Փաշինյանը պիտի գնա, հարցը էն է, թե երբ։
Լավ կանի, գոնե էն անտերների քոքը կտրի վերջապես, նոր գնա։ Դրանցից գոնե ազգին ազատի։ Ու թող դա անելուց հետո գնա։
Ես համոզված եմ, որ ինքը ինչ կարողացավ արեց, ու դավաճան կատեգորիայի մեջ ոչ մի չափանիշով չի մտնում, ընդհակառակը իրականում շիտակ մարդ է։ Բայց դա հերիք չի երկրին։ Ուժ է պետք, թափ, դիվանագիտություն, ստրատեգիա․ չի հերիքում դա իրեն։
Մեկ էլ մի բան ասեմ․ ինչքան էլ ցավոտ է կատարվածը, գուցե արժի սրանից մի բան սովորել՝ կոտրվելու փոխարեն։ Վերջապես իրականություն հետ բախվել, ինքնախաբեությունից դուրս գալ, հասկանալ, թե ինչ է Հայաստանը աշխարհի համար, որ սփյուռքից բացի ոչ մեկ չունի, որ աշխարհին տալու բան էլ չունի, որ հայերը առյուծ չեն, իսկ մյուսները՝ էշ, ու որ մենակ ֆեյսբուքներում «հաղթելու ենք» գոռալով չի։
Ուզում եմ հուսալ, որ էս արթնացումը, հայելու մեջ սեփական արտացոլանքը տեսնելը իր հետ ուժ և իմաստություն կբերի, զարգացման կտանի և ոչ թե անկման։ Ուզում եմ հույս ունենալ։
Էջանիշներ