթակեզ,
Պուլպուլակին որ հասավ,
Երկու հատ ոչխար տեսավ,
Ինքն էլ խմեց ու դառավ:
Ու ասավ իր խոսքերը
Անցվոր մարդը փոշմանած.
"Քու շինողի տատմերը..."
Բայց լսվեց միայն բառաչ:
Ծեր իմաստուն ագռավը
Ծառի վրից սա լսեց:
Հանեց իր հին նագանը
Ու անցվորին էլ գյուլլեց...
Հենց ագռավն էր կառուցել
Աղբյուրը չարաբաստիկ
Որի ջրից խմողը
Կզղջար բազմապատիկ:
Մենթերն եկան չոլերը
Պուլպուլակի կողմերը:
Երկու ոչխար տոթակեզ
Բառաչում էին աղեկեզ:
Մենթերը որպես վկա
Բերել էին նապաստակին,
Որպեսզի նպոն գտնի
Հրդեհի մեղավորին:
Ապուշ ոչխարը նստել
Էշի դեմք էր ընդունել:
Բայց քանի որ ապուշ էր,
Նրան հեշտ էր ճանաչել:
Եվ նապաստակը իսկույն
Ցույց տվեց մեղավորին:
Մենթերն էլ դրան տարան
Թոնրի մեջ խորովեցին:
Վերջում երկնքից 3 կտոր պանիր է ընկնում: Մեկը՝ պախրային, մյուսը՝ նապաստակին, երրորդն էլ՝ ագռավին:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
«Պուլպուլակը»Շատ լավն էր։
![]()
Բայց թե ինչու վերջում երկնքից ընկած պանրի կտորները անարժաններին բաժին հասան, տենց էլ չհասկացա...Չնայած... Լա՜վ, հասկացա. չգիտեմ՝ դու դա հաշվի առնելով ես էդպես գրել, թե չէ, բայց երեքն էլ պանիր ուտող չեն, նենց որ էդ պանիրն իրենց համար եղած–չեղած մի հաշիվ է։
Օֆ, մի ասող լինի՝ դատարկացնդաբանական ոտանավոր է, ի՞նչ ես ընկել մեջը խոր իմաստ ու բարոյականություն փնտրում...Բայց, ինչպես նկատեցիք, ով փնտրում է, անպայման գտնում է։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իրոք լավն էր։ Էս գիշերվա կեսին ահագին ծիծաղացրեց։
Հա՛յկ, փաստորեն դու լավ դարպասապահ լինելուց բացի էլի շնորհքներ ունես։ Շատ սահուն ու հարթ էր, հանգերն էլ հիմանակում տեղը տեղին։
Նենց որ էն հոռետեսական, դեպրեսիվ տրամադրություններիդ ժամանակ, ինչը էս վերջերս ոնց որ թե շատ է լինում, ավելի լավ է նստիր, էսպիսի մի բան մոգոնիր, համ դու կցրվես, համ էլ մենք կուրախանանք։![]()
Արամայիս Սահակյանն է՞լ
Չէի ասի անարժաններ էին:Ուլուանա-ի խոսքերից
Նապաստակի շնորհիվ պաժառ քցողը բռնվեց, պախրեն ոչ մեկին ոչ մի վնաս չի տվել: Ագռավն էլ... Իմ կարծիքով ավելի էր արժանի պանրի կտորին, քան թե սարը վառած ոչխարը:
Չէի ասի, որ գրելու շնորհ ունեմ. մեկ մեկ Մուսան սխալմամբ իմ մոտ ա գալի: Օրինակ 2 օր առաջ անկոչ հյուրի նման եկավ: Դասերս էի պարապում, ու ինչպես միշտ մտքերս ուրիշ տեղ էին: Մտածեցի էն 15-րդ էջում գրածիս շարունակություն տամ: Ու տենց, պարապելս թողած, մի 2 ժամ նստեցի ու մի 8 տուն գրեցի: Մնացածը մյուս օրը ավելացրեցի ու պոստ արեցի:Enipra-ի խոսքերից
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Հա, լուրջ շատ լավն ա...
/լացս եկավ, էս լրիվ ուրիշ թեմա ա
/
Մերսի, որ իրանց պանիր տվեցիր...
Ինձ էլ միանգամից երեք խնձոր բաժին հասավ / ոչ մեկդ ֆայմ չունեք/
Ծով ջան, դե տեխնիկապես մի քիչ թույլ բանաստեղծությունները ստիպված դատարկացնդաբանականի տեղ ենք անցկացնում, որ որևէ կերպ հրապարակենք, թե չէ ուրիշ ո՞նց պիտի դնեի...
Ես հանգերի հարցում մի քիչ բծախնդիր եմ, էլի...
Զատո էս բանաստեղծության համար բացասական վարկանիշ եմ ստացել(սխալմամբ, էլի, որովհետև ինքը հոգեպես լրիվ դրական էր
)։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժողովուրդ, էս էլ մեր սիրելի Ագռավի անհավանական արկածների 3-րդ ու վերջին մասը: Առաջի 2 հատի նման լավ չի եղել, բայց չուզեցա դրանք անավարտ թողամ ու էսի գրեցի, որ պարզվի ագռավի ու պանիրների ճակատագիրը.
ՊԱՆԻՐԸ
Նախկին պախրեն ու նպոն
Պանիր ուտել չէին սիրում
Իսկ ծեր ագռավը դեմ չէր՝
Երեք կտորն էլ կուտեր:
Երեքով հավաքվեցին,
Գլուխ-գլխի տվեցին,
Ապրանքափոխանակում
Կատարել որոշեցին:
Նագանն անցավ նպոյին,
Փամփուշտները՝ պախրային,
Պանիրներն էլ՝ ագռավին,
Ու երեքով ցրվեցին:
Ագռավն առավ պաշարը
Ու դեպի հարավ թռավ:
Թռավ մի քանի շաբաթ,
Մինչև մի գյուղի հասավ:
Գյուղում կար մի բարձր սար,
Սարի վրա՝ մի հատ ծառ,
Ծառի վրա՝ մի փչակ,
Ու խփված էր ցուցանակ.
"Էս սարն իմն է,
Էս ծառն իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում մի բույն,
Ոչ ոք չմտնի,
Տիրանա թաքուն"
Բայց ագռավը չլսեց,
Ու բանի տեղ չդրեց:
Պանիրները հավաքեց,
Ու բնի մեջ խցկվեց:
Օ ինչ պանիր...
Դեղին ոսկի...
Բայց դեռ չառած համը իսկի,
Մի այծ անցավ այդ կողմով
Ու աղերսող հայացքով
Ագռավի վրա նայեց,
Մի կտոր պանիր խնդրեց:
"Կորիր, գնա այստեղից",
Ագռավն ասաց վերևից,-
"Ձրի պանիր քեզ չեմ տա,
Թե լավ բան տաս՝ առ, գնա:"
"Ման եմ եկել սարեսար,
Կաթ եմ բերել քեզ համար,
Կաթ անարատ ու համեղ,
Որ չես ճարի ոչ մի տեղ:"
"Չխաբվեցի ռեկլամիդ:
Կտանես, կտաս ուլիդ,
Որ ամեն օր դա լակում,
Քեզ նման էծ է դանում:"
Այծը գնաց գլխիկոր,
Չարչի եկավ ալևոր.
"Հե՜յ, լավ մանրու՜ք,
Ասե՜ղ, ուլու՜նք..."
"Մատնիք, մարջան,
Ապարանջան..."
Շարունակեց ագռավը,
Խոսքին տալով էս ձևը-
"Ֆինտերդ անգիր գիտեմ,
Ու բացի էդ՝ հարիֆ չեմ,
Որ անորակ ապրանքը
Պանիրներովս փոխեմ:"
Չարչին գլուխը կախեց:
Իր պարտվելը գիտակցեց,
Թողեց, գնաց, կարմրած,
Մի գայլ եկավ սփրթնած.
"Ագռավ ջան մի բան ասեմ.
Պանիրը բերանդ դիր:
Ես մուղամ կշվցնեմ,
Դու էլ կողքից ձայնակցիր:"
"Միամիտ չեմ՝ քեզ լսեմ:
Փորձ ունի տառապանքս.
Մի շողոքորթ կար քեզ պես,
Բացել տվեց բերանս:
Ես բերանս բացեցի,
Պանիրն էլ բաց թողեցի:
Նենց որ՝ քեզ չեմ հավատա,
Դու հեռացիր ու գնա:"
Այս մեկի վրա նույնպես
Ագռավը կայֆեր վառեց:
Մեր իմաստուն ագռավը
Սրան էլ послать արեց:
Մի հսկայական աղվես,
Բոյ-բուսաթը` մետրուկես,
Ելավ սարի գլուխը
Ու բացականչեց այսպես.
"Էս սարն իմն է,
Էս ծառն իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում մի բույն,
Էս ո՞վ է եկել,
Տիրացել թաքուն:
Ախ դու ագռավ, հիմար ագռավ,
Երեք պանիրն էլ գցիր ցած,
Թե չէ՝ ծառը կտապալեմ
Կացինովս էն սրած:"
"Տապալում ես՝ տապալի,
Ինձ ի՞նչ վնաս ես տալի:
Մեկ է՝ քոնն է այս ծառը:"
Ասաց անհաղթ ագռավը:
"Տո որտեղից քեզ կացին,"
Մի ձայն լսվեց ահարկու-
"Չքվեք, կորեք այստեղից!
Հաշվում եմ մինչև երկու!"
Մի ջիպ բարձրացավ սարը
Ջիպից մի արջ դուրս եկավ՝
Հաստավիզ ու աժդահա:
Աղվեսը թողեց, փախավ:
Աղվեսինը չէր սարը,
Այլ հաստավիզ արջինը:
Այդ խորամանկ աղվեսը
Խաբել էր ընդամենը:
Արջն էր տարածքի տերը:
Նա պիտի ծառը կտրեր
Եվ այդ ամբողջ տարածքում
Մի մեծ օբյեկտ կառուցեր:
Ագռավը թռավ, գնաց:
Նա այնքան էր վախեցել,
Որ գնալուց մոռացել,
Պանիրները չէր վերցրել:
Թռչում էր դեպի հյուսիս,
Ճանապարհին զղջալով,
Որ խուրդել է նագանը
Պանրի երկու կտորով:
Երնեկ խուրդած չլիներ.
Այդ արջին էլ կգյուլլեր,
Եվ այդ տարածքի տերը
Արդեն ինքը կլիներ:
Ինքը տերը կլիներ
Եվ այդ ծառը կկտրեր
Եվ այդ ամբողջ տարածքում
Ստիպտիզ-կլուբ կկառուցեր:
Կայֆեր, կայծեր մինչև վերջ,
Փողեր ու եկամուտեր,
Ինքն էլ պանրի փոխարեն
Խորոված-քյաբաբ կուտեր:
Ափսոսում էր ագռավը,
Մտքում քրֆում ինքն իրեն,
Որ տվել է նագանը
Երկու պանրի փոխարեն:
Երբ խոհում էր ագռավը
Դեպի հյուսիս թռչելով,
Երկնքից նագան ընկավ,
Հին՝ սակայն փամփուշտներով:
Երկու պանրի կորուստը
Ագռավին փոխհատուցվեց:
Մեր երջանիկ ագռավը
Նագանը իրեն վերցրեց:
Ու ստեղ գլխավոր twist-ն ա. Ագռավը մի քանի շաբաթ թռնելուց հետո հոգնած ու սոված ա լինում ու ուզում ա հանգստանա: Մի հատ ծառ ա տենում, վրեն լիքը կաղին: Կամ, ինչպես ասված էր առաջին մասում՝
Դու մի ասա՝ էտի հենց էտ կաղնու ծառն ա լինում: Պուլպուլակը հանած ա լինում, որովհետև ով ջուր ա խմում, ոչխար ա դառնում: Ու էլի առաջի 3 մասերը կրկնվում են. ագռավը գառանը սպանում ա, էլի պուլպուլակ ա սարքում, էլի ինչ-որ մեկը սարը վառում ա, էլի պանիրներ են ընկնում երկնքից, էլի ագռավը գնում ա էն գյուղը (քանի որ ագռավը ծեր ա, սկլերոզ ունի ու մոռացած ա լինում ամեն ինչ) ու էլի 3-րդ մասը կրկնվում ա: Իսկ էն հաստավիզ արջը ծառը կտրած չի լինում, որովհետև մի հատ ուրիշ հաստավիզ արջ իրան գյուլլած ա լինում ու ինքն ա դառած լինում տարածքի տերը (որ հետո ծառը կտրի ու օբյեկտ սարքի): Մի խոսքով ստացվում ա անվերջանալի պատմություն: Ամեն մի 3-րդ մասից հետո էլի առաջի մասն ա գալի, ու սենց շարունակվում ա մինչև ագռավը չի մեռնում:Մի իմաստուն ծեր ագռավ
Մի մեծ կաղնու ծառ տեսավ:
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 24.11.2007, 13:27:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Հայկ, մեռա՜...Դու դեմք ես։
Ինչ հավես էր կարդացվում։
Բայց դե ագռավը նենց տիպ էր, որ հաստատ լիքը ապօրինի զավակներ ունեցած կլիներ, որոնք կշարունակեին իրենց ագռավ–հայրիկի սրբազան «գործը»։Ամեն մի 3-րդ մասից հետո էլի առաջի մասն ա գալի, ու սենց շարունակվում ա մինչև ագռավը չի մեռնում:![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ