User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 38 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ստեղծագործում ենք միասին

  1. #31
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակություն
    Խանջյան փողոցով դանդաղ ընթանում էր մի Գռանդ Շիռոկի մեքենա, նրա կողքով համընթաց մի աղջիկ վարում էր իր մեքենան, Գռանդ Շիռոկիի վարորդին թվաց թե աղջիկը ուզում է իրեն բան ասի եւ իջեցրեց կողապակին.
    -Հը քուրո, չեթա՞նք սաունա լողնալու:
    -Կողքդ նայի հետո,- քմծիծքղով պատասխանեց«քուրոն»:
    Շիռոկիի վարորդը նայեց կողքը ու այդ պահին մյուս կողքով ընթացող մեքենայի վարորդը, շիռոկիի մեջ գցեց մի գռանադ ու աղջկա հետ արագ փախան:
    Շիռոկիի վարորդը Լյովիկն էր, իսկ Աղջիկն ու տղան` Արամն ու Քրիստինեն:
    Առաջի զոհը պատրաստ էր, Երեւանում մեծ աղմուկ բարձրացավ: Բոլորը քաղաքը համեմատում էին Չիկագոի հետ; Վերջին մի քանի օրվա ընթացքում երկու տասնյակից ավելին երիտասարդներ էին սպանվել, ոստիկանությունը նույնպես հասկանում էր, որ այս ամենը մեկը մյուսի շարունակությունն է եւ դեռ ավարտված չի ու անկարողությունից կատաղել էին: Կատաղած էր նաեւ Վահիկը: Նա կազմակերպեց Լյովիկի ճոխ թաղումը, նրա շիրմաթմբի վրա երդվեց անպայման լուծել վրեժը, բայց հոգու խորքում սարսափած էր: Հասկանում էր, որ ունի մի ամենազոր ու պրոֆեսիոնալ թշնամի, որին ինքը չի ճանաչում, բայց նա իրեն լավ գիտի ու երեւի հերթական զոհը ինքն է: Մարդկային բնավորությունն այնպիսին է, որ երբ ինչ որ երեւույթ չի կարողանում բացատրել, այն վերագրում է գերբնական ուժի, եւ սկսում վախենալ ու ստեղծել նրա գերբնական, իդեալական կերպարը: Վահիկի մտքով Արամը ընդհանրապես չանցավ, նա նրան համարում էր արդեն մեռած, բայց ոստիկանությունը ավելի խորաթափանց էր եւ եկան Արամին հարցաքննության: Բայց հանդիպեցին մի հոգեպես կոտրված մարդու, որը նույնիսկ չգիտեր թե ով է Լյովիկը:
    Արամը պատրաստվում էր հաջորդ հաշվեհարդարին: Ըստ նրա ծրագրի հաջորդը Ավոն էր: Նա ծրագրել էր Վահիկին սպանել վերջում: Իմանալով Ավոի կնամոլ բնավորության մասին, որոշեց օգտագործել նրա թուլությունը: Ավոն սովորություն ուներ գիշերները անցկացնել Գետառ անունը կրող սաունայում, նա հավանաբար այդ օբեկտի տերն էր եւ այնտեղ ամեն օր մի նոր «ծիտիկ» էր բերել տալիս: տնելուվ նրան ծիտիկ մատուցողներին, Արամի մարդկանցից մեկը նրան մատնացույց արեց Քրիստինեին: Խայծը կուլ տվեցին: Քրիստինեն շատ գեղեցիկ էր, հատկապես Արամին հանդիպելուց հետո նա առավել ուշադրությամբ էր հետեւում անձնական հիգենային եւ անճանաչելիորեն փոխվել էր: Երեկոյան, երբ Քրիստինեն գնաց պայմանավորված տեղը Արամը ընկել էր կոմայի մեջ, նա չդիմացավ եւ փողոցից մի պատահական մարմնավաճառի վերցնելով գնաց Գետառ: Մարմնավաճառին երեւի տարօրինակ դեպքերը այլեւս չէին զարմացնում, դրա համար նա Արամի արարքից չզարմացավ, երբ իր գգվանքին զզվանքով պատասխանեց, որ տրամադրություն չունի ավելի լավ է ուղղակի զրուցեն: Երեւի աղջիկը նույնպես հոգնել էր իր աշխատանքից, բացի այդ Արամը նրան լավ վարձադրել էր եւ նա շուտով հանգիստ քնեց բազմոցի վրա: Արամը լարված սպասում էր աղմուկի:
    Քրիստինեն ոչ թե վախենում էր այլ զզվում էր Ավոյից եւ նա հազիվ էր կարողանում ձեւացնել թե իբր «ծիտիկ» է: Ավոն չէր էլ կարող հիշել Քրիստինեին, ոչ թե նրա համար որ Քրիստինեն բավականին փոխվել էր այլ որովհետեւ նրա գլխին մի քանի տարի առաջ կրակել էին եւ նա գտնվում էր անասնային վիճակում: Երբ սենյակում մնացին մենակ, Ավոն հարձակվեց Քրիստինեի վրա, բայց Քրիստինեն կարողացավ ճարպկորեն պոկվել նրանից եւ նրան առաջարկեց խմել իրենց հանդիպման կենացը.
    -Ինչ ունես շտապելու, երկար գիշերը առջեւում է, ար խմենք մեր հանդիպման կենացը:
    -Ազիզ, գիշերն ինչքն էլ երկար լինի լույսը բացվում է, բայց որ ուզում ես խմենք, քաղցր ջան;
    -Դե մեր կենացը:
    -Կենացդ ջանս:
    Քրիստինեն սրտի տրոփյունով հետեւում էր, թե ոնց է թունավոր հեղուկը արագորեն անհետանում Ավոի բաժակից:
    -Անուշ եղավ:
    -Անուշիդ ծոցը մնաս, այսինքն իմ, հա, հա, հա,- իր տափակ հումորից ուրախացավ Ավոն:
    Թույնը ազդում էր շատ արագ, Ավոն արդեն սրտխառնոց էր զգում եվ ծակոցներ ստամոքսում:
    -Վատ եմ զգում մարդ կանչի աղջի,-գոռաց նա:
    Քրիստինեն զզվանքով բռնեց նրա մազերից.
    -Հիշու՞մ ես ինձ, դու խորտակեցիր իմ կյանքը, դու կոշմարի վերածեցիր այն, սա իմ պատասխանը քեզ, սատկի, անասուն:
    -Հա դու են գյուղի աղջիկն էիր, ներիր, մի թող որ մեռնեմ,փրկիր ինձ:
    Քրիստինեն դուրս եկավ սենյակից:Դռան մոտ կանգնած թիկնապահին ասաց.
    -Շեֆդ ասեց մարդ չմտնի մոտը:
    Տուն հասնելով նա հանեց պարիկը, մաքրեց դեմքի շպարը, Արամը տանը չէր, Քրիստինեն արդեն ուզում էր նրան փնտրելու գնալ, երբ ներս մտավ:
    -նացել էի հղության տեստիտ պատասխանի հետեւից:
    -Ու՞…
    -Դու ինձ զավակ ես պարգեւելու:
    Եթե Արամը չհասցներ գրկել Քրիստինեն, հաստատ կգլորվեր ցած, առանց այն էլ լարվածությունից հազիվ էր ոտքի կանգնում:
    Վահիկը այս մի քանի օրվա մեջ ծերացել էր` սպիտակել էին մազերը, ճակատին կնճիռներ էին հայտնվել, նա ավելացրել էր իր թիկնապահների թիվը, ոստիկանությունը նույնպես անցել էր օպերատիվ ակտիվ գործողությունների, նրանց միակ կասկածյալը Արամնն էր, բայց առայժմս փաստեր չունեին նրան ձերբակալելու համար, բացի կանխազգալով, որ հաջորդ զոհը Վահիկն է լինելու սպասում էին գործողություններին եւ հետեւում էին Արամի ամեն մի քայլին, նրանք հասկացան, որ Արամը հիվանդ չի:
    Արամը հաշվի առնելով այս ամենը, եւ Քրիստինեի վիճակից ելնելով ժամանակավորապես դատարեցրել էր իր գործողղությունները: Քրիստինեին ծննդաբերելու մնացել էր երկու ամիս:
    Շարունակելի
    Հարգարժան Ջավախք,ԲՌՌՌԱՎՈ:Այ քեզ տաղանդ,հազվադեպ տաղանդ այսօրվա երիտասարդության մեջ....իմ քո և Ֆայրգրլի ստեղծագործական միությունը հետագայում լուրջ արդյունքներ կարող է ցույց տալ:Քո գրածի թեմտիկան իմ ամենասիրածն է...այսինքն կրիմինալ և սեր....ես նման ոճում պատրաստվում եմ գիրք հրատարակել:Հիմա զբաղված եմ ստույգ ինֆորմացիա գտնելով որպեսզի ավելի ռեալիստիկ լինի պատմվածքը.......Մի հեռանա այս էջից որովհետև դու ես զարդարում այն......Ու չեմ հասկանում ինչ իրավունքով են մտնում իմ էջ ու իմ լավագույն հյուրին առաջարկում տեղափոխվել....էտ ինչ կուլտուռայա...ոնց որ տունդ մեկը հյուր գա,դուռը բացեն ասեն գնա հարևանի տուն.....Կամ չեմ հասկանում ջավախքի գրառումները չեն համապատասխանում էջի վերնագրին???????

  2. #32
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Միակ վատը այն է, որ այս հիանալի գրառումները չեն հաշվարկվում որպես գրառում, ես միայն մի բան կխնդրեի ադմիններից, որ այս թեման տեղափոխեն "Ստեղծագործաղի անկյուն" բաժին, ԻՀԱՐԿԵ, ԵԹԵ ՍՏԵՂԾՈՂԸ(Գրիգորյուսը) ՀԱՄԱՁԱՅՆ Է.....

    Հիանալի է Ջավախք, սպասում եմ շարունակությանը..... Հուսով եմ այն տխուր ավարտ չի ունենա....

  3. #33
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
    .......Մի հեռանա այս էջից որովհետև դու ես զարդարում այն......Ու չեմ հասկանում ինչ իրավունքով են մտնում իմ էջ ու իմ լավագույն հյուրին առաջարկում տեղափոխվել....էտ ինչ կուլտուռայա...ոնց որ տունդ մեկը հյուր գա,դուռը բացեն ասեն գնա հարևանի տուն.....Կամ չեմ հասկանում ջավախքի գրառումները չեն համապատասխանում էջի վերնագրին???????
    ՄԻ անգամ Միքելանջոյին հարցնում են, թե ինչպե՞ս է այդքան գեղեցիկ քանդակներ ստեղծում, ու նա պատասխանում է. «Ես ընդամենը հեռացնում եմ ավելորդ մասերը»:
    Այն ինչ ես առաջարկում էի, հարգելի Grigorius, դա ընդամենը ընդհանուրից ինքնատիպ ու գեղեցիկ ստեղծագործությունը, ինչու չէ նաև նրա տաղանդավոր հեղինակին առանձնացնելն էր: Իսկ դուք հակառակն եք անում ձեր ընկերոջ համար: Իհարկե դա միայն իմ սուբյեկտիվ կարծիքն է: Դա ընդամենը առաջարկ էր, ոչ թե` պնդում:
    Djavaxhq ջան անհամբեր սպասում եմ շարունակությանը:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 20.06.2007, 09:55:

  4. #34
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Վահիկը ոստիկանությունում եւս ուներ իր մարդիկ եւ նրան տեղեկացրին, որ հիմնական կասկածյալը Արամն է:
    -էդ գիժը: Արա գիժը էդքան բան ոնց կարար աներ էդի պրոֆեսիոնալի ձեռի գորձ էր:
    -Իրականում Արամը գիժ չի, Շեֆ, ձեւացնում էր:
    -Անասուններ, բա դուք քնած էի՞ք: Բռնեք բերեք մոտս մաս-մաս կտրտելու եմ:
    -Շեֆ, բռնել չենք կարա, ֆիզիկապես շատ ուժեղ է եւ իրեն լավ է պաշտպանում, դիակը կարանք բերենք:
    -Ինձ ողջ է պետք, մեռած չեմ ուզում:
    Արամը գլուխը դրել էր Քրիստինեի կլորիկ փորին, Քրիստինեն մատները մտցրել էր Արամի փարթամ մազերի մեջ ու մեկը մյուսին սիրո խոսքեր էին շշնջում:
    -Արամ գիտե՞ս ինչ կուտեի:
    -Ինչ, ջանա:
    -Ելակով պաղպաղակ;
    -էէէէ, վիշապի միս ուզեիր, գնայի յոթ սարի հետեւից սպանեի Վիշապին բերեի խորոված անեի միասին ուտեինք:
    -Հա, մինչ էդ տղեդ կծնվեր, աջ ձեռին հմայիլդ կկապեի ու կպատմեի հայրիկի մասին, չէ՞ սիրելիս:
    -Լավ գնում եմ առնեմ գամ դուռը չբացես ոչ մեկի առջեւ:
    Արդեն ժամը գիշերվա 11 էր եւ Երեւանում այդ ժամին հազվագյուդ բաց խանութներ կային: Ելակ ոչ մի տեղ չկար, վարջին խանութում էլ ժխտական պատասխան ստանալուց հետո Արամը ծանր հոգոց հանեց:
    Վաճառասեղանի մոտ կանգնած մի ծերունու երեւի Արամի հոգոցի ազդեց.
    -Տղա ջան չլինի հիվանդի համար էս ուզում:
    -Պապի ջան կինս հղի է, ելակ էր ուզում չեմ գտնում ոչ մի տեղ:
    -Հա, լուրջ դեպք է, սպասի հիմա ես քեզ մի բան կասեմ:
    Ծերունին առեւտուրը անելուց հետո թեւանցուկ արեց Արամին:
    -Բալա ջան, ես դռանս առաջ հողամասում ունեմ, գնանք` քաղի ինչքան ուզում ես:
    -Վայ պապի, փրկեցիր ինձ:
    Արամն ու ծերունին գնացին ելակ քաղելու:
    Արամը ուրախ, ինքնագոհ ժպիտը դեմքին մոտեցավ դռանը, բանալին մտցրեց անցքի մեջ …Դուռը բաց էր, խելագարի նման ներս մտավ… սենյակը դատարկ էր: Կատարվել էր այն ինչից վախենում էր` գողացել էին Քրիստինեյին:
    Արամը կատաղի արագությամբ սլանում էր դեպի Վահիկի հիմնական որջը: Դա մի հսկայական գործարան էր, որի նկուղային հարկում հաստատվել էր Վահիկը իր հանցախմբով: Նա մեքենայով հարվածեց գործարանի դարբասներին եւ հայտնվեց ներսում, Արամը գործարանի գծագիրը շուտ էր ձեռք բերել եւ ուսումնասիրել էր, ու քաջատեղյակ էր նրա ամեն մի ծակ ու ծուկին, մոտավորապես պատկերացնում էր, թե որտեղ կարող է լինի Քրիստինեն: Բայց մեքենայով դարպասներին հարվածելիս ուժեղ հարված ստացավ գլխին եւ ուշքի եկավ Վահիկի առանձնասենյակում: Անկյունի աթոռին կապված էր Քրիստինեն: Սեղանի մոտ` բազմոցին ինքնագոհ փռվել էր Վահիկը:
    -Տեսաք, բա որ ասում էի իր ոտով կգա: Նայեք գրպանները ինչ կա:
    Արամի մոտից հանեցին ատրճանակը, մի` երկար ժամանակ գրպանում մնալուց քրքրված նկար, մեդալիոն ` իր եւ Քրիստինեի նկարներով: Վահիկը վերցրեց նկարը ու օձից խայթվածի նման ցատկեց տեղից:
    -Ում նկարն է սա՞:
    -Չճղես անասուն, դու նրանց նայելու էլ արժանի չես:
    -Ինչու՞, տեր աստված, ինչու՞:
    Վահիկի դեմքից միանգամից չքացավ ժպիտը:Բոլորը զարմացած նայում էին նրան:
    -Հայրս զոհվեց Ղարաբաղում, ընկերոջ հետ միասին, ուզում էին մեկը մյուսին փրկել երկուսն էլ զոհվեցին: Մայրս դուրս ընկած դառավ, փողի համար չէ, ուղակի տրվում էր ով իրեն դուր էր գալիս, ու գիտե՞ս ինչից մեռավ, սեռական վարակից: Մեծացել եմ փողոցում, ուզում էի հարուստ լինել, ու կյանքից վրեժ լուծել, հենց կյանքս վտանգի տակ դնելով էլ հարստացա, ուզում էի երջանիկ ապրել, բայց հարստանալուց հետո հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չի: Իմ կյանքի միակ լուսավոր կետը հորս մասին հիշողղություններս են, նրա նամակներ` ՙմայրիկիդ լավ կնայես՚, ես քեզ փնտրել եմ, ես ուզում էի քեզ գտնել,- Վահիկը փաթաթվել էր Արամին ու լաց էր լինում, Արամը խղղճահարությամբ նայում էր Վահիկին,-Այս կյանքում իմ միակ հարազատը իմ թշնամին է, ինչու:
    Հոգնած Վահիկը փռվեց բազմոցին, վերցրեց Արամի ատրճանակը սեղանից.
    -Ես միշտ փորձել եմ ինքնասպան լինել, բայց ուժ չեմ գտել, ամեն անգամ նման փորձից հետո ավելի եմ կատաղել, հա գիտես քանի աղջիկ եմ բռնաբարել, քանի տղա սպանել, մեծ մասը հարուստներ են եղել, Արամ ներիր, ախպերս :
    Հանկարծ հնչեց կրակոց, սենյկում գտնվողները ցնցվեցին կրակոցի ձայնից, սենյակով մեկ Վահիկի արյունն էր: Առաջինը կատարվածից ուշքի եկավ Արամը, նա այդ ընթացքում քանդել էր ձեռքերի կապերը, վերցնելով Վահիկի ձեռքից ընկած ատրճանակ նա նետվեց Քրիստինեի կողմը, Քրիստինեն անզգա վիճակում էր: Սկսվեց փոխհրաձգությունը, Արամը ծանր դրության մեջ էր, մենակով մի քանի տասնյակի դեմ բացի այդ լուրջ վիրավորվել էր:
    Մթության մեջ ոչինչ չէր երեւում, հետո աչքերը կուրացավ ուժեղ լույսից, մի սպիտակ շորերով մարդ ուժգին հարվածեց նրա ՙտուտուզիկին՚, եթե որեւէ մի նորածին խոսել իմանար այսպես կպատմեր իր աշխարհ գալը: Արամը ուրախ ժպիտով գրկեց նորածնին:
    -Արամ, եթե տղա է անունը Վահիկ դնենք,- շշնջաց ուժասպառ եղած Քրիստինեն:
    Արամը համաձայնություն արտահայտող դեմքով նայեց Քրիստինեյին:


    Վերջ

    ՕՖՖՖՖՖՖՖ պրծաաաաաաա

    Ավելացվել է 3 րոպե անց
    Լավ ժողովուրդ մի վիճեք ես ավարտեցի ստեղծագործությունս այն գեղեցիկ էր իմ համար էլ անակնկալ, բացի այդ մի ծիծաղելի բան պատահեց կապված ակումբի հենց այս թեմայի հետ բայց չեմ պատմի: Ուղղակի կուզենայի ակտիվ քննարկում եւ տարաբնույթ կարծիքներ կարդալ
    Վերջին խմբագրող՝ Djavaxhq: 20.06.2007, 15:41: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #35
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելացվել է 3 րոպե անց
    Լավ ժողովուրդ մի վիճեք ես ավարտեցի ստեղծագործությունս այն գեղեցիկ էր իմ համար էլ անակնկալ, բացի այդ մի ծիծաղելի բան պատահեց կապված ակումբի հենց այս թեմայի հետ բայց չեմ պատմի: Ուղղակի կուզենայի ակտիվ քննարկում եւ տարաբնույթ կարծիքներ կարդալ
    Ափսոս որ չես պատմում, մենք էլ կծիծաղեինք:
    Հիմա` կարծիքներ:
    Նախ շատ ուրախ եմ, որ այն լավատեսորեն ավարտվեց, անգամ կուզենայի Վահիկն էլ ողջ մնար, նորից ընկերանային ու փոխելով իրենց հանցագործ կենսաձևը` դառնային իրենց հայրերի ընկերության շարունակողը: (Հիմա կասեն Մանոն դու շատ բան չե՞ս ուզում): Վահիկի ինքնասպան լինելու որոշումն էլ մի քիչ համոզիչ չէր: Հապճեպ էր…Եվ հետո արժեր, որ նա այդ ցնցող լուրն իմանալուց հետո մի քիչ երկար մտածեր իր ապրած կյանքի մասին, իր գործած սխալների մասին, բայց դե հեղինակը Djavaxhq ջան դու ես: Նորածնի աշխարհ գալը սքանչելի էր…Անգամ «լսվեց» տուտուզիկին հասցրած չփփոցը
    Շատ լավն էր, շատ ապրես…

  6. #36
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Ժողովուրդ հիմա ինչ ենք անում. թեման բացողին արգելափակել են սպասենք՞ մինչեւ վերաբացվի , թե կան առաջարկներ, ես առաջարկում եմ միասին եղածով գրենք ինչ որ մի բան մինչեւ Գրիգորիուսը հայտնվի

  7. #37
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2007
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Գրիգորիուս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Գրիգորիուսի

    Ավելացվել է 5 րոպե անց
    Արյունոտ տերևաթափ
    Սկանդալային պատմվածք ` աղմկահարույց մերկացումներով:Բոլոր կերպարներն ու գործողությունները հորինված են հեղինակի կողմից;Այնուամենայնիվ ներկայացվում է մերօրյա գերհզորների և ամենակուլ համակարգի գործունեությունը, հաշվեհարդարները, նրանց լծակները, ՙխաղի կանոնները՚: Գործողությունները տեղի են ունենում ամբողջ հետխորհրդային տարածքում, որտեղ սերտաճել են բիզնեսը, քաղաքականությունը և հանցավորությունը: Կեղծիք, հուսալքություն, մարմնավաճառություն, արյունարբու բանդաներ և ոհմակներ, փողերի լվացում և միլիարդներ, ստորություն և կաշառակերություն, հանցավոր բախումներ, թմրանյութեր և սև շուկա, օլիգարխիա և բյուրոկրատիա, բարոյական արժեքների քայքայում և դավաճանություն, տրանսնացիոնալ կորպորացիաներ և հանցավոր հիերարխիա, հեղինակություններ և շարքային կամակատարներ, կոռումպացված կառույցներ և պետության տկարություն, էթնիկ անհանդուրժողականություն և ազգային բախումներ` հրահրված չինովնիկների և հետքրքրված էլիտայի կողմից:

    Գլուխ 1
    BELLUM OMNIUM CONTRA OMNES
    (ՙԲոլորի պատերազմը բոլորի դեմ՚,լատիներենից)


    Սեպտեմբեր: Մեր օրեր: Սենյակում նստած էին երկուսը: Նրանցից մեկը`գեներալ Շվեդովը, հենվել էր իր գրասեղանին և հերթական թեյի բաժակն էր ըմբոշխնում: Նա ՙհին դպրոցի՚ մարդ էր` ժպտերես, եռանդուն, հաղթահասակ, անալիտիկ մտածելակերպով, արդարամիտ, անկաշառ, հզոր կամքի տեր, գրագետ, ծայրաստիճան կարդացած ու բանիմաց, ռազմական գործի վարպետ, չէր ծխում ու խմում, նույնիսկ սուրճ տանել չէր կարողանում, սնվում էր խիստ ռեժիմով, մաքրասեր էր և ազատ ժամանակը սիրում էր անցկացնել թոռնիկների հետ: Իսկ ահա նա, ով նստած էր նրա դիմաց, այլ բևռի մարդ էր` նոր սերդի բոլոր արատների մարմնավորում: Երեսունհինգամյա փոխգնդապետ Ալեքսեյ Մավրոդինը նստած էր գեներալի դիմաց և սրճում էր: Այս խորամանկ երիտասրդը ճարպիկ դիվանագետ էր. կարողանում էր գաղտնի պահել իր սրիկայությունները, լեզու էր գտնում ղեկավարների հետ` ամեն կերպ շողոքորթելով նրանց, համարվում էր օրինակելի ոստիկան, միաժամանակ իր ռանգի կոլեգաներին քցում էր կամ նսեմացնում, տիրապետում էր կաշառվելու բոլոր մեթոդներին, հանցավոր աշխարհի հետ սերտ կապեր ուներ, ահաբեկում էր մանր առևտրականներին, կովկասցիներին, բայց միշտ ցուցաբերում էր անհրաժեշտ զգուշավորություն: Ծնված լինելով խրոնիկ հարբեցողի ընտանիքում` այս նպատակասլաց ու ամբիցիոզ երիտասարդը լուրջ գումարներ էր վաստակում : Արտաքնապես Մավրոդինը փոքրամարմին էր և տառապում էր ՙՆապոլեոնի կոմպլեքսով՚(երբ փոքրամարմին մարդիկ, ինչպիսիք Ստալինը, Նապոլեոնը, ձգտում են կոմպենսացնել իրենց թերիությունը մեծ գործերով ու խիզախությամբ, որպեսզի գնահատվեն ըստ արժանվույն): Իսկ եկամտի հիմնական մասը նա ծախսում էր բարետես կանանց վրա. նա կնամոլ էր:
    Վերջին խմբագրող՝ Markos Avrelios: 27.06.2007, 17:54: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #38
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒՍԱՆՈՂԸ
    Ջավախք ջան, շատ լավն էր.. մի շնչով կարդացի.. Արամը ու Դու ինձ թվաց նման եք..
    փաստորեն ստացվումա, քո չափածո գրվածքները երգերի համար են, իսկ արձակը՝ կինոյի.. համագործակցողներ որ ունենս.. շատ բանի կհասնես..
    մի խոսքով, տաղանդավոր մարդ ես.. շնորհավորում եմ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործում են մանուկները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 07.12.2010, 12:26
  2. Ներկենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 23.06.2009, 18:07
  3. Միասին երկրպագենք
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.12.2007, 16:37
  4. Գրենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.09.2007, 23:18
  5. Վազենք միասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 20.08.2007, 18:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •