Թիքեթը ճիշտ ա ասում, հավայի ձեր ամերիկաները մի իդեալականացրու։
Ուրեմն սենց վիճակագրական տվյալներ կան, որ ցույց են տալիս ՃՏՊ արդյունքում մահերի թիվը, ըստ երկրների։ Տվյալները կարելի ա համ էլ դաունլոդ անել ու հետը խառը խաղեր տալ, որոշ պարզ եզրահանգումներ համար։
Ուրեմն, 100․000 մարդու հաշվով․
- 2013 ին ԱՄՆ-ում զոհերի թիվը եղել ա 10.6, Հայաստանում՝ 18.3:
- 2016 ին ԱՄՆ-ում բարձրացել ա 12.4, Հայաստանում իջել ա 17.1:
Բայց սա էտքան կարևոր չի։ Կարևորն էն ա, որ ԵՄ երկրներում միջինը 5.9 ա։ Այսինքն ԱՄՆ-ից երկու անգամ քիչ։ Ասել է թե, իմ յանկի ախպեր, եթե մենք որոշենք պատճենել, ԱՄՆ չենք հասնի։
Ի միջի այլոց, նենց աբսուրդ ցածր թվեր կան, ասենք Շվեդիա, Շվեցարիա, Նորվերգիա, ՄԹ-ում 3-ից ցածր ա։ Հատկապես ՄԹ-ի դեպքը հետաքրքիր ա, քանի որ բնակչությունը մեծ ա, քաղաքային բնակչության խտությունը շատ բարձր ա ու լիքը մեքենա ու փիս դվիժենի կա։ Տենաս կամեռաներ ունե՞ն դրանք, թե՞ մենակ նշաններ ու գծանշումներ ա։
Էջանիշներ