Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Գաղտնալսում կարելի է իրականացնել բացառապես դատարանի որոշմամբ, դա ՀՀ Սահմանադրության ուղղակի պահանջն է։ Իսկ օրենքի խախտումով ձեռքբերված ապացույցները չեն կարող ընկնել ոչ քրեական գործի, առավել ևս, մեղադրական եզրակացության հիմքում։ Այնպես որ իրավական առումով օրենքի խախտում է տվյալ ձայնագրության ստացման և հրապարակման, առավել ևս՝ քննարկման ողջ ընթացակարգը։ Հարցը, սակայն, ունի նաև բարոյական հարթություն, ընդ որում, միանգամայն անսպասելի տեսանկյունից։ Եթե Արթուր Բաղդասարյանը դավաճան է, ապա հավասապարես դավաճան են բոլոր այն պետական ու քաղաքական գործիչները, որոնք արտերկրում երբևէ հանդիպել են որևէ պետական կամ քաղաքական գործչի և ունեցել են նրանց հետ անձնական զրույց, իսկ այդպիսի շփում երբևէ չունեցած քաղաքական կամ պետական գործիչ, որը այս կամ այն չափով նշանակալ ֆիգուր է, չկա։ Հետևաբար՝ կա՛մ դավաճան են բոլորը, կա՛մ դավաճան չէ որևէ մեկը, այդ թվում՝ Ա. Բաղդասարյանը։ Եվ ընդհանրապես նմանօրինակ քաղաքական դաշտի վերաբերյալ այդպիսի տերմինների կիրառումը անհեթեթ է և այդ անհեթեթությունը որևէ կերպ լուրջ մտքի չի վերածվում՝ հնչելով նախագահի բերանից։
Իսկ ով ասած, որ դատարանի որոշում չի եղել?
Գոյություն ունեն նաև ապացույցների օպերատիվ հավաքման կարգ, որը ոչ միշտ է լինում օրինական, և չի կարող դատարանում ուսումնասիրվել որպես մեղադրանքը պաշտպանող ապացույց: Նման ապացույցները դատարանում նույնիսկ չեն էլ ներկայացվում, սակայն կարծում եմ սա այդ դեպքը չէ և գաղտնալսումը կատարվել է դատարանի համապատասխան որոշման համաձայն:
Եկեք այս թեման տեղափոխենք իմ ստեղծած իրավաբանական քննարկումներ բաժին, քանի որ հենց սկզբից թեմայի հեղինակի կողմից սխալ տեղում է ստեղծվել թեման, բայց դե քանի որ թեմայի հեղինակը ադմին է, ապա ինչ ուզի կանի