Jarre-ի խոսքերից
Այսօր, կան պետություններ, ազգեր որոնք հազիվ մի կերպ գոյատևում են և կան պետություններ որոնց էկոնոմիկան ու քաղաքականությունը էնպես է կառուցված որ էդ երկրում ընդունված է մտածել Աֆրիկայի երեխաների մասին կամ էլ մեր տեսակետից վերամբարձ արժեքների ու թեմաների մասին։ Ու դա իրանց ստանդարտն ա։ Դա իրանց համար ամենևին էլ լյուքս արժեք չէ։ Իրենք չեն պատկերացնում կյանքը այլ կերպ։
Ասածս ի՞նչ ա՝ ցանկացած հասարակության, ավելի ճիշտ՝ ցանկացած իրականության մեջ մարդկանց «երազելու» իրավունքը մաքսիմալ մոտեցված է տվյալ հասարակության ակնկալված մտածելա և վարվելակերպին։ Ինչպես ասում են՝ սրանից ավելին չարից է։ Ու վերջում կարելի է էս նույն սկզբունքը փոխել դեպի հակառակը և էդ դեպքում համարյա թե ամեն ինչ կարող է դառնալ «նորմալ» եթե տվյալ հասարակությունը դա էդպես ընդունում է և հանդուրժում է։ Այսօր օրինակները բազմաթիվ են։
Ու ինչպես Ռոջեր Ուոթերսի գրած Welcome To The Machine-ի մեջ է ասվում.
What did you dream?
It's alright we told you what to dream
Էջանիշներ