Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Մի քիչ հեռվից ես նկարում՝ նույն կոմպոզիցիան, ուրիշ ֆոկուսային հեռավորությամբ: Կոմպոզիցիան ֆոկուսային հեռավորության հետ առանձնապես կապ չունի, ֆոկուսային հեռավորությունը տեսադաշտի անկյունն է փոխում: Դու էլի կարող ես լրիվ նույն սուբյեկտները կադրի մեջ վերցնել (եթե ֆիզիկապես սահմանափակված չես տեղաշարժվելու հնարավորության առումով՝ ասենք, հետևդ պատ կամ ծառեր չեն):
Սուբյեկտները կվերցնես, երկինքը չես վերցնի։ Ասենք, պարզ դեպքում, եթե ընդամենը մի հատ ծառ է foreground-ում, կարող ես մի քիչ հեռու գնալ ու ավելի նեղ ֆոկուսային հեռավորությամբ նկարել, ծառի առումով ոչինչ չես կորցնի, բայց երկինքն արդեն ուրիշ կլինի։ Երբևէ չե՞ս նկատել, որ նույնիսկ ցերեկը ինչքան ավելի լայն է անկյունը, այնքան երկինքն ավելի կապույտ է, որովհետև նեղ անկյան դեպքում հորիզոնին մոտ սպիտակավուն հատվածն է կադրում տեղավորվում, իսկ բարձր կապույտ մասը դուրս է մնում։
Մի խնդիր էլ կա (հավելումս նշածիդ, որ կարող է հետ գնալու տեղ չունենաս), եթե ուզում ես օբյեկտը լուսավորել, ապա ինչքան հեռու, այդքան դժվար։ Դրա համար նման կադրի դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ ուլտրալայնանկյունը լավագույն լուծումն է։