Հետաքրքիր է, թե մինչև հիմա էդ որ մեկը աթոռից կպած չի եղել։ Բոլոր նախորդները գոնե մեկ հնգամյակ մնացել են։ Նիկոլը ինչո՞վ պակաս ավանտյուրիստ է, որ գոնե այդ մեկ հնգամյակը չմնա։
Բայց իրականում կմնա առնվազն այնքան, քանի դեռ "տալու" բան ունի՝ քանի դեռ տերերի բոլոր հանձնարարականները չի կատարել։
Բայց էլի մոռանում ենք, որ անկախ նրանից, թե ինչպես ենք դրան վերաբերվում՝ բոլորինս է, թեկուզ և մեր կամքից անկախ։ Ներկայիս կառավարության հաջողությունները և ձախողումները բոլորինս են, ըըը, ավելի ճիշտ մեծամասնությանը, որովհետև մարդկանց մի խումբ կա, որոնց համար կառավարության ձախողումը շանս է, իսկ հաջողությունը հուսախափություն և մոռացություն։ Հենա դրանց մի մասն էլ փողոցներում բողոքի ակցիաներ են "առաջնորդում"։ Բա էս 25 տարի ինչու էին երկրի մասին մտածելու փոխարեն սեփական գրպանները լցնում մենակ։ Թե՞ նախորդ 25 տարում հայրենիքը հայրենիք չէր, այլ Զիմզիմովի մեղրի կարասն էր։
Հ․Գ․
Դրածո խամաճիկներից որևէ բան սպասելն իզուր և անօգուտ զբաղմունք է, բայց դե այս պահին մարդիկ չեն էլ իմանում, թե ումից ինչ սպասել։
Էջանիշներ