Բոլոր գրառումները կարդացի… Արտահայտեմ սեփական կարծիքս սեր խոստովանելու հետ կապված…
Պետք է սեր խոստովանել ՄԻԱՅՆ այն ժամանակ, երբ նա՝ ում պատրաստվում ես սեր խոստովանել՝ քո նկատմամբ անտարբեր չէ, հակառակ դեպքում 99%-ով համոզված եմ՝ ձեր սերը փոխադարձ չի դառնա… Ընդհանրապես կարծում եմ, որ սերը «պարտավոր է» լինել փոխադարձ, հակառակ դեպքում այն կորցնում է իմաստը… Ի՞նչ իմաստ ունի անհույս տառապել… եկել եմ այն եզրակացության, որ իմաստ ՉՈՒՆԻ… Քանի որ գտնում եմ, որ իսկական սերը պետք է փոխադարձ լինի՝ ուրեմն խոստովանելուց առաջ արդեն համարյա պարզ պետք է լինի, որ այն փոխադարձ է…
իսկ ինչպե՞ս ասել սիրո մասին… կարծում եմ՝ պետք չէ գրել ո՛չ բանաստեղծություններ, ո՛չ սիրո խոստովանություն պարունակող նամակներ… ամեն դեպքում ես հաստատ նման ձևով չեմ արտահայտի իմ սերը որևէ մեկի նկատմամբ: Պետք չէ ինքնախաբեյությամբ զբաղվել… սերը չի ծնվում առաջին հայացքից ու ոչ էլ առաջին հանդիպման ժամանակ: Սերը խոստովանելու համար այն պետք է բավականաչափ հասունացած լինի, իսկ եթե այդ նախապայմանը կա՝ ուրեմն դրական պատասխանն «անխուսափելի է»՝ անկախ խոստովանության ձևից… Սիրտս թելադրում է անկեղծանալ… չեմ ուզում նրան դեմ գնալ… Ասեմ, թե ինչպե՞ս եմ պատկերացնում այն սիրո խոստովանությունը, որն անելու եմ ՆՐԱՆ, ում գուցե դեռ չեմ ճանաչում կամ ճանաչում եմ՝ չգիտակցելով, որ հենց ՆԱ է…
Մեր հերթական հանդիպումից հետո կզգամ, որ սիրում եմ ՆՐԱՆ… եթե նույնիսկ այդ պահին իմ սերը փոխադարձ էչէ, ապա ևս մի քանի հանդիպում անց այն ԿԴԱՌՆԱ փոխադարձ… ինչպես որ ես, այնպես էլ ՆԱ կհասկանանք, որ սիրում ենք միմյանց… էլ ի՞նչ խոսքեր են անհրաժեշտ… նման պետքերում ամեն ինչ ավելի պարզ է, քան ապակու վրայով դեպի ներքև սլացող անձրևի կաթիլը… գուցե հերթական հանդիպման ժամանակ փորձեմ առօրյա թեմաներից մեկից անցում անել դեպի ՄԵՐ զգացմունքերին… Բնականաբար կսկեմ անվստահ տոնով.
-Գիտես, …(դադար 5-6 վայրկյան… լսում եմ միայն սրտիս զարկերի ձայնը)
-Գիտեմ…
ՎԵՐՋ ամեն ինչ արդեն պարզ է… ոչ մի ավելորդ բառ…
Էջանիշներ