Թարս պոչից էս ասում
![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...


Սրա վատը ո՞րն ա: Լրիվ լուրջ եմ հարցնում: Եթե գիտակից մարդ ես ու անկապ բանին փող չես տալու, ի՞նչ վատ ա, որ քեզ ցույց սրտիդ լարերին կպնող բանի գովազդը (բա ինձ էլ կակռազ սրտիս լարերին կպնող բան ա պետք) կամ customized սերվիս առաջարկեն customized գնով, որը ահագին հավանականությամբ համ ինձ ա լավ, համ բիզնեսին: Փոխադարձ շահեկան չդառա՞վ ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Adam (13.05.2020)
Varzor (14.05.2020)
Ես էս աշխարհում տեղի ունեցող ամեն բանին հավատում եմ, որպես ծրագրված ինչ-որ բան: Եթե ծրագրված էլ չի ուրեմն ընթացքում ա որոշվում: Բայց որոշվում ա կամ էլ որոշվել ա: Պատահականություններ չկան: Գրեթե վստահ եմ:
Ես վստահում եմ արարչին(ներին): Մեկ ա՝ ինչ լինում ա՝ իրա(նց) կամքով ա լինում:
Թող լինի:
Եթե պիտի իմ ADN-ը ընկնի ինչ-որ մեկի ձեռը, ուրեմն տենց էլ պետք ա:
Սամալյոտ ընկավ 200 հոգի մեռա՞վ, ուրեմն պետք ա ընկներ: Վերջ:
հ.գ. :Ճ
Վերջին խմբագրող՝ Adam: 13.05.2020, 02:10:

Վիճակագրական «բուլշիթ» ա, անհայտ ճշգրտությամբ:
Սկզբունքը կայանում է նրա մեջ, որ քո ԴՆԹ-ն համեմատում են իրենց տվյալների բազայի մեջ գտնվող այլոց ԴՆԹ-երի հետ, որոնց խմբավորել են ըստ այդ մարդկանց հայտարարագրած տվյալների, թե իրենք որտեղից են։ Ու ըստ նմանությունների էլ քեզ վերադաձնում արդյունքները։
Կոպիդ օրինակի վրա բերեմ, եթե տվյալների բազայում կան ընդամենը 10 հոգի, որոք բոլորն էլ հայտարարագրել են, որ Նոր Զելանդիայից են, ապա դու էլ ես ավտոմատ դառնալու նոր զելանդացի, որովհետև ուրիշ համեմատելու խումբ չկա։
Հետևաբար կարելի է մտածել, թե ինչքան շատ մարդկանց ԴՆԹ կա տվյալների բազայում, ապա այդքան ավելի մեծ է լինելու ճշգրտությունը, ու էդպես էլ ոնց որ կա։ Բայց մյուս կողմից էլ ահագին բան կախված է համեմատող ալգորիթմներից ու Աստված գիտի, թե արդյոք բոլորի ԴՆԹներն են համեմատում, թե ինչ-որ քանակից հետո դադար են տալիս ու եզրակացություն կազմում։ Ու մեկ էլ կախված է, թե մարդիկ ինչքան օբյեկտիվորեն են իրենց տվյալները լրացրել, ասենք եթե ադրբեջանցիքի մեծամասնությունը գրեն, որ իրենց պապերը իռլանդացի են եղել, ապա էս ծրագրերի տրամաբանությունով դա կհաստատվի :Ճ
Պրոբլեմն այն է, որ մարդիկս առայժմ կարողանում ենք ԴՆԹ հաջորդականությունը ստանալ բջջից, բայց դեռ չգիտենք, թե էդ հաջորդականությունը ինչ է նշանակում, ուստի քոռեքոռ համեմատում ենք, ասենք մարդու ԴՆԹ-ն՝ վարունգի ԴՆԹ-ի հետ, կամ ճապոնացու ԴՆԹ-ն՝ ավտրալոպիթեկի, և այլն, ու նմանություններից ու տարբերություններից էլ եզրակացություններ անում։ Ու մարդուս ԴՆԹ հաջորդականությունը մոտավորապես 3 Գիգաբայթ ա, դրա համար էլ տեստի արդյունքներ ստանալը ամիսներ ա տևում:
Si vis pacem, para bellum

Արշ, մեզ ամեն օր հազարավոր ռեկլամներ են ցույց տալիս՝ լիքը պարամետրեր ընտրելով: Էդ իմաստով մեր իրավունքը ոտնահարված ա վաղուց, մեզ չեն հարցնում ինչ ցույց տանք, ոնց ցույց տանք: Էդ թվում մեր լիքը անձնական ինֆոների հիման վրա են էդ անում, որը հասանելի ա հեռախոս առնելու պահից սկսած ու դեռ հեռախոս չառած ժամանակ: Ու ամեն ինչ գնացել ա (ոչ թե գնում ա) նրան, որ ախպեր, արդարացված մեխանիզմ ա համ բիզնեսի, համ հաճախորդի համար:
Շատ կտրուկ եմ գրում, բայց դե իհարկե լիքը վերապահումներ կան, լիքը վիճելի կետեր կան:
Ուղղակի ասածս էն ա, որ տենց բազաներ էսօրվա իրականությունում լիքը տեղերից են հավաքվում, ու նշված խնդրում դրանից խուսափելը մի տեսակ անիմաստ բան ա: Եթե որոշել ես ինքնությունդ պահել, մենակ էդ տեստը չի, որ չպիտի հանձնես, հազարավոր ուրիշ բաներ էլ պիտի անես: Իսկ եթե էն հազարավորներն անում ես, օրինակ ինտերնետ ես մտնում, էդ տեստն էլ հանգիստ կարող ես հանձնել ու վաղը մի հատ թույն բան ռեկլամ ստանաս ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (14.05.2020)
Լավ երգ էր, մերսի
Դու պատմության շարունակությունը դեռ չգիտեսՄի պահ ուզում էի ակումբում գրել, բայց տենց էլ չգրեցի։
Էդ աղջկան ես հանդիպեցի։ Լրիվ ուրիշ երկրում, պատահական փողոցով քայլելիս։ Բնականաբար, էլի կասկածներ առաջացան, որ կազմակերպել էր։ Բայց ինչքան փորձեցի ծայրերն իրար կպցնել, չկպան։ Բոմժությանս տարիներին էր, ու իմ մարշրուտի մասին բացարձակապես ոչ ոք չգիտեր։ Ստացվում է, որ պատահական էր։ Ավելի շուտ կհավատամ, որ Բիլլ Գեյթսը բոլորիս ուզում է չիպավորել, քան որ ինքը ինձ հետևել էր վերջին պահից, երբ իմ գտնվելատեղը ինչ-որ մեկին հայտնի էր (էդ ինչ-որ մեկն էլ պիտի փաստորեն իրեն ասած լիներ ուղղակի կամ անուղղակի կերպով, կարճ ասած՝ դասական դավադրության տեսություն)։ Նույնիսկ կինոներում տենց պատահական հանդիպումից սցենարիստները կխուսափեին, քանի որ շատ անհավանական է։ Իսկ իրական կյանքում փաստորեն պատահում է։ Չնայած որ մտածես, երկու ակտիվորեն ճանապարհորդող մարդ երևի շատ ավելի մեծ հավանականություն ունեն հանդիպելու, քան միջին ստատիստիկ մարդիկ, ովքեր տարբեր երկրներում լռված են ու տարին մեկ-երկու անգամ արձակուրդ են գնում։
Յոհաննես (14.05.2020)
Յոհաննես (14.05.2020)

Խնդրում եմ շի հար սկզբնաղբյուրին հղում տվեք էլիԵս կամ խաբար չեմ, կամ չեմ հիշում:

Այ ցավդ տանեմ, սկզբնաղբյուրը թող երևակայությանդ, հիմա մոլորակի վրա երկու հոգի իրար ռաստվել են, այ էդտեղից ա պետք սկսել... Ու ինձ հետաքրքրում ա՝
1. Հայ է՞
2. Դիպլոմ ունի՞
3․ Ճաշ սարքել գիտի՞
4. Որ սևեռված նայում ես, հայացքը կախում է՞, թե պետքն էլ չի
5. Ծնողներ ունի՞, ինչացու՞ են
6. Աշխատասեր, մաքրասեր, քաղաքավարի, կոկիկ, ուշադիր, հոգատար, ջերմ, բարի, հավատարիմ, խաղաղասեր, համբերատար, մեծահոգի է՞
Si vis pacem, para bellum
Freeman (14.05.2020), John (14.05.2020), Varzor (15.05.2020), Անվերնագիր (14.05.2020), Յոհաննես (14.05.2020)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ