User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Իշխանությունը լսում է բոլորին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Իշխանությունը լսում է բոլորին

    Այո, այո, մի զարմացեք: Իշխանությունը լսում է բոլորին: Պարզապես առանց ձեր իմացության: Ա. Բաղդասարյանի հետ կապված վերջին իրադարձությունները հենց դրա մասին են խոսում: Խնդիրը այստեղ նրանում չէ, թե ինչ է ասել Բաղդասարյանը, ում հետ է խոսացել, այլ նրա, որ իշխանության գործելաոճը ԿԳԲ-իստական և ԽՍՀՄ-ական գործելավոճն է:
    Իշխանությունը իրավունք չունի լսելու մեր հեռախոսազանգերը, հետագայում դրանք մեր դեմ օգտագործելով: Դատարանում այդպսի անօրինականությամբ ձեռք բերված ապացուցյները նույնպես չեն կարող լինել ապացույց:

    Զարմանալին այն է, որ որոշակի լծակներ ունեցող մարդիկ, այս ամենին համարժեք արձագանք չեն տվել: Իսկ ի՞նչ կասի ժողովուրդը:

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    Առաջարկում եմ այս թեմայի հետ կապված քննարկումներ սկսել Իրվաբանական քննարկումներ բաժնում և խնդրում եմ գրեք Ձեր կարծիքն այն մասին թե որ դեպքում իրավունք ունեն լսելու հեռախոսազանգեր, հսկելու փոստւ և այլն

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ այս թեմայի հետ կապված քննարկումներ սկսել Իրվաբանական քննարկումներ բաժնում և խնդրում եմ գրեք Ձեր կարծիքն այն մասին թե որ դեպքում իրավունք ունեն լսելու հեռախոսազանգեր, հսկելու փոստւ և այլն
    Ոչ: Սա քաղաքական ու հասարակական արատավոր երևույթ է:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Այո, լրիվ համամիտ եմ: Դա առնվազն ՝ պետական տեռորի ահագնացող ահազանգեր են:
    Բայց, կարծես թէ ժողովուրդը ընդհանուր առմամբ դրան դեմ չէ՞: Բոլորը քննարկում են Քոչարյանի նետած "կուտ"-ը ՝ դավաճան է՞ Բաղդասարյանը, թէ դավաճան չէ՞:
    Քիչ մարդիկ են իրենց նեղություն տալիս, եվ մտածում, թէ
    1. Իրավունք ու՞նի չգիտես ով գաղտնալսել:
    2. Իրավունք ու՞նի երկրի նախագահը հրապարակային մեղադրել, չունենալով օրինախախտման վերաբերյալ դատարանի դատավճիռ:
    3. Ընդհանրապես, ի՞նչ ֆունկցիա է կատարում մեր երկրի նախագահը: Նա մեր երկրի մեծ հայր է՞, թէ՞ ընդհամենը օրինականության գառանտ:
    4. Իրավունք ու՞նի արդյոք երկրի նախագահը օգտագործելով պետական ամբիոնները, բարոյական քարոզներ կարդալու հասարակությանը, եվ առավել եվս, բարոյական դաշտում մեղադրանքներ առաջադրելու: Ով է նա, կաթողիկո՞ս, տերտե՞ր, մոլլա՞:

    Իսկ մեր բոլորի կողմից
    5. Իրավական եվ Բարոյական է՞ արդյոք հրապարակային հրապարակել ու քննարկել ապօրինի ճանապարհով /գողությամբ/ ձեռք բերված անհատի մտքերը:

    Այստեղ կարեվոր է նաեվ էն, թէ ում ներկայությամբ է ասվել ես ամենը:
    Պետական Համալսարանի ռեկտոր, մեծահամբավ գիտնական Հրաչիկ Սիմոնյանի տղայի
    Համալսարանի դասախոսական անձնակազմի
    Համալսարանի ուսանողության:

    Ու չկա ոչ մի հրապարակային հակազդեցություն:
    Սա նաև Ղազագրի վերջնական ստորագրման արարողություն էր, Բաբկեն Արաքցիանի, Վազգեն Մանուկյանի, Աղասի Ենոքյանի..., մնացածների, եվ ամենակարեորը, համալսարանական երբեմնի ազատամիտ ուսանողության կողմից , որպես համալսարանականներ:

    Հ.Գ. Ըստ իս, սա Համալսարանը վերջնականապես վարկաբեկելու մի հաջողված փորձ է: Վերջին 3 տարում համալսարանականները ինչ որ ցանել են, հիմա են էլ հնձում են: Գնացեք, շարունակեք նույն ոգով:
    /Կոնկրետ իմ համար, ուսանողության ծանրության կենտրոնը տեղափոխվել է Եվրոպական Համալսարան: /
    Վերջին խմբագրող՝ dvgray: 03.05.2007, 20:22:

  5. #5
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, այո, մի զարմացեք: Իշխանությունը լսում է բոլորին: Պարզապես առանց ձեր իմացության: Ա. Բաղդասարյանի հետ կապված վերջին իրադարձությունները հենց դրա մասին են խոսում: Խնդիրը այստեղ նրանում չէ, թե ինչ է ասել Բաղդասարյանը, ում հետ է խոսացել, այլ նրա, որ իշխանության գործելաոճը ԿԳԲ-իստական և ԽՍՀՄ-ական գործելավոճն է:
    Իշխանությունը իրավունք չունի լսելու մեր հեռախոսազանգերը, հետագայում դրանք մեր դեմ օգտագործելով: Դատարանում այդպսի անօրինականությամբ ձեռք բերված ապացուցյները նույնպես չեն կարող լինել ապացույց:

    Զարմանալին այն է, որ որոշակի լծակներ ունեցող մարդիկ, այս ամենին համարժեք արձագանք չեն տվել: Իսկ ի՞նչ կասի ժողովուրդը:
    Գաղտնալսում կարելի է իրականացնել բացառապես դատարանի որոշմամբ, դա ՀՀ Սահմանադրության ուղղակի պահանջն է։ Իսկ օրենքի խախտումով ձեռքբերված ապացույցները չեն կարող ընկնել ոչ քրեական գործի, առավել ևս, մեղադրական եզրակացության հիմքում։ Այնպես որ իրավական առումով օրենքի խախտում է տվյալ ձայնագրության ստացման և հրապարակման, առավել ևս՝ քննարկման ողջ ընթացակարգը։ Հարցը, սակայն, ունի նաև բարոյական հարթություն, ընդ որում, միանգամայն անսպասելի տեսանկյունից։ Եթե Արթուր Բաղդասարյանը դավաճան է, ապա հավասապարես դավաճան են բոլոր այն պետական ու քաղաքական գործիչները, որոնք արտերկրում երբևէ հանդիպել են որևէ պետական կամ քաղաքական գործչի և ունեցել են նրանց հետ անձնական զրույց, իսկ այդպիսի շփում երբևէ չունեցած քաղաքական կամ պետական գործիչ, որը այս կամ այն չափով նշանակալ ֆիգուր է, չկա։ Հետևաբար՝ կա՛մ դավաճան են բոլորը, կա՛մ դավաճան չէ որևէ մեկը, այդ թվում՝ Ա. Բաղդասարյանը։ Եվ ընդհանրապես նմանօրինակ քաղաքական դաշտի վերաբերյալ այդպիսի տերմինների կիրառումը անհեթեթ է և այդ անհեթեթությունը որևէ կերպ լուրջ մտքի չի վերածվում՝ հնչելով նախագահի բերանից։

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ ով ասած, որ դատարանի որոշում չի եղել?
    Գոյություն ունեն նաև ապացույցների օպերատիվ հավաքման կարգ, որը ոչ միշտ է լինում օրինական, և չի կարող դատարանում ուսումնասիրվել որպես մեղադրանքը պաշտպանող ապացույց: Նման ապացույցները դատարանում նույնիսկ չեն էլ ներկայացվում, սակայն կարծում եմ սա այդ դեպքը չէ և գաղտնալսումը կատարվել է դատարանի համապատասխան որոշման համաձայն:
    Եկեք այս թեման տեղափոխենք իմ ստեղծած իրավաբանական քննարկումներ բաժին, քանի որ հենց սկզբից թեմայի հեղինակի կողմից սխալ տեղում է ստեղծվել թեման, բայց դե քանի որ թեմայի հեղինակը ադմին է, ապա ինչ ուզի կանի

  7. #7
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ով ասած, որ դատարանի որոշում չի եղել?
    Արդեն հիմա ակնհայտ է, որ գործող իշխանությունները նման դատական պրոցեսի որևէ իմաստով պատրաստ չեն, և նրանց նպատակը Ա. Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելը չէ։ Հատուկ ծառայությունների կողմից կատարված ձայնագրության իմաստը եղել է քաղաքական PR-ը, որը և ապացուցվեց անմեղության կանխավարկածի սկզբունքին հակասող ելույթում՝ հնչեցված նախագահի կողմից։
    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոյություն ունեն նաև ապացույցների օպերատիվ հավաքման կարգ, որը ոչ միշտ է լինում օրինական, և չի կարող դատարանում ուսումնասիրվել որպես մեղադրանքը պաշտպանող ապացույց: Նման ապացույցները դատարանում նույնիսկ չեն էլ ներկայացվում, սակայն կարծում եմ սա այդ դեպքը չէ և գաղտնալսումը կատարվել է դատարանի համապատասխան որոշման համաձայն:
    Հենց այդ մասին էր հարցը և հենց այդ պատճառով էլ հարցումը բացվել է քաղաքականություն բաժնում, քանի որ այն քաղաքական երևույթ է, որի պատճառներն ու հետևանքները լինելու են զուտ քաղաքական դաշտում։

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն հիմա ակնհայտ է, որ գործող իշխանությունները նման դատական պրոցեսի որևէ իմաստով պատրաստ չեն, և նրանց նպատակը Ա. Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելը չէ։ Հատուկ ծառայությունների կողմից կատարված ձայնագրության իմաստը եղել է քաղաքական PR-ը, որը և ապացուցվեց անմեղության կանխավարկածի սկզբունքին հակասող ելույթում՝ հնչեցված նախագահի կողմից։

    Հենց այդ մասին էր հարցը և հենց այդ պատճառով էլ հարցումը բացվել է քաղաքականություն բաժնում, քանի որ այն քաղաքական երևույթ է, որի պատճառներն ու հետևանքները լինելու են զուտ քաղաքական դաշտում։
    Արթուր Բաղադասարյանի ով լինելը առանց սև PR-ի էլ պարզ է բոլորին: Կարիք չկա անել այն, ինչն արդեն Բաղադասրյանն արել է խայտառակել իրեն: Ամեն անգամ երբ դիտում եմ Բաղդասարյանի ելույթները ուղակի հիասթափություն եմ ապրում նման անինքնասեր քաղաքական գործիչների առկայության համար:

    Այս կարծիքը քաղաքական չէ և վերաբերվում է միայն անձ` Արթուր Բաղդասարյանին:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուր Բաղադասարյանի ով լինելը առանց սև PR-ի էլ պարզ է բոլորին:
    Ովքե՞ր են էտ բոլորը: Դու՞ք, Ձեր ընտանի՞քը, Ձե՞ր Թաղը,Կուսակցությու՞նը ...Ա՞զգը
    Մանրամասնեք խնդրում եմ, հակառակ դեպքում սա կդիտարկվի որպես
    անպատասխանատու հայտարարություն:

    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարիք չկա անել այն, ինչն արդեն Բաղադասրյանն արել է խայտառակել իրեն: Ամեն անգամ երբ դիտում եմ Բաղդասարյանի ելույթները ուղակի հիասթափություն եմ ապրում նման անինքնասեր քաղաքական գործիչների առկայության համար:
    Այո, իհարկե, դատական պրոցեսներ առնող ու ծախող իրավաբանների համար կուլտուրան, տակտը, էթիկան հավասարազոր է "անինքնասիրության":
    Կեցցեն Հայ իշխանաորի մեծագույն արժանիքները Զոռբայությունն, Վայրենությունն, Փողը : :

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իշխանությունը բերում է ուղեղի վնասվածքի
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 05.10.2017, 21:17
  2. Բոլորին հրավիրոում եմ իմ ֆորումը
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.04.2012, 21:07
  3. «Ես պոպսա չեմ լսում :[»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 16.11.2008, 03:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •