ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Վիշապ (20.03.2023)
Փաստորեն հիմա զաստոյի թվերն են
Ավելի շատ հոգևոր ճգնաժամի հոտ է գալիս, այսինքն փիլիսոփայական տեսակետից Հեգելից հետո որևէ լուրջ գաղափարական նորություն մարդկային հայացքների ու տեսությունների մեջ կարծես թե չի ավելացել, մարդիկս տրվել ենք մատերիալիստական ու տեխնոլոգիական ասպեկտներին, որտեղ էլ Այնշայնից հետո առանձնապես լուրջ, կամ բեկումնային գիտափիլիսոփայական նորություններ կարծես թե չկան, թերևս ԱԲ-ն գաղափարական տեսակետից նորություն չի, նորություն է ռեալիզացիայի տեսակետից, թերևս արդեն քչից շատից հայտնի սպասելիքներով:
Հիմա մենք մեր իմացած պատմության մեջ վայթե գտնվում ենք մատերիալիզմի բարձրակետին՝ բոլոր հնարավոր ու անհնար հասկացություններն ու արժեքները պայմանավորելով մեր իմացած նյութով ու մատերիայով, ու մեր տեսահորիզոնն էլ սահմանափակել ենք էլի միայն մեր իմացած նյութով ու ֆիզիկական գոյությամբ, այսինքն գիտությունը ժխտում է այն ամենը, ինչը որ մարդը ֆիզիկապես ի վիճակի չի արձանագրել, համարելով, որ մեր իմացած ֆիզիկայից դուրս ուրիշ ֆիզիկա չի կարող լինել: Կարճ ասած՝ սինգուլյարություն, էնտրոպիա, ու թերմոդինամիկայի օրենքները: Փաստն եմ արձանագրում, էնպես չի, որ ես ավելին գիտեմ:
Ինձ թվում է մոտ ապագայում կարող է վատ լինի, բայց հետո կարող է շատ լավ լինի, դրանից հետո էլ չգիտեմ թե ինչ կլինի![]()
Si vis pacem, para bellum
Էս նկարագրածդ քո ու մարդկանց մեծամասնության իրականությունն ա, բայց դրանից դուրս այլ իրականություն էլ կա, որտեղ ամեն ինչ մատերիայով չի որոշվում ու սահմանափակվում:
Ի դեպ, հետաքրքիր ա, որ գրածիդ մեջ կարծես քննադատական, հավանություն չտվող տոն կա, բայց միաժամանակ դու էլ ես լրիվ նույն մոտեցմամբ ապրում, չէ՞: Եթե նորմալ ես համարում էդ մոտեցումը, ապա ինչի՞ց ես դժգոհ: Իսկ եթե նորմալ չես համարում, ապա ինչի՞ ես ինքդ էլ ապրում էդ մոտեցմամբ` մատերիայից դուրս ոչինչ չընդունելու ու քո իմացած ֆիզիկայից դուրս ամեն ինչ ժխտելու ու բացառելու սկզբունքով:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլու, կռիվ մի արա, թե չէ մի հատ տղամարդ-կին տարբերություն կասեմ, դուրդ չի գա![]()
Լավ, սպասիր ասեմ, ուրեմն կանայք սովորաբար գլոբալ, համատիեզերական, մետաֆիզիկական հարցերում շատ ավելի վստահ են, քան հողեղեն ու պարզ հարցերում, օրինակ ասենք տղամարդ-կին տարբերությունները որոշելիս։ Տղամարդիկ՝ հակառակն են։
Հիմա ես լիքը բաներ չգիտեմ, չեմ հասկանում, լիքը ենթադրություններ կարող եմ անել ու ունենալ, ու գլոբալ հարցերում չգիտեմ ինչը նորմալ համարել, ինչը ոչ, ու իմ դժգոհությունը շատ-շատ կարող է լինել թե այս, թե այն ճամբարում գտնվող մարդկանց չափազանց վստահ լինելուց։ Ընդհանուր առմամբ, ես իձնից անկախ հայտվել եմ այս չիմացության միջավայրում (չգիտեմ ինչի եմ ծնվել, ինչի եմ ապրում, ու ինչի եմ մեռնելու, ու ինչի համար է էս ամենը) ու գնում եմ հոսանքի հետ, ոնց մեծ մասը։
Հրաշալի է, որ դու մատերիայից դուրս իրականություն ես կարողանում տեսնել, եթե կիսվես, թե ինչ ես տեսնում, ահագին հետաքրքիր կլինի։ Եթե ուղղակի համոզմունք է, կամ հավատ(ք), ապա այդ մեր իմացած մատերիայից դուրս իրականության մասին գաղափարները ինձ մոտ ենթադրությունների ու կասկածների տեսքով են, այսինքն ես ոչ ժխտում եմ, ոչ պնդում։
Si vis pacem, para bellum
Կետոն օգնում է աուտիզմին…
Si vis pacem, para bellum
Գաղթականին կարոտեցի։ Առաջ որ հեչ մարդ չէր մնացել էս կողմերում, Գաղթականը անդավաճան գրում էր ակտիվ տարբեր թեմաներում, անգամ օրագիր ուներ։ Հիմա որ մի քիչ մարդ-մուրդ ա հավաքվել, չկա։ Ինձ թվում ա՝ կուրախանար ինքը, որ մարդ-մուրդ ա հավաքվել ։
ivy (22.05.2023), մարդ եղած վախտ (21.05.2023), Ուլուանա (21.05.2023)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ