Դուք դեռ միակողմանի մտածում եք միայն «տավարներին» պատժելու մասին![]()
Ժողովուրդ, շատ չի օգնելու մենակ պատժելը, մենակ բազարն ու դժգոհությունն ա ավելանալու։ Բացարձակ համաձայն չեմ, թե սաղ գիտեն, թե ոնց քշել ու դիտավորյալ խախտումներ են անում, ու բացարձակ համաձայն չեմ, որ խնդիրը մենակ «անասուն» քշողներն են, խնդիրը համակարգային ա, ու համակարգային պիտի լուծվի:
ՎՎ նոր ստացնողների մասին էլ է պետք մտածել ու նորմալ դասագիրք վայթե չկա ու եղած ՃԵԿ-ը էշություն ա ու նորմալ դասընթացներ գտնելը խնդիր ա, նույն տուֆտա քննությունը հանձնելով խնդիրը չի լուծվում, մի քիչ ավելի լուրջ դասընթաց ու տեստ ա պետք ու ցանկալի է օնլայն։ Գումարած լավ կլինի, որ խաչմերուկներում ճանապարհը զիջել-անցնելու տեղը բոլոր ուղղությունները կարգավորվեն լուսաֆորներով, այսինքն կանաչի տակ զիջելու խնդիր չլինի։
Լավ կլինի, որ սաղ խաչմերուկների վրա գրեն «խաչմերուկը չարգելափակել», կամ «չմտնել, եթե տեղ չկա» ու տուգանեն խաչմերուկը բլոկ անելու համար:
Լավ կլինի, որ աջից հարվածողին զիջելու փոխարեն սարքեն հավասարազոր, առաջինն եկավ, առաջինը մտավ-դուրս եկավ սկզբունքով: Լավ կլինի, որ անուղղակի արագության սահմանափակումները, ասենք՝ «բնակավայր» նշանների հիման վրա, փոխարինեն ուղղակի արագության սահմանափակում նշաններով ու բառացի գրեն արագության գերազանցման տուգանքը դրամներով, կամ կարմիրի տակ անցնելու տուգանքը ու առհասարակ լավ կլինի սաղ կարգուկանոնը պատճենեն Նահանգներից ու պրծնեն, էդ սաղ ստեղ արդեն փորձվել ու կատարելագործվել ա:
Բայց մենք ահավոր դժվար ժողովուրդ ենք, ու էս խնդիրը վայթե դեռ երկա՜ր չի լուծվելու, ոնց որ մնացած բոլոր խնդիրները:
Էջանիշներ