Այսպիսի միտք է նձ մոտ ծագել. եկեք հավաքվենք ու միասին գրենք: Առաջարկում եմ շաբաթ օրը՝ ամսի 29-ին:
Նախնական վայրը՝ Մանկական երկաթուղի: Եթե ավելի լավ առաջարկներ կան, ասեք:
Ժամը դեռ կորոշվի:

Ինչ ենք անելու. գալու ենք տետրերով ու գրիչներով, միասին նստելու ենք ու գրենք… Ինչի մասին կուզեք: Եթե լավ ստացվի, գուցե տեղադրենք ստեղծագործողի անկյունում: Ընդհանրապես, խմբով գրելը մի ուրիշ հաճույք է: Նաև հետաքրքիր է, թե նույն մթնոլորտում գտնվող տարբեր մարդիկ ինչ են մտածում: Մի խոսքով, ահավոր մեծ հավես ունեմ նման բանի: Սա փորձնական է: Եթե հաջողվի, գուցե սովորություն դարձնենք:
Մի խոսքով, սպասում եմ արձագանքների: Ցանկալի կլիներ, որ եկողներն ինձ pm-ով տեղեկացնեին: