Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Այո, այո, մի զարմացեք: Իշխանությունը լսում է բոլորին: Պարզապես առանց ձեր իմացության: Ա. Բաղդասարյանի հետ կապված վերջին իրադարձությունները հենց դրա մասին են խոսում: Խնդիրը այստեղ նրանում չէ, թե ինչ է ասել Բաղդասարյանը, ում հետ է խոսացել, այլ նրա, որ իշխանության գործելաոճը ԿԳԲ-իստական և ԽՍՀՄ-ական գործելավոճն է:
Իշխանությունը իրավունք չունի լսելու մեր հեռախոսազանգերը, հետագայում դրանք մեր դեմ օգտագործելով: Դատարանում այդպսի անօրինականությամբ ձեռք բերված ապացուցյները նույնպես չեն կարող լինել ապացույց:

Զարմանալին այն է, որ որոշակի լծակներ ունեցող մարդիկ, այս ամենին համարժեք արձագանք չեն տվել: Իսկ ի՞նչ կասի ժողովուրդը:
Գաղտնալսում կարելի է իրականացնել բացառապես դատարանի որոշմամբ, դա ՀՀ Սահմանադրության ուղղակի պահանջն է։ Իսկ օրենքի խախտումով ձեռքբերված ապացույցները չեն կարող ընկնել ոչ քրեական գործի, առավել ևս, մեղադրական եզրակացության հիմքում։ Այնպես որ իրավական առումով օրենքի խախտում է տվյալ ձայնագրության ստացման և հրապարակման, առավել ևս՝ քննարկման ողջ ընթացակարգը։ Հարցը, սակայն, ունի նաև բարոյական հարթություն, ընդ որում, միանգամայն անսպասելի տեսանկյունից։ Եթե Արթուր Բաղդասարյանը դավաճան է, ապա հավասապարես դավաճան են բոլոր այն պետական ու քաղաքական գործիչները, որոնք արտերկրում երբևէ հանդիպել են որևէ պետական կամ քաղաքական գործչի և ունեցել են նրանց հետ անձնական զրույց, իսկ այդպիսի շփում երբևէ չունեցած քաղաքական կամ պետական գործիչ, որը այս կամ այն չափով նշանակալ ֆիգուր է, չկա։ Հետևաբար՝ կա՛մ դավաճան են բոլորը, կա՛մ դավաճան չէ որևէ մեկը, այդ թվում՝ Ա. Բաղդասարյանը։ Եվ ընդհանրապես նմանօրինակ քաղաքական դաշտի վերաբերյալ այդպիսի տերմինների կիրառումը անհեթեթ է և այդ անհեթեթությունը որևէ կերպ լուրջ մտքի չի վերածվում՝ հնչելով նախագահի բերանից։