User Tag List

Էջ 1106 1113-ից ԱռաջինԱռաջին ... 106606100610561096110211031104110511061107110811091110 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16,576 համարից մինչև 16,590 համարի արդյունքները՝ ընդհանուր 16682 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #16576
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ինչքան ավելի ինտելեկտուալ ա մարդը, էնքան դժվար ա իրեն հայհոյանքով վիրավորելը։ Ու ինչքան ավելի ինտելեկտուալ ա հասարակությունը, էնքան ավելի քիչ տաբու ու պակաս վիրավորական ա ցանկացած տիպի հայհոյանքը։

    «Ես քո մերը ․․․»։
    Հա ի՞նչ։ Ի՞նչ ես ուզում ասել։ Երազո՞ւմ ես, պլանավորո՞ւմ ես, սպառնո՞ւմ ես։ Ոչ մի բան, ուղղակի օդի մեջ անկապ բառակույտ, որի միակ նպատակը դիմացինին վիրավորելն ա։ Ուրիշ ոչ մի իմաստ չունի։
    Ոնց որ ասեն․ ես ուզում եմ քեզ վիրավորել, ու դու դրանից մահու չափ վիրավորվես, ու շրջապատի մարդիկ էլ ընդունեն, որ քեզ մահացու վիրավորանք են հասցրել, որին եթե անհամարժեք պատասխան չտաս, հարգանքի արժանի չես։
    Պրիմիտիվության գագաթնակետն ա։
    Կներեք, մի անպարկեշտ բան պատմեմ։
    Մի հայաստանցի էստեղ (սփյուռքում) բողոքում էր, որ պարսկահայերը ինքնասիրություն չունեն։ Ու պատմում ա, որ մի անգամ մի պարսկահայի հետ իրար տվել են, սա էլ (հայաստանցին) թունդ վիրավորելու համար էդ քո գրած արտահայտությունն ա ասել, ու ի մեծ զարմանք (ու շփոթմունք) իրեն, պարսկահայն ասել ա՝ հա-հա, մերս էլ փեշերը քշտած քեզ էր սպասում

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.11.2024), Freeman (18.11.2024), Sambitbaba (18.11.2024), Արէա (18.11.2024), Ուլուանա (21.11.2024)

  3. #16577
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, մի անպարկեշտ բան պատմեմ։
    Մի հայաստանցի էստեղ (սփյուռքում) բողոքում էր, որ պարսկահայերը ինքնասիրություն չունեն։ Ու պատմում ա, որ մի անգամ մի պարսկահայի հետ իրար տվել են, սա էլ (հայաստանցին) թունդ վիրավորելու համար էդ քո գրած արտահայտությունն ա ասել, ու ի մեծ զարմանք (ու շփոթմունք) իրեն, պարսկահայն ասել ա՝ հա-հա, մերս էլ փեշերը քշտած քեզ էր սպասում
    Լավն ա
    Իմ կարծիքով շատ ավելի ադեկվատ պահվածք ա, քան ի պատասխան իրար սպանելը։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.11.2024), Freeman (19.11.2024), Sambitbaba (18.11.2024), Ուլուանա (21.11.2024)

  5. #16578
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու Ակումբը, այո, ափսոս, հազար ափսոս

    Բա ուրիշ լա՞վ եք, ինչու՞ նորագույն թեմաներ չեք բացում, ու՞մ վրա եք հույսներդ դրել
    Ես աչքի պոչով հետևում եմ մի թեթև ակտիվացմանը․ եթե մի հինգ հոգի մասնակցի քննարկումներին, մի էդքան էլ՝ ուղղակի կարդա, կարելի ա ասել՝ Ակումբի վրայի փոշին վերցրած ա

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (21.11.2024)

  7. #16579
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես աչքի պոչով հետևում եմ մի թեթև ակտիվացմանը․ եթե մի հինգ հոգի մասնակցի քննարկումներին, մի էդքան էլ՝ ուղղակի կարդա, կարելի ա ասել՝ Ակումբի վրայի փոշին վերցրած ա
    Բարեկամ ջան, Ակումբը նման է նախկին բուռն առևտրի հանգույցում գտնվող հին հյուրանոցի, որտեղ լիքը մարդ հյուրընկալվել է, բայց առևտրի կանգնելուց հետո հյուրանոցում մնացել են մեկ երկու զառանցող ուրվականներ, որոնք փորձում են նիսիայով միմյանց վրա մի երկու «հոգևոր» պրոդուկտ ծախել: Մնացյալը գնացել են ավելի պարարտ սոցիալական աշխարհներ։
    Ժամանակակից աշխարհում քննարկումներ որպես այդպիսիք չկան, կան ինֆլյուենսերներ (քարոզիչներին հիմա էդպես են կոչում), ու դրանց արձագանքող զանգվածներ՝ ծափահարողներ ու․․․ ծափահարողներ։ Հայհոյողների ու բացասական վերաբերվողների ձայները մեծամասամբ լռեցվում են ամենուրեք։ Ասենք պայմանականորեն՝ կան կարմիր գույնի քարոզիչներ ու դրանց հետևորդները, և կան հակադիր կապույտ գույնի քարոզիչներ իրենց հետևողներով, մեկ այլ գույնի․․․ ու էս գույները քանի գնում իրար չեն սիրում։
    Ինչու՞ է այդպես։ Երևի մարդիկ հավես ու ժամանակ չունեն մտածելու ու քննարկելու, օպտիմիզացիա է։
    Օրինակ ես եթե հակված լինեմ ինչ-որ "իզմի", ասենք՝ սեկյուլարիզմի, ապա որոնում եմ կատարում ու անպայման գտնում եմ համապատասխան ինֆլյուենսերին, որին հետևում եմ, բաժանորդագրվում եմ, ու լայքեր եմ տալիս։
    Պահանջներս բավարարվա՞ծ են՝ բավարարված են։
    Ի՞նչ իմաստ ունի Ակումբում քննարկել արդեն իսկ գոյություն ունեցող ձևակերպած խնդիրը, իր համապատասխան լուծումներն առաջարկող ինֆլյուենսերով, քարոզներով, լայքերով, արագ, մատչելի։

    Հ․Գ․ Եթե ձեզ դուր եկավ գրառումը, ապա բաժանորդագրվեք, հետևեք, լայքեք, փող ուղարկեք, կամ գոնե պաչիկ․․․ շնորհակալություն դրեք վերջապես։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.11.2024), Աթեիստ (05.12.2024)

  9. #16580
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից աշխարհում քննարկումներ որպես այդպիսիք չկան, կան ինֆլյուենսերներ (քարոզիչներին հիմա էդպես են կոչում), ու դրանց արձագանքող զանգվածներ՝ ծափահարողներ ու․․․ ծափահարողներ։
    Ես համաձայն չեմ որ հիմա քննարկումներ չկան, կամ որ ասում են ֆորումների ժամանակն անցել է։ Դու էն օրը Ռեդդիթը բացասական կոնտեքստում հիշատակեցիր, բայց նույն Ռեդդիթում ցանկացած ուղղվածության, ցանկացած հարցի վերաբերյալ անհաշվելի թեմաներ կան, որտեղ մարդիկ աշխուժորեն քննարկում են։

    Ֆեյսբուքում, Ինստագրամում դու կարող ես քննարկել միայն մեյնսթրիմ նյութեր, ինչն այդ պահին հետաքրքրում է բոլորին, կոնկրետ քեզ հետաքրքրող նյութ չես կարող քննարկել։ Ֆորումում ճիշտ հակառակը, բավականաչափ մեծ համայնքի դեպքում միշտ կգտնես քեզ հետաքրքրող թեմայի շուրջ հավաքված ու քննարկումների պատրաստ մարդկանց։

    Ռեդդիթի արժեթղթերը հիմա ամենաարագ աճողներից են։ Վերջին տարում 170%-ի աճ ունեն մարդիկ։ Այսինքն ֆորումները նորից ակտուալ են դառնում։ Ես լավ չեմ հասկանում, թե ինչու Ակումբի սեփականատերերը այն որպես եկամուտ ստանալու միջոց չեն դիտարկում։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (21.11.2024)

  11. #16581
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեքյուլարիզմի ամենա․․․ չգիտեմ, ամենա-ուղեղս-չընդունող դրսևորումներից մեկը սոց կայքերի սթրիզներն են, որոնք քսանչորս ժամվա (կարծեմ) կյանք ունեն ընդամենը։ Հետաքրքրասիրությունից բացի, մարդու մեջ նաև հավերժության հանդեպ ձգտումներն են վերացել․ թիթեռի կյանք։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.11.2024), Ուլուանա (21.11.2024)

  13. #16582
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, Ակումբը նման է նախկին բուռն առևտրի հանգույցում գտնվող հին հյուրանոցի, որտեղ լիքը մարդ հյուրընկալվել է, բայց առևտրի կանգնելուց հետո հյուրանոցում մնացել են մեկ երկու զառանցող ուրվականներ, որոնք փորձում են նիսիայով միմյանց վրա մի երկու «հոգևոր» պրոդուկտ ծախել: Մնացյալը գնացել են ավելի պարարտ սոցիալական աշխարհներ։
    Հա, ոչինչ։ Բնական զտում ա կատարվել։ Երկու հոգի էլ մնա, իմաստ ունի։ Մի հոգի էլ մնա, էլի իմաստ ունի։ Ինչ տարբերություն, թե որտեղ ես մենակ՝ մարդկանց մեջ, թե առանց։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.11.2024), Sambitbaba (21.11.2024), Ուլուանա (21.11.2024)

  15. #16583
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,623
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն չեմ որ հիմա քննարկումներ չկան, կամ որ ասում են ֆորումների ժամանակն անցել է։ Դու էն օրը Ռեդդիթը բացասական կոնտեքստում հիշատակեցիր, բայց նույն Ռեդդիթում ցանկացած ուղղվածության, ցանկացած հարցի վերաբերյալ անհաշվելի թեմաներ կան, որտեղ մարդիկ աշխուժորեն քննարկում են։

    Ֆեյսբուքում, Ինստագրամում դու կարող ես քննարկել միայն մեյնսթրիմ նյութեր, ինչն այդ պահին հետաքրքրում է բոլորին, կոնկրետ քեզ հետաքրքրող նյութ չես կարող քննարկել։ Ֆորումում ճիշտ հակառակը, բավականաչափ մեծ համայնքի դեպքում միշտ կգտնես քեզ հետաքրքրող թեմայի շուրջ հավաքված ու քննարկումների պատրաստ մարդկանց։

    Ռեդդիթի արժեթղթերը հիմա ամենաարագ աճողներից են։ Վերջին տարում 170%-ի աճ ունեն մարդիկ։ Այսինքն ֆորումները նորից ակտուալ են դառնում։ Ես լավ չեմ հասկանում, թե ինչու Ակումբի սեփականատերերը այն որպես եկամուտ ստանալու միջոց չեն դիտարկում։
    Ռեդդիթը գրեթե միայն անգլիախոսի տեսանկյունից է իմաստալից, մեկ էլ ինչպես արդեն հիշատակվեց՝ քաղաքականապես ձախերի (չեմ ուզում լիբերալ բառն օգտագործել, որովհետև էդտեղ վացուղ արդեն ոչ մի լիբերալ բան չկա)։ Փորձի հայերեն ինչ-որ թեմա գուգլել, ոչ մի ակտուալ քննարկում չես գտնի։ Կամ ասենք լատվիերեն։ Վերջերս ուզում էի իմանալ, թե Լատվիայում ինչքան փող է ընդունված հարսանիքին նվիրել, միայն հին քննարկումներ գտա, ամենաթարմը՝ 2016 թվի։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.11.2024), Վիշապ (22.11.2024)

  17. #16584
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեդդիթը գրեթե միայն անգլիախոսի տեսանկյունից է իմաստալից...
    Հա, ես հենց ի նկատի ունեմ, որ Ակումբը հայախոս միջավայրում լրիվ կարա փոխարինի նրան (մի ժամանակ հենց փոխարինում էր) ինչ Ռեդդիթն ա անգլիախոս միջավայրում, որի ակտուալությունը ոնց տեսնում ենք չի նվազել (թող որ միայն անգլիախոսների մոտ ու նրանց հետաքրքրող թեմաներում), այլ ավելի ա աճում հիմա։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (21.11.2024)

  19. #16585
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,623
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ես հենց ի նկատի ունեմ, որ Ակումբը հայախոս միջավայրում լրիվ կարա փոխարինի նրան (մի ժամանակ հենց փոխարինում էր) ինչ Ռեդդիթն ա անգլիախոս միջավայրում, որի ակտուալությունը ոնց տեսնում ենք չի նվազել (թող որ միայն անգլիախոսների մոտ ու նրանց հետաքրքրող թեմաներում), այլ ավելի ա աճում հիմա։
    Ինձ թվում է՝ պատճառ-հետևանքային կապը մի փոքր այլ է։ Ֆորումների պոպուլյարությունը նվազել ու շարունակում է նվազել։ Համոզված եմ՝ լիքը անգլիալեզու փոքր ֆորումներ նույնպես ակումբի ճակատագրին են արժանացել, արդյունքում դրանց մասնակիցները ստիպված ռեդդիթ են քոչում, ինչի արդյունքում էլ տպավորություն կարող է ստեղծվել, որ ֆորումների ակտուալությունը վերականգնվում է։ Չի վերականգնվում, պարզապես անգլիախոսների թիվն էնքան մեծ է, որ չնչին տոկոսն էլ ուզենա ֆորումային տիպի քննարկում, ռեդդիթի տոնուսը պահելու համար դա հերիք է։

  20. #16586
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ հավես ակտիվություն ա տիրում էստեղ: Ես էլ` բանից բեխաբար, չէի մտնում: Միշտ տենց ա. ամեն օր մտնում ես, բան չի կատարվում, մի տերև էլ չի շարժվում, բայց հերիք ա` մի քանի օր, մի շաբաթ չմտնես, մեկ էլ տեսնում ես` մի աշխուժություն, մի եռուզեռ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #16587
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն չեմ որ հիմա քննարկումներ չկան, կամ որ ասում են ֆորումների ժամանակն անցել է։ Դու էն օրը Ռեդդիթը բացասական կոնտեքստում հիշատակեցիր, բայց նույն Ռեդդիթում ցանկացած ուղղվածության, ցանկացած հարցի վերաբերյալ անհաշվելի թեմաներ կան, որտեղ մարդիկ աշխուժորեն քննարկում են։

    Ֆեյսբուքում, Ինստագրամում դու կարող ես քննարկել միայն մեյնսթրիմ նյութեր, ինչն այդ պահին հետաքրքրում է բոլորին, կոնկրետ քեզ հետաքրքրող նյութ չես կարող քննարկել։ Ֆորումում ճիշտ հակառակը, բավականաչափ մեծ համայնքի դեպքում միշտ կգտնես քեզ հետաքրքրող թեմայի շուրջ հավաքված ու քննարկումների պատրաստ մարդկանց։

    Ռեդդիթի արժեթղթերը հիմա ամենաարագ աճողներից են։ Վերջին տարում 170%-ի աճ ունեն մարդիկ։ Այսինքն ֆորումները նորից ակտուալ են դառնում։ Ես լավ չեմ հասկանում, թե ինչու Ակումբի սեփականատերերը այն որպես եկամուտ ստանալու միջոց չեն դիտարկում։
    Ճիշտ ես ասում, քաղաքականությունը ինձ տարել ա։ Ժամանակին քննարկել ենք փաստորեն։ Ռեդդիթի վերջին աճը վայթե ամերիկյան ընտրությունների աժիոտաժով է պայմանավորված, ու եթե չափից շատ ցենզուրա չլիներ, մի երկու անգամ ավելի շատ աճ գուցե ունենային։ Թրամփի ընտրվելուց ոնց ոչ ինչ-որ բան արդեն կոտրվել է, աջերը վրա են տվել ։Ճ
    Իսկ Ակումբի հարցով, Չուկը հնարավորությունները ձեռից բաց է թողել, թե իբր գովազդներով չապականվի կայքը, բայց էդ տեսակետից էլ կարելի է(ր) ռեդդիթի փորձը վերցնել՝ գովազդները բալասավորել ու ընտրել՝ ըստե բովանդակության, գույների ու կոնտրաստի, որ ակումբի ֆոնի վրա վանող չլինեն, բայց դե ջանք էր պետք թափել, լիցենզիա ունենալ, հարկեր վճարել (եթե եկամուտ լիներ իհարկե)․․․ Ներկայումս բոտերը ահագին դիտումներ են ապահովում
    Մյուս կողմից էլ, ռեդդիթում հայերեն գրելու սահմանափակումներ կարծես չկան, բայց դե հայերս քիչ ենք քննարկումների զգալիություն ապահովելու համար, զբաղված ենք, հավես չկա։
    Si vis pacem, para bellum

  22. #16588
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեդդիթը գրեթե միայն անգլիախոսի տեսանկյունից է իմաստալից, մեկ էլ ինչպես արդեն հիշատակվեց՝ քաղաքականապես ձախերի (չեմ ուզում լիբերալ բառն օգտագործել, որովհետև էդտեղ վացուղ արդեն ոչ մի լիբերալ բան չկա)։ Փորձի հայերեն ինչ-որ թեմա գուգլել, ոչ մի ակտուալ քննարկում չես գտնի։ Կամ ասենք լատվիերեն։ Վերջերս ուզում էի իմանալ, թե Լատվիայում ինչքան փող է ընդունված հարսանիքին նվիրել, միայն հին քննարկումներ գտա, ամենաթարմը՝ 2016 թվի։
    Հայերեն չէ, բայց Հայաստանի մասին որոշ բաներ կան, ասենք մի տղա սիրահարվել է Գլենդելցի աղջկա, ուզում է ամուսնանալ, տանել Հայաստան, աղջիկը Հայաստան չի ուզում, ինչ անի․․․ Մարդ ընենց ա ուզում տենց թեմաներ մտնի ու ապականի սաղ
    Si vis pacem, para bellum

  23. #16589
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ հավես ակտիվություն ա տիրում էստեղ: Ես էլ` բանից բեխաբար, չէի մտնում: Միշտ տենց ա. ամեն օր մտնում ես, բան չի կատարվում, մի տերև էլ չի շարժվում, բայց հերիք ա` մի քանի օր, մի շաբաթ չմտնես, մեկ էլ տեսնում ես` մի աշխուժություն, մի եռուզեռ:
    Էս ինչ օրն ենք ընկել, որ սա եռուզեռն ա

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.11.2024), Tiger29 (23.11.2024)

  25. #16590
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ հավես ակտիվություն ա տիրում էստեղ: Ես էլ` բանից բեխաբար, չէի մտնում: Միշտ տենց ա. ամեն օր մտնում ես, բան չի կատարվում, մի տերև էլ չի շարժվում, բայց հերիք ա` մի քանի օր, մի շաբաթ չմտնես, մեկ էլ տեսնում ես` մի աշխուժություն, մի եռուզեռ:
    Իսկ ես Ակումբ ամեն օր էլ մտնում եմ՝ թեկուզ շաբաթներով գրառում եղած չլինի:
    Կա գրառում՝ ավելի լավ, չկա՝ ոչինչ, մի քիչ թափառում եմ, գնում:

    Մի քանի հնաբնակներով երևի հա էլ էս կողմերում կերևանք, բայց դե հո անպայման չի ամեն անգամ չաչանակենք:
    Համ էլ դեռ բան կա՞, որ իրար հետ չենք խոսել:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (05.12.2024), Հայկօ (27.11.2024)

Էջ 1106 1113-ից ԱռաջինԱռաջին ... 106606100610561096110211031104110511061107110811091110 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •