Գաղթական ջան, Վիշապն արդեն ասեց, բայց ես էլ ասեմ։ Եթե բամպերը վերանորոգելը 1000 դոլլարի գործ է, իսկ մեղավորին պարզելու էքսպերտիզան՝ 5000, ապա բնական է, որ քեզնից բացի ոչ ոք դրանում շահագրգռված չէ։ Հա, եթե վստահ ես քո վրա, վճարի, ապացուցի, երևի կկարողանաս մեղավոր կողմից դատարանով դրա գումարն էլ հետ ստանալ։ Բայց այն, որ պետությունը կամ ապահովագրող ընկերությունը քո փոխարեն տենց ծախսեր կհոգա, ուտոպիա է։
Հիմա all way stop-ի պահով։ Եթե Վիշապի ասած՝ ամեն մեկն իր մեքենան է վերանորոգում տարբերակով են հարցերը լուծվելու, ինձ թվում է այնքան էլ արդար չէ։ Իրականում ցանկացած խելամիտ վարորդ առաջնորդվում է ռուսերեն երեք Д-երի սկզբունքով՝ дай дорогу дураку: Բայց roundabout-ի վրա որ շատ պռինցիպի ընկնես, կարող ես անշնորհք կերպով խցկվողին դաս տալ․ քշել, խփել, ու ինքն ակնհայտ մեղավորն է լինելու, մեքենադ սարքելու է։ Կարող է սաղ կյանքդ էդ հնարավորությունից չօգտվես, բայց ոնց ասում են, հնարավորությունը պետք է լինի։
Էջանիշներ