Բարեկամ-ի խոսքերից
Իսկ սոց կայքում դրած գրառումներին/նկարներին տրվող լայքերը կարևորելը, դրանց առկայությամբ ուրախանալը և ոգևորվելը, ծննդյան տարեդարձի օրը սոց-կայքում հրապարակելը ու ըստ այդմ շնորհավորանքներ ակնկալելը, ու առհասարակ սեփական տարեդարձին մարդկանց արձագանքի հանդեպ զգայուն լինելը և սպասելիքներ ունենալը առո՞ղջ երևույթներ են։ Ըստ իս՝ չէ, որովհետև էգոյի անապահովության արտահայտություն են։ Բայց նորմալ մարդկային երևույթներ են ու նման հատկությունները կամ երևույթները՝ անկախ պատճառներից, դեր չեն խաղում իմ շրջապատի ընտրության հարցում։
Թեև ես չէի գրել, որ իմ շրջապատի մեծամասնությունը ճամփորդում կամ ինչ-որ բաների մասնակցում է՝ սոց-կայքերում կիսվելու գայթակղությամբ, ու եթե չլիներ էդ հնարավորությունը նույնքան ոգևորությամբ կամ առհասարակ հետամուտ չէր լինի, գրել էի՝ իմ ճանաչած մարդկանց մեծամասնությունը, ու դա էլ նշել էի, որ չկարծեք, թե ենթադրում եմ կամ հորինում։ Ու էդ ճանաչածս մարդկանց նման դրսևորումներին ծանոթ եմ, որովհետև սոց-հարթակներում եմ տեսնում։ Ի դեպ, դու ճիշտ ես, նման մարդկանցից մի երկուսը կան նաև իմ մոտ շրջապատում, ու նրանց՝ սեփական էգոյի անապահովության նմանատիպ դրսևորումները ինձ չեն խանգարում ունենալ այդ մարդկանց իմ շրջապատում և գոհանալ նրանց այլ՝ հաճելի և առողջ հատկություններով։
Ի դեպ, անառողջ երևույթ է նաև, որ երբ մարդն ինչ-որ բան նկատում ու առիթի դեպքում բարձրաձայնում է, այդ մարդուն մատնացույց են անում, թե "բա դու էլ ես տենց"։ Իսկ ո՞վ ասաց, որ զերծ ենք անառողջ դրսևորումներից, բայց դա չի զրկում այդ երևույթները նկատելու ու բարձրաձայնելու իրավունքից, հատկապես, երբ անուններ չեն տրվում։
Թիքեթի ասածը ես հասկանում եմ․ ինչ-որ բանով կիսվելու անհրաժեշտության մեջ միշտ էլ կա լատենտ ինքնագոհություն՝ հպարտանալ սեփական հաջողությամբ կամ էդ լավ բանի մեջ մաս կազմելով կամ որ այդ լավ բանը, որով ուզում ես կիսվել, դու ես հղացել/հասկացել/տեսել։ Ուղղակի այդ ինքնագոհությունը քողարկվում է օգտակար լինելու շինծու կամ հենց թեկուզ իրական ձգտմամբ, ու իմ հասկացածով՝ Թիքեթը հենց էդ քողն է փորձում բարձրացնել։
Էջանիշներ