Մի օր աչքերդ կբացես,
Ձեռքերդ կմեկնես առաջ,
Ու չքնաղ երազի փոխարեն
Կյանքը կհառնի քո առաջ
Ու անակնկալ դու կհասկանաս,
Որ երազներդ սին են ու դատարկ,
Որ կյանքը լինելով դաժան, անհատակ,
Սին երազներից առավել է թանկ:
Սակայն ի վերուստ կյանքից սահմանված
Բարիքները թանկ դատարկ կթվան,
Ու կխելառես սիրուց զրկված,
Սիրահար խանդոտ պատանու նման:
Ու ամբողջ սրտով հանկարծ կցանկաս
Ետ վերադառնալ երազիդ չքնաղ,
Բայց, ավաղ, կյանքը արդեն այրել է
Իրականությամբ հետդաձի ճամփան…
Հ.Գ.![]()
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 10.05.2007, 12:22:

Վայ, ոնց որ իմ «Գուցե» բանաստեղծությունը լիներ...Բայց, ինչպես միշտ, իմը լավատեսական է, իսկ քոնը՝ վատատեսական...
Գոնե մի պուճուր հույս դիր մեջը, էլի։
![]()
Անհամբեր սպասում եմ, որ վերջապես մի օր լավատեսական բան կգրես։Պարզ է, որ դրա համար համապատասխան հոգեվիճակ է պետք, հուսով եմ՝ այդպիսի հոգեվիճակն իրեն երկար սպասել չի տա։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ռեքվիեմ
Հնչում է կամաց մեղեդին կյանքի
Ուժասպառ հևքեր արձակում հաճախ
Երգում է ողբը մեռած երազի
Երազ, որ մնաց անհույս, անավարտ:
Երազ, որ երեկ դեռ ուներ թևեր,
Որ հույս էր տալիս ու հանում էր վեր,
Որ սակայն այսօր թևաթափ եղած
Կարծես ընկած է ոտքերի առաջ:
Մեղեդին հնչում, օրոր է ասում
Հանգստի կոչում փոթորիկն հոգու
Բայց հուշը, ավաղ, մեռած երազի
Անվերջ մաշում է կիսաշունչ հոգին:
Հնչում է կամած մեղեդին կյանքի
Հույսեր սերմանում հոգու դամբանում
Որ մի օր նորից երազ կծնվի
Ու իր թևերին քեզ վեր կհանի…
Ու այդ գեղեցիկ մեղեդայնությամբ
Մեկ-մեկ ճառագում շունչն ազատության
Նորից շշուկ է դառնում մեղեդին
Մեղեդին կյանքի, երազի, հույսի…
Վեր ջան ազնիվ խոսք առաջինը կարդալիս փշաքաղվեցի, այնքան գեղեցիկ է հնչում չես պատկերացնի, բայց շաաաաաաաաաաաատ տխուր են բոլորը![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Երջանկությունը թակեց իմ դուռը,
Դուռը չբացած հեռացա անձայն,
Այդքան սպասված, բաղձալի հյուրը
Նորից անորոշ թողեց ապագաս:
Ապակուց այն կողմ թախիծն էր կանգնած,
Ներս թողի նրան հոգուս դռնակից,
Թախիծը տխուր ջերմությամբ ժպտաց,
Անչափ քնքշությամբ պարուրեց հոգիս:
Ասաց. “Ես լրիվ քեզ եմ պատկանում,
Երջանկությունը թող մարդկանց մնա,
Ջերմացնի նրանց հոգիները լուռ,
Մարդկանց, որ կյանքում մենակ են հիմա:
Իսկ ես կդառնամ քեզ լուռ ուղեկից,
Կլինես տխուր, բայց ոչ միայնակ,
Մելամաղձությամբ պարուրված հոգիդ
Ինձնով կդառնա տխուր երջանիկ:
Ու դու երջանիկ կլինես կյանքում,
Որ երջանկությունը դու քո մերժեցիր
Միայնակ մարդկանց այն նվիրեցիր
Նրանց սրտերում ժպիտ վառեցիր”…
Ու ես հասկացա, որ չկա ոչինչ
Առավել չքնաղ այն տխրությունից,
Որ մարդկանց սրտում վառվել է ժպիտ
Իմ կողմից մերժված երջանկությունից…
Շատ լավն էր Վերա ջան… խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն՝ ինչ զգացի կարդալու ընթացքում… իսկապես հոյակապ էր…

Հետաքրքիր էր։Ի դեպ, գրելաոճդ էլ ահագին հղկվել է, ապրես։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լավն էր, Վերա ջանԱպրես
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Շատ-շաաաաաատ լավն են... Ապրես
Ու ամենակարևորը, որ շատ հարազատ են....![]()
Боль острее чем красота, наглее, чем моя нагота… Она такая же, как и я...
Կեցցես, շարունակիր նույն ոճով:![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Գիտե՞ս, ի՞նչ արժեք ունի այն ցավը,
Որ ակամայից ինձ նվիրեցիր,
Ու երջանկության այն բանաձևը,
Որ արտասուքով իմ նկարեցիր:
Ցավն այդ թանկ արժե, անգին է գուցե,
Քանզի քեզանից նվերն էր վերջին,
Ու չես հասկանա, ցավոք, երբևէ`
Սերդ նման է մահացու թույնի:
Քանի տգետ էի քո սիրո մասին,
Երջանիկ-թշվառ էակ էի կյանքում,
Դարձա մի անկյանք թշվառ-երջանիկ
Հենց որ պատմեցիր քո սերը հոգուս:
Այսօր ես գիտեմ, դատապարտված եմ,
Լռելյայն կրել պատիժը սիրո,
Հոգիս հանձնելով այդ քնքույշ թույնին
Սպասելու եմ լուռ սիրո վախճանին...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ