User Tag List

Էջ 1080 1113-ից ԱռաջինԱռաջին ... 80580980103010701076107710781079108010811082108310841090 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16,186 համարից մինչև 16,200 համարի արդյունքները՝ ընդհանուր 16682 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #16186
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ հիշելով Ավստրալիայում հացն ուտում են առավելապես toasted տեսքով, ու թխում են համապատասխանաբար այդ հաշվարկով։ Այդ տեսանկյունից այնքան էլ վատը չէին, vegemite-ի հետ նորմալ ուտվում էր։ Toast չարած՝ հա, ուտելու բան չէին։
    Կարգին մոռացել ես ուրեմն. տոստերով անցկացրածն էլ մի բան չի։ Խոսքը մեր մեջ` ախր վեջիմայթն էլ ուտելու բան չի Բայց եթե դու սիրում ես, հաջորդ Հայաստան գալուց կբերեմ հատուկ քեզ համար, կասես որտեղ թողնեմ:

    Հ.Գ. ոչ տոստերային հարցեր էլ են թխում ու վաճառում,բայց ես դրանք երկու անգամ եմ տոստ անում, որ կարողանամ ուտել
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.06.2023, 13:17:

  2. #16187
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը մեր մեջ` ախր վեջիմայթն էլ ուտելու բան չի Բայց եթե դու սիրում ես, հաջորդ Հայաստան գալուց կբերեմ հատուկ քեզ համար, կասես որտեղ թողնեմ:
    Դու թերագնահատում ես վեջիմայթի տարածվածությունը։ Անգլիայում սովորական սուպերմարկետներում վաճառվում է, Ստոկհոլմում անգլիական խանութում կար։ Ռիգայում չկա, բայց ամազոնով կարելի է պատվիրել։
    Վերջերս սակայն նախաճաշից հրաժարվել եմ։ Օրը երկու անգամ սնվելն ավելի ճիշտ է, էդ հարցում Վիշապի հետ համաձայն եմ։

  3. #16188
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճարպոտ ավստրալիացի՞ էդ որտե՞ղ ես տեսել
    Ավստրալիացին՝ սիրուն մարմնով ու բիկինիով աղջիկներն են, անգամ կանայք, ու ատլետիկ, կուբիկներով տղամարդիկ՝ սըրֆբորդները ուսերին։ Ուրիշ՝ եթե ասեիր, որ մի քիչ տարեց հասակում մաշկերը դառնում են մողեսի պես կոշտ, չոր, լաքայապատ ու մգացած՝ ծովափին արևի տակ շատ պառկելուց, բայց էդ դեպքում անգամ կետոն դժվար թե օգնի։

    Չսիրեցի ես քո կետոն, կյանքիդ դրայվն ու մոտիվացիան դառնում ա "ինչ չուտելը"
    Կյանքիս մեջ միակ ավստրալացուն որ տեսել եմ, One_Way_Ticket-ն ա, էն էլ կարգին սիմպո տղա էր…
    Բայց մեր լուրերով ասում են, որ վատ ա վիճակը, Ավստրալիայում, իբր առաջին հնգյակի մեջ է… Եթե ծովափների սեքսոտ ջահելությունով դատենք, ուրեմն ամերիկացիները աշխարհի ամենասեքսոտ ազգերից են, բայց ասենք Սանտա Կռուզի ափերում մի իրավիճակ է, իսկ ցամաքային մոլերի ներսում լրիվ ուրիշ իրականություն:
    Si vis pacem, para bellum

  4. #16189
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ծովափերը նշեցի, որովհետև էնտեղ բոլոր բարեմասնությունները ավելի ակնհայտ են։ Բայց ես էլ եմ մոլերով դատում, ու գործնականում overweight մարդ չես տեսնի, հիմնականում` բարեկազմ, անկախ տարիքից, ի տարբերություն ձեր ամերիկաների, որ, խոսքը մեր մեջ, ավելորդաքաշությունը մեծ չափերով ու լայնատարած ա։
    Չգիտեմ` ձեր լուրերն ինչ են ասում, բայց ես երկու դեպքում էլ աչքիս տեսածն եմ ասում։

    Իսկ oneway֊ը նույնքան ավստրալիացի ա, ինչքան դու` ամերիկացի
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.06.2023, 18:40:

  5. #16190
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես համաձայն եմ Բարեկամի հետ ավստրալիացիների պահով (հատկապես տղամարդկանց)։ Խոշոր են, հա։ Եթե զուտ սպիտակ ավստրալիացիներին դիտարկենք, գուցե աշխարհի ամենախոշոր ազգն են։ Բայց ճարպոտ չեն։ Էդ obesity-ի ստատիստիկան, ինձ թվում է, ինչ-որ սխալ մեթոդիկայով հաշվարկի արդյունք է։

  6. #16191
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն եմ Բարեկամի հետ ավստրալիացիների պահով (հատկապես տղամարդկանց)։ Խոշոր են, հա։ Եթե զուտ սպիտակ ավստրալիացիներին դիտարկենք, գուցե աշխարհի ամենախոշոր ազգն են։ Բայց ճարպոտ չեն։ Էդ obesity-ի ստատիստիկան, ինձ թվում է, ինչ-որ սխալ մեթոդիկայով հաշվարկի արդյունք է։
    Հնարավոր է բնիկ ավստրալիացիներ (indigenous) պիտի գրված լիներ, և հոդվածում օգտագործված կինն էլ բնիկ էր։ Այ նրանք հակված են գիրության։

  7. #16192
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ նշածդ կայֆերը բնական պահանջ չեն։ Հիմա կասես` քաղցրեղենն էլ բնական պահանջ չի, ու ես կտարակուսեմ` թե ինչու են երեխաները բա էդքան սիրում։, թեև ես չեմ սիրել ու չեմ սիրում, ես աղի֊թթու֊կծուի երկրպագու եմ, բայց վայթե կետոն դա էլ ա արգելում։
    Ասածս էն ա, որ եթե մարդ բնականից սիրում ա մի սննդամթերք, ինչո՞ւ ճգնավորի պես հրաժարվել, եթե կարելի ա օգտագործել չափավոր։
    Երեխաներին որ կոկաին տաս, նույն կերպ կսիրեն ու «բնական պահանջ» կառաջանա:
    Որոշ հետազոտությունների համաձայն, ուտելիքի նախընտրությունները մարդուս «հոգու պահանջներից» չեն բխում, այս աղիների միկրոֆլորայից, այսինքն քո գաստրոնոմիական ճաշակը քոնը չի, քո բակետերիաներինն է, շաքարի վրա նստած բակտերիաները ամենապահանջկոտներից են:
    Կետոն աղի-թթու-կծու չի արգելում ու որևէ ճգնավորության խնդիր չկա, աշխարհի ամենահամեղ ՈՒ սննդարար ուտեստները կետո են:
    Si vis pacem, para bellum

  8. #16193
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր է բնիկ ավստրալիացիներ (indigenous) պիտի գրված լիներ, և հոդվածում օգտագործված կինն էլ բնիկ էր։ Այ նրանք հակված են գիրության։
    Չէ, նայի օրինակ վիկիի էջը։
    https://en.wikipedia.org/wiki/List_o...y_obesity_rate
    Ավստրալիան 27-րդ տեղում է։ Իսկ Հայաստանն ընդամենը 103-րդ։ Կամ գուցե մեթոդիկան ճիշտ է, իսկ իմ ու քո աչքը սխալ է տեսնում։

  9. #16194
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, նայի օրինակ վիկիի էջը։
    https://en.wikipedia.org/wiki/List_o...y_obesity_rate
    Ավստրալիան 27-րդ տեղում է։ Իսկ Հայաստանն ընդամենը 103-րդ։ Կամ գուցե մեթոդիկան ճիշտ է, իսկ իմ ու քո աչքը սխալ է տեսնում։
    Իսկ ի՞նչ մեթոդիկա կարող են ունենալ։ Ենթադրենք ես, սովորական բնակիչս, ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեմ, որտեղի՞ց են իմանալու, որ ներառեն իրենց վիճակագրության մեջ։
    Ենթադրում եմ՝ վիճակագրությունը հիմնվում ա բժշկական կենտրոնների տված տվյալների վրա, այսինքն, այն մարդիկ են հաշվառվում իրենց վիճակագրության մեջ, ովքեր դիմել են բժշկի՝ տարբեր խնդիրներով թեկուզ (աչ պարտադիր ճարպակալման), ու արդյունքում նրանց քաշը գրանցվել ա։ Էդ դեպքում զարմանալի չի, որ Հայաստանը 103-րդ տեղում ա (որտեղ անհասկանալի ա, թե նման վիճակագրություն որտեղից էին ստանալու), իսկ Ավստրալիան՝ 27-րդ (էստեղ ամեն փոքր հարցով կամ պրոֆիլակտիկ բժշկի գնալը առօրյա բան ա)։ Իսկ իմ աչքը Հայաստանում ավելի շատ գերերի ա տեսնում, քան Ավստրալիայում։

    Ես վիճակագրական տվյալները մեծ մասամբ հավաստի աղբյուր չեմ համարում այն պարզ պատճառով, որ այն շատ դեպքերում ի վիճակի չի ներառել բոլորին ու ամեն ինչ և/կամ՝ ճիշտ տեղեկություն, իսկ Հայաստանի կարգի երկրների դեպքում հավաստիության հանդեպ կասկածներն է՛լ ավելի արդարացված են։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 06.06.2023, 06:11:

  10. #16195
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աչքաչափով անհնար ա որոշել, թե տվյալ բնակչության մեջ ինչքան են ավելորդ քաշ ունեն նախ այն պատճառով, որ դա նաև կապված ա նրա հետ, թե մարդու եկամուտն ինչքան ա, կրթություն ունի, թե չէ, տնից դուրս գալիս ա, թե չէ, ինչքանով ա վերամշակված, անորակ սնունդը հասանելի, հետևաբար մեծ քաղաքներում աչքով ավելի քիչ ավելորդ քաշով մարդ կերևա, բայց կարան իրանք լինեն մեծ քաղաքներից դուրս։ Օրինակ եթե Կոպենհագենով դատեմ, Դանիայում ավելորդ քաշ ունեցող մարդ չի լինի, եթե հարավային Յուլանդով՝ ամբողջ Դանիան ավելորդ քաշ ունի։ Դրա համար կարևոր ա առավել գիտական մեթոդներով հաշվարկված թվերին նայել։

    Հետո, շատ կարևոր ա իրարից տարբերել «ավելորդ քաշ» և «ճարպակալում» տերմինները։ «Ավելորդ քաշը» սահմանվում ա, երբ BMI-ը 25 - 30 ա, ճարպակալումը՝ 30-ից բարձր։ Վիքիի էս հոդվածը ճարպակալման մասին ա։ Իսկ Հայաստանում հավանաբար շատ են ավելորդ քաշ ունեցողները, ոչ թե ճարպակալածները։

    Վերջում՝ BMI-ը որպես ավելորդ քաշի ցուցանիշ գործածելը շատ անկատար մեթոդ ա։ Նախ դա կանանց անողոքաբար պատժում ա, որովհետև ենթադրում ա, փաստորեն, որ տղամարդկանց ու կանանց համար նույն քանակի ճարպն ա «վտանգավոր», մինչդեռ կանանց մարմինը բնականից ավելի շատ ճարպ ա կուտակում, ու դա բացարձակապես վնաս չի առողջությանը։ Հետո, պատժում ա նաև էսպես կոչված endurance սպորտով զբաղվողներին. նրանք հաճախ հսկայական մկանային զանգվածից կուտակած ճարպ էլ են ունենում, ինչն իրանց BMI-ը կարա ահագին բարձրացնի։ Ու դրան ավելացնենք նաև զանազան գենետիկ գործոններ։ Վերջին ժամանակներս շատ են խոսակցություններ գնում, որ ավելորդ քաշը/ճարպակալումը պարտադիր չի, որ վատ առողջության նշան լինեն։ Մասնավորապես, հենց փորի շրջանում («խնձորաձև ճարպակալում») կուտակված ճարպն ա վտանգավոր։ Դրա համար սկսել են BMI-ի հետ մեկտեղ չափել նաև մարմնում ճարպի տոկոսն ու որովայնի շրջագիծը։

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.06.2023), ivy (06.06.2023), Բարեկամ (06.06.2023), Հայկօ (06.06.2023)

  12. #16196
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, նայի օրինակ վիկիի էջը։
    https://en.wikipedia.org/wiki/List_o...y_obesity_rate
    Ավստրալիան 27-րդ տեղում է։ Իսկ Հայաստանն ընդամենը 103-րդ։ Կամ գուցե մեթոդիկան ճիշտ է, իսկ իմ ու քո աչքը սխալ է տեսնում։
    Դե Հայաստանը մենակ Երևանի կենտրոնը չի. չեմ պատկերացնում, որ մարզերում ճարպակալումն ընդհանրապես թեմա լինի:

    Իսկ Երևանն էս տարի իմ աչքին իսկապես ճարպակալած էր (խոսքը մի թեթև ավելորդ քաշի մասին չի, այլ հենց ճարպակալման): Էս քանակությամբ ճարպակալված մարդ չեմ հիշում, որ նախկինում երբևէ տեսած լինեի, ընդ որում՝ թե կին, թե տղամարդ, թե ահել, թե ջահել: Էն որ ահավոր չափի փորեր են ու մարմնի լայնություններ: Ու որ կողմ, որ ժամին նայես, համատարած ուտում են, բայց դե էլի՝ խոսքը Երևանի կենտրոնի մասին է:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.06.2023), StrangeLittleGirl (06.06.2023)

  14. #16197
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքաչափով անհնար ա որոշել, թե տվյալ բնակչության մեջ ինչքան են ավելորդ քաշ ունեն նախ այն պատճառով, որ դա նաև կապված ա նրա հետ, թե մարդու եկամուտն ինչքան ա, կրթություն ունի, թե չէ, տնից դուրս գալիս ա, թե չէ, ինչքանով ա վերամշակված, անորակ սնունդը հասանելի, հետևաբար մեծ քաղաքներում աչքով ավելի քիչ ավելորդ քաշով մարդ կերևա, բայց կարան իրանք լինեն մեծ քաղաքներից դուրս։ Օրինակ եթե Կոպենհագենով դատեմ, Դանիայում ավելորդ քաշ ունեցող մարդ չի լինի, եթե հարավային Յուլանդով՝ ամբողջ Դանիան ավելորդ քաշ ունի։ Դրա համար կարևոր ա առավել գիտական մեթոդներով հաշվարկված թվերին նայել։

    Հետո, շատ կարևոր ա իրարից տարբերել «ավելորդ քաշ» և «ճարպակալում» տերմինները։ «Ավելորդ քաշը» սահմանվում ա, երբ BMI-ը 25 - 30 ա, ճարպակալումը՝ 30-ից բարձր։ Վիքիի էս հոդվածը ճարպակալման մասին ա։ Իսկ Հայաստանում հավանաբար շատ են ավելորդ քաշ ունեցողները, ոչ թե ճարպակալածները։

    Վերջում՝ BMI-ը որպես ավելորդ քաշի ցուցանիշ գործածելը շատ անկատար մեթոդ ա։ Նախ դա կանանց անողոքաբար պատժում ա, որովհետև ենթադրում ա, փաստորեն, որ տղամարդկանց ու կանանց համար նույն քանակի ճարպն ա «վտանգավոր», մինչդեռ կանանց մարմինը բնականից ավելի շատ ճարպ ա կուտակում, ու դա բացարձակապես վնաս չի առողջությանը։ Հետո, պատժում ա նաև էսպես կոչված endurance սպորտով զբաղվողներին. նրանք հաճախ հսկայական մկանային զանգվածից կուտակած ճարպ էլ են ունենում, ինչն իրանց BMI-ը կարա ահագին բարձրացնի։ Ու դրան ավելացնենք նաև զանազան գենետիկ գործոններ։ Վերջին ժամանակներս շատ են խոսակցություններ գնում, որ ավելորդ քաշը/ճարպակալումը պարտադիր չի, որ վատ առողջության նշան լինեն։ Մասնավորապես, հենց փորի շրջանում («խնձորաձև ճարպակալում») կուտակված ճարպն ա վտանգավոր։ Դրա համար սկսել են BMI-ի հետ մեկտեղ չափել նաև մարմնում ճարպի տոկոսն ու որովայնի շրջագիծը։
    Նույնիսկ գիտական մեթոդներով հաշվարկված թվերը շատ ժամանակ անիմաստ է նայելը, որովհետև վայթե «պծիչկայի» համար արված հետազոտություններ են՝ բառադի հարցումներով, «մատից հոտ քաշած» ենթադրություններով ու թվեր նկարելով:
    BMI-ը կարող է գերճշգրիտ չի, բայց կարելի է նայել, որ «առողջ» տիրույթը (18.5 - 24.9) վերին սահմանի 25%-ն է, իսկ ճարպակալած մարդկանց մեծ մասը վայթե ոչ թե սահմանային են, այլ զգալի ավել են նորմայից, էդ տեսակետից BMI-ը պարզ է ու հարմար։
    Կանանց ճարպերի նորման էլ տղամարդկանցից մաքսիմում 10%-է ավել, ու երևի BMI-ի հաշվարկներում անտեսում են պարզության համար;
    Endurance -ով զբաղվողները հակառակը՝ ցածր BMI պիտի ունենան, որ հաղթեն, երևի նկատի ունես sprinter-ներին, կամ ծանր ատլետներին, ու նկատի ունես մկանային զանգվածով պայմանավորված ավել քաշ ու ոչ թե կուտակված ճարպ։ Ոչ մի սպորտսմենի, թերևս բացի սումոիստներից, ճարպը ձեռք չի տալիս։
    Si vis pacem, para bellum

  15. #16198
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    BMI-ը կարող է գերճշգրիտ չի, բայց կարելի է նայել, որ «առողջ» տիրույթը (18.5 - 24.9) վերին սահմանի 25%-ն է, իսկ ճարպակալած մարդկանց մեծ մասը վայթե ոչ թե սահմանային են, այլ զգալի ավել են նորմայից, էդ տեսակետից BMI-ը պարզ է ու հարմար։
    Կանանց ճարպերի նորման էլ տղամարդկանցից մաքսիմում 10%-է ավել, ու երևի BMI-ի հաշվարկներում անտեսում են պարզության համար;
    Endurance -ով զբաղվողները հակառակը՝ ցածր BMI պիտի ունենան, որ հաղթեն, երևի նկատի ունես sprinter-ներին, կամ ծանր ատլետներին, ու նկատի ունես մկանային զանգվածով պայմանավորված ավել քաշ ու ոչ թե կուտակված ճարպ։ Ոչ մի սպորտսմենի, թերևս բացի սումոիստներից, ճարպը ձեռք չի տալիս։
    Դե պարզությունը պարզություն, բայց մարդկանց իզուր ստիգմատիզացիայի են ենթարկում, իզուր քաշքշոցների մեջ գցում։ Մասնավորապես, կանանց դեպքում տղամարդկանց համեմատ 1.5 - 2 անգամ ավել (ոչ թե 10%) ճարպ ունենալը կարա ահագին մեծ տարբերություններ տա BMI-ի հարցում։

    Ոչ, նկատի ունեմ endurance-ով զբաղվողներին, որովհետև ի տարբերություն մյուս սպորտների, իրանց մեծ քանակով էներգիայի աղբյուր ա պետք երկարատև ընթացքի համար, ու շատ ժամանակ մաշկի տակ ճարպ են կուտակում որպես լրացուցիչ աղբյուր։ Տեսակետ կա, որ հեծանիվ քշելու/վազելու առաջին ժամից հետո օրգանիզմը սկսում ա ճարպ վառել, դրա համար սովորում են ճարպ կուտակելուն։ Ինձ ծանոթ բոլոր հեծանվորդուհիները (նրանք, ովքեր շաբաթը երկու-երեք անգամ 80 - 100 կմ-անոց արշավների են գնում) 25-ից բարձր BMI ունեն, ու ասենք շատ խնդալու կլինի, եթե բժիշկն իրանց ուղարկի քաշ կորցնելու։

    Իսկ ճարպը ձեռք ա տալիս բոլորին։ Որպես ինսուլյատոր ա աշխատում, որ պահպանի մարմնի ջերմաստիճանը, պաշտպանում ա ներքին օրգանները, մկաններն ու ոսկրերը, որպես էներգիայի աղբյուր ա ծառայում, պլյուս կանանց դեպքում հղիության ու ծննդաբերության մեջ դեր ունի։ Դրա համար շատ կարևոր ա տարբերակել ինչ ճարպ ա։ Ենթամաշկային ճարպը ոչ մի բանի վնաս չի, բայց այ վիսցերալ ճարպը, որ փորի շրջանում ա երևում, այ դա ա վտանգավորը։ Դրա համար դու կարաս ունենաս փորով տղամարդ, որի BMI-ն ասենք հազիվ մի 26 ա, բայց իրա առողջական վիճակը շատ ավելի վատ լինի, քան 30 BMI-ով փամփլիկ ազդրերով ու թևերով կնոջը։ Ավելին՝ բարձր BMI-ով մարդկանց շատ մեծ տոկոս առողջական ոչ մի խնդիր չունի, նմանապես ցածր BMI-ով ու նստակյաց կյանքով մարդկանց մի մեծ տոկոս ունի նույն խնդիրները, ինչ բարձրովները։ Այսինքն, թեև քաշը կանխատեսում ա որոշակի առողջական խնդիրներ, բայց հեչ պարտադիր չի, որ դրանք լինեն։

  16. #16199
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե պարզությունը պարզություն, բայց մարդկանց իզուր ստիգմատիզացիայի են ենթարկում, իզուր քաշքշոցների մեջ գցում։ Մասնավորապես, կանանց դեպքում տղամարդկանց համեմատ 1.5 - 2 անգամ ավել (ոչ թե 10%) ճարպ ունենալը կարա ահագին մեծ տարբերություններ տա BMI-ի հարցում։

    Ոչ, նկատի ունեմ endurance-ով զբաղվողներին, որովհետև ի տարբերություն մյուս սպորտների, իրանց մեծ քանակով էներգիայի աղբյուր ա պետք երկարատև ընթացքի համար, ու շատ ժամանակ մաշկի տակ ճարպ են կուտակում որպես լրացուցիչ աղբյուր։ Տեսակետ կա, որ հեծանիվ քշելու/վազելու առաջին ժամից հետո օրգանիզմը սկսում ա ճարպ վառել, դրա համար սովորում են ճարպ կուտակելուն։ Ինձ ծանոթ բոլոր հեծանվորդուհիները (նրանք, ովքեր շաբաթը երկու-երեք անգամ 80 - 100 կմ-անոց արշավների են գնում) 25-ից բարձր BMI ունեն, ու ասենք շատ խնդալու կլինի, եթե բժիշկն իրանց ուղարկի քաշ կորցնելու։

    Իսկ ճարպը ձեռք ա տալիս բոլորին։ Որպես ինսուլյատոր ա աշխատում, որ պահպանի մարմնի ջերմաստիճանը, պաշտպանում ա ներքին օրգանները, մկաններն ու ոսկրերը, որպես էներգիայի աղբյուր ա ծառայում, պլյուս կանանց դեպքում հղիության ու ծննդաբերության մեջ դեր ունի։ Դրա համար շատ կարևոր ա տարբերակել ինչ ճարպ ա։ Ենթամաշկային ճարպը ոչ մի բանի վնաս չի, բայց այ վիսցերալ ճարպը, որ փորի շրջանում ա երևում, այ դա ա վտանգավորը։ Դրա համար դու կարաս ունենաս փորով տղամարդ, որի BMI-ն ասենք հազիվ մի 26 ա, բայց իրա առողջական վիճակը շատ ավելի վատ լինի, քան 30 BMI-ով փամփլիկ ազդրերով ու թևերով կնոջը։ Ավելին՝ բարձր BMI-ով մարդկանց շատ մեծ տոկոս առողջական ոչ մի խնդիր չունի, նմանապես ցածր BMI-ով ու նստակյաց կյանքով մարդկանց մի մեծ տոկոս ունի նույն խնդիրները, ինչ բարձրովները։ Այսինքն, թեև քաշը կանխատեսում ա որոշակի առողջական խնդիրներ, բայց հեչ պարտադիր չի, որ դրանք լինեն։
    Բյուր, քո ծանոթ թմբլիկ հեծանվորդուհիներից հարցրա՝ ինչքա՞ն շաքար (ածխաջրեր) են ուտում ճամփին։ Թե՞ կպնդես, որ 100 կմ սեփական մարմնի ճարպը վառելով քշում են առանց որևէ ընդմիջման։ Ճարպը որպես էներգիա օգտագործելու համար պիտի fat adapted լինեն, այսինք պիտի կետոի վրա նստած լինեն, հակառակ պարագայում carb adapted մարդը ավելի շուտ սպիտակուցները, այսինքն՝ մկանները կվառի, քան թե վրայի ճարպը։ Դու կենսաբանությանը մոտ լինելով, պիտի իմանաս դրա մասին։ Ճարպը ոչ մեկին ձեռք չի տալիս մեր սննդի հասանելիության դարում, ճարպը մենակ ձեռք կտա, երբ ուզենաս գնալ Անտարկտիդայի կենտրոնը նվաճելու։
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (07.06.2023)

  18. #16200
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Հայաստանը մենակ Երևանի կենտրոնը չի. չեմ պատկերացնում, որ մարզերում ճարպակալումն ընդհանրապես թեմա լինի:

    Իսկ Երևանն էս տարի իմ աչքին իսկապես ճարպակալած էր (խոսքը մի թեթև ավելորդ քաշի մասին չի, այլ հենց ճարպակալման): Էս քանակությամբ ճարպակալված մարդ չեմ հիշում, որ նախկինում երբևէ տեսած լինեի, ընդ որում՝ թե կին, թե տղամարդ, թե ահել, թե ջահել: Էն որ ահավոր չափի փորեր են ու մարմնի լայնություններ: Ու որ կողմ, որ ժամին նայես, համատարած ուտում են, բայց դե էլի՝ խոսքը Երևանի կենտրոնի մասին է:
    Մարզերի հետ կապված․ ճարպակալում՝ չէ, բայց ավելորդ-քաշ ունեցողները, հատկապես միջին տարիքի կանանց շրջանում, իմ գնահատմամբ բավական տարածված պատկեր ա, ու պատճառը ավելի շատ արտաքինին չհետևելն ա, դրա անհրաժեշտության բացակայությունը, ի տարբերություն քաղաքի։

    Ճիշտն ասած, կարգին զարմացա Երևանի մասին դիտարկումիցդ։ Իսկ ես, ընդհակառակը, միշտ հաճույքով նկատում եմ, որ Երևանում կանայք, հիմնականում՝ երիտասարդ, բարեկազմ ու նուրբ են, հաճախ՝ անթերի բարեկազմ։ Նույնիսկ տպավորություն ունեմ, թե դա էլ կոմպլեքսավորվածության մյուս ծայրահեղությունն ա՝ մոդելային արտաքին ունենալը։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 07.06.2023, 04:56:

Էջ 1080 1113-ից ԱռաջինԱռաջին ... 80580980103010701076107710781079108010811082108310841090 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •