Էդ Արշակունյացի վրա բայց ինչքանով ա տրամաբանական, որ զեբր լինի:
10 թե 12 գիծ մեքենաներ պիտի կանգնեն, որ մեկ կամ երկու հոգի անցնեն:
Էդ ճամփեն վաբշե 90կմ/ժ ա պետք դարձնել, իսկ հետիոտների համար ստորգետնյա անցում կամ վերգետնյա կամուրջ սարքել:
Էդ Արշակունյացի վրա բայց ինչքանով ա տրամաբանական, որ զեբր լինի:
10 թե 12 գիծ մեքենաներ պիտի կանգնեն, որ մեկ կամ երկու հոգի անցնեն:
Էդ ճամփեն վաբշե 90կմ/ժ ա պետք դարձնել, իսկ հետիոտների համար ստորգետնյա անցում կամ վերգետնյա կամուրջ սարքել:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իհարկե մարդու մտքին տեղ լինի, կարելի է ցանկացած տխմար օրենք պահպանել։ Ասենք առաջ ինչ-որ խաչմերուկում հետադարձ անել կարելի էր, հիմա չի կարելի, ապա մարդու մտքին տեղ լինի, կքշի մի կիլոմետր վերևից հետադարձ կանի, կամ ասենք մի քիչ չհասցրեց գիծը փոխի, հասավ հոծ գծին, ուղիղ կքշի, մինչև տեսնի ինչ է լինում, ջհանդամ բենզինի ծախսն ու ժամանակը։
Բայց էդ դեպքում նա՞ խույ սաղդ վեր կացել սահմանադրություն եք փոխում, բա պահպանե՞ք եղած սահմանադրությունը։ Պահպանեք եղած օրենքները։
Կարելի է լիքը բուլշիթել տարրական տուպոյությունները արդարացնելու ու ոչմիբան չանելու համար, էդ մենակ երթևեկության մեջ չի, բազմիցս համոզվել եմ, որ հայերս ուղեղներիս զոռ տալու հավես չունենք լիքը այլ հարցերում։
Ավտոների 80%-ը ժամանակակից անվտանգության ու էկոլոգիական ոչ մի նորմի չեն համապատասխանում, դուք հոծ գծերի ու զեբրերի վրա ֆոկուս եղեք, 10 հատ կամերա դրեք ամեն խաչմերուկում, որ հոծ գծերի հատելը հստակ երևա ու ապացուցվի, թույն գործունեության իմիտացիա ա, ոնց որ էս եղած սահմանադրության մի երկու տուֆտա կետերի փոխելը։
Si vis pacem, para bellum
Ապեր, ես հետդ համաձայն եմ, է ․․․ չմտածես, թե ես կարծում եմ, որ սաղ նշանով-օրենքով կարգավորվել ա, ու մնացել ա մենակ տուգանելը։ Վայթեմ ես առաջիններից եմ գրել, որ մեր ՃԵ կանոնները, նշանները ու գծանշումները ոչխարների կողմից ա արվել։
Բայց, պատկերացրու, եթե էտ չեղած կաննոններով ու նշաններով, մի բան էլ ոչ մի կամեռա, ոստիկան, տուգանք, այսինքն ոչ մի պարտադրանք չլինի։ Քաղաքում առմագեդոն կլինի, բառիս բուն իմաստով։ Պատկերացրու, որ սաղ դվիժենին մնա անգրագետ ու հաբռգած տաքսու վարորդների, օրենքը պալաժիտ արած վարորդների, դեբիլոտ ոստիկանների ու սաղին մի քանի հազար դրամով տուգանքներից ազատող փաստաբաների հույսին։ Կարելի ա վախից փակվել տներում ու դուրս չգալ վաբշե։
Էս պահին օրենքը լավից վատից պարտադրելուց ու տուգանքներով վախացնելուց բացի ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում, մինչև մանրից մնացած հարցերը կկարգավորվեն։ Էն «մինչև լողանալ չսովորեք, բասեինի ջուրը չենք լցնի» տարբերակով։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.02.2020, 15:23:
Cassiopeia (22.02.2020), Varzor (23.02.2020), Աթեիստ (22.02.2020), Գաղթական (22.02.2020), Ներսես_AM (23.02.2020)
երեքշաբթի-չորեքշաբթի, որ տնից մեքենայով դուրս եկա, վիդեոներ կտեղադրեմ, ոնց են մեր սիրելի հետիոտները անմիջապես վերգետնյա անցումի տակով անցնում։
Varzor (23.02.2020)
Ես հոգնեցի նույն բանը կրկնելով, որ կամերաների վրա ավելի շատ ներդրում ա արվում, քան պայմանների լավացման, ու ինձ թվում է, որ ընդհանրապես պայմանները վատացնում են, որ կամերաները ավելի շատ խախտում ֆիքսեն, որովհետև շահերի բախման, համակարգային կոռուպցիայի խնդիր կա, կարճ ասած՝ ոստիկանության
կամ պետության նպատակը երթևեկության անվտանգությունը ապահովելու տեղը դառել ա հեշտ փող աշխատելը, շատ դժվար ա, չէ՞ սա հասկանալը։ Բայց դուք անունը դրեք «օրենքի պարտադրանք» ու մխիթարվեք ու ինձ էլ համարեք հաբռգած վարորդ, որ մի շաբաթվա մեջ երեք հատ «խախտում» եմ արել: Օրինակ հետադարձը արգելող նշանը պիտի դրվի էնպես, որ ձախ եզրային գոտով երթևեկողը տեսնի, այսինքն պիտի կամ գոտու վերևը կախվի, կամ դրվի ձախ մասում, ու ոչ աջ մայթի վրա, կամ նախկինում ասֆալտի վրա սլաքներով նշում էին, հիմա բավարարվում են մի հատ պախկված նշանով։ Ես վստահ եմ, որ նման պրիմիտիվ «բացթողումները» հատուկ են արվում, կամ ինչի՞ հարմար ջանք թափեն, եթե դա փողերի հոսքը պակասեցնելու է: Սա իմ կարծիքով համակարգային ԲՏ խնդիր ա, բայց դուք շարունակեք բրդել ձեր եզներն առաջ:
Si vis pacem, para bellum
Հոպար մի ջղայնացի, դու հաբռգած վարորդ չես, դու վիճակագրական պատահականություն ես![]()
Ես քեզանից հաբռգած քշող եմ (պատահում ա խմած) մի գրամ չեմ կասկածում։ Ակումբում եթե իմ կողքը նստող եղել ա, կհաստատի։Բայց կոնկրետ փոփոխություն եմ տեսնում նախկին կլպոցիի ու հիմիկվա տուգանքներ գրելու մեջ։ Իմ վրա եկող տուգանքները մի քնաի ագամ պակասել են ու ոչ մի ախմախ տուգանք երկու տարի ա չեմ ստացել։ Կարող ա, ախպեր, վարդագույն ակնոցներ եմ հագել, կամ ես էլ եմ քո պես վիճակագրական պատահականություն, բայց հակառակ տեսանկյունից։
Հոպար, ես միք անի անգամ գծից լավ առաջ եմ կանգնել, զեբռայի վրա եմ կարմիրի տակ կագնել, քանի որ տուպո չեմ հասցրել անցնել խաչմերուկը ու որպեսզի չմտնեմ ու փակեմ, ասել եմ ջահնդամ, կանգնեմ, թող վրես տուգանք գա։ Նախկինում հազար տոկոս գալու էր։ Հիմա, ապեր, չի եկել. вот тебе крест животворящийԻ միջի այլոց կամեռաներն էլ տենց չեն ավելանում, վայթեմ քչից շատից ոնց կար մնացել ա։
Ասածս ինչ ա, սաաաաղ սածներիդ հետ համաձայն եմ, սաղ ․․․ ծերից ծեր ․․ ներառյալ ու հատկապես, էն, որ ոստիկանական համակարգը նույն զիբիլն ա, ու խելքը բացի տուգանելուց ուրիշ բան չի հասնում ու անվտանգությունը փաստացի երկրորդական ա։ Բայց, գոնե էս պահին համոզված եմ, որ պետական մաշտաբով տեռոռը կանգնել ա։ Կա մի հատ հսկայական խնդիր, որը պիտի լուծվի․ էտ մեր սաղ երթևկության համակարգը խելքի բերելն ա, սկսած հասարակական տրանսպորտից, ճանապարհների որակից, վերջացրած նշաններով, տուգանքների համակարգով, վարորդական իրավունքը տրամադրելով, քննություններով բանով։ Սա ահռելի ռեսուրս, կազմակերպվածություն ու գիտելիք ա պահանջում, ու հատկապես վերջինը մենք չունենք։ Ու պետք ա լուծվի։ Չնայած կարող ա ոչ էլ թե լուծվի․ ոչ մի գառանտիա չկա, որ մենք Բանգլադեշ չենք դառնալու Շվեդիա դառնալու ճանապարհին։
Բայց էս պահին փողոցում կարգ ու կանոնը պահելու համար, ես ոչ մի ուրիշ տարբերակ չեմ տեսնում, բացի բալայնից ու տուգանքներից։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Նորմալ ոստիկանությունը մեր օրերում մի տեսակ պարադոքսայինա հնչում
Քննարկելով դժվար լուրջ արդյունքներ արձանագրվեն: Անհրաժեշտ են կտրուկ և ավելի արմատական քայլեր` կադրեր պատրաստել և ստորաբաժանում առ ստորաբաժանում ցրել ու փոխարինել` հներից լրիվ ազատվել է պետք, քանի որ տասնամյակներով ժողովրդից վերցրած փողերով են ապրել, դեռ ԽՍՀՄ ժամանակներից:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Աթեիստ (23.02.2020)
Cassiopeia (24.02.2020), Գաղթական (23.02.2020)
Քանի որ Վիշապը հա բողոքում ա, որ քաղաքում նշանները քիչ են, ասի սա բերեմ, նայեք։
Հիշեցնեմ, որ եթե չկա նշան, ուրեմն չկա էդ նշանի խախտում ու տուգանք։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Օֆֆ․․․![]()
Ես բողոքում եմ, որ նշանները սխալ տեղում են ու ոչ էֆֆեկտիվ են կարգավորում ու անվտանգության ու հարմարության տեղը փող աշխատելու խնդիր են լուծում։ Հա, տենց նշանները հանես, հաստատ ավելի լավ կլինի, գոնե ապուշ տուգանքները կպակասեն։ ՈՒ առհասարակ սովետից ժառանգած նշաններն ու օրենքները դեգեներատություն են: Օրինակ ասենք կանաչ կամ կապույտ ֆոնի վրա բնակավայրի անվանումից արագության լիմիտ սահմանելը էշություն ա: Որ գեղը մտնում ես, ավելի շատ արագաչափ կա, քան արագության սահմանափակող նշան, վերջիններս մեծամասամբ բացակայում են, պատճառը ինձ համար ակնհայտ է, բայց դու դեռ քոնն ես պնդում:
Ու էդ վիդեոն էլ կատարյալ տխմարություն ա, Եվրոպայի մի չոլում պլանքյաշները գրանտ են կպցրել ու լիքը տուֆտել են։ Ասենք բացարձակ չի քննարկվում ինչ նշանների մասին է խոսքը, ոնց էին տեղակայված, միջին վիճակագրական հիմարների համար հասկանալի էին, թե ապակողմնորոշող էին և այլն, քննարկվում ա նշաններ կա՞ն, թե չկան, ոնց որ ասես՝ Երևանում հասարակական տրանսպորտը հանենք, քաղաքացիները ավելի ազատ ու վստահ կտեղաշարժվեն։ Կարող է՞ ասես սխալ է ։Ճ
Si vis pacem, para bellum
ժող, մի բան ինձ համար ակնհայտ է:
Նախորդ վարչակարգերի տարիներին իրականացված ՃԵ "կարգավորումը" միտված է եղել կերակրամանի շառավղի և պարունակության ավելացմանը, ոչ թե անվտանգ և կարգավորված երթևեկություն ունենալուն:
Ու ներկայումս համարյա ամբողջությամբ գործում է հենց էդ կոնտեքստից կատարված "կարգավորումը":
Անհրաժեշտ են նոր մշակումներ և ներդրումներ, որոնք իրականում բխելու են այլ դրդապատճառներից` ունեալ անվտանգ և կարգավորված երթևեկություն:
Բայց քանի դեռ դա չեն արել, պարտավոր ենք պահպանել գործող կարգավորումը, մանավանդ, որ մենք անկարգապահ, փնթի, լոպազ ու տգետ վարորդների պակաս չունենք:
Հակառակ դեպքում, ասենք նույնը կլինի, որ մեկն ասի "հիմարություն է ՀՀ-ում մարիխուանա վաճառելու արգելքը, դրա համար էլ ես այդ արգելք չեմ պահում և վաճառում եմ":
Ու ըստ էության ստացվում է, որ յուրովի համ Վիշապն է ճիշտ, համ էլ Աթեիստը` գործող կաննոները էշություն են և միտված են փող աշխատելուն, բայց էդ ամենը հիմնավոր ապացուցելու և փոփոխություններ առաջ քաշելու համար պեքտ է ձգտել հնարավորինս պահպանել կանոնները: Որ չպահպանենք, չենք էլ կարող իրատեսականորեն հասկանալ որն է էշություն, որը` ոչ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ