Հայաստանը՝ «համակարգչային գողության վարպետների» շարքում է
Հայաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում աշխարհում ամենամեծ տարածումն ունի համակարգչային ծրագրերի գողությունը:
US Business Software Alliance կազմակերպության այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ այս երեք երկրներում 20 ծրագրերից ընդամենը մեկն է թողարկվում օրինական կարգով:
Ըստ զեկույցի՝ անցած տարի աշխարհի բոլոր համակարգիչներում տեղադրված ծրագրերի 35 տոկոսը անօրինական է եղել:
Համակարգչային ծրագրերի օրինականության տեսակետից «ամենապարտաճանաչ» երկրներն են` ԱՄՆ-֊ը, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան:
http://www.azatutyun.am/armeniarepor...D942EF324B.ASP
Էջանիշներ