Բարեկամի նշած գրառումից սկսած եմ առանձնացրել, ես էլ որ նայեցի, տվյալ թեմային վերաբերող գրառումները քո էդ գրառումից էին սկսվում ոնց որ։ Հենց առաջին գրառման մեջ էլ մոդերատորականով նշել եմ, թե ոնց ա թեման առաջացել, նենց որ բոլորը գիտեն, որ իրականում դու տենց թեմա չես բացել։ )))
Ուտուշ-խմուշի առումով Thanksgiving չենք նշել, իսկ զուտ գաղափարական առումով ինձ համար ամեն օր էլ Thanksgiving ա։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բայց ինչի՞ լուրջն ու հավեսի համարը չեն կարող համատեղվել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Si vis pacem, para bellum
Վիշապ (03.12.2024)
ivy (03.12.2024)
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.12.2024, 23:31:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բարեկամ (04.12.2024)
Հա, վալիդացիայի կարիքը միշտ կա։ Ինչու՞։ Երևի որովհետև մարդը վախենում ա մենակությունից, և վախենալով՝ խուսափում ա մենակությունից։ Իսկ ինչու՞ ա վախենում մենակությունից։ Երևի որովհետև տենց ա ստեղծված մարդը՝ սոցիալական արարած։ Բազային պահանջ ա, ինչպես ուտելը, խմելը, չմրսելը և այլն։ Ֆիզիոլոգիական-հոգեբանական պահանջ։ Մարդկային կոդի մեջ ա, չես փոխի։ Չնայած հիմիկվա գենետիկ ինժեներիան գուցե դրան էլ հասնի, ու փոխի։ Ի դեպ, եթե էդ վալիդացիայի պահանջը վերացնի, շատ բան կփոխվի աշխարհում։ Ու չգիտեմ էլ՝ դեպի լա՞վը, թե՞ հակառակը։ Ինձ թվում ա՝ լավ կլինի էն առումով, որ մարդիկ իրար հանգիստ կթողնեն, իրար չեն տանջի, բայց մյուս կողմից էլ՝ սիրո պահանջն էլ վայթե վերանա։
Ես կենդանի սպանել չեմ ասել, կրակում ենք անկենդան թիրախների վրա, կոչվում է ժամանցային հրաձգություն (recreational shooting)։
Բայց քանի թեմային կպել ես, ասեմ․
Երկու տիպի կենդանիների օրինական սպանություն կա Նահանգներում,
մեկը որսորդությունն է իր օրենքներով ու սահմանափակումներով, իսկ մյուսի հայերենը կարծես չունենք, կոչվում է culling, վայթե ձեր Ավստրալիաներում էլ կա:
Վերջինս «վնասատու» կենդանիների գլխաքանակի վերահսկողության համար է, օրինակ Տեխասում վարազները «չափից շատ» են բազմանում, ու օրենքով թույլատրված է ուղղաթիռից հրանոթով սպանել անհատներին:
Չակերտների մեջ եմ վերցնում, որովհետև վարազների տեսանկյունից գուցե մարդիկս ենք չափից շատ բազմանում, հանգիստ կարելի է ֆաշիզմ համարել կենդանիների նկատմամբ, եթե ուզենանք։
Ես դեռ աշխատում եմ որսորդական իրավունքս ձեռք բերելու վրա, դասերի մեջ եմ:
Որ անկեղծ ասեմ՝ կենդանի սպանելու միտքը ինձ էլ շատ դուր չի գալիս, բանակային ժաման մի աղվեսի էի թրխկացրել, ու դրա հետ հաշտվելու խնդիրներ ունեի,
բայց հիմա էդ հոգեբանական պահը ուզում եմ հաղթահարել, ու որսի գնալ։
Որսորդական էթիկայի կանոններ կան, որ սահմանափակում են անգութ կոտորածը, իմ փիլիսոփայության մեջ էլ մտնում է ոչ թե հետապնդելը,
կամ դարան մտնելը, այլ քարշ գալիս հարմար պատահածին սպանելը։ Մենակ հաճույքի չէ, նաև ուտելու համար։ Մենք միս ենք ուտում, չես հիշու՞մ՝ կարնիվոր, էն որ նաչինկայով կարկանդակի հետ չէր բռնում։
Բայց քանի որ միսը (ներառյալ որսի) խանութներից էլ կարելի է գնել, ապա որսորդությունը մեր պարագայում այո, ավելի շուտ ժամանց է, իր հաճույքներով, նոր՝ սնունդ հայթայթելու միջոց։
Այսինքն ստացվում է, որ ճիշտ ես ասում հաճույքի մոմենտով․․․
Այ հենց էդ հոգեբանական պահը ուզում եմ հաղթահարել, այսինքն կենդանուն սպանելիս նաև սպանել իմ մեղքի զգացումը որպես փորձառություն։
Մեղքի զգացումը հետաքրքիր երևույթ է, պետք է հասկանալ, թե ինչ կապ ունի էվոլյուցիայի հետ։ Էդ բարոյականության ու էթիկայի մասերը ես փիլիսոփայությունից լավ չեմ սերտել։
Հայկօն խելացի մարդ է, վերջերս էստեղ երևում էր, կարելի է հարցնել։
Էնքան թեմա կա, իսկ դուք ասում եք, ամեն ինչի մասին խոսել ենք։ Օրինակ որսորդության մասին թեմա չկա ակումբում։
Si vis pacem, para bellum
ինչ ահավոր ա
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ