User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ստեղծագործում ենք միասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ստեղծագործում ենք միասին

    Ինչ եմ առաջարկում ձեզ հարգելի ակումբցիներ?Առաջարկում եմ ձեզ մի նախագիծ:Նախ մենք միսաին հորինելու ենք մի հետաքրքիր պատմություն:Ամեն մասնակից իր առաջարկը թող անի,այն բանից հետո երբ ես կանեմ հարցադրում օրինակ մեր հերոսի անունը?:Հարցադրումից հարցադրում կձևավորվի հանձնաժողով,որը կքննարկի մնացած մասնակիցների առաջարկները:Արդյունքում մենք կկազմենք մի թիմ,որտեղ յուրաքանչյուրը կունենա իր պաշտոնը ու ֆւնկցիան:Հետագայում երբ բացահայտենք բոլոր տաղանդավորներին(ասենք մեկը լավ հոգեբան է,մյուսը լավ երեվակայություն ունի,մեկ ուրիշը հումոր,հոգեբաններ,փիլիսոփաներ,կարդացած մարդիկ) կկազմակերպենք հանդիպումներ,քննարկումներ, կմշակենք մեր օրենսգիրքը,անվանումը(պետություն պետության մեջ) մեր ստեղծագործողների շարժումը կմասնակցի հասարակական կյանքին,ակցիաներ կկազմակերպի,իսկ անդամների տեղերը սահմանափակ կլինեն,մեր մասին կսկսեն խոսել որպես հասարակության առաջադեմ երիտասարդներ:Մենք ոչ մասոններ ենք լինելու,ոչ էլ տեռորիստներ
    Անցանք մեր առաջադրանքին .ինչպես է մեր հերոսի անունը,մասնագիտությունը,զբաղմունքը,արտաքինը,խառնվածքը,

  2. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպես է մեր հերոսի անունը,մասնագիտությունը,զբաղմունքը,արտաքինը,խառնվածքը,
    Թիմի վերաբերյալ` չգիտեմ այն կկազմավորվի՞, թէ`ոչ, բայց համատեղ ստեղծագործելու միտքն օրնակ վատը չէր: Համենայն դեպս կարելի է փորձել, տեսնել ի՞նչ կստացվի…
    Հարցի վերաբերյալ իմ վարկածը`
    Արամ անունով 23-ամյա երիտասարդ, որը ավարտում է համալսարանի ֆիզ-մաթ բաժինը, պատրաստվում է մեկնել բանակ: Նիհար, բարձրահասակ, ատլետիկ կառուցվածքով, փոքր-ինչ արծվաքիթ է, խորաթափանց սև աչքերով, կյանքի նկատմամբ հավատով լի ու զվարթ խառնվածքով, համակրելի մի անձնավորություն:

  3. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Դե իսկ ըստ ինձ, Նրա անունը Արթուր է, բանակում արդեն ծառայել է, կարելի է ասել այնքան էլ գեղեցիկ չէ, բայց ահավոր հրապուրիչ է, կապտականաչավուն աչքերով, մի փոքր բաց գույնի մազերով, կրում է ակնոցներ, աջ ունքի տակ ունի սպի, որը առաջացել է բանակում ծառայելու ընթացքում, փնտրում է աշխատանք....

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիմի վերաբերյալ` չգիտեմ այն կկազմավորվի՞, թէ`ոչ, բայց համատեղ ստեղծագործելու միտքն օրնակ վատը չէր: Համենայն դեպս կարելի է փորձել, տեսնել ի՞նչ կստացվի…
    Հարցի վերաբերյալ իմ վարկածը`
    Արամ անունով 23-ամյա երիտասարդ, որը ավարտում է համալսարանի ֆիզ-մաթ բաժինը, պատրաստվում է մեկնել բանակ: Նիհար, բարձրահասակ, ատլետիկ կառուցվածքով, փոքր-ինչ արծվաքիթ է, խորաթափանց սև աչքերով, կյանքի նկատմամբ հավատով լի ու զվարթ խառնվածքով, համակրելի մի անձնավորություն:
    վատ չի,բայց մեզ նոր մարդիկ են պետք քննարկումների համար

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Firegirl777-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե իսկ ըստ ինձ, Նրա անունը Արթուր է, բանակում արդեն ծառայել է, կարելի է ասել այնքան էլ գեղեցիկ չէ, բայց ահավոր հրապուրիչ է, կապտականաչավուն աչքերով, մի փոքր բաց գույնի մազերով, կրում է ակնոցներ, աջ ունքի տակ ունի սպի, որը առաջացել է բանակում ծառայելու ընթացքում, փնտրում է աշխատանք....
    ինձ դուր է գալիս քո ուշադրությունը դետալներին,բայց անպայման չի որ նա հայ լինի
    Վերջին խմբագրող՝ Grigorius: 02.06.2007, 17:33: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #5
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ դուր է գալիս քո ուշադրությունը դետալներին,բայց անպայման չի որ նա հայ լինի
    Ի դեպ ես ազգությունը չէի նշել, մոռացա ուղղակի, դե ուրեմն այսպես նա Հայաստանում է ապրում, բայց ռուս է, ծառայել է Ղարաբաղում, ձեռքից շատ բաներ են գալիս, ավարտել է երաժշտական դպրոց ինչի արդյունքում գիտի նվագել մի քանի գործիքների վրա, ինչպիսիք են, դաշնամուր, կլառնեռ, դհոլ, ջութակ և ակարդիոն: Ունի երկվորյակ եղբայր, որը Ռուսաստանում է և նաև քույրիկ: նաև պատրաստում է ակպլիկացիոն դռներ ապակուց, այսինքն զբաղվում է ստեղծագործական ապակեգործությամբ:

    Եթե ուրիշ մանրամասներ էլ են պետք դրանք էլ կշարադրեմ

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Firegirl777-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ես ազգությունը չէի նշել, մոռացա ուղղակի, դե ուրեմն այսպես նա Հայաստանում է ապրում, բայց ռուս է, ծառայել է Ղարաբաղում, ձեռքից շատ բաներ են գալիս, ավարտել է երաժշտական դպրոց ինչի արդյունքում գիտի նվագել մի քանի գործիքների վրա, ինչպիսիք են, դաշնամուր, կլառնեռ, դհոլ, ջութակ և ակարդիոն: Ունի երկվորյակ եղբայր, որը Ռուսաստանում է և նաև քույրիկ: նաև պատրաստում է ակպլիկացիոն դռներ ապակուց, այսինքն զբաղվում է ստեղծագործական ապակեգործությամբ:

    Եթե ուրիշ մանրամասներ էլ են պետք դրանք էլ կշարադրեմ
    հիասքանչ է,դու տաղանդ ունես,բայց քո Արթուրի մոտ ամեն ինչ լավ է,իսկ հետագայում մեզ լարված սյուժե է պետք գալու մոտավորապես այսպես Խուանը հայտնի կոլումբիացի նառկոբառոնի որդի է,բայց ընտրել է այլ ուղի,արվեստ,բարձրահասակ է,չի ծխում,2տարի առաջ սպանել են եղբորը,ուստի ստիպված մտել է հանցագործ աշխարհ

  7. #7
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Դե լավ դա էլ կլինի, ուրեմն ճիշտ է այնքան էլ լարված չէ, բայց դե, իրականում, նա նույնիսկ կարող էր չծառայել, բայց ընտրեց հենց այդ ուղին, ուզեց ծառայել, չնայած իր հայրենիքը չէր, ուզեց դառնալ տղամարդ, սակայն մի հանգամանք մոռացվել էր, նա ահավոր հպարտ էր, չէր սիրում երբ նրան հրամայում են, դրա արդյունքում բանակում "իրոք տղամարդ դարձավ", ծառայության մի մասը կուբախտում անցկացրեց, դրա հետ միասին վաստակեց բազմաթիվ վերքեր, կապտուկներ, հետևանքում սպիեր, տեսողության ուժեղ անկում, որի արդյունքում էլ կրում է ակնոցները, սակայն դա էլ չի օգնում, քանզի մեկ այլ հիվանդություն է, որին ակնոցները չեն օգնում....
    Բանակում ծառայելուց հետո անգամ նրա հպարտ բնավորությունը չկոտրվեց, նույնիսկ բանակում դարձավ ղեկավար և այն աստիճանի, որ նույնիսկ նրանք ու հպատակն էր, լսում էին նրան, գնահատում, սիրում:
    Մի հետաքրքրիր տարր էլ ասեցի, որ ահավոր հրապուրիչ է, ու հենց դա բավանին շատ սիրային արկածների պատճառ հանդիսացան, նույնիսկ բանը հասավ նրան որ ծառայության ընթացքում իր սիրային արկածի պատճառով քիչ էր մնում չվերադառնար Երևան, քանզի սիրային արկածի առարկան դարձել էր Ղարաբաղի "մեծերից" մեկի աղջիկը, որին նա դուր էր եկել, ու հրաժավել բաց թողնել, բայց դե այստեղ էլ իր հնարամտության ու ճարպկության շնորհիվ կարողացավ դուրս պրծնել:
    Վերադառնալուց հետո սկսեցին դժվարությունները, որոնցից հիմնականը աշխատանքն է, իսկ դժվարությունը կայանում է նրանում, որ ոչ մի տեղ երկար չի կարողանում մնալ, սիրում է մարդկային և հստակ շփումները, իսկ մի փոքր ճնշմանը, նույնիսկ եթե դա նրա նկատմամբ չէ, չի դիմանում, ու ընբոստանում է.....
    Նաև մի հանգամանք կա նրա կյանքում, աղջիկ, որին նա հարգում է, իսկ սիրում է թե չէ, ես չեմ կարող ասել, ծանոթացել նրա հետ բանակից հետո, իսկ մինչև դա նրա նախկին ընեկերուհին դավաճանել է նրան: Ամենակզբից ընդունել է նրա որպես քույր, սակայն նաև ավելի մոտ է եղել քան եղբայրը քրոջը, տեսնելով նրա անմեղությունը և մանկամտությունը, իր պաշտպանության տակ է առել նրան ու բազմաթիվ բաներ սովորեցրել մարդկանց հարաբերություններում, սակայն պահել է իրենից հեռու, թույլ չտալով սիրահարվել, չնայած դա հենց հակառակ հետևանքն է տվել, պատճառը, որ հեռու պահել, զուտ այն է եղել, որ գիտակցել է, որ առանց փողի ու աշխատանքի նա ի վիճակի չի լինի աղջկան տալ այն ինչ հենց ինքը կցանկանար....

    Լավ դեռ այսքանը...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործում են մանուկները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 07.12.2010, 12:26
  2. Ներկենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 23.06.2009, 18:07
  3. Միասին երկրպագենք
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.12.2007, 16:37
  4. Գրենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.09.2007, 23:18
  5. Վազենք միասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 20.08.2007, 18:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •