Rhayader-ի խոսքերից
Ես որ ultrawide-ի հետ մեծ փորձ չունեմ, մի քանի կարծիք էի կարդում:
Կարճ ասած, լիքը մարդ համաձայնում է, որ 21մմ-ից հետո foreground-ը կարևոր է դառնում (ընդհանրապես, ինչքան լայն ես գնում՝ էնքան դժվարանում է լինզան օգտագործելը), որովհետև հակառակ դեպքում նկարները ոչ հաճելի են դառնում: Միգուցե էն, որ դու ինչ-որ բան էլ ես ստիպված կադրի մեջ վերցնել, մոտիկ, մասամբ հենց դրա պատճառով է:
Զուտ Տերյե Սորգյերդի աշխատանքները նայի.
Նայեցի։ Տպավորիչ է, ինչ խոսք, բայց․
1. որտեղ երկրագնդի շոշափելի հատված է ընդգրկած, կադրը փրկում է հյուսիսափայլը (ցերեկայիններն ընդհանրապես չեմ դիտարկում, թեմայից դուրս են)։ Ես ինքս երբեք հյուսիսափայլ չեմ տեսել (այս ձմեռ երևի փորձեմ, մեկ է հեռու տեղ գնալու ոչ մի հեռանկար չկա)։ Գուցե դրանք հորիզոնին բավականաչափ մոտ են, ու բարձր երկինք կադրում վերցնելու կարիք չկա։
2. որտեղ սիրուն աստղազարդ երկինքն է, երկրագնդից ընդամենը ծառերի գլուխներն են մնացել։ Ես հենց սրա մասին եմ խոսում։ Իհարկե, տենց էլ է սիրուն, հատկապես պրոֆեսիոնալ լուսանկարչի կատարմամբ, բայց երկրի ու երկնքի համատեղ կադրին չի փոխարինի։
Ասենք, դիտարկենք էս կադրը։ Մոռանանք որ ֆիշայ է, աղմուկը շատ է, обработка-ն կաղում է, և այլն։ Զուտ պերսպեկտիվայի առումով, ինքը mft 8mm է, ո՞նց իրան կտրես մինչև 12mm, որ կոմպոզիցիան չփչացնես։ Կամ երկինքն ես փչացնելու, կամ երկիրը։ Առավել ևս եթե լողափին էլ ուզենաս, ասենք, մի-երկու հոգի ունենալ, ով նստած աստղերին է նայում։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ