Ապեր, չէինք պատրաստվում։ Փաստացի տվյալներ ունեմ, որ մեր բանակում առնվազն 2017թ․-ից տեղյակ էի, որ մեզ մոտ ապագայում լուրջ ռազմական գործողություններ են սպասվում, բայց այս ընթացքում կատարված գործողությունները պատրաստություն անվանելն ուղղակի ձեռառնոցի է ռազմագիտության նկատմամբ։
Մի քանի օրինակ բերեմ․
2016-ին հարավային և հյուսիսային ուղղությամբ ճեղքում ներ ունեցանք։ Հյուսիսում իրավիճակը շտկեցին, բայց հարավում դիրքային փոփոխություններ եղան և ի վնաս մեզ։ Դրանից հետո քանի՞ բետոնե ամրակառույց կառուցվեց, քանի՞ նոր ականապատ դաշտ ավելացրիք։ Մասնավորապես հարավում։
Մի քանի շաբաթ առաջ իմացա, որ Վարդենիսի ԶՕԴ-ի և Գորիսի զորամասերը լուծարվել էինԱսացին, թե Դավթյանի (նախկին ԳՇՊ) հրամանով, իբր թե "մեզ էդքան անիմաստ զորք պետք չի"։
Դավթյանի վերաբերյալ ինֆորմացիան մի կողմ թողնենք՝ ապացույց չունեմ, բայց փաստացի զորամասերը դատարկ են։ Հաշվի առնելով, որ նշվածները ռեզերվային զորքեր էին (մասնավորապես Վարդենիսինը Քարվաճառի համար), դա "փայլուն" պատրաստության քայլ էր։ Դե "փառապանծ" ՍՈՒ-30-ների մասին էլ չեմ խոսում։
Չեմ խոսում քանիցս ձախողված ՄՈԲ զորավարճությունների մասին, զինկոմիսարիատները միավորելու մասին, սպայական կազմի անբավարարության և մի ստվար հատվածի անպատրաստ լինելու մասին։
Էս ամենը հաշվի առելով, այո, ժամանակակից պատերազմական գործողությունները մեր բանակի ուժերից վեր էին, և այո, մեր բանակը լավը չի։
Հիմա իսկը ժամանակն է ամեն ինչ իր անունով կոչելու։
Էջանիշներ