User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Բոբիկը

  1. #31
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Ընտիր ա Չուկ, դու տաղանդ ես
    Ընդհանուր պատմվածքի ընթացքում արդեն 3 անգամ փշաքաղվեցի:

    Ամենաշատը դուրս եկավ երեխեքից մեկի մյուսին հարվածելու տեսարանը:
    Կեղտոտ խողանոցում, անցյալում սպիտակ և ջարդված սալիկներով, կիսաբաց և ժանգոտած սառնարանի կողքը պպզած երկու հնարավորին չափ կեղտոտ երեխաներ… հրաշք:

    Հ.Գ. Աթեիստի նկատողությունը տեղին էր:

  2. #32
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Չուկ ջան, ապրես, լավ էիր լուծում գտել, թե ոնց հանդիպեցնես Բոբիկին ու Նուշիկին: Էնքան է երևակայությունդ աշխատում, որ անգամ չեմ կարողանում շարունակության վերաբերյալ գուշակություններ անել

    Ի միջի այլոց, կեցցես, վերականգնել ես առաջին հատվածին բնորոշ մթնոլորտը, որն էլ, ի դեպ, հենց քո պատմվածքի համ ու հոտն է: Ապրես

  3. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Կեղտոտ խողանոցում, անցյալում սպիտակ և ջարդված սալիկներով, կիսաբաց և ժանգոտած սառնարանի կողքը պպզած երկու հնարավորին չափ կեղտոտ երեխաներ… հրաշք:
    Ես սենց նախադասություն չեմ հիշում: Չլինի՞ ինչ-որ բան կիսատ է երևում:

  4. #34
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սենց նախադասություն չեմ հիշում: Չլինի՞ ինչ-որ բան կիսատ է երևում:
    Որտեղից հիշես, եթե չկա Իմ երևակայությունն էր

  5. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Վատ չի, գիտե՞ս: Որ մի քիչ էլ աշխատես վրադ, գուցե գրող դառնաս: Եթե չստացվի, գրող ու ցավը կա ու կա
    Chuk, էս վե՞րջն էր, թե՞ էլի կա: Եթե առաջինը, ուրեմն հիասթափվեցի: Եթե երկրորդը, ջղայնացա: Ինչքա՞ն ես ձգձգելու: Ուզում եմ մինչև վերջը կարդալ

  6. #36
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ չի, գիտե՞ս: Որ մի քիչ էլ աշխատես վրադ, գուցե գրող դառնաս: Եթե չստացվի, գրող ու ցավը կա ու կա
    Դու ուղղակի ռուսերեն կարդալ չգիտես, թե չե կտեսնեիր իմ երեք "գլուխ գործոց"-ները Այնպես որ արդեն վաղուց գրող ու ցավ եմ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk, էս վե՞րջն էր, թե՞ էլի կա: Եթե առաջինը, ուրեմն հիասթափվեցի: Եթե երկրորդը, ջղայնացա: Ինչքա՞ն ես ձգձգելու: Ուզում եմ մինչև վերջը կարդալ


    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    շարունակելի...
    Արխային ջղայնացի մեկ էլ ուշադիր եղի

  7. #37
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Chuk ջան, հետաքրքրությամբ ընթերցվում է, մի քիչ անհավանական էր հերոսի ու Արմենի հանդիպումը, եթե հաշվի առնենք այժմյան մարդկանց անտարբերությունն ու անհաղորդ լինելը մեկմեկու նկատմամբ: Դրա համար էլ հենց սկզբից մի տեսակ կասկածելի էր այդ երկուսի հանդիպումը: Երազն էլ հետաքրքիր մտահղացում էր, բայց գիտե՞ս, երբ հասկացա, որ դա երազ էր, ակամա սկսեցի փնտրել, թէ որտեղից էր այն սկսվել…ու չգտա: Իսկ գուցե հենց սկզբից ամեն բա՞ն էր երազ, այդ թվում նաև իր առաջնորդ լինելու գաղափարը: Ինձ թվում է ամեն մեկը տարբեր տեսանկյուններից կարող է հարցին մոտենալ, ու հենց այդ խճճվածությունն է գիտե՞ս հետաքրքրացնում պատմվածքըՎայյ էս ինչ երկար գրեցի…Մի խոսքով հետաքրքրությամբ սպասում եմ մերօրյա Գիքորի արկածների շարունակությանը:

  8. #38
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Չու՛կ ջան, մինչև մինչև վերջ չտեղադրես, չեմ կարդալու…սկզբունքորեն չեմ կարդալու…
    Բայց, հետաքրքրությունից մեռնում եմ…քո գրելու ոճը սիրում եմ…
    Դե շուտ արա՛…էլի՞…

  9. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բոբիկը

    Ես գիտեմ, որ դուք ուզում եք ավարտը տեսնել, իմանալ, թե վերջն ի՞նչ եղավ: Հավատացեք, որ ես էլ...
    Իսկ առայժմ դեպքերի որոշ զարգացմուներ:

    շարունակություն...


    ***

    Աչքերը բացեց անծանոթ սենյակում: Աղքատության հոտ էր գալիս այդ սենյակից: Պատերը մերկ էին, երևում էին հողով շաղափված քարերը: Կոպիտ ու անտաշ փայտից դուռը փակ էր: Սենյակը լուսավորվում էր միայն երդիկից եկող ցերեկային լույսով, որն ամբողջովին չէր կարողանում ցրել սենյակում թագավորող խավարը: Սենյակի մի անկյունում սեղան էր դրված, անտաշ մի սեղան, վրան կավե բաժակ, կավե ափսե, կավե սափոր, կիսատ հաց ու կանաչի: Հացն ու կանաչին ափսեի մեջ չէին, դրված էին ուղղակի սեղանի անտաշ երեսին: Սենյակի մյուս անկյունում մահճակալն էր, որն ավելի շուտ փայտե արկղ էր, վրան բրդյա կոպիտ վերմակ ու դոշակ գցված: Ինքը նստած էր մի աթոռի վրա, որը հենակ չուներ: Քառոտանի, էլի անտաշ մի աթոռ էր դա: Դիմացը մարդիկ էին շարված: Խավարի պատճառով ու քանի որ ինքը նստած լինելու պատճառով նրանց ներքևից էր նայում, ու ստացվում էր, որ այդ մարդկանց տեսնում երդիկի ֆոնի վրա, դեմքերը պարզորոշ չէին երևում: Բայց աչքերը լարեց ու սկսեց զանազանել նրանց դիմագծերը. արևահարված ու կնճռոտված դեմքեր: Միամիտ մարդը սրանց կնճիռներին նայելով կմտածեր, թե տարեց մարդկանց հետ գործ ունի: Իսկ ինքն անմիջապես ճանաչեց գյուղի աշխատավորին: Կնճիռների ակոսներում հող էր, հայացքներում բերք: Հաստատ գյուղացիներ էին: Այդ դեմքերը մի տեսակ ծանոթ և անծանոթ էին: Փորձեց մտաբերել, չհիշեց: Եվ մինչ մտածում էր, հանկարծ հենց իր համար անսպասելի խոսեց.
    - Շուտով մահանալու եմ ու ձեզ կանչել եմ, որ պատգամեմ, թե դիակիս հետ ինչ անեք:
    Ինքն իր ձայնից ու իր խոսքերից սարսափեց: Ծեր կնոջ ձայնը, որով խոսում էր, անսպասելի էր, ասած խոսքերը՝ վախենալու: Տենդագին սկսեց մտածել ու փորձել հիշել, թե ինքն ո՞վ է, որտե՞ղ է, ինչի՞ համար: Ու մինչ մտածում էր, հանկարծ հասկացավ, որ հենց իր համար անսպասելի շարունակում է խոսել.
    - Փայտից մակույկ կսարքեք: Այդ մակույկի հատակին հող կցանեք, ու երբ որ մահանամ, դիս կպառկեցնեք այդ մակույկի մեջ՝ հողի վրա: Ձեռքերս չխաչեք, կթողնեք, որ կողքերիս դրված մնան: Մակույկը կրակ կտաք ու գետով բաց կթողնեք: Այդպես պետք է հեռանամ ձեզնից...

    Աչքերի առաջի պատկերը սկսեց մշուշոտվել, սևանալ, կորել: Մտքերը գնացին ու խառնվեցին աշխարհի բոլոր մտքերի լաբիրինթոսում թափառող մտքերին, իսկ ինքը խուճապահար բռնում էր իր կողքով գլորվող մտքերի կծիկների թելերի ծայրն ու տեսնելով, որ դա չէ իր միտքը անցնում էր հաջորդին, վախեցած մտածելով որ կորցրեց իր հիշողությունն ու իր միտքը, որ էլ չի գտնի ու կնմանվի իրենց գյուղի խելագար Մարգարին, որն ոչինչ չէր հիշում ու ամբողջ օրը մի ոտքի վրա կանգնած նայում էր արեգակին ու արագիլից իր՝ երկրաշարժի ժամանակ կորցրած որդուն էր պահանջում: Սարսափեց այդ արագիլանման կարգավիճակից ու սկսեց ավելի մեծ եռանդով փնտրել հենց իր մտքի թելի կծիկն ու այդտեղ էլ տեսավ մնացած բոլոր կծիկներից տարբերվող մի տարօրինակ կծիկ: Մյուս բոլոր մտքերը գնդաձև էին ու հստակ, հատիկ-հատիկ երևում էին բոլոր ոլորան թելերը, իսկ այս մեկն ուրիշ էր, ձվաձև ու տարօրինակ լղոզված, մոխրագույն... Մոռանալով իր մտքի, իր ամենամեծ հարստության՝ իր կծիկի մասին, սկսեց հմայված քայլել այս նոր, տարօրինակ ու տձև մտքի հետևից: Փորձեց նմանեցնել իրեն ծանոթ ինչ-որ մի բանի ու հանկարծ հասկացավ, որ այդ տարօրինակ կծիկը մշուշ է, ձվաձև մշուշ: «Ձուն կյանքի արարիչն է», - մտածեց ակամա, - «մշուշը կյանքի քողարկիչը», - ավելացրեց իր մտքին այս նոր միտքն ու տեսավ թե իր ուղեղի գալարներից ոնց է քանդվում ինչ-որ նոր, բայց գորշ գույնի մտքի թել, հավաքվում, փաթաթվում, դառնում կծիկ ու գնում միանալու լաբիրինթոսում գլորվող մյուս բոլոր մտքերին: Այս մի մտքին չթողնեց փախնել, վերջին պահին բռնեց թելի ծայրն ու սկսեց ընթերցել. «Ձուն կյանքի արարիչն է, մշուշը կյանքի քողարկիչը: Մշուշոտ ձուն իր մեջ պետք է նոր կյանք թաքցնի: Այդ կյանքի հասունացման համար անհրաժեշտ է կյանքի չորս բաղադրիչ... »: Բայց մինչև վերջ չկարողացավ կարդալ, որովհետև այս մտքի կծիկը որոշեց փախնել ու իր ձեռքից ցած թռչելով գնաց ու խառնվեց մյուս մտքերի առաջացրած քաոսին, որում չէր կարող առանձնանալ, երևալ... Այդ քաոսից միայն ձվաձև մշուշոտ քաոսային կծիկն էր զանազանվում ու ինքը էլի գնաց դրա հետևից՝ հմայված, գերված, կախարդված: Հանկարծ այդ մշուշոտ ձվի երեսին քրտինքի կաթիլներ սկսեցին հայտնվել, ապա մի եթերային քամի բարձրացավ, որն այդ կաթիլները հավաքեց իրար գլխի ու հավաքված ջուրն հանկարծ սկսեց եռալ ու իր աչքերի առաջ վերածվեց մի թեժ կրակի, որն արագորեն մարեց ու նրանից մնաց միայն մուրը, որին ուշադիր նայելով տեսավ, որ հող է, ոչ թե մուր: Ապա այդ հողը սուզվեց մշուշոտ ձվի մեջ, իսկ ձվի երեսն էլի սկսեց քրտնել: «Կարծես երկունքի սկիզբ լինի», - մտածեց ակամա, բայց այս մտքի թելը բռնելու ժամանակ չունեցավ, որովհետև պատկերն հանկարծ էլի սկսեց մշուշոտվել, սևանալ, կորել...

    Աչքերը նորից բացեց նույն աղքատաբույր սենյակում: Սկզբից մտածեց, թե հաջողացրել է գտնել իր մտքի կծիկը ու շարունակում է դրա ընթերցումը: Հետո հասկացավ, որ սա լրիվ ուրիշ կծիկ է: Իրեն էլի մարդիկ են շրջապատում, բայց հիմա ինչ-որ ավելի շատ են: Ինքն էլ նստած չի, պառկած է արկղանման մահճակալի կոշտ դոշակին: «Երևի արդեն մեռնում եմ», - մտածեց ակամա, բայց այդ մտքից ավելի վաղ, էլի անսպասելի, սկսեց լսել իր պառավային ձայնը, որով դիմում էր իրեն շրջապատողներին.
    - Ու կծնվի նա՝ առաջնորդը: Դուք նրան անմիջապես կճանաչեք, որովհետև ես ձեզ հիմա կասեմ, թե նրան ինչպես պետք է ճանաչեք: Նա կծնվի ուղիղ ութսուներկու տարի հետո, այն տարում, որը մարդիկ հիշելու են ոչ միայն նրա՝ առաջնորդի ծնունդով, այլև մեկը այլ հայտնի իրադարձությամբ: Սա ձեզ առաջին նշան: Սպասեք նրա գալստյանը 1983 թվականին: Եվ ամենակարևոր նշանը, որով ճանաչելու եք նրան: Երբ ծնվում են երեխաները, սկզբից գլուխն է դուրս գալիս, հետո մարմինը, հետո ոտքերը: Առաջնորդը ծնվելու է հակառակ ձևով, սկզբից ոտքերն է դուրս գալու, հետո մարմինը, իսկ հետո նոր գլուխը:
    «Միթե քիչ առաջվա մշուշոտ ձվի երկունքը սա է», - մտածեց ու շարունակեց լսել իր բերանից ելնող, բայց ոչ իր ձայնը.
    - Նա այդպես է ծնվելու, որովհետև իր կյանքում ամեն ինչով պետք է տարբերվի բոլոր մարդկանցից: Ու դուք պետք այնպես անեք, որ մարդիկ միշտ իմանան այդ տարբերության մասին: Երբեք նրա հագին չպետք է տրեխ լինի, երբեք չպետք է գուլպա հագնի: Նա պետք է իր ողջ կյանքում ոտաբոբիկ լինի: Նրան բոլորը ճանաչելու են իր ոտքերից, որովհետև իրենից առաջ իր ոտքերն են ծնվել: Նրան ճանաչելու են ամենուր: Կհարգեք ու կպատվեք նրան, իսկ երբ հասուն տարիքի հասնի, ինքը դուրս կգա մեծ աշխարհ, մարդամեջ, ու մարդիկ բոլորը կտեսնեն նրա բոբիկ ոտքերն ու կհասկանան, որ առաջնորդն է եկել: Կհասկանան, որ իրենց փրկիչն է եկել: Նրան շատ են մեծարելու մարդիկ: Սպասեք այդ օրվան ու մի մոռացեք ինձ, որ այդ ամենը իմացա ավելի շուտ, քան պետք է լինի ու ձեզ պատմեցի: Հիշեք Նուշիկ տատիկին...
    Այս անունը լսելիս գլուխն արյուն լցվեց: Հանկարծ հիշեց ու սարսափեց, ինքն էլ չիմանալով թե ինչից, իսկ պատկերը սկսեց նորից մշուշոտվել, սևանալ, կորել...

    Զարթնեց մետաքսե անկողնում: Այս ժամանակակից կահավորմամբ սենյակն իրեն ծանոթ էր: Գրիգորենց տանն էր, իրեն հատկացված ննջարանում: Բայց դա Բոբիկին չհանգստացրեց: Շունչը ոչ մի կերպ տեղը չէր գալիս, հևում էր: Երազներին նա արդեն վարժվել ու բանի տեղ չէր դնում: Բայց իր նախորդ երազները սրանից տարբերվում էին: Նախորդ երազներում էլ էր ինքը հանդիպել պառավ Նուշիկին, բայց հենց հանդիպել էր, այլ ոչ թե եղել նրա տեղը: Իսկ այսօրվա երազում ինքը նայում էր Նուշիկի աչքերով, խոսում Նուշիկի բերանով: Ինքը պարզորոշ տեսել էր Նուշիկի մահվան տեսարանը, նրա պատգամները ինքն էր կարդացել: Քրտինքը պատել էր Բոբիկի ճակատն ու չգիտեր ի՞նչ անել:
    - Բոբ, ի՞նչ է եղել, - հարցրեց նոր սենյակ մտած Արմենը, որն եկել էր Բոբիկին արթնացնելու, - էլի երազումդ էդ պառավի՞ն ես տեսել:
    - Արմ, ես այսօր գյուղ եմ գնալու, կգա՞ս հետս, - պատասխանի փոխարեն հարցրեց Բոբիկը:
    - Էդ ո՞նց որ, - ուրախացած ու զարմացած հարցրեց Արմենը: - Ախր այնքան էիր բարկացած գյուղացիների վրա, որ էլ չէիր ուզում ձեր գյուղ ոտք դնել...
    - Արմեն, ես քեզ պատմել եմ Նուշիկին ո՞նց են թաղել:
    - Միլիոն անգամ:
    - Արմեն, բայց ես չգիտեի, որ նրա մակույկի մեջ հող են լցրել:
    - Չհասկացա:
    - Ինձ ոչ մեկը այդպիսի բան չի պատմել: Ասել են, որ դրել են մակույկի մեջ ու մակույկը կրակ տված գետով բաց թողել...
    - Է, հետո՞:
    - Պետք է պարզել, մակույկի մեջ հող լցրե՞լ են, թե՝ ոչ:
    - Բոբ, ի՞նչ է եղել:
    - Պետք է պարզել, ուղղակի պետք է պարզել...


    շարունակելի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.02.2010), Mark Pauler (26.02.2010)

  11. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բոբիկը

    շարունակություն...


    * * *

    Արմենի նման Գրիգորն ու Գոհարն էլ ուրախացան, որ Բոբիկը վերջապես որոշել է վերադառնալ հայրենի գյուղ՝ մտածելով, թե վերջինս արդեն ուզում է հաշտվել հարազատների հետ: Բայց երբ իմացան այդ այցելության իսկական նպատակը, վրդովվեցին, բարկացան Բոբիկի վրա:
    - Ես կարծում էի, թե արդեն այդ հիմարությունները մտքիցդ հանել ես, - հոգոց հանելով ասաց Գոհարիկն ու գնաց խոհանոց:
    Մի քանի դիտողություն արեց նաև Գրիգորը, բայց Բոբիկն աներեր էր իր որոշման մեջ: Արմենը, Գրիգորն ու Գոհարիկը Բոբիկից թաքուն նստեցին խորհրդակցության ու որոշեցին, որ թերևս ամենաճիշտը Բոբիկենց գյուղ գնալն է. գուցե այնտեղ վերջապես կկարողանան հնար գտնել Բոբիկի սնոտիապաշտ մտքերին վերջ տալու:
    Բոբիկը գյուղից հեռացել էր մի հնամաշ սովետական ավտոմեքենայով, գյուղ վերադարձավ Գրիգորի ժամանակակից, արտասահմանյան ավտոմեքենայով:
    Գյուղի երեխաներից մեկը դուրս էր եկել գյուղ բերող ճանապարհ ու մի քարի նստած, երազկոտ հայացքով նայում էր դիմացի՝ մայր մտնող արևի ճառագայթներով ողողված սարերին: Գուցե մտքում մի երգ, կամ մի բանաստեղծություն էր հորինում, հայտնի չի, իսկ գուցե պարզապես նստած սպասում էր Բոբիկին, սպասում էր, թե երբ պետք է հայտնվի իրենց գյուղից երկու տարի առաջ հեռացած առաջնորդը, որի մասին ոչ մի լուր չունեին: Եթե տղան իսկապես Բոբիկին էր սպասում, ապա նրա բախտը բերեց, որովհետև հանկարծ լսեց ավտոմեքենայի ձայնն ու նստած տեղում ձգվեց, վիզը երկարացրեց ու համակ ուշադրություն դարձած սկսեց սպասել աղմուկի հեղինակին, որն ուր որ է պետք է դուրս գար ոլորանից: Երկար չսպասեց: Մեքենան երևաց ու տղան տեսավ այդ շքեղ ավտոմեքենան, որի նմանն իրենց գյուղում երբևէ չէր եղել: Տեսավ նաև վարորդի կողքին նստած Բոբիկին, ով կարոտով նայում էր գյուղի ճանապարհի փարթամ ծառերին: Տեսավ Բոբիկին ու ճչաց, հասկանալով, որ առաջնորդն եկել է: Ճչաց ու վազելով փախավ, երևի գյուղ լուր հասցնելու. «Բա գիտեք, առաջնորդն եկել է: Իսկական առաջնորդ է, շքեղ հագուստով, խնամքով հարդարված, սանրված մազերով, թանկարժեք մեքենայով...»: Ճչաց ու վազեց, իսկ Գոհարիկը տեսնելով վազող երեխային ուրախ ծիծաղեց:
    - Գոգ, ի՞նչ եղավ, - զարմացավ ղեկին նստած Գրիգորն, իսկ Գոհարիկը պատասխան հարց ուղեց Բոբիկին.
    - Ձեր գյուղում բոլոր երեխաներն են ոտաբոբիկ:
    Բոբիկը տխուր ժպտաց: Իսկապես, տեսնես ինչու՞ էր բոբիկ այս երեխան: Գուցե՞ ծնողները կոշիկի փող չունեն, իսկ գուցե խեղճն ուզում է նմանվել իր առաջնորդին: Բոբիկը հոգոց հանեց: Հոգոց հանեց նաև Գրիգորի արտասահմանյան ավտոմեքենան ու շարունակեց սլանալ գյուղի ոլոր-մոլոր, փոշոտ ճանապարհներով, որն ակնհայտորեն իր համար չէր:
    Ու մինչ այդ խեղճ ավտոմեքենան գյուղ տանող երկար ու բարդ ճանապարհով հևալով ու շնչակտուր լինելով բարձրանում էր, ճանապարհին նստած երեխան էլ հևալով ու շնչակտուր, բայց կարճ ճանապարհով վազում էր գյուղ: Գյուղամեջ հասավ ավտոմեքենայից առաջ: Գյուղացիներից շատ-շատերն էին այստեղ հավաքված, քննարկում էին օրվա անցուդարձն ու տարվա բերքը, եղանակն ու ուրիշ հողի խնդիրներ: Նրանց քննարկումները ընդհատեց երեխան:
    - Առաջնորդը գալիս է՛, - գոռաց ու շնչակտուր նստեց փայտե նստարանին, որ շունչը ետ բերի, բայց փայլող աչքերից ու երջանիկ ժպիտից երևում էր, որ իրեն այդքան էլ չի մտահոգում իր շնչակտուր լինելը:
    Գյուղացիները հուզվեցին, իսկ ավտոմեքենայի ձայնը լսելով հասկացան, որ առաջնորդն իրոք եկել է: Բոլորի դեմքին ժպիտ և ուրախություն էր: Բոլորը երջանիկ էին. մոռացվել էր հոգնությունն ու դարդերը, չէ որ Բոբիկն է գալիս՝ առաջնորդը, իրենց փրկիչը:
    Գյուղացիներից Սուրենը սկսեց մի ուրախ երգ երգել, ինքն էլ չգիտեր, թե ինչու՞: Ուրիշ ժամանակ բոլորը կլռեին ու կսկսեին լսել Սուրենի հոգեզմայլ երգը, բայց հիմա ոչ մեկն ուշադրություն չէր դարձնում: Ամեն մեկն ինքն իր ուրախության հետ էր. մեկը ծիծաղում էր, մեկն ինչ—որ կատակ անում, մեկը սուլում էր, ու գյուղում մի ուրախ ժխոր էր:
    Մեքենան հասավ ու կանգնեց: Բոլորը միանգամից տեսան Բոբիկին ու երջանկությունն իր գագաթնակետին հասավ: Բոբիկը ավելի էր առնականացել, քան գյուղից դուրս գալուց, ավելի էր գեղեցկացել ու ավելի լրջացել: Գյուղացիները հավատացին, որ նա արդեն առաջնորդ է, տեսնելով նրա դեմքի արտահայտությունն ու հիացմունքը, որով նրան այդ պահին նայում էին ավտոմեքենայում նստած նրա ընկերները:
    - Առաջնորդն եկել է, - ուրախ շշնջում էին գյուղացիները:
    - Առաջնորդն եկել է, - ուրախ մտածում էին գյուղացիները:
    - Առաջնորդն եկել է, - ուրախ երգում էր Սուրենը:
    - Առաջնորդն եկել է, - աչքով էր անում երկնքից մայր մտնող արևը:
    - Առաջնորդն եկել է, - ճռռաց ավտոմեքենայի դուռն ու Բոբիկը դուրս եկավ մեքենայից:
    Գյուղացիների ուրախությունն ավելի սաստկացավ: Բոլորն ուզում էին նետվել դեպի իրենց Բոբիկը, իրենց առաջնորդը, դեպի...
    Ժխորը հանգեց մեկ ակնթարթում: Ժխորը հանգեց մի երեխայի մի բացականչությամբ: Այն նույն տղան էր, ով բերել էր Առաջնորդի գալստյան ավետիսը ու փայտե նստարանին նստած շունչն էր ետ բերում: Հանկարծ գոչեց.
    - Հապա՛ նայեք:
    Նրա ձայնում կար հուսահատություն ու վրդովմունք: Նրա ձայնում կար հիասթափություն ու թախիծ: Այդ ձայնը բոլորին հարկադրեց լռել ու նայել փոքրիկին: Իսկ երեխան մատով ցույց էր տալիս Բոբիկին, ավելի ճիշտ Բոբիկի ոտքերին:
    Գյուղացիները նայեցին այդ ուղղությամբ ու միանգամից հասկացան տղային: Գյուղում քար լռություն տիրեց: Բոլորը շփոթված էին: Մի ծեր տատիկ հանկարծ ընկավ ծնկների վրա ու հառաչեց.
    - Ամեն ինչ զուր անցավ...
    Առաջորդը կոշիկներով էր, գուշակությունը չէր իրականացել: Բոբիկը դավաճանել էր Նուշիկի գուշակությանը...
    - Ամեն ինչ զուր անցավ...


    շարունակելի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.02.2010), Mark Pauler (26.02.2010)

  13. #41
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Chuk ջան, երազների պահերը շատ հետաքրքիր են, բայց որ այս անգամ էլ Նուշիկ տատի դերում կլիներ Բոբիկն իր հերթական ֆանտաստիկ երազում, չէի էլ կարող պատկերացնել
    Սպասում եմ շարունակությանը՝ հույսով, որ այն այս անգամվա պես իրեն երկար սպասեցնել չի տա
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  14. #42
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բոբիկը

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա տեղին չէր:
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Աթեիստի նկատողությունը տեղին էր:
    Չգիտեմ, գուցե և տեղին չէր, իսկ գուցե հետագայում կլինի հենակետային: Իրոք չգիտեմ: Առայժմ դա ընդունենք որպես առաջին հուշում, որ Բոբիկը երազ է տեսնում, այլ ոչ թե իրականության հետ գործ ունի: Հետագայում, եթե ավելորդ լինի, ջնջելը բարդ չի լինի: Բայց ավելորդ կլինի՞ :

    Ամեն դեպքում, շնորհակալություն

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից թվում էր Հրանտ Մաթևոսյանա, բայց հետո դուրս չեկավ, Մաթևոսյանի ու Կաֆկայի խառնուրդ Հեմենգուեյով սոուս արած սենց տպավորություն էր, բայց երկխոսությունը Արտակի հետ, սկզբի, դուրս եկավ:
    Չգիտեմ Եր, չգտա համեմատության եզրեր: Հենց թեկուզ սկսենք նրանից, որ Մաթևոսյանը նկարագրում է ռեալ գյուղեր, իսկ իմ մոտ ամեն ինչ չափազանցված է, ավելի շուտ պատկերներ են: Վերջացնենք նրանով, որ ուր էր ինձ Մաթևոսյանի, Կաֆկայի կամ Հեմինգուեյի նման գրական լեզու, ասելիքի նման հստակ շարադրանք...

    Իսկ թե ինչ երկխոսության մասին ես ասում, տենց էլ չհասկացա:

    Իսկ կարծիքիդ համար շնորհակալ եմ

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտիր ա Չուկ, դու տաղանդ ես
    Ընդհանուր պատմվածքի ընթացքում արդեն 3 անգամ փշաքաղվեցի:

    Ամենաշատը դուրս եկավ երեխեքից մեկի մյուսին հարվածելու տեսարանը:
    Կեղտոտ խողանոցում, անցյալում սպիտակ և ջարդված սալիկներով, կիսաբաց և ժանգոտած սառնարանի կողքը պպզած երկու հնարավորին չափ կեղտոտ երեխաներ… հրաշք:
    Աչքիս ռեժիսոր դառնաս, Հայկ
    Շնորհակալ եմ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ապրես, լավ էիր լուծում գտել, թե ոնց հանդիպեցնես Բոբիկին ու Նուշիկին: Էնքան է երևակայությունդ աշխատում, որ անգամ չեմ կարողանում շարունակության վերաբերյալ գուշակություններ անել

    Ի միջի այլոց, կեցցես, վերականգնել ես առաջին հատվածին բնորոշ մթնոլորտը, որն էլ, ի դեպ, հենց քո պատմվածքի համ ու հոտն է: Ապրես
    Շնորհակալ եմ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk ջան, հետաքրքրությամբ ընթերցվում է, մի քիչ անհավանական էր հերոսի ու Արմենի հանդիպումը, եթե հաշվի առնենք այժմյան մարդկանց անտարբերությունն ու անհաղորդ լինելը մեկմեկու նկատմամբ: Դրա համար էլ հենց սկզբից մի տեսակ կասկածելի էր այդ երկուսի հանդիպումը: Երազն էլ հետաքրքիր մտահղացում էր, բայց գիտե՞ս, երբ հասկացա, որ դա երազ էր, ակամա սկսեցի փնտրել, թէ որտեղից էր այն սկսվել…ու չգտա: Իսկ գուցե հենց սկզբից ամեն բա՞ն էր երազ, այդ թվում նաև իր առաջնորդ լինելու գաղափարը: Ինձ թվում է ամեն մեկը տարբեր տեսանկյուններից կարող է հարցին մոտենալ, ու հենց այդ խճճվածությունն է գիտե՞ս հետաքրքրացնում պատմվածքըՎայյ էս ինչ երկար գրեցի…Մի խոսքով հետաքրքրությամբ սպասում եմ մերօրյա Գիքորի արկածների շարունակությանը:
    Manon, գիտե՞ս, Բոբիկն էլ դեռ չի հասկանում թե երազը ե՞րբ ու որտե՞ղ է սկսվել, սկսվե՞լ է, թե՞ ոչ: Մենք էլ նրա նման սպասում ենք... ես էլ...
    Շնորհակալ եմ կարծիքիդ համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բոբիկը

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Չու՛կ ջան, մինչև մինչև վերջ չտեղադրես, չեմ կարդալու…սկզբունքորեն չեմ կարդալու…
    Բայց, հետաքրքրությունից մեռնում եմ…քո գրելու ոճը սիրում եմ…
    Դե շուտ արա՛…էլի՞…
    Կներեմ Ծովինար, ես կուզեի հենց մենակ քո ցանկությունը կատարելու համար շուտ դնել դա, բայց գրածներս ջնջել ու սկսել եմ նորից գրել, որովհետև դուրս չէր գալիս: Հիմա կարծես ավելի լավ է ստացվում: Հուսով եմ շուտով ավարտել

    Համ էլ շնոորհակալ եմ ու... հա, ժպտում եմ

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk ջան, երազների պահերը շատ հետաքրքիր են, բայց որ այս անգամ էլ Նուշիկ տատի դերում կլիներ Բոբիկն իր հերթական ֆանտաստիկ երազում, չէի էլ կարող պատկերացնել
    Սպասում եմ շարունակությանը՝ հույսով, որ այն այս անգամվա պես իրեն երկար սպասեցնել չի տա
    Շնորհակալություն
    Ես էլ եմ անկեղծ հուսով, որ շարունակությունը իրեն շատ սպասեցնել չի տա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #44
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Բոբիկը պիտի գոնե էնքան խելացի գտնվեր, որ գյուղ գնալիս կոշիկները հաներ, չէ որ բոլորից լավ հենց նա գիտեր գուշակության «կանոնները», սխալ է գյուղացիներին զրկել հավատից, դրանից ոչ մի օգուտ չկա, չէ որ նրանցից ոչ մեկն էլ երբևէ փիլիսոփա չի դառնալու…
    շնորհավորում եմ, դու իրոք լավ ես գրում, ու կարողացար ինձ ջղայնացնել էդ անխելք Բոբիկի վրա , հաճույքով կկարդամ շարունակությունը: Հաջողություններ եմ մաղթում հերոսիդ

  17. #45
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Չուկ, ո՞ւր է շարունակությունը… Ախր հետաքրքրությունից կմեռնեմ

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •