User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Ինքնություն և պատկանելություն

  1. #46
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼԳԲՏ համայնքը, ըստ իս, միմիայն պիտի օգնի էս կամ էն ծեծված գեյին կամ տրանսին մի վատ երկրից հանի ու տեղափոխի մի լավ երկիր: Դրա համար, հա, համաձայն եմ՝ ինքը կարա օգտակար լինի՝ դեսպանատներում կապեր հաստատելով ու մարդկանց ստեղից-ընդեղից քաշել հանելով ու տանելով ուրիշ տեղ: Թե չէ՝ մնացածն անկապ գրանտակերություն եմ համարում՝ որ երկրում ուզում ա, որ լինի:
    Ադամ ջան, մարդու իրավունքը մենակ ծեծ չուտելը չի։ Ինձ հերիք չի, որ ինձ չծեծեն։ Ինձ համար կարևոր ա կարողանալ օրինական միություն գրանցել ում հետ ուզեմ, կարողանալ հասարակության մեջ հանգիստ խոսել իմ զուգընկերոջ/ուհու մասին, աշխատավայրում իմ սեռական կողմնորոշման պատճառով խնդիրներ չունենալ, և այլն։ Էդ հավասարություններին հասնելը օդից չի ընկել, այլ պարադներով, աղմուկով, ծեծ ու ջարդով (հիմա էլ գունավոր շերերով ու փայլերով դեբիլություններով կարելի ա տոնել էդ իրավունքներն ու ազատությունները)։

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հարաբերության մասով՝ կան app-եր ու բարեր, որտեղ տվյալ կամայական գեյը կամ տրանսը կարա գնա , հանդիպի ու բավարարվի: Եթե չի ստացվում՝ թող էսքորթ բոյ կամ տատի զանգի. էսօրվա դարում էլ կմտածեն անբավարարվածության մասի՞ն: Չկա տենց բան: ԼԳԲՏ համայնքը չի կարա էդ հարցը լուծի: Դա տվյալ մարդու նեղ անձնական պրոբլեմներն են, թե ինքը դուր գալիս ա մարդկանց, թե չէ, կամ էլ՝ իրանից գրգռվում են, թե ոչ: Թող գնա նիհարի մի քիչ, փորի կուբիկ հավաքի ու հանգիստ սթրվի տեղը: Աղջիկն էլ նույնը (առանց կուբիկի, իհարկե): Վախենամ՝ հետերոները ավելի շա՛տ ունեն հարաբերվելու ու անբավարարվածության խնդիր, քան ԼԳԲՏ որևէ անդամ:
    Ստեղ երևի ինսելներին էի՞ր արձագանքում։ Իրանք հենց հետերո են սովորաբար։ ԼԳԲՏ համայնքից շատ հեռու համայնք։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.08.2023), enna (03.08.2023)

  3. #47
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ ԼԳԲՏ համայնքի հետ իմ ծանոթությունը (թեկուզ վիրտուալ) սահմանափակվում է քեզնով ու Ադամով
    Իսկ այ հետերո ակտիվիստների էդ հարցում գիտեմ, ու հենց հիվանդանոցում այցելության օրինակն են միշտ բերում։ Կամ վերջերս մեկը յոթերորդ երկնքում էր, երբ Լատվիայում գեյ նախագահ ընտրեցին։ Պստլիկ Սան Մարինոն չհաշված՝ աշխարհի առաջին այդպիսի երկիրն ենք, կաաաաայֆ։ Մի րոպե, խոսքը երկրի նախագահի մասին է գնում, ով թեկուզ ավելի շատ ռեպրեզենտատիվ ֆունկցիաներով է օժտված (ինչպես Հայաստանում), բայց միևնույնն է՝ որոշակի լծակներ ունի, ուղիղ ու անուղղակի կերպով ազդում է երկրի քաղաքական գործընթացների վրա։ Էդ ամենը հեչ, կարևորը՝ գեյ է։ Բա ոնց դա կրոնի չնմանեցնես։
    Թիքեթ ջան, երբ մի գեյ մի տեղ հաջողության ա հասնում, ես ոգևորվում եմ նենց, ոնց կոգևորվեմ, երբ մի տեղ տեսնում եմ Հայաստանի դրոշ կախված, կամ մի տեղ հայի ազգանուն եմ տեսնում։ Ամեն անգամ գուգլում եմ էդ հային ուղն ու ծուծով, որ տեսնեմ՝ ոնց ա հայտվել էդ կոնտեքստում, նոր ուրախ֊ուրախ անցնում եմ գործերիս։ Անմեղ ուրախություն ա, բայց հաճելի ա ու հեչ էլ կրոնի նման չի։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.08.2023), One_Way_Ticket (02.08.2023), StrangeLittleGirl (02.08.2023)

  5. #48
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես նշել էի էս թեմայում նախորդ գրառմանս մեջ, ես հիմա լրիվ նորմալ եմ նայում էն փաստին, որ ոչ մի համայնքի լիարժեք չեմ պատկանում ու չեմ էլ ակնկալում, որ երբևէ պիտի պատկանեմ: Փոխարենը լիքը մանր ու միջին համայնքներ կան, որոնց ինչ-որ չափով պատկանում եմ, ու դրանք թեկուզ ոչ բոլորն էական, բայց դրական մասնիկներ եմ համարում կյանքումս: Դրանցից մեկը Նյու Յորքում մեր բնակավայրից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցու շուրջ համախմբված հայկական համայնքն ա: Մեր ընտանիքը թերևս ամենաքիչ ընդհանրություններն ունի էդ համայնքի առնվազն մեզ ծանոթ մյուս անդամների հետ (ու ոչ միայն էն պատճառով, որ քրիստոնյա չենք), բայց, մեկ ա, ուրախ եմ, որ էդպիսի համայնք կա, ու մենք դրա մաս ենք: Ինչ-որ չափով պատկանելության զգացում ունեմ նաև մի շարք վիրտուալ համայնքներին, որոնց մեջ մեծ տեղ ունեն նաև Ֆեյսբուքյան խմբերը: Դրանք ահագին բազմազան են ու ընդգրկում են, կարելի է ասել, էն բոլոր ոլորտները, որոնցով հետաքրքրվուն եմ ու որոնք կարևորում եմ, ու դրանցից շատերը ռեալում շատ բարդ ա գտնելը: Մի մասը զուտ ժամանցային են` հոբբիների, հետաքրքրությունների վրա հիմնված, մի մասը` գաղափարական, ապրելակերպային, մասնագիտական և այլն: Դրանց մեջ էնպիսի մանր ու «անէական» բաների մասին խմբեր կան, որոնց մասին լսելիս տվյալ հետաքրքրությունը չկիսողը հիմարություն ու անիմաստություն կհամարի, բայց էդ համայնքին պատկանող մարդուն դրական լիցքեր են տալիս: Մի օրինակ բերեմ. Moss Appreciation Society անունով մի խմբի եմ անդամակցում, որն, ինչպես անունն է հուշում, մամուռ սիրող ու գնահատող մարդկանց խումբ է. սիրուն մամուռի նկարներ ենք դնում ու քննարկում, ու շատ հավես ա: Ասենք, մինչև էդ խումբը հայտնաբերելը ես չէի ճանաչում մարդկանց, որոնց համար մամուռը բնության ամենասիրուն ու հրաշք դրսևորումներից ա: Ու էն միտքը, որ ուրիշ հազարավոր մարդիկ դրա նկատմամբ ճիշտ նույն վերաբերմունքը, նույն զգացողություններն ունեն, սիրուն մամուռ տեսնելիս նույն կերպ հիանում ու հալվում են, ինչպես ես, ահագին ջերմացնող ա, թեև շատ կարևոր բան չի: ))) Այ սենց անլուրջ համայնքների պատկանելություն: Սրա կարգի էլի որոշ խմբերի եմ անդամակցում ու ինձ մաս զգում, բայց դե գլուխներդ շատ չտանեմ: Լուրջերի մասին հատուկ չեմ գրում, որ չխորանաք ու թեման չշեղեք, հավես չկա :

    Մարդ եղած վախտի վերջին հարցադրմանն ի պատասխան էլ ասեմ, որ իմ կարծիքով, կրոնը փոխարինելու կարիք ու իմաստ չկա, որովհետև այն միշտ եղել ա, երևի դեռ երկար կլինի, բայց դրան զուգահեռ կան ու միշտ էլ լինելու են նաև լիքը ուրիշ համախմբող գաղափարներ, երևույթներ, հետաքրքրություններ, ու դա նորմալ ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (03.08.2023), մարդ եղած վախտ (02.08.2023)

  7. #49
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես նշել էի էս թեմայում նախորդ գրառմանս մեջ, ես հիմա լրիվ նորմալ եմ նայում էն փաստին, որ ոչ մի համայնքի լիարժեք չեմ պատկանում ու չեմ էլ ակնկալում, որ երբևէ պիտի պատկանեմ: Փոխարենը լիքը մանր ու միջին համայնքներ կան, որոնց ինչ-որ չափով պատկանում եմ, ու դրանք թեկուզ ոչ բոլորն էական, բայց դրական մասնիկներ եմ համարում կյանքումս: Դրանցից մեկը Նյու Յորքում մեր բնակավայրից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցու շուրջ համախմբված հայկական համայնքն ա: Մեր ընտանիքը թերևս ամենաքիչ ընդհանրություններն ունի էդ համայնքի առնվազն մեզ ծանոթ մյուս անդամների հետ (ու ոչ միայն էն պատճառով, որ քրիստոնյա չենք), բայց, մեկ ա, ուրախ եմ, որ էդպիսի համայնք կա, ու մենք դրա մաս ենք: Ինչ-որ չափով պատկանելության զգացում ունեմ նաև մի շարք վիրտուալ համայնքներին, որոնց մեջ մեծ տեղ ունեն նաև Ֆեյսբուքյան խմբերը: Դրանք ահագին բազմազան են ու ընդգրկում են, կարելի է ասել, էն բոլոր ոլորտները, որոնցով հետաքրքրվուն եմ ու որոնք կարևորում եմ, ու դրանցից շատերը ռեալում շատ բարդ ա գտնելը: Մի մասը զուտ ժամանցային են` հոբբիների, հետաքրքրությունների վրա հիմնված, մի մասը` գաղափարական, ապրելակերպային, մասնագիտական և այլն: Դրանց մեջ էնպիսի մանր ու «անէական» բաների մասին խմբեր կան, որոնց մասին լսելիս տվյալ հետաքրքրությունը չկիսողը հիմարություն ու անիմաստություն կհամարի, բայց էդ համայնքին պատկանող մարդուն դրական լիցքեր են տալիս: Մի օրինակ բերեմ. Moss Appreciation Society անունով մի խմբի եմ անդամակցում, որն, ինչպես անունն է հուշում, մամուռ սիրող ու գնահատող մարդկանց խումբ է. սիրուն մամուռի նկարներ ենք դնում ու քննարկում, ու շատ հավես ա: Ասենք, մինչև էդ խումբը հայտնաբերելը ես չէի ճանաչում մարդկանց, որոնց համար մամուռը բնության ամենասիրուն ու հրաշք դրսևորումներից ա: Ու էն միտքը, որ ուրիշ հազարավոր մարդիկ դրա նկատմամբ ճիշտ նույն վերաբերմունքը, նույն զգացողություններն ունեն, սիրուն մամուռ տեսնելիս նույն կերպ հիանում ու հալվում են, ինչպես ես, ահագին ջերմացնող ա, թեև շատ կարևոր բան չի: ))) Այ սենց անլուրջ համայնքների պատկանելություն: Սրա կարգի էլի որոշ խմբերի եմ անդամակցում ու ինձ մաս զգում, բայց դե գլուխներդ շատ չտանեմ: Լուրջերի մասին հատուկ չեմ գրում, որ չխորանաք ու թեման չշեղեք, հավես չկա :
    Նոր զգացի, որ մի քիչ սխալ եմ արտահայտվել մանր-մունր բաների թեմայով համայնքների հետ կապված. քանի որ դրանցում մի շատ կոնկրետ բանի շուրջ են մարդիկ համախմբված, պատկանելության զգացումը ոչ թե մասնակի ա, այլ լավ էլ լիարժեք: Այսինքն` ինչքան անէական ու նեղ ա համախմբող բանը, էնքան պատկանելության զգացումը լիարժեք ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #50
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ սենց ինտիմացաք սեռականության, կրոնի ու բզիկների շուրջ համախմբան ու պատկանելիության մանրամասներով, ապա ես էլ անկեղծանամ․
    Փոքր ժամանակ ես ինձ մոլորակի ու բնության մասն էի զգում ու հաճելի էր կյանքը:
    Ժամանակի ընթացքում որ մարդիկս բնությունը ահագին ավիրեցինք ու 10 անգամ գերազանցեցինք շների քանակը, ու նյութապաշտությունը դարձավ ամենահզոր կրոնը, ես կորցրեցի պատկանելիությանս զգացումը:
    Հիմա ես ինձ խորթ եմ զգում, ուղղակի քարշ եմ տալիս գոյությունս՝ ռուտինային գործողություններով ու կարճաժամկետ պլաններով լցնելով կյանքս, որ ձանձրույթից չմեռնեմ։
    Ինձ համար ձանձրալի է շուրջբոլորի տեխնոլոգիական զարգացւմները, ապուշ կոնֆլիկտները, արհեստական բանականությունը, էլեկտրական մեքենաները, մարդկության դատարկաբանությունները սեռականության, բիզնեսի, երկարակեցության, սնունդի, հագուստի ու մնացած ֆլան-ֆստանի շուրջ...
    Միակ մխիթարանքս այն է, որ հեսա նորից աշուն է գալու, ամպեր կլինեն ու անձրևներ:
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.08.2023), Արէա (03.08.2023)

  11. #51
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ սենց ինտիմացաք սեռականության, կրոնի ու բզիկների շուրջ համախմբան ու պատկանելիության մանրամասներով, ապա ես էլ անկեղծանամ․
    Փոքր ժամանակ ես ինձ մոլորակի ու բնության մասն էի զգում ու հաճելի էր կյանքը:
    Ժամանակի ընթացքում որ մարդիկս բնությունը ահագին ավիրեցինք ու 10 անգամ գերազանցեցինք շների քանակը, ու նյութապաշտությունը դարձավ ամենահզոր կրոնը, ես կորցրեցի պատկանելիությանս զգացումը:
    Հիմա ես ինձ խորթ եմ զգում, ուղղակի քարշ եմ տալիս գոյությունս՝ ռուտինային գործողություններով ու կարճաժամկետ պլաններով լցնելով կյանքս, որ ձանձրույթից չմեռնեմ։
    Ինձ համար ձանձրալի է շուրջբոլորի տեխնոլոգիական զարգացւմները, ապուշ կոնֆլիկտները, արհեստական բանականությունը, էլեկտրական մեքենաները, մարդկության դատարկաբանությունները սեռականության, բիզնեսի, երկարակեցության, սնունդի, հագուստի ու մնացած ֆլան-ֆստանի շուրջ...
    Միակ մխիթարանքս այն է, որ հեսա նորից աշուն է գալու, ամպեր կլինեն ու անձրևներ:
    Ինչ հետաքրքիր պարադոքսալ երևույթ ա մարդը։
    Դատելով դրսևորումներիցդ, Վիշապ, ես երևի թե չգիտեմ ուրիշ որևէ մեկի, ով էդ նշածներիդ ճանաչողության մեջ ավելի ներգրաված լինի, քան դու, նկատի ունեմ էդ բոլորը մի տեղում՝ մի մարդու գլխի ու հետաքրքրվածության մեջ։
    Իսկ պարադոքսը հենց "պարադոքս" կոչվող երևույթի էության մեջ ա․ էն, որ ձևակերպման մեջ մոլորեցնող, աներևույթ սխալ կա։
    Իսկ սխալն իմ կարծիքով հետևյալում ա․ աշխարհիս ներկայիս վիճակի հանդեպ անբավարարվածությունդ կամ մերժումդ անվանում ես ձանձրույթ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.08.2023, 05:07:

  12. #52
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիքեթ ջան, երբ մի գեյ մի տեղ հաջողության ա հասնում, ես ոգևորվում եմ նենց, ոնց կոգևորվեմ, երբ մի տեղ տեսնում եմ Հայաստանի դրոշ կախված, կամ մի տեղ հայի ազգանուն եմ տեսնում։ Ամեն անգամ գուգլում եմ էդ հային ուղն ու ծուծով, որ տեսնեմ՝ ոնց ա հայտվել էդ կոնտեքստում, նոր ուրախ֊ուրախ անցնում եմ գործերիս։ Անմեղ ուրախություն ա, բայց հաճելի ա ու հեչ էլ կրոնի նման չի։
    Իսկ ինձ մոտ ուրիշ մտքեր են առաջանում, երբ մի տեղ տեսնում/լսում եմ, որ գեյ են նշանակել․ առաջին միտքը՝ նշանակել են, որովհետև գեյ ա (այսինքն, նշանակումը ներկայիս թափ հավաքող քաղաքականության մաս եմ դիտարկում, որպես առաջին մոտեցում )։

  13. #53
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ հետաքրքիր պարադոքսալ երևույթ ա մարդը։
    Դատելով դրսևորումներիցդ, Վիշապ, ես երևի թե չգիտեմ ուրիշ որևէ մեկի, ով էդ նշածներիդ ճանաչողության մեջ ավելի ներգրաված լինի, քան դու, նկատի ունեմ էդ բոլորը մի տեղում՝ մի մարդու գլխի ու հետաքրքրվածության մեջ։
    Իսկ պարադոքսը հենց "պարադոքս" կոչվող երևույթի էության մեջ ա․ էն, որ ձևակերպման մեջ մոլորեցնող, աներևույթ սխալ կա։
    Իսկ սխալն իմ կարծիքով հետևյալում ա․ աշխարհիս ներկայիս վիճակի հանդեպ անբավարարվածությունդ կամ մերժումդ անվանում ես ձանձրույթ։
    Ոչ մի սխալ չեմ նկատում, իրերը կոչում ենք իրենց անուններով։ Հենց հիմա լիքը «հետաքրքիր» գործ ունեմ անելու ու նոր «հետաքրքիր» իդեաներ են արթնացել իմպլեմենտացիա անելու, ու լիքը խոստումներ եմ տվել, բայց էնքան ձանձրալի է, որ ինձ ահավոր ստիպելով եմ աշխատեցնում։ Թերևս ուրիշ ավելի հետաքրքիր բան չկա անելու, բացի նոր պրոբլեմներ ստեղծելուց։
    Կյանքի մեծագույն պրոբլեմը անիմաստությունն է, քաոսի ընդլայնումը, էնտրոպիայի աճը, որի մասնակիցներն ենք մարդիկս։
    Si vis pacem, para bellum

  14. #54
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի սխալ չեմ նկատում, իրերը կոչում ենք իրենց անուններով։ Հենց հիմա լիքը «հետաքրքիր» գործ ունեմ անելու ու նոր «հետաքրքիր» իդեաներ են արթնացել իմպլեմենտացիա անելու, ու լիքը խոստումներ եմ տվել, բայց էնքան ձանձրալի է, որ ինձ ահավոր ստիպելով եմ աշխատեցնում։ Թերևս ուրիշ ավելի հետաքրքիր բան չկա անելու, բացի նոր պրոբլեմներ ստեղծելուց։
    Կյանքի մեծագույն պրոբլեմը անիմաստությունն է, քաոսի ընդլայնումը, էնտրոպիայի աճը, որի մասնակիցներն ենք մարդիկս։
    Ու դրանով հանդերձ, նոր իդեաներն արթնացել են [ ինչ-որ բանից մղված ], բայց դու քեզ ստիպում ես դրանք աշխատեցնել։ Հակասություն ա։

  15. #55
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դրանով հանդերձ, նոր իդեաներն արթնացել են [ ինչ-որ բանից մղված ], բայց դու քեզ ստիպում ես դրանք աշխատեցնել։ Հակասություն ա։
    Նոր իդեաներ արթնացնելն էլ ձանձրույթը փարատելու ձև է, ինչի՞ է էդքան անհասկանալի… Եթե ձանձրացող մարդ մենակ հասկանում ես անկյալ ու անբան մեկին, որ սենց գլուխը կախ նստած նվնվում ա, դա ես չեմ:
    Si vis pacem, para bellum

  16. #56
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր իդեաներ արթնացնելն էլ ձանձրույթը փարատելու ձև է, ինչի՞ է էդքան անհասկանալի… Եթե ձանձրացող մարդ մենակ հասկանում ես անկյալ ու անբան մեկին, որ սենց գլուխը կախ նստած նվնվում ա, դա ես չեմ:
    Նախ, իմ հասկացածով՝ ոչ թե արթնացրել ես, այլ արթնացել են, բայց տարբերությունը մեծ չի, որովհետև ինչ-որ բան քեզ մղել է արթնացնելու էդ իդեաները։ Ձանձրույթից չմեռնելու ձգտու՞մը։ Ուրեմն բավականաչափ ձանձրացած չես, եթե ունես նման ձգտումներ։
    Ինչ էլ ասես, ոնց էլ փորձես համոզել, ես գործի մեջ ասածիդ հակառակն եմ տեսնում․ էդքան կենսականություն, որ դու ունես, ձանձրույթին մենակ անունով ես ճանաչում։

  17. #57
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ մոտ ուրիշ մտքեր են առաջանում, երբ մի տեղ տեսնում/լսում եմ, որ գեյ են նշանակել․ առաջին միտքը՝ նշանակել են, որովհետև գեյ ա (այսինքն, նշանակումը ներկայիս թափ հավաքող քաղաքականության մաս եմ դիտարկում, որպես առաջին մոտեցում )։
    Ինչի՞, կարծում ես գեյը չէր կարո՞ղ իսկապես կոմպետենտ լինել մի ինչ-որ պաշտոնի համար։ Իսկ կինը՞, իսկ սևամորթը՞։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (03.08.2023), Նաիրուհի (05.08.2023)

  19. #58
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ սենց ինտիմացաք սեռականության, կրոնի ու բզիկների շուրջ համախմբան ու պատկանելիության մանրամասներով, ապա ես էլ անկեղծանամ․
    Փոքր ժամանակ ես ինձ մոլորակի ու բնության մասն էի զգում ու հաճելի էր կյանքը:
    Ժամանակի ընթացքում որ մարդիկս բնությունը ահագին ավիրեցինք ու 10 անգամ գերազանցեցինք շների քանակը, ու նյութապաշտությունը դարձավ ամենահզոր կրոնը, ես կորցրեցի պատկանելիությանս զգացումը:
    Հիմա ես ինձ խորթ եմ զգում, ուղղակի քարշ եմ տալիս գոյությունս՝ ռուտինային գործողություններով ու կարճաժամկետ պլաններով լցնելով կյանքս, որ ձանձրույթից չմեռնեմ։
    Ինձ համար ձանձրալի է շուրջբոլորի տեխնոլոգիական զարգացւմները, ապուշ կոնֆլիկտները, արհեստական բանականությունը, էլեկտրական մեքենաները, մարդկության դատարկաբանությունները սեռականության, բիզնեսի, երկարակեցության, սնունդի, հագուստի ու մնացած ֆլան-ֆստանի շուրջ...
    Միակ մխիթարանքս այն է, որ հեսա նորից աշուն է գալու, ամպեր կլինեն ու անձրևներ:
    Վիշապ ջան, անկեղծ նենց տխրացնում ա էս մտքերիդ ցիկլը։ Դու մարդկանց մեղադրում ես (նյութապաշտության, դեբիլության, էմոցիաներին տրվելու, և այլնի մեջ), մարդկանցից հեռանում ես, հետո էլ՝ թե բա մարդիկ քեզ խանգարում են, շատ են։ Բայց հակառակ պրոցեսը - դեպի մարդիկ գնալը, ոչ թե օտարություն այլ հարազատություն փնտրելը լիքը հարցեր կլուծեր։

    Գիտեմ, էդքան էլ քուլ չի մարդկանից չզզվելը, ոչ էլ պատվաբեր ա ՛դեբիլների՛ հետ հարազատությունը, բայց եսիմ… մարդկանց հետ կապ զգալը երկարաժամկետ ավելի շատ ֆիզիոլոգիական դրական փոփոխություններ ա խոստանում քան քուլ, խելացի լինելը, կամ թող համարձակվեմ ասել՝ կարնիվորը (ամա՜ն էս ինչ ասի)

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (03.08.2023), enna (03.08.2023), StrangeLittleGirl (03.08.2023), Բարեկամ (04.08.2023)

  21. #59
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞, կարծում ես գեյը չէր կարո՞ղ իսկապես կոմպետենտ լինել մի ինչ-որ պաշտոնի համար։ Իսկ կինը՞, իսկ սևամորթը՞։
    Գեյը կարող ա հոյակապ մասնագետ լինել իր գործում, կամ չլինել, ինչպես հետերոն, սևամորթը, սպիտակամորթը, կինը, տղամարդը, կոլոտը, բոյովը, խուճուճը, քաչալը․․․

    Բայց ներկայիս թրենդներն ու վարվող քաղաքականությունը կասկածի տակ են գցում գեյի՝ պաշտոնում նշանակման շարժառիթները․ արդյո՞ք կոմպետենտությունն ա պատճառը, թե՞ որովհետև գեյ ա՝ իրենց չպետք է մերժել, որ խտրականություն չդիտվի, կամ առաջադեմ ա դիտվում գեյին նշանակելը, կամ տոլերանտության բարձրագույն դրսևորում, որը պատիվ կբերի։

  22. #60
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեյը կարող ա հոյակապ մասնագետ լինել իր գործում, կամ չլինել, ինչպես հետերոն, սևամորթը, սպիտակամորթը, կինը, տղամարդը, կոլոտը, բոյովը, խուճուճը, քաչալը․․․

    Բայց ներկայիս թրենդներն ու վարվող քաղաքականությունը կասկածի տակ են գցում գեյի՝ պաշտոնում նշանակման շարժառիթները․ արդյո՞ք կոմպետենտությունն ա պատճառը, թե՞ որովհետև գեյ ա՝ իրենց չպետք է մերժել, որ խտրականություն չդիտվի, կամ առաջադեմ ա դիտվում գեյին նշանակելը, կամ տոլերանտության բարձրագույն դրսևորում, որը պատիվ կբերի։
    Ես վերջերս պարզել եմ՝ տարօրինակ սեռի մարդիկ թույն էլեկտրոնային միքսեր են կատարում։
    Օրինակ էս մարդը չեմ ջոկում, աղջիկ է, տղա է, խառն է (էական էլ չի), բայց ստկցնում ա.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •