Բայց ես ինչ եմ ասում դու ինչ ես ասում։ Նախ էժան ա պահելը, ոչ թե գինը - էլեկտրականության հաշվին։
Հետո եթե ճիշտ եմ հասկացել, դու ասում ես, որ մարդիկ էլեկտրական մեքենա են առնում, գլոբալ վառմինգի "դեմ/օգուտ" չգիտեմ ոնց են ասում։ Ես ասում եմ, որ տենց չի, էդ շատ փոքր տոկոսն ա տենց անում, խիստ-խիստ մեծամասնությունը առնում ա, իմ թվարկած պատճառներից ելնելով։
Թե ինչու են հարուստները մեծ մասամբ աթեիստ, դրա հետ կապված իմ հասարակ համոզմունքն է, որ հարստանում են այն մարդիկ, ովքեր բուռն ձգտում ունեն հարստանալու (մի քիչ էլ` խելք, մի քիչ էլ` բախտ), իսկ հարստանալու կիրքը ու ձգտումը նյութապաշտության դրսևորում է, ինչը իրական հոգևոր հավատքի հետ զուգահեռ չի քայլում։
Իսկ Ադամի ասած մորմոն և այլ սեկտիստների մոտ հենց որևէ կրոնի հետևորդ լինելն է լյուքս համոզմունք` իր տարբեր առումներով, չհաշված էդ կրոններից եկող նյութական շահը։
Համակարծիք չեմ։ Նախ են մարդիկ ովքեր որ ձգտում են հենց հարստանալ, համոզմունք ունեմ, որ իրականում եզակի դեպքերում են հարստանում։ Իմ պատկերացմամբ, հիմնականում որպես հետևանք են հարստանում։ Նույն աշխարհի ամենահարուստ մարդկանց նայեք, իրանք որպես հետևանք են հարստացել, այսինքն բաներ են արել, որոնք շուկայում խնդիրներ են լուծել, ինչի հետևանքով հարստացել են։
Հետո հարստանալը նյութապաշտության հետ կապելը էդքան էլ ճիշտ չի։ Հարստանալը, փողի կոնտքեստում, դա ընդամենը ավելի լավ ու ավելի շատ գործիքներ ունենալն ա։ Էդքան բան։ Հիմա երբ որ մեկը գնում ա, իրա համար խրամատ ա փորում, զրահաբաճկոն ա առնում, մի երկու հատ զենք ա առնում, մի հատ ապտեչկայա առնում, նյութապաշտություն ա՞։ Իհարկէ չէ - ինչո՞վ ա փողը տարբերվում իմ բերած օրինակից։
ՀԳ.1 Բնականաբար խոսքը գնում ա "ընդհանուր հարստանալ" գաղափարին, ոչ թե ինչ որ սպեցիֆիկ օրինակներին։ Իհարկե կան մարդիկ ովքեր հարստանում են ու ինչքան հնարավոր ա մեքենա են առնում, որ ամեն օր մի բան քշեն, սաղ նայեն զարմանան - էլի իրանց իրավունքն ա, բայց դա կարելի ա նյութապաշտության հետ համեմատել։ Բայց իմ պնդումը էն ա, որ իրանք ավելի շատ բացառություն են (աչք ծակող) ու իրանք հարստանան չհարստանաին, մեկ ա նույն բանը անելու էին, տարբեր մաշտաբներում։
ՀԳ.2 Ադամի բերած օրինակներում, ամենայն հավանականությամբ էդ մարդիկ "հարուստ" են որովհետև հենց մորմոն կամ մասոն են։ Այսինքն հարուստ լինելը հենց "հավատքի" շուրջ կազմված կառույցից ա բխում։ Չնայած իրանց "հարուստ" լինելն էլ ա շատ խիստ հարաբերական։
Երևի նախ սահմանել էր պետք, թե ինչ ենք հասկանում հարստանալ կամ հարուստ ասելով։ Հարստությունը աղքատության հականիշը չի, համենայնդեպս այս համատեքստում։ Բարեկեցությունն էլ հարստության հոմանիշը չի։ Հարստանալը, էս համատեքստում, ես ագահության հոմանիշ եմ տեսնում։ Օրինակ, Գագիկ Ծառուկյանը հարու՞ստ է, թե ոչ։ Էս համատեքստում, ինձ համար նա հարուստ է, ու ասածս էդ հարուստներին է վերաբերում։
Նախ, շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար։
Իմ կարծիքով այստեղ շատ կարևոր է «դիտորդին» և նրա ընկալումները չհանել «դիտվող» երևույթը քննարկելուց։
Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։
Մի իրականության մեջ (օրինակ՝ ինսունականների Հայաստանի) օրվա հացից ավելի ինչ որ կար լյուքս էր։ Այսինքն դա մեր կոպիտ ասած ստանդարտն էր։ Ու դրանից ցածր կամ բարձր լինելը արդեն ընկալվում էր համապատսխան ձևով։ Գիտեմ, որ քո ասածը մի քիչ այլ թեմայի մասին է, բայց հիմա կհասնեմ դրան։
Այդ նույն թվականներին մեկ ուրիշ երկրում ստանդարտը ասենք՝ միջին խավի ներկայացուցիչ լինելն էր։ Այդ ժամանակ կրթության, կյանքի մակարդակի, աշխարհը փրկելու համոզմունքները ՀՀ-ի բնակչի կողմից ընկալվում էին որպես լյուքս։ Ու մինչև էսօր էլ մենք աշխարհի վրա ղժում ենք շատ թեմաներով որոնք մեզ հասկանալի չեն.
կրոնի ազատություն
սեռական կյանքի ազատություն
կենդանիների իրավունք
տեղաշարժվելու իրավունք
և այլն
Այսօր, կան պետություններ, ազգեր որոնք հազիվ մի կերպ գոյատևում են և կան պետություններ որոնց էկոնոմիկան ու քաղաքականությունը էնպես է կառուցված որ էդ երկրում ընդունված է մտածել Աֆրիկայի երեխաների մասին կամ էլ մեր տեսակետից վերամբարձ արժեքների ու թեմաների մասին։ Ու դա իրանց ստանդարտն ա։ Դա իրանց համար ամենևին էլ լյուքս արժեք չէ։ Իրենք չեն պատկերացնում կյանքը այլ կերպ։
Եթե օրինակ էս թեման կիրառենք արվեստի վրա, ապա կարող ենք ամենայն վստահությանմբ ասել, որ կինեմատոգրաֆը արվեստների մեջ ամենալյուքս «արժեքներից» մեկն ա (կամ՝ ամենալոպազ, ամենա իմպոզանտ, ամենաթիթիզ), որովհետև ահավոր մեծ ռեսուրսներ ա պահանջում։ Միայնակ նկարչի համար, որը իր արվեստանոցում առավոտից իրիկուն փակված ինքը իր հետ ներդաշնակության գալով ստեղծում է իր արվեստի գլուխգործոցը կինեմատոգրաֆը կարող է դիտվել որպես լյուքս։
Ասածս ի՞նչ ա՝ ցանկացած հասարակության, ավելի ճիշտ՝ ցանկացած իրականության մեջ մարդկանց «երազելու» իրավունքը մաքսիմալ մոտեցված է տվյալ հասարակության ակնկալված մտածելա և վարվելակերպին։ Ինչպես ասում են՝ սրանից ավելին չարից է։ Ու վերջում կարելի է էս նույն սկզբունքը փոխել դեպի հակառակը և էդ դեպքում համարյա թե ամեն ինչ կարող է դառնալ «նորմալ» եթե տվյալ հասարակությունը դա էդպես ընդունում է և հանդուրժում է։ Այսօր օրինակները բազմաթիվ են։
Ու ինչպես Ռոջեր Ուոթերսի գրած Welcome To The Machine-ի մեջ է ասվում.
What did you dream?
It's alright we told you what to dream
Քո տեսանկյունը հետաքրքիր ա նրանով, որ իսկապես դիտողի ու դիտվողի համար լրիվ տարբեր բաներ կարան երևան։ Ասենք ցածր սոցիալական ստատուս ունեցողին կարա թվա ցուցամոլությունա, այն ինչ բարձր ստատուս ունեցողը չի էլ նկատում, որ իրա վարքագիծը արտասովորա։
Բայց էս տերմինի սահմանումից ելնելով կարծես քո բերած բնական ձևով ավելիին ձգտելու ու երազելու երևույթը չի, այլ հենց բարձր ստատուս ցույց տալն ու մնացածից առաձնանալը։
Jarre (20.07.2023), մարդ եղած վախտ (20.07.2023)
Պատկերացնում եմ, որ մարդկանց մի ահագին մասը առնում ա էլեկտրական մեքենա, զուտ որտև ավելի հարմար ա ու երկարաժամկետ տնտեսապես ավելի ձեռնտու։ Թեմայի հետ կապը էն ա, որ էլեկտրական մեքենան օգտագործելը պրակտիկորեն առանց արտանետումների ա (լիթիում֊իոնային մարտկոցներ արտադրելու ժամանակ լիքը արտանետում ա լինում)։ Հիմա մեկը, որ հնարավորություն ունի առնել էլեկտրական մեքենա, կարա էդ հնարավորությունը չունեցողներին մեղադրի, որ ինքը բնության մասին չի մտածում, որտև գազ կամ բենզին ա վառում։ Տենց, ոնց հասկանում եմ, ստացվում ա, որ էլեկտրական մեքենայով բնությանը չվնասելը լյուքս համոզմունք ա։
Հասկացա, մի քիչ ուրիշ բան ես ասում, իմ ենթադրածից։ Մենակ լյուքս չի, նաև կեղծ ա։ Որովհետև ինչպես նշեցի, Էլեկտրական մեքենա չեն առնում, որովհետև բնությանը վնաս չի, առնում են լիքը-լիքը հարմարավետությունների պատճառներով: Այ առնելուց հետո, մեկ էլ սովորական մատոռով ավտոի կողքով անցնում են, տեսնում են էդ ավտոն որ ծուխ ա հանում, ասում են ըհըըը, նայի մենք բնությանը վնաս չենք տալիս իսկ դու տալիս ես։ Էդ չգիտեմ ինչքանով ա լյուքս մլյուքսի մեջ մտնում, ավելի շուտ դալբայոբություն ա նման։
Աթեիստ (21.07.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ