User Tag List

Էջ 332 358-ից ԱռաջինԱռաջին ... 232282322328329330331332333334335336342 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,966 համարից մինչև 4,980 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4966
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ քեզ բռնաբարում են ու անկարող ես դիմադրել, ապա թուլացի ու փորձի գոնե հաճույք ստանալ (c)
    Եթե հասնես էն վիճակին, որ բռնաբարվելն անխուսափելի ա, դու էլ դեմը չես կարող առնել, ապա իրականում վատ խորհուրդ չի:

    Բայց իրականությունն էն ա, որ բռնաբարումից խուսափելու հազարավոր տարբերակներ կային:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #4967
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսրայելն ու Պաղեստինը այլընտրանք չունեն բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն։
    Ուկրաինան ու Ռուսաստանը այընտրանք չունեն։ Վրաստանն ու Ռուսաստանը չունեն։ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան, Հնդկաստանն ու Պակիստանը, Ֆրանսիան ու Ալժիրը, Քուվեյթն ու Իրաքը, Եմենն ու Սաուդյան Արաբիան․․․ Ընհանրապես մարդիկս այլընտրանք չունենք իրար հետ բարեկամությանը, սիրուն, հանդուրժելուն, քաղաքավարի ու բարի լինելուն, հնազանդ, աստվածավախ, խոնարհ, կիրթ, հանդուրժող։ Առյուծներն ու եղնիկները, գայլերն ու ոչխարները պիտի ապրեն ջերմ ու համերաշխ։

    Հ․Գ․ Վերջերս պարզեցի, թե ատրճանակիս կալիբրի անունը՝ parabellum ինչ է նշանակում․ Para bellum լատիներեն՝ «պատրաստվիր պատերազմի», հայտնի արտահայտությունից է։ Միշտ չի, որ առանց ուժի հաջողվում է մարդկանց ու պետություններին բարեկամացնել, Չուկ։ Երբեմն, կամ հաճախ թույլերին ստրկացնում են ու շահագործում նրանց հետ բարեկամանալու փոխարեն։ Բայց բարեկամությունը լավ բան է։
    Երբեմն, Վիշապ ջան, չի հաջողվում բարեկամություն հաստատել: Օրինակ եղնիկների ու գայլերի դեպքում էդ շատ դժվար ա, կողքից միջամտություն ա պետք:

    Բայց շատ դեպքերում դա հնարավոր ա, ուղղակի կամքը չկա: Ու ես բացարձակ չգիտեմ, կհաջողվի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալ, թե էդ երեք ազգերը (էս դեպքում արդեն ազգերը) հավերժ դրան կընդդիմանան: Բայց գիտեմ, որ պիտի փորձենք ու փորձելու դեպքում մեծ շանս կա: Չփորձելու դեպքում շրջապտույտից դուրս չենք գալու, իսկ քանի որ մենք բնական պատճառներով ավելի քիչ ենք, վաղ թե ուշ պարտվելու-վերանալու ենք: Ու ուրեմն մեր կողմից իրական ուժը էդ բարեկամությանը ձգտելն ա, ոչ թե հա հավայի ձևով ինքներս մեզ վարի տալը՝ դա փաթեթավորելով «Առյուծներն ու եղնիկները, գայլերն ու ոչխարները պիտի ապրեն ջերմ ու համերաշխ» բուլշիթով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #4968
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի դեպ ոչխարների պահով մի դիպուկ համեմատություն վերջերս աչքով ընկավս:

    Ոնց հայտնի ա, մենք սիրում ենք ադրբեջանցիքին ոչխար համարել: Էդ համեմատողը շատ լավ դիտարկում էր արել.

    - Գուցե և ոչխար են, բայց հեչ մտածե՞լ եք, որ դուք կարղ ա ոչ թե գայլ եք էդ «հեքիաթում», այլ «խոտ»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.01.2021), John (23.01.2021), Varzor (14.01.2021), Աթեիստ (12.01.2021)

  5. #4969
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ոչխարների պահով մի դիպուկ համեմատություն վերջերս աչքով ընկավս:

    Ոնց հայտնի ա, մենք սիրում ենք ադրբեջանցիքին ոչխար համարել: Էդ համեմատողը շատ լավ դիտարկում էր արել.

    - Գուցե և ոչխար են, բայց հեչ մտածե՞լ եք, որ դուք կարղ ա ոչ թե գայլ եք էդ «հեքիաթում», այլ «խոտ»:
    Այդ դեպքում խոտը շանսեր չունի փրկվելու,որքան խաղաղության կոչեր անես,տվյալ դեպքում ոչխարը գայլից շանս ունի փրկվելու,քանզի թշնամին գայլ է իրեն համարում ,,գորշ գայլեր,,:

  6. #4970
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հասնես էն վիճակին, որ բռնաբարվելն անխուսափելի ա, դու էլ դեմը չես կարող առնել, ապա իրականում վատ խորհուրդ չի:

    Բայց իրականությունն էն ա, որ բռնաբարումից խուսափելու հազարավոր տարբերակներ կային:
    Կային, իհարկե կային:
    Բայց «յա նի վինավատ՝ խասյաթ մուխանաթ»:
    Մենք, ինչպես միշտ, ընտրեցինք ամեն ինչ ինքնահոսի թողելն ու բառդակի վերածելը:
    30 տարի հով լռված էրգիր էինք թալանում:

    Բայց էդ մեր երկրորդ գլխավոր պրոբլեմն ա:

    Առաջինը՝ մեզ հետ անհամաձայնների նկատմամբ անհանդուրժողականությունն ա:

    Օրինակ վերևի գրառմանդ մեջ դու ինձ ու իմ պես մտածողներին (թուրքի հետ բարիդրացիությանը չհավատացողներին) մեղադրում ես զոհերի ու գերիների համար:
    Հիմա, եթե ես էլ քեզ ու քո պես մտածողներին պարտվողական ու դավաճան հայտարարեմ, ի՞նչ ա լինելու..
    Պիտի վիճենք, իրարից նեղանանք ու քրֆենք, վաղն էլ՝ վերահաս վտանգի առջև իրար նեցուկ չլինենք, չէ՞:

    Ծանոթ սցենար ա:
    Դար առ դար, սերունդ առ սերունդ հենց էս նույն ձևով ենք գործել:
    Իրար հետ չհամաձայնելով իրար հետ վիճել, իրարից վիրավորվել, բաժան-բաժան եղել, կակոյ-նիբուծ սելջուկներ էլ մոնղոլիաներից եկել սաղիս տրորել անցել են ու հենց քթներիս տակ նենց հզոր պետություն ստեղծել, որի փոխարեն մերը պիտի լիներ:

    Իսկ չի՞ կարելի, մեր ընդհանուր խնդրի իրարից տրամագծորեն տարբերվող լուծումներ տեսնողներով հավաքվենք ու, իրար քարկոծելու փոխարեն, համագործակցության ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել:

    Ասենք՝ էսօր բարիդրացիների էլ, ռևանշիստների էլ ընդհանուր շահերից ա բխում համախմբվել ու ուժեղ պետություն ստեղծել չէ՞:
    Անկախ ամեն ինչից:
    Մի՞թե պարզ չի, որ հիմա հենց էս ուղղությամբ ա պետք գործել:
    Իսկ բարիդրացի կլինի թե ռևանշիստ, էդ արդեն վաղը կերևա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (12.01.2021)

  8. #4971
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Կային, իհարկե կային:
    Բայց «յա նի վինավատ՝ խասյաթ մուխանաթ»:
    Մենք, ինչպես միշտ, ընտրեցինք ամեն ինչ ինքնահոսի թողելն ու բառդակի վերածելը:
    30 տարի հով լռված էրգիր էինք թալանում:

    Բայց էդ մեր երկրորդ գլխավոր պրոբլեմն ա:

    Առաջինը՝ մեզ հետ անհամաձայնների նկատմամբ անհանդուրժողականությունն ա:

    Օրինակ վերևի գրառմանդ մեջ դու ինձ ու իմ պես մտածողներին (թուրքի հետ բարիդրացիությանը չհավատացողներին) մեղադրում ես զոհերի ու գերիների համար:
    Հիմա, եթե ես էլ քեզ ու քո պես մտածողներին պարտվողական ու դավաճան հայտարարեմ, ի՞նչ ա լինելու..
    Պիտի վիճենք, իրարից նեղանանք ու քրֆենք, վաղն էլ՝ վերահաս վտանգի առջև իրար նեցուկ չլինենք, չէ՞:

    Ծանոթ սցենար ա:
    Դար առ դար, սերունդ առ սերունդ հենց էս նույն ձևով ենք գործել:
    Իրար հետ չհամաձայնելով իրար հետ վիճել, իրարից վիրավորվել, բաժան-բաժան եղել, կակոյ-նիբուծ սելջուկներ էլ մոնղոլիաներից եկել սաղիս տրորել անցել են ու հենց քթներիս տակ նենց հզոր պետություն ստեղծել, որի փոխարեն մերը պիտի լիներ:

    Իսկ չի՞ կարելի, մեր ընդհանուր խնդրի իրարից տրամագծորեն տարբերվող լուծումներ տեսնողներով հավաքվենք ու, իրար քարկոծելու փոխարեն, համագործակցության ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել:

    Ասենք՝ էսօր բարիդրացիների էլ, ռևանշիստների էլ ընդհանուր շահերից ա բխում համախմբվել ու ուժեղ պետություն ստեղծել չէ՞:
    Անկախ ամեն ինչից:
    Մի՞թե պարզ չի, որ հիմա հենց էս ուղղությամբ ա պետք գործել:
    Իսկ բարիդրացի կլինի թե ռևանշիստ, էդ արդեն վաղը կերևա:
    Այ տես, սաղ խառնեցիր իրար: Ես քեզ կարամ խիստ քննադատեմ ու հետդ նստեմ ծրագիր կազմեմ: Էդ նորմալ պրոցես ա:
    Բայց կոնկրետ թիմին, որը հստակ քաղաքական ծրագրեր էր առաջ տանում, ոչ թե հետները նստեցին ծրագրեր կազմելու, այլ հեռացրին (հեռացրիք) ու ընտեցին (ընտրեցիք) կենաց ասողներին:

    Հիմա դու ինձ առաջարկում ես դրա մասին չխոսե՞լ, որ մեր բարեկամությունը չընդհատվի: Թե՞ խոսել, որ հասկանանք, որ էշություն ենք սաղովի արել ու հաջորդ անգամ չանենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #4972
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ տես, սաղ խառնեցիր իրար: Ես քեզ կարամ խիստ քննադատեմ ու հետդ նստեմ ծրագիր կազմեմ: Էդ նորմալ պրոցես ա:
    Բայց կոնկրետ թիմին, որը հստակ քաղաքական ծրագրեր էր առաջ տանում, ոչ թե հետները նստեցին ծրագրեր կազմելու, այլ հեռացրին (հեռացրիք) ու ընտեցին (ընտրեցիք) կենաց ասողներին:

    Հիմա դու ինձ առաջարկում ես դրա մասին չխոսե՞լ, որ մեր բարեկամությունը չընդհատվի: Թե՞ խոսել, որ հասկանանք, որ էշություն ենք սաղովի արել ու հաջորդ անգամ չանենք:
    Չուկ ջան, ես ոչ ԼՏՊ-ի բարիդրացիությանն եմ սատարել, ոչ կենացների, ոչ էլ՝ առավել ևս, Վազգեն Մանուկյանի ցանկացած հակաթուրքական կոալիցիային մասնակցելուն:

    Բայց հա, առաջարկում եմ դրա մասին չխոսել, եթե էդ խոսելը պիտի արտահայտվի իրար նկատմամբ մեղադրանքներով ու փոխադարձ վիրավորանքներով:
    Քանի որ պարտությունից 2 ամիս ա անցել, բայց ցավոք մենք դեռ էդ նույն կետից առաջ չենք շարժվել:

    Ոչ մի կոնկրետ ծրագիր, ճգնաժամից դուրս գալու ոչ մի վերլուծություն ու ճանապարհային քարտեզ:

    Եթե էս ա էն առավելագույնը, ինչին մենք ազգովի ընդունակ ենք, ուրեմն հա՝ արժի Հայաստանը ծախել (կակ ռազ լավ գին տվող կա), փողը իրար մեջ կիսել ու ցվրվել:


    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց գիտեմ, որ պիտի փորձենք ու փորձելու դեպքում մեծ շանս կա: Չփորձելու դեպքում շրջապտույտից դուրս չենք գալու, իսկ քանի որ մենք բնական պատճառներով ավելի քիչ ենք, վաղ թե ուշ պարտվելու-վերանալու ենք:
    «Բնական պատճառներով» )))

    Ասադը վախտին էրդողանի լավ ախպերն էր:
    Բայց հենց հարմար առիթն եկավ՝ վարեցին Սիրիան:

    Իսրայելի հետ վախտին քիփ էին, փորձի փոխանակում բան, զենքի առևտուր, հենց պահը եկավ՝ հիմա ասում ա Երուսաղեմը մաքուր թուրքական ա:

    Քրդերի հետ կառդաշլար-դոստլար էին՝ հայերին կոտորելուց:
    Հետո, հենց պահը եկավ, իրանց էլ սկսեցին հալածել ու կոտորել:

    ԱՄՆ-ի պուճուր ախպերն էին, իրա ասածն իրանց համար օրենք էր:
    Հիմա արդեն իսկի Պոմպեոյին լայաղ չի անում ընդունի:

    Գերմանիային պաչելով էին փաթաթվում բարևելուց՝ համ I-ին, համ էլ՝ II-րդ համաշխարհայինի ժամանակ:
    Հիմա արդեն վրեքը մատ են թափ տալիս, թե հեսա մի քանի միլիոն փախստական ենք ուղարկելու, թե մեր ուզածով չանեք:

    Ռուսի հետ մեկ լավ էին, մեկ վատ:
    Կոնկրետ էս պահին շակալադ ա:
    Բայց անգամ էս պահին էլ ինքը չի քաշվում բացեիբաց Ղրիմի վրա աչք տնկելուց:

    Ո՞րը բաց թողեցի...

    Ես չգիտեմ՝ հայն էդ ի՞նչ պիտի անի, որ թուրքի հետ բարիդրացի դառնա ու մնա..
    Էն էլ էն դեպքում, երբ բազմիցս փորձել ա ու բազմիցս գլխին կերել դրա համար...

    թուրքը ռազմիկ ա, ինքը մենակ ուժն ա պրիզնատ գալիս:
    Իրա ազգային սիմվոլը գայլն ա, ինքը որսորդ ա:
    Մեր հումանիստապացիֆիստախառը պաթոսն իրան հազար տարի չի քորել ու չի էլ քորելու:

    Կլինենք համախմբված ու ուժեղ՝ հետներս հաշվի կնստեն:
    Չէ՝ դավայ դասվիդանյա
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (12.01.2021)

  11. #4973
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գաղթական ջան, մենք մի անգամ բաց ենք թողել ճանապարհային քարտեզը:

    Թող որ ասածներս մեղադրական հնչի: Բայց էդպիսին ա, որտև առաջիկայում էլի ա լինելու ճանապարհային քարտեզ, ու վախենամ, որ էլի բաց թողնենք:

    Մնացածը... միասին կտեսնենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #4974
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, մենք մի անգամ բաց ենք թողել ճանապարհային քարտեզը:

    Թող որ ասածներս մեղադրական հնչի: Բայց էդպիսին ա, որտև առաջիկայում էլի ա լինելու ճանապարհային քարտեզ, ու վախենամ, որ էլի բաց թողնենք:

    Մնացածը... միասին կտեսնենք:
    Դե ՀԱԿ-ը անպայման կանցնի արտահերթում՝ իմ կարծիքով:
    Կլինեն, կքննարկեն:

    Կարևորը իրար չուտելն ա ու խոսքից գործի անցնելը:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #4975
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ՀԱԿ-ը անպայման կանցնի արտահերթում՝ իմ կարծիքով:
    Կլինեն, կքննարկեն:

    Կարևորը իրար չուտելն ա ու խոսքից գործի անցնելը:
    Կներես, բայց ես ՀԱԿ-ի մասին չէի խոսում, չնայած հասկանում եմ, թե ինչի էդպես ընկալվեց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #4976
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ու մի բան էլ Վիշապ ջան, ես սաղ գիտակից կյանքս փորձել եմ համոզել, իմ շրջանակում, որ փոխզիջմանը այլընտրանք չկա: Քարոզել եմ խաղաղություն:
    Բայց պատերազմի առաջին վայրկյանից մենակ հաղթանակի մասին եմ խոսել՝ մինչ կապիտուլյացիան: Ոչ թե մենակ էն պատճառով, որ էդ ճիշտ ա, այլ որտև հավատացել եմ:
    Բայց պատերազմը պրծել ա: Ցավոք մինչ էդ եղած իմ կարծիքը ճիշտ ա եղել: Ու էլ չեմ լռելու:

    Խաղաղությանն այլընտրանք չկա:
    Հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա:
    Դժվար ուղի ա, բայց պիտի գնանք ու հասնենք դրան: Հակառակը մեր ոչնչացումն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #4977
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց ես ՀԱԿ-ի մասին չէի խոսում, չնայած հասկանում եմ, թե ինչի էդպես ընկալվեց:
    Բա ի՞նչն ի նկատի ունեիր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. #4978
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ի՞նչն ի նկատի ունեիր:
    Նկատի ունեմ, որ առաջիկայում էլի լինելու ա ճանապարհային քարտեզ: Բարեբախտաբար Հայաստանում միակ մտածող մարդիկ ՀԱԿ-ում չեն: Չեմ բացառում, որ էդ ճանապարհային քարտեզը լինի ՀԱԿ-ի կողմից կամ ՀԱԿ-ի մասնակցությամբ: Բայց խոսում եմ զուտ մեր ժողովրդի ու երկրի նկատմամբ հավատով: Կոնկրետ ինֆորմացիա չի, այլ ընդամենը վստահություն, որ կլինեն արժանապատիվ ճանապարհ առաջարկողներ: Ու ցավոք նաև վստահություն, որ հանրության զգալի հատվածը պատրաստ չի արժանապատիվ ճանապարհի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.01.2021)

  18. #4979
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելին չէին:
    Մինչ պատերազմը սկսվելը 2 շրջանի մասին էր խոսքը, որը ժամանակ կտար լիքը բաների: Պատերազմից հետո 4-5 օրերին 5 շրջանի մասին էր խոսքը՝ Քարվաճառն ու Լաչինն ապագային թողած: Եթե նույնիսկ իրանց պլաններն ավելին էին, էդ ժանամակ էր մի կողմից խաղապահներով դիրքավորվելու, մյուս կողմից բանակն ուժեղացնելու: Բայց իրականում հնարավոր էր առանց պատերազմ էլ հարցը լուծել:

    Կարո՞ղ եմ ապացուցել ասածս: Ոչ: Որտև նվազագույնը պիտի փորձած լինեինք: Բայց ակնհայտ ա, որ փորձածի դեպքում ավելի վատ տարբերակի չէինք հասնի, քան հիմա ա:
    Կներես անկեղծության համար, բայց ասածդ որ կարդում եմ, առաջին բառը «փրփուրներ»–ն ա որ, գլուխս գալիս ա։ Ինձ թվում է՝ ավելի հողեղեն ու ռեալ կլինի, որ դիտարկենք վերջին 30 տարվա համաժողովրդական փալասությունն ու անլրջությունը, որ բերեց էս օրվան, որովհետև հիմա դու փորձում ես համեմատել ենթադրյալ «ավելի լավ» պարտությունը եղածի հետ, ու մեղադրել վարչապետին նրա համար, որ շուտ չի կնքել պարտության պայմանագիրը։
    Մենք պիտի փորձած լինեինք պետություն ու բանակ ունենալ, վայթե էդ էր նվազագույնը, ու ոչ թե փորձեինք ավելի շուտ հանձնվել։ Տատս նման դեպքերի համար խոսք ուներ՝ «սենց էլ պիտի լիներ» (էդմալ լը բդի էղներ)։ Մենք պիտի արժանապատվություն ու համարձակություն ունենանք ինքներս մեզ խոստովանելու, որ էսօրվա վիճակին սաղս արժանի ենք, ու մի Նիկոլ չի մեղավորը ու սա օրինաչափություն է, մենք հնձում ենք էն, ինչ որ ցանել ենք։
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sky (12.01.2021), Գաղթական (12.01.2021), Ներսես_AM (12.01.2021)

  20. #4980
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես անկեղծության համար, բայց ասածդ որ կարդում եմ, առաջին բառը «փրփուրներ»–ն ա որ, գլուխս գալիս ա։ Ինձ թվում է՝ ավելի հողեղեն ու ռեալ կլինի, որ դիտարկենք վերջին 30 տարվա համաժողովրդական փալասությունն ու անլրջությունը, որ բերեց էս օրվան, որովհետև հիմա դու փորձում ես համեմատել ենթադրյալ «ավելի լավ» պարտությունը եղածի հետ, ու մեղադրել վարչապետին նրա համար, որ շուտ չի կնքել պարտության պայմանագիրը։
    Մենք պիտի փորձած լինեինք պետություն ու բանակ ունենալ, վայթե էդ էր նվազագույնը, ու ոչ թե փորձեինք ավելի շուտ հանձնվել։ Տատս նման դեպքերի համար խոսք ուներ՝ «սենց էլ պիտի լիներ» (էդմալ լը բդի էղներ)։ Մենք պիտի արժանապատվություն ու համարձակություն ունենանք ինքներս մեզ խոստովանելու, որ էսօրվա վիճակին սաղս արժանի ենք, ու մի Նիկոլ չի մեղավորը ու սա օրինաչափություն է, մենք հնձում ենք էն, ինչ որ ցանել ենք։
    Մենք պիտի փորձեինք իրական գնահատել իրավիճակը, որը ցավոք չարեցինք: Ցավոք քո նման մարդիկ, ովքեր մի քիչ ավելի շատ խելք ու գիտելիք ունեն, քան շատերը, չնպաստեցին իրական իրավիճակը գնահատելուն, այլ հակառակն արեցին ու հիմա էլ անում եք:

    Ու էս վերի ասածս բացարձակ չի հակասում ավելի լավ բանակը ու տնտեսությունը զարգացնելու անհրաժեշտության թեզին:

    Բայց ցավոք, դուք, շարունակաբար բանակի ու տնտեսության մասին խոսելուց, շարունակեցիք կախվել փրփուրներից, որի հետևանքը քաղում ենք:

    Հերիք ա, Վիշ, լրջացեք: Գնահատեք իրական հնարավորությունները: Դու ազդեցություն չունես ՀՀ քաղաքականության վրա: Բայց քո շրջապատին սին հույսեր տալ պետք չի: Իրավիճակը ռեալ գնահատել սովորեք, ձեռքբերածը պահելու հնարք սովորենք իրար հետ: Չնայած արդեն կորցրինք, էլ ի՞նչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (12.01.2021)

Էջ 332 358-ից ԱռաջինԱռաջին ... 232282322328329330331332333334335336342 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •