Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
եթե Հայաստանում ստիպված լինեն գնել համակարգչում օգտագործվող ողջ ծրագրերը, ապա ծրագրերի արժեքը միջինում 1-2.5 անգամ կգերազանցի քան բուն համակարգչի գինը,
Սա ավելի ճիշտ է ԱՄՆ-ում քան Հայաստանում։ ԱՄՆ-ում բուն համակարգիչները մի քանի անգամ ավելի էժան են քան Հայաստանում, իսկ ծրագրերը շատ թանկ են։
Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
և կխնդրեի մեր սփյուքահայ բարեկամներին ուղղություն ցույց չտալ թե ինչ անենք, մի պահ ինքներդ ձեր կաշվի վրա պատկերացրեք, որ WinXP ոչ թե 250$ այլ 5000 կամ 7000$ է, միայն այն ժամանակ դատեք, թե որն է ճիշտ և որն է սխալ, իհարկե ճիշտև առնելն է,
Համաձայն չեմ որ ճիշտը առնելն է։ Եթե Windows-ը $7000 լիներ ես այն չէի առնի և չէի օգտագործի։ Ես նույնիսկ $250 համարում եմ շատ թանկ և չեմ գնել ոչ մի անգամ Windows:
Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
բայց այդ ժամանակ կյանքը բարելավվեք, որ մարդ 5000$ փող ստանա, նոր նատացիաներ կարդացեք, հույսով եմ չվիրավորեցի ոչ մեկին
Հասկանում եմ որ ինձ էր ուղղված սա։ Բայց չեմ նեղանում
Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ընդհարապես, առավոտից երեկո գոռում գոչում են վայ մեր ծրագրերը գողացան, առավել ևս լացում, որ տնային համակարգիչների ոչ լիցենզոն ծրագրերի դեմը առնել չի լինում, բայց ինչպես մոտ 2 ամիս առաջ հարցազրույցում խոստովանեց Միքրոսոֆտի տնորեններից մեկը, տնային ոչ լիցենզիոն ծրագրերի օգատգործումն ա որ կոռպորատիվ սեկտրում ապահովվում ա իրենց ծրագրերի վաճառքի մի զգալի մասը, որովհետև ուզերները են գլխից սովորելով ոչ լիցենզիոն MS Office վրա, այլընտրանք չեն պատկերացնում, և ուզերների 90տոկոսը երևի մինչև կյանքի վերջ էլ MS Office՛ից են կողմ բան չպատկերացնի, այսինքն ոչ լիցենզիոն սոֆտը մարդկանց թակարդն է գցում, և ստիպում կոռպորատիվ սեկտորում ստիպված ձեռք բերել այն և ման չգալ այլընտրանք…

Իսկ ինչու է Միքրոսոֆտը ակցիաներ անում և ուսումնական հաստատություններին 5-10 դոլարով Վինդովսի լիցենզիաներ վաճառում՞ կարծում եք բարեգործություն է՞
Իհարկե ոչ, նա ապահովվում է հետագա սերունդի կախվածությունը իր ծրագրերից...
Դու շատ ճիշտ ես։ Այսպես կոչված «հիմար ամերիկացիները» այնքան էլ հիմար չեն և շատ լավ հասկանում են որ պիռատները շատ մեծ օգուտ են բերում իրենց բիզնեսին։ Օրինակ Ռուսաստանում արդեն սկսել են դպրոցները դատի տալ լիցենզիաների համար։ Եվ մի քանի տարի հետո երբ որ Հայերի ֆինանսական վիճակը միքիչ էլ լավանա, աշխարհի ամենահարուստ մարդիկ սկսելու են Հայկական դպրոցները և բոլոր մնացած կազմակերպությունները կթել։ Միակ պատճառը որ Մայքրոսոֆտը հայերին հանգիստ է հիմա թողնում, դա նա է որ հայերի ձեռը հիմա փող չկա։ Հենց որ ձեր ձեռը փող ընկավ, այդ փողը ձեր ձեռից առնելու են։ Իսկ հիմա հող են նախապատրաստում, խոսում են լիցենզիաների մասին, դպրոցներին ձրի Windows-ներ են բաժանաում և այլն։ Հիմա օրինակ Ռուսաստանը այնքան է սովորել Մայքրոսոֆտի ապրանքներին որ չի կարողանում անցնել opensource-ին։
«․․․ поэтому нужно опираться на "те программы, к которым мы привыкли, в частности, корпорации Microsoft".» http://www.3dnews.ru/news/pravitelst...softom-264124/
Պարզա որ տնային օգտագործողների հետևից չեն ընկնի, բայց եթե բոլոր պետական հիմնարկներից և բոլոր բիզնեսներից փող հավաքեն դա արդեն լուրջ գումար կլինի։ Իսկ տնային օգտագործողների հարցը լուծելու են հետևյալ կերպ՝ ստիպելու են որ բոլոր համակարգիչ վաճառողները գնեն լիցենզիոն Windows։

Դրա համար հարգելի հայրենակիցներ, էն գլխից փորձեք սովորել open source ծրագրեր, որ հետո մի օր ձեր պոչից չբռնեն, ու ձեր առանց էն էլ քիչ ունեցած փողնել չվերցնեն։

Օրինակ Նյու Յորքի Բորսան (The New York Stock Exchange (NYSE)) անցնում է Linux-ի։
http://searchdatacenter.techtarget.c...254860,00.html
Pixar-ը իր բոլոր անիմացիոն մուլտիկները սարքում է Linux-ով։

Սակայն հիմնվելով այն փաստին որ Հայաստանը «համակարգչային գողության վարպետների» շարքում է, կարող եմ ենթադրել, որ հենց որ Հայաստանը զարգացավ և միքիչ հարստացավ, Մայքրոսոֆտը շատ հեշտությամբ բոլորին կստիպի մուծվել։