Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Հենց դա է։ Էդ ի՞նչ կանոն է, որ մինչև 60վրկ թողնում է դա անել։

Այո, կանգառ է համարվում մինչև 5ր տրանսպորտային միջոցն անշարժ դիրքի բերելը, եթե դա կատարվում է ուղևորներ նստեցնել/իջեցնելու ․․․․․ և այլն համար
Վարզոր ջան, ՀՀ ՃԵԿ-ից կոնկրետ կանոն չեմ կարող ասել:
Ինքս մոտ 20 տարի առաջ եմ հայկական պռավա ունեցել, էն էլ՝ ոչ հիշում եմ, ոչ էլ՝ ակտուալ կլիներ, եթե հիշեի:
Հնարավոր ա Լիոնի մեջբերածն ա, չգիտեմ:

Կոնկրետ Բելգիայում հարցը կարգավորվում է ՃԵԿ RVV 1990 կանոնով, կանգառի հստակ ժամանակ չի նշվում, մեքենան կանգնեցնելն էլ բաժանվում է տեսակների:
Կարա լինի փարքինգ (կայանել ?), կարա լինի կանգառ:
Կանգառն էլ, իր հերթին, բաժանվում է կամավոր (ուղևոր կամ ծանրոց իջեցնել/վերցնել) կամ ստիպվածի (կարմիր լույս, խցանում):
Սրանցից յուրաքանչյուրն ունի իր թույլատրելի ու անթույլատրելի դրույթները:

Հիմա, եթե մենք քննարկում ենք կամավոր կանգառը, դրա համար էլ չի կարող հստակ ժամանակահատված նշված լինել:
Օրենքն ասում ա՝ կամավոր կանգառի համար անհրաժեշտ խելամիտ ժամանակահատված:
Որտև կամավոր կանգառը կարող է լինել ուղևոր նստեցնել/իջեցնել կամ ծանրոց վերցնել/հանձնել:
Առաջինի դեպքում կարող է լինել անձնական օգտագործման մեքենայից մեկ ուղևոր կամ կարող է լինել մի դպրոցական ավտոբուսից լիքը երեխա:
Իսկ երկրորդի դեպքում կարող է լինել ծրարը գցող փոստատար կամ տնից-տուն տեղափոխվողի վարձակալած գույքափոխադրիչ լիֆտ:

Բայց, ցանկացած պարագայում, օրենքը մի շարք հստակ սահմանափակումներ ունի կամավոր կանգառի համար, որոնցից գլխավորը երթևեկության այլ մասնակիցներին չխոչնդոտելն ա:
Մնացած նրբությունների մասին, եթե հավես ունես, կարող ես ծանոթանալ հետևյալ կայքը ավտոթարգմանելով:


Հ.Գ. Անկախ ամեն ինչից՝ տաքսու համար 5 րոպեանոց կանգառը չի կարող նորմալ համարվել: Էլ չեմ ասում՝ 2-րդ գծում )))