Մեջբերում Narek Saroyan-ի խոսքերից Նայել գրառումը
Հրավիրում եմ ցանկացողներին քննարկման կապված Աստծո գոյության հետ, հետքրքիր է լսել տարբեր մարդկանց տեսակետները այս անչափ կարևոր թեմայի շուրջ
Նարեկ ջան, նախ, մի հարց եմ ուզում տալ: Ի՞նչն է պատճառը, որ, թողած "Կրոն" բաժնի բազում թեմաները, դու նոր թեմա բացեցիր: Արդյո՞ք դու կարդացիր նրանք ու տեսար, որ վերջիններս չեն պատասխանում քեզ հետաքրքրող հարցերին: Թե՞ քեզ համար դա ձանձրալի էր, և դու որոշեցիր քո սեփականը բացել, և այդ պատճառով կատարեցիր մի այնպիսի հսկայական գրառում, որ շատերը նույնիսկ դժվար թե կարդան...

Ինձ թվում է, չես էլ փորձել նայել: Այնինչ, եթե նայեիր, ամենայն հավանականությամբ կկստանայիր շատ հարցերիդ պատասխանները, և արդեն քո հարցերն էլ, եթե դրանք մնային, ավելի կոնկրետ կդառնային...