Մեջբերում Firegirl777-ի խոսքերից Նայել գրառումը
Դե լավ դա էլ կլինի, ուրեմն ճիշտ է այնքան էլ լարված չէ, բայց դե, իրականում, նա նույնիսկ կարող էր չծառայել, բայց ընտրեց հենց այդ ուղին, ուզեց ծառայել, չնայած իր հայրենիքը չէր, ուզեց դառնալ տղամարդ, սակայն մի հանգամանք մոռացվել էր, նա ահավոր հպարտ էր, չէր սիրում երբ նրան հրամայում են, դրա արդյունքում բանակում "իրոք տղամարդ դարձավ", ծառայության մի մասը կուբախտում անցկացրեց, դրա հետ միասին վաստակեց բազմաթիվ վերքեր, կապտուկներ, հետևանքում սպիեր, տեսողության ուժեղ անկում, որի արդյունքում էլ կրում է ակնոցները, սակայն դա էլ չի օգնում, քանզի մեկ այլ հիվանդություն է, որին ակնոցները չեն օգնում....
Բանակում ծառայելուց հետո անգամ նրա հպարտ բնավորությունը չկոտրվեց, նույնիսկ բանակում դարձավ ղեկավար և այն աստիճանի, որ նույնիսկ նրանք ու հպատակն էր, լսում էին նրան, գնահատում, սիրում:
Մի հետաքրքրիր տարր էլ ասեցի, որ ահավոր հրապուրիչ է, ու հենց դա բավանին շատ սիրային արկածների պատճառ հանդիսացան, նույնիսկ բանը հասավ նրան որ ծառայության ընթացքում իր սիրային արկածի պատճառով քիչ էր մնում չվերադառնար Երևան, քանզի սիրային արկածի առարկան դարձել էր Ղարաբաղի "մեծերից" մեկի աղջիկը, որին նա դուր էր եկել, ու հրաժավել բաց թողնել, բայց դե այստեղ էլ իր հնարամտության ու ճարպկության շնորհիվ կարողացավ դուրս պրծնել:
Վերադառնալուց հետո սկսեցին դժվարությունները, որոնցից հիմնականը աշխատանքն է, իսկ դժվարությունը կայանում է նրանում, որ ոչ մի տեղ երկար չի կարողանում մնալ, սիրում է մարդկային և հստակ շփումները, իսկ մի փոքր ճնշմանը, նույնիսկ եթե դա նրա նկատմամբ չէ, չի դիմանում, ու ընբոստանում է.....
Նաև մի հանգամանք կա նրա կյանքում, աղջիկ, որին նա հարգում է, իսկ սիրում է թե չէ, ես չեմ կարող ասել, ծանոթացել նրա հետ բանակից հետո, իսկ մինչև դա նրա նախկին ընեկերուհին դավաճանել է նրան: Ամենակզբից ընդունել է նրա որպես քույր, սակայն նաև ավելի մոտ է եղել քան եղբայրը քրոջը, տեսնելով նրա անմեղությունը և մանկամտությունը, իր պաշտպանության տակ է առել նրան ու բազմաթիվ բաներ սովորեցրել մարդկանց հարաբերություններում, սակայն պահել է իրենից հեռու, թույլ չտալով սիրահարվել, չնայած դա հենց հակառակ հետևանքն է տվել, պատճառը, որ հեռու պահել, զուտ այն է եղել, որ գիտակցել է, որ առանց փողի ու աշխատանքի նա ի վիճակի չի լինի աղջկան տալ այն ինչ հենց ինքը կցանկանար....

Լավ դեռ այսքանը...
Դու մեզ կարճ ներկայացրա աղջկա կերպարը,որի մասին պատմության ընթացքում անընդհատ քեզնից արցնելու ենք......ոնց ջոգում եմ վայեննի թեմայով չի լինելու պատմությունը......
Աղջկա անունը,մասնագիտությունը,նախասիրությունները,տարիքը,,,,