User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 37 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Հերթական անգամ…

  1. #31
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ…

    Երեք ցանկություն...

    Այսօր քեզ այստեղ հրաժեշտ կտամ.
    Ես լուռ կնայեմ քո աչքերի մեջ
    Ու լոկ կխնդրեմ ապագա կյանքումդ
    Գեթ երեք անգամ ինձ մտաբերել;

    Թող որ հուշերը զուտ երեք անգամ
    Քո երջանկության ակնթարթներին
    Ինձ հիշեցնել տան…
    Կուզեմ ինձ հիշես, երբ որ իմանաս, որ արարիչ ես
    Որ ամիսներ անց փոքրիկ մարդուկի հայր պիտի կոչվես
    Արարչի հզոր ուժով տոչորված
    Քո հզոր մտքին թող որ ես հյուր գամ:

    Իսկ հաջորդ անգամ միտքդ հյուրընկալ թող ինձ ողջունի,
    Երբ որ զավակիդ առաջին անգամ քո գիրկը կտան:
    Երբ որ հասկանաս, որ մարմինը քո մեղքերով լեցուն
    Աստծո նման կարող է ինքը արարիչ լինել:

    Ու վերջին անգամ թույլ տուր քեզ հյուր գալ
    Երբ մանկիկը քո իր թոթով լեզվով քեզ հայր կանվանի:
    Ու այդ ժամանակ քեզ կհամարես
    Երջանկագույնը այս մեծ աշխարհի:

    Ու երեք անգամ կյանքիդ առավել
    Երջանկալեցուն ակնթարթներին,
    Հյուրընկալելով անցյալն աննկատ,
    Դու երջանկություն կպարգևես ինձ քո երջանկությամբ:

    Հ.Գ. Հինգ ամիս է անցել այն օրից, երբ վերջին անգամ գրեցի... Երեկ հասկացա, որ թախիծը կրկին անգամ հաղթանակ տարավ հոգուս մեջ:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 29.11.2007, 10:59: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #32
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ…

    Ափսոս որ նոր եմ կարդում քո ստեղծագործությունները ։ Պիտի կրկնեմ Մանոն-ի խոսքերը , ինձ շատ հարազատ հոգեկան ալեկոծություններ ես գրել ։ Հուսով եմ էլի կգրես , քանի որ ես չեմ կարողանում թղթին տալ մտքերս , իսկ եթե գրում եմ անմիջապես պատռում եմ Քո գրվածքներով հոգիս խաղաղվում է

  3. #33
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ…

    Գեղեցիկ տխրություն…
    Մաղթում եմ քեզ ժպիտներ, ժպիտներ անսահման ժպիտներ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #34
    Սիրահարվածը... Vicki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2006
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ…

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեք ցանկություն...

    Իսկ հաջորդ անգամ միտքդ հյուրընկալ թող ինձ ողջունի,
    Երբ որ զավակիդ առաջին անգամ քո գիրկը կտան:
    Երբ որ հասկանաս, որ մարմինը քո մեղքերով լեցուն
    Աստծո նման կարող է ինքը արարիչ լինել:
    Հզորա, կեցցես....
    Մի տխրիր, քանզի անգամ թախիծը մեծ խորհուրդ ունի, տխրությունն անգամ երջանկության հնչյուններ ունի, եթե ծնվել է սիրուց.....
    Շարունակիր գրել....:
    Боль острее чем красота, наглее, чем моя нагота… Она такая же, как и я...

  5. #35
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ…

    Երբեք այսքան չէի ծիծաղել իմ ապրումները նկարագրող այս տխուր բանաստեղծությունների վրա, ինչպես այս մեկի… Մի քանի հոգուց, ով կարդաց վերջին բանաստեղծությունը, այնպիսի կարծիք լսեցի…
    Ժողովուրդ, առաջիկա ամիսների ընթացքում հաստատ չեմ պատրաստվում մայրանալ (կամ էլ կարող ա պատրաստվում եմ)… ախր կարդալուց մի մոռացեք կարդալ բանաստեղծության առաջին տողը, որտեղ հրաժեշտ կա

    Հ.Գ. Շնորհակալություն արձագանքների համար

  6. #36
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ…

    Հասկացա՝ ինչու երեք անգամ..
    ես էլ էս տողերի հետևից ընկնեմ...
    Երբ որ հասկանաս, որ մարմինը քո մեղքերով լեցուն
    Աստծո նման կարող է ինքը արարիչ լինել:

    Մի բան էլ...մի երկու տեղ հանգերի բացակայությունը չէր խանգարում սահունությանը, մի երկու տեղ էլ մի քիչ շեղում էր..բայց ընդհանուր իմաստը խորն էր..մերսի
    Իսկ ընդգծված տողն ամեն ինչ արժեր...

  7. #37
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ…

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեք ցանկություն...
    Այսօր քեզ այստեղ հրաժեշտ կտամ.
    Ես լուռ կնայեմ քո աչքերի մեջ
    Ու լոկ կխնդրեմ ապագա կյանքումդ
    Գեթ երեք անգամ ինձ մտաբերել;
    ..................................................................................................
    Երբ որ հասկանաս, որ մարմինը քո մեղքերով լեցուն
    Աստծո նման կարող է ինքը արարիչ լինել:
    ..................................................................................
    Ու երեք անգամ կյանքիդ առավել
    Երջանկալեցուն ակնթարթներին,
    Հյուրընկալելով անցյալն աննկատ,
    Դու երջանկություն կպարգևես ինձ քո երջանկությամբ:

    Երեկ հասկացա, որ թախիծը կրկին անգամ հաղթանակ տարավ հոգուս մեջ:[/I]
    Վեհ ու զոհաբերված սիրո մի ապացույց` զուրկ էգոիզմի նշույլից անգամ: Համակերպում ու ինքնամերժում…
    Երբեմն հոգում հաղթանակած թախիծը կարող է այնպիսի~ ստեղծագործական խթան դառնալ…Տխուր էր, մաքուր ու վեհ…Ապրես

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հերթական փորձ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.01.2012, 23:58
  2. Հերթական սպանությունը բանակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 27.10.2007, 00:40
  3. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 12.05.2007, 01:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •